
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի դատաքննությունը:

Դիմող կողմը, մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, շարունակելով ընթերցել դիմումը, խոսեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ժողովրդի իշխանության յուրացման արդյունքում «ազատ ընտրություններ» սահմանադրաիրավական ինստիտուտի բացառման մասին։ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։
Եթե չասենք` անհեթեթ, ապա բացարձակապես անհասկանալի է, թե ժողովրդի իշխանության ի՞նչ յուրացման մասին է խոսքը, եթե սահմանադրության նույն հոդվածի 2-րդ պարբերության համաձայն, «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։ Հարկ կա՞ արդյոք հիշեցնելու, որ Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը մեր երկրի ղեկավարներն են, պետական մարմինների ղեկավարներ եւ պաշտոնատար անձինք։ Այսինքն՝ նրանց կողմից ինչպե՞ս է հնարավոր յուրացնել ժողովրդի իշխանությունը, երբ այդ իշխանությունը ժողովրդի կողմից տվյալ պաշտոնյաներին պատվիրակված կամ տրված է։
Ի լրումն դիմումի մեջ նշված ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության, դիմող կողմը ներկայացրեց նաեւ ընտրությունների օրը, իրենց կարծիքով, կատարված ընտրախախտումների մի շարք։ Դիմումի ներկայացման ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը։
Վերջինս նախ ուշադրություն հրավիրեց Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի վրա։ Ըստ նրա. «Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել, եթե նա զբաղեցներ ՀՀ գործող նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը»։ Նախագահի թեկնածուն կարծիք հայտնեց, թե Ս.Սարգսյանի «գրանցումն ի բնե եղել է անօրինական, հետեւաբար՝ ոչ լեգիտիմ»։
Հակիրճ արձանագրենք, որ Լ.Տեր-Պետրոսյանը պարզապես փորձում է ծայրաստիճան կամայական եւ իր քաղաքական նկրտումներին հարմար կերպով մեկնաբանել Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը, ընդ որում, միտումնավոր անտեսելով տվյալ խնդրին առնչվող մեր երկրի օրենսդրության այլ դրույթներ։
Ավելորդ չենք համարում նշել, որ շահարկվող թեմայի առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ը (29.01.2008թ.) դեռ ընտրություններից առաջ իրավական համապատասխան հիմնավորումներով փաստարկել է, որ մեր երկրի օրենսդրությունը չի արգելում վարչապետին (առանց աշխատանքային պարտականություններից ազատվելու) գրանցվել որպես նախագահի թեկնածու եւ մասնակցել ընտրություններին։
Անդրադառնանք Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարության հաջորդ դրույթին։ Մեջբերելով սահմանադրության 53.1 հոդվածը, նա ասաց, որ ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը։ Միանգամայն ճիշտ է, սակայն սրանից անմիջապես հետո Լ.Տեր-Պետրոսյանը դարձյալ դիմեց կամայական մեկնաբանության հնարքին։ Ըստ նրա. «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ Սահմանադրական դատարանի վճիռը։ Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների պրոցեսի մեջ։ Հետեւաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել»։
Դե, եթե «նախագահի ընտրություն» ասվածն իսկապես նշանակում է ընտրական ողջ գործընթացը, ապա Լ.Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ է անտեսում, որ սահմանադրության 53.1 հոդվածը վերաբերում է ոչ թե ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրության արգելքին, այլ հանրապետության նախագահի ընտրություն անցկացնելու արգելքին, այսինքն՝ բուն քվեարկությանը, թերեւս նաեւ դրա նախապատրաստմանը։ Անժխտելի փաստ է, որ արտակարգ դրությունը հայտարարվել է 2008թ. մարտի 1-ից, այսինքն՝ ընտրությունների անցկացման օրվանից (19.02.2008թ.) հետո։
Այլ կերպ ասած, Լ.Տեր-Պետրոսյանն այս դեպքում էլ միտումնավոր անտեսում է սահմանադրության 53.1 հոդվածում առկա եւ տվյալ պարագայում իրավական էական նշանակություն ունեցող «անցկացվում» բառը։
Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը, որոնք իրենց շարժման համակիրներն են, կողմնակիցները եւ իր նախընտրական շտաբների ակտիվիստները, ձերբակալված են, մինչդեռ նրանք իրենց ամենակարեւոր վկաներն են։ Հասկանալի է, որ ակնարկը ընտրախախտումների վկաներ լինելու մասին է։ Այդ դեպքում ինչպես չհարցնել՝ եթե նրանք վկաներ են, ապա ո՞ւր էին, ինչո՞ւ էին մինչեւ ձերբակալվելը լռում, ինչո՞ւ իրենց իմացած ընտրախախտումների մասին ս.թ. փետրվարի 19-ից մինչեւ ձերբակալվելը, բազմաթիվ օրերի ընթացքում ազատ լինելով, չէին հայտնում ԿԸՀ-ին, իրավապահ մարմիններին, չէին դիմում դատարան։
Կարծում ենք, սխալված չենք լինի, եթե եզրակացնենք, որ նրանք որեւէ ընտրախախտման վկաներ չեն, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը, նրանց ձերբակալված լինելու հանգամանքը շահարկելով, պարզապես հերթական անգամ դիմում է չհաջողված հնարքի։
Օրվա երկրորդ կեսին բացատրություններով հանդես եկավ պատասխանող կողմը։ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, մեջբերելով Լ.Տեր-Պետրոսյանի դիմումի կետերից մեկը (եթե չենք սխալվում՝ 8-րդը), ասաց, որ, ըստ այդմ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կատարվել են ելակետային տվյալների փոփոխություններ»։ Այնուհետեւ այդ կապակցությամբ ճշտող հարց ուղղեց ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանին։
-Բարձր դատարան, տեղեկացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ոչ մի տեղամասի քվեարկության արդյունքների ելակետային տվյալների վերաբերյալ եւ ոչ մի փոփոխություն չի կատարվել,- պատասխանեց Գ.Ազարյանը, ապա հավելեց, որ ԿԸՀ-ում որեւէ տեղամասի որեւէ արձանագրության ելակետային տվյալ չի փոխվել։
ԿԸՀ-ում ելակետային թեկուզ մեկ տվյալի փոփոխություն կատարելը, կարծում ենք, պաշտոնեական կեղծիք է, այսինքն՝ Քրեական օրենսգրքով պատժելի հանցանք։ Հետեւաբար ՍԴ-ում Գ.Ազարյանի պաշտոնական պատասխանից հետո կարող ենք ասել, որ դիմումատուն (Լ.Տեր-Պետրոսյանը), նշված մեղադրանքը պաշտոնապես ներկայացնելով, իր դիմումում հայտնելով հիշյալ ընտրախախտման մասին, սուտ մատնություն է կատարել, ինչի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կամ ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում սույնի վրա եւ պահանջում, որ այն, Քրեական դատավարության օրենսգրքի պահանջի համաձայն, ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին ու ձեռնարկեն համապատասխան միջոցներ։
ԿԸՀ-ի ներկայացուցիչը, պատասխանելով դատարանի հարցին, հավաստեց նաեւ, որ ԿԸՀ-ն իր 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը հրապարակելիս օրենսդրությամբ սահմանված կարգի որեւէ խախտում թույլ չի տվել։ Ինչպես Գ.Ազարյանը հայտնեց, ունեցել են նաեւ վարչական դատարանի գրությունը, որ այնտեղ չկա որեւէ գործ, որը կապված է ընտրական իրավունքի խախտման հետ ու չի քննարկվել։
Դատաքննությունը կշարունակվի այսօր։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 40
Վստահ է քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հասարակության մեծ մասի կարծիքն այն է, որ մարտի 1-2-ի խայտառակությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգավորմամբ այդ բարբարոսական գործողությունները ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Փորձելով օգտվել ստեղծված կացությունից
Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտու հյուսիս-արեւելքում՝ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի մարտի ...ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
ԼՂՀ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ ՉԻ ԵՂԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
Նրանք հրազեն չեն կիրառել
«Վստահաբար կարող ենք ասել, որ կատարվածը նախապես ծրագրված միջոցառում էր. զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից։ Բավարար տվյալներ կան հիմնական կազմակերպիչներին, ...ՆՄԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում երեկ լրագրողների հետ հանդիպեցին ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու ոստիկանության հասարակայնության ...ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ ԵՂԵԼ
Շ.Մ.Նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների հետ կապված 37 քրեական գործերից (12-ը հարուցվել էր նախընտրական քարոզչության փուլում) 25-ը վերաբերում է ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին։ ...ՄԻ՞ԹԵ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷԻՆ
10
Երեւանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երեկ հայտարարությամբ հանդես է եկել ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Արդյոք դա անսպասելի՞ էր: Իհարկե՝ ո՛չ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
13
Հարգելի հայրենակիցներ
Վերջին վեց ամիսների զարգացումները ամենայն համոզչությամբ ցույց տվեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը հետապնդում է միմիայն մեկ նպատակ: Այն է` ամեն գնով ապակայունացնել ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 6-8-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումներով ...ՍԱՏԿՈՂ ՀՐԵՇԻ ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Ջորջ Օրուելն իր «1984» հանրահայտ վեպում նկարագրել է ստի մեջ թաղված ապագա հասարակությունը։ Սուտը թափանցել էր մարդկանց գոյության բոլոր ծակոտիների մեջ, այնպես որ նրանք կորցրել էին շրջակա աշխարհում ամեն տեսակի ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 1
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Պատմական գործընթացը, ինչպեսեւ մարտադաշտը, ամենից շատ հիշեցնում է «Ալիսան Հրաշքների աշխարհում» մանկական հեքիաթում մաթեմատիկոս Լյուիս Քերոլի նկարագրած թագավորական գնդակախաղը. պատմական արարքի արդյունքը միշտ ...«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Երեկ՝ լրագրողների հետ հերթական հանդիպմանը, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախ ցավակցություն հայտնեց մարտի 1-ի զանգվածային խժդժությունների ընթացքում զոհվածների հարազատներին
Հանրապետության ղեկավարը համոզմունք ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
1
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության անդամների, հանրապետական գործադիր այլ մարմինների ներկայացուցիչների եւ ՀՀԿ խորհրդի անդամների հետ, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Մարտի 6-7-ին Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող, ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը՝ հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Մարտի 6-ին խորհրդարանում նախատեսված ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Ռուսաստանը առայժմ պատրաստ չէ ֆինանսավորելու Աբխազիայի երկաթուղու վերականգնումը, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Երկաթուղու վերականգնման ծախսերի գնահատումները տատանվում են 100-200 միլիոն ...ՄԵՐՈՆՔ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ
Սլովակիայի արդարադատության նախարարը կառավարությանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրինագիծ: Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը նաեւ Եվրոպայի հայկական ...ՔԱՆԱԿ ԵՎ ՈՐԱԿ
Ծանրամարտի այս տարվա Հայաստանի առաջնությունը նախաբանն էր մրցաշրջանի գլխավոր մրցումների՝ Եվրոպայի առաջնության, իսկ ավելի տեւական հեռանկարում, անշուշտ, նաեւ օլիմպիական խաղերի։ Առաջատարների համար առիթ էր ...ՀԱՂԹԱԿԱՆ ՊՏՈՒՅՏ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը նախապատրաստվում է Պեկինի օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոն, նաեւ Բուլղարիայի օլիմպիական չեմպիոն, ...ՉՈՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՉ-ՈՔԻՆ
Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատի միջազգային Մորելիա-Լինարես գերմրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ: 6,5 միավորով նա զբաղեցնում է 3-րդ տեղը: Այս փուլի մյուս ...ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ
...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԳՆ խոսնակի պարտականությունները կատարող ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ երեկ լրատվամիջոցներին տեղեկացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանի մարտի 4-ի ասուլիսից հետո վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ...ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
2
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ծանր հարված էր երկրի միջազգային հեղինակությանը։
«Հետադարձ հայացքով փորձենք գնահատել՝ ինչպիսին էր Հայաստանը ...ՊՆ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔԵԼ Է
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները։ Դրանցում հղում է արվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, ...ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՍԻ
Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Հիմա բոլորը խուսափում են պատասխանատվությունից։ Տեր-Պետրոսյանն ասում է, թե սա գործող ռեժիմի կողմից սարքած սադրանք է։ Ակնհայտ է, որ նորմալ մարդը նման բան չի կարող ասել։ ...ԱՐՎԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ
Սեփ.լրտվ.
Ոստիկանության զորքերի հրամանատար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երեկ հավաստիացրեց, որ զանգվածային անկարգությունների ժամանակ իր ենթակայությամբ գործող ստորաբաժանումներն արել են հնարավորը բախումները մեղմելու եւ զոհերը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
Սեփ. լրտվ.
Նույնիսկ Սահմանադրական դատարանի վրա
Երեկ Սահմանադրական դատարանում հանդես գալով հայտարարությամբ, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանն ասաց.
«Հետեւաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ...ՄԱՐՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...
ԻՆՉՈՒ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ
14-ՐԴԸ` 24-Ի ՄԵՋ
ԱՐՄԵՆՊՐԵՍՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

