
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
- Երեկ՝ լրագրողների հետ հերթական հանդիպմանը, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախ ցավակցություն հայտնեց մարտի 1-ի զանգվածային խժդժությունների ընթացքում զոհվածների հարազատներին

Հանրապետության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ «արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտություն էր։ Եթե այդ միջոցը չկիրառվեր, կորուստները շատ ավելի մեծ կլինեին, հետեւանքները՝ շատ ավելի ծանր։ Իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնվելու է րոպե առ րոպե։ Նյութերը, տեսաերիզները բազմաթիվ են, եւ սա հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին ճիշտ գնահատականներ տալ եւ համապատասխան ծավալի գործունեություն իրականացնել»։
Գարնանամուտի «քրեական հեղափոխության» առթիվ հարուցված քրեական գործում ներգրավված անձանց թիվը եւ «աշխարհագրական ընդգրկումը» որքան էլ աննախադեպ է, քննչական խումբը, լիովին ի զորու է գիշեր-ցերեկ աշխատելով, վերականգնել տեղի ունեցածի ամբողջական պատկերը եւ նախագահի հանձնարարությամբ պարբերաբար, ամենօրյա ռեժիմով հանրությանը իրազեկել՝ «ինչ է արվում, ինչ ծավալի աշխատանք եւ ինչ ուղղությամբ»։
Անկարգությունների մասնակիցներին նախագահը բաժանեց 3 խմբի. «Առաջինը կազմակերպիչներն են, որոնք կազմակերպեցին ժողովրդի հավաքը քաղաքապետարանի դիմաց, որի արդյունքում հրահրվեցին լուրջ ընդհարումներ»։ Վերջիններիս պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ «բազեների», որ «շատ ագրեսիվ ձեւով ուղղակի բախումներ էին հրահրում։ Դրանցից ամենակարկառունը Նիկոլ Փաշինյանն էր։
Բայց եղել են նաեւ այնպիսիք, օրինակ, Դավիթ Շահնազարյանը, որոնք, հասկանալով, որ իրավիճակն ամբողջությամբ դուրս է գալիս վերահսկողությունից, փորձել են հանգստացնել մարդկանց։ Բայց ամբոխն ավելի շատ ենթարկվեց հրահրողներին»։
Երկրորդ խմբում «նրանք են, ովքեր կազմակերպել են հարձակումներ ոստիկանության վրա՝ օգտագործելով զենք եւ պայթուցիկ նյութեր։ Զոհվածների մեղքը հիմնականում այս խմբի վրա է ընկնում՝ նրանց գործունեության արդյունքում եղան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ՝ 130 վիրավոր, որոնց մեծամասնությունը ոստիկաններ են։ Եւ ոստիկանության դեմ այդ հարձակումները կազմակերպված բնույթ էին կրում»։
Երրորդը, այսպես ասած, խաղաղ ցուցարարների խումբն է, որ իրավապահների նկատմամբ հարձակումներին չեն մասնակցել, փոխարենը ակտիվորեն մասնակցել են թալանին։ Այս խմբերի նկատմամբ մոտեցումները, բնականաբար, կլինեն՝ կախված արարքի վտանգավորության չափից։
Այնուհանդերձ, Ռ.Քոչարյանի համոզմամբ, «շատ մեծ անարդարություն կլինի, եթե իրավապահ մարմինները, չպատժելով կազմակերպիչներին եւ հրահրողներին, զբաղվեն միայն այն մարդկանցով, ովքեր իրենք զոհ են դարձել այս հանրահավաքներին։ Ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որին արժանի է, որ վաստակել է իր գործունեությամբ։ Եւ, իհարկե, առաջին հերթին պետք է պատժվեն կազմակերպիչները՝ նրանք, ովքեր հասցրել են մարդկանց այն վիճակին, երբ հանրահավաքն այլեւս չէր ղեկավարվում, ու ժողովուրդը վերածվել էր ամբոխի։
Իսկ պատմության մեջ որեւէ մեկին չի հաջողվել կառավարել ամբոխին։ Երբ դու հավաքում ես մարդկանց, պետք է նաեւ պատասխանատվություն կրես այդ մարդկանց եւ հնարավոր հետեւանքների համար»։ Հատուկ վերաբերմունք պետք է դրսեւորվի նրանց նկատմամբ, ովքեր զենք եւ պայթուցիկ նյութեր են օգտագործել. «Մոտավորապես գիտենք՝ որ շրջանակներում նրանց փնտրել, բայց պետք է ասել, որ ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ այդ շերտի մարդիկ այսօր ուղղակի թաքնվում են արդարադատությունից»։
Հնարավո՞ր է, որ արտակարգ դրությունը երկարաձգվի կամ հակառակը՝ ժամանակից շուտ չեղյալ համարվի։ «Արտակարգ դրությունը հայտարարված է 20 օրով, եւ այսօր չեմ տեսնում անհրաժեշտություն ո՛չ երկարաձգելու, ո՛չ կրճատելու այդ ժամկետը։ Առաջին հերթին պետք է փորձենք ճշտել կազմակերպիչների ցանկը եւ գտնվելու վայրը։ Մինչեւ արտակարգ դրությունը հանելը պետք է վստահ լինենք, որ այդ կարգի անօրինականությունները չեն կրկնվի։ Այսօր այդ վստահությունը չկա, քանի որ դրսում են մարդիկ, որոնք կիրառել են զենք եւ պայթուցիկ նյութեր։ Քանի դեռ չունենք այդ հարցերի հստակ պատասխանը, չենք կարող արտակարգ դրությունը հանել, հետո ավելի ծանր հետեւանքների առաջ կանգնել»,- համոզված է Ռ.Քոչարյանը։
Վրացական «Ռուսթավի» հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան՝ նախագահը անդրադարձավ հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին սրացումներին. «Ադրբեջանցիները գրավել էին հայկական դիրքերից մեկը, բայց շատ արագ եւ վճռական պատասխան գործողություններից հետո ստատուս-քվոն վերականգնվեց։ Հայկական կողմից կա երկու վիրավոր։
Մեր պաշտպանության նախարարությունը կապվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, եւ արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ դադարեցնելու հրաձգությունը։ Մեր դիրքերը գնդակոծվել էին ականանետներից։ Նման բան վաղուց չէր եղել։ Կարծում եմ, մեզ կհաջողվի շտկել իրավիճակը եւ վերականգնել հրադադարի ռեժիմը։
Թերեւս Ադրբեջանում որոշել են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բթացրել է ԼՂ զինված ուժերի զգոնությունը, կամ Ղարաբաղից ինչ-որ խոշոր ռազմական ստորաբաժանումներ են տեղափոխվել Հայաստան։ Նման բան չկա՝ հայկական ուժերի մարտունակությունը անհրաժեշտ մակարդակի վրա է։ Բայց չեմ կարծում, թե քաղաքականապես կոռեկտ է օգտագործել նման իրավիճակները՝ այլ նպատակներով»։
Տերպետրոսյանական ընդդիմության հետ հնարավոր երկխոսության հետ կապված՝ նախագահը փաստեց հետեւյալը. «Ընդդիմության այդ հատվածի հետ երկխոսությունը իրենք են մերժել։ Այդ մասին բազմիցս ասվել է հանրահավաքներում։ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր բնակարանը Ազատության հրապարակն է, որտեղից իրեն ձեռքերի վրա պետք է տանեն նախագահական պալատ։ Նման հայտարարությունները փակում են երկխոսության ճանապարհը։
Բացի այդ, Հայաստանի նորընտիր նախագահը գրեթե անմիջապես պատրաստակամություն է հայտնել համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, դրան արձագանքել են գրեթե բոլոր թեկնածուները, բացի Տեր-Պետրոսյանից։ Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար։ Պարզապես թեկնածուներից մեկը հույսը դրել էր արմատական ընտրազանգվածի վրա, եւ փորձում էր առավելագույնս բեւեռացնել իրավիճակը։ Գուցե նրա ընտրազանգվածը հակված չէր երկխոսության, կամ գուցե երկխոսությունից խուսափում էր՝ վախենալով կորցնել այդ ընտրազանգվածի «մարտունակությունը», որի հետեւանքները բոլորս տեսանք»։
Ինչո՞ւ ԼՏՊ-ին «հնարավորություն չեն տվել» միանալ քաղաքապետարանի մոտ խռնված ակտիվիստներին եւ սրանց զերծ պահել ինքնաբուխ բռնարարքներից։ «Այդ թեզը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Ի՞նչ է նշանակում՝ հնարավորություն չեն տվել։ Ո՞վ էր խանգարում գնալ եւ միանալ ցուցարարներին»,- այդ հարցին ի պատասխան՝ արձանագրեց Ռ.Քոչարյանը։
ԼՏՊ-ի թիկնազորի անդամները պարտավոր չէին եւ հրաժարվել են ներկա գտնվել «պաշտպանյալի» կողմնակիցների անօրինական ակցիաներին, բայց «ինքը ազատ էր՝ առանց թիկնազորի գնալու այնտեղ։ Իսկ եթե վախենում էր սեփական անվտանգության համար, ապա պետք է մտահոգություն ունենար նաեւ հավաքվածների անվտանգության վերաբերյալ։ Ուղղակի տղամարդկություն պետք է ունենար՝ գնալու եւ մասնակցելու այդ հանրահավաքին։ Բայց նպատակներն ուրիշ էին»։
Ի դեպ, Տեր-Պետրոսյանը նախագահին «երրորդ անձանց՝ ԱԱ պատասխանատուների միջոցով փոխանցել էր, որ ուզում է գնալ եւ հանգստացնել ժողովրդին, ինչին ի պատասխան՝ ասվել է. «Միայն կողջունենք, եթե կարող եք՝ գնացեք եւ հանգստացրեք»։ Բայց հեղափոխության պարագլուխը վերջնագիր է ներկայացրել, թե փոխարենը յուրայիններին մտադիր է առաջնորդել Ազատության հրապարակ եւ եւս 15 օր շարունակել հանրահավաքային բումը։ Ընդսմին՝ սույն վերջնագիրը ներկայացվել է այն բանից հետո, երբ բանը բանից անցել էր, եւ բարիկադավորված ամբոխը, մահակներով ու երկաթյա ձողերով զինված, հարձակվել էր ոստիկանների վրա։
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ամբոխը այդ վիճակում Մաշտոցի պողոտայով հասներ օպերա։ Ի՞նչ կլիներ մայրաքաղաքի վիճակը։ Իրեն ասվել է, որ այդ առաջարկությունն ուշացած է»,- նկատեց Ռ.Քոչարյանը՝ տարակուսանք հայտնելով. ինչպե՞ս կարող էր այդ մարդը ամբողջ գիշեր տանը նստել, իմանալով, որ իր կողմնակիցները թալանում են խանութները, մեքենաներ հրկիզում ու պատերազմում իրավապահների հետ։
Շատ ավելի արտառոց է, ըստ նախագահի, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վեհափառը նախապես տեղեկացրել էր «խաղաղարար առաքելությամբ» ԼՏՊ-ին այցելելու մտադրության մասին։ Նախագահը, այդ հանդիպման արդյունավետությանը չհավատալով հանդերձ, ողջունել էր՝ ասելով. «Եթե նույնիսկ մի քանի տոկոս հավանականություն կա, որ դա արդյունքի կբերի, պետք է անել»։
Սակայն տեղի է ունեցել անհավատալին. «Վեհափառը գնացել է, եւ նրան ուղղակի չեն ընդունել։ Ապշելու բան է. երբեք չէի պատկերացնի, որ աշխարհի որեւէ կետում որեւէ հայ կարող է Վեհափառին իր դռնից հետ ուղարկել։ Գուցե իրեն թվացել է, թե ձիու վրա է, իշխանությունները խուճապի մեջ են, կամ կարծել է՝ Վեհափառին ես եմ խնդրել եւ համարել է՝ այդ պահին այդ հանդիպումն իրեն ձեռնտու չէ»։ Այդպիսով՝ կորցրել է իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ դուրս գալու վերջին հնարավորությունը։
Անդրադառնալով ամերիկյան մամուլի հրապարակումներից մեկին՝ որտեղ ԼՏՊ-ն փորձում էր տեղի ունեցածի պատասխանատվությունը իշխանությունների ուսերին բարդել, Ռ.Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Երեւանը ու երեւանցիներին ցնցած վանդալիզմի այդ խայտառակ դրսեւորումները «Տեր-Պետրոսյանի գործունեության ուղղակի հետեւանքն են։ Եւ դրա համար նա պետք է պատասխան տա ե՛ւ ժողովրդի առջեւ, ե՛ւ իրավապահ մարմինների առջեւ, ոչ թե «Վաշինգտոն պոստ» թերթի միջոցով դրսից մեզ վրա տղա բերելու ճանապարհով փորձի ինչ-որ հարցեր լուծել»։
Նախագահը համաձայն է, որ օրեր շարունակ Թատերական հրապարակում շարունակվող ուղեղների լվացման «գործընթացին» ավելի վաղ միջամտելու դեպքում հետեւանքները կարող էին ավելի մեղմ լինել, ինչը չի արվել՝ նկատի ունենալով, որ դա կարող էր դիտվել որպես ձայների վերահաշվարկին խոչընդոտելու փորձ։ Ավելին՝ համարվում էր, որ շահարկումներից խուսափելու համար ճիշտ կլիներ ՍԴ որոշումից հետո միայն կտրուկ միջոցների դիմել՝ ցրելով հանրահավաքը։
Մյուս կողմից՝ օտարերկրյա դեսպանները եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները հորդորում էին «ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Երբ հարցնում էինք՝ հանդուրժողականության սահմանը ո՞րն է, ձեր երկրներում քանի՞ օր կհանդուրժեիք անօրինական հանրահավաքները։ Ասում էին՝ այդքան չէինք հանդուրժի, բայց խորհուրդ ենք տալիս, խնդրում ենք՝ չմիջամտել։ Սա էր իրավիճակը»,- արձանագրեց նա։
Մարդու իրավունքների եւ ազատությունների, քաղաքական մշակույթի եւ քաղաքական էթիկայի չգրված օրենքների համաչափությունը մեր դեպքում, ցավոք, խախտվել էր, ինչի հետեւանքով ունենք այն, ինչ ունենք։ Ավելին՝ ԼՏՊ-ն ոչ միայն մեղա չի եկել, այլեւ սպառնում է «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը շարունակել արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց անմիջապես հետո։ Իշխանությունը պատրա՞ստ է այդ սցենարին։
Այս հարցին ի պատասխան՝ նախագահը կարծիք հայտնեց, որ «քաղաքային իշխանությունները չպետք է արտոնեն որեւէ հանրահավաք, մինչեւ իրավիճակն ամբողջությամբ չհանդարտվի։ Այս անգամ չենք սպասելու երկու օր, երեք օր, հինգ օր։ Առաջին իսկ օրը արձագանքը լինելու է կտրուկ, որպեսզի հանկարծ նույն վիճակում չհայտնվենք»։ Ընդհանրապես, ըստ նրա, ժամանակն է դասեր քաղել այդ ամենից եւ հանրահավաքների մասին օրենքում որոշ փոփոխություններ մտցնել՝ բացառելով օրեր, շաբաթներ պերմանենտ հանրահավաքներ կազմակերպելու միջոցով հանրության շրջանում զանգվածային պսիխոզի մթնոլորտ ստեղծելու պրակտիկան։
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը, որտեղ վերջինս բավական կոշտ էր արձագանքել իրավապահների գործողություններին, որքանո՞վ համարժեք էր տեղի ունեցածին։
«Իմ տպավորությամբ, մարդու իրավունքների պաշտպանը չէր տիրապետում եւ չի տիրապետում իրավիճակին, ընդհանրապես չգիտի՝ ինչի մասին է խոսում։ Այլ բան չեմ կարող ասել»,- մեր հարցին ի պատասխան՝ փաստեց Ռ.Քոչարյանը, Ա.Հարությունյանի նշանակումն այդ պաշտոնում համարելով իր կադրային քաղաքականության ամենալուրջ բացթողումներից մեկը։ Իրադարձությունների աշխարհագրությունը, տուժածների «կոնտինգենտի» եւ դեպքերի զարգացման ամենամակերեսային վերլուծությունն իսկ բավական է հասկանալու, որ «խաղաղ ցուցարարների» նկատմամբ գործադրված «ոչ համարժեք» կոշտ գործողությունների մասին խոսակցությունները որեւէ քննադատության չեն դիմանում։
Իսկ ամենացավալին այն է, որ միջազգային լրատվամիջոցները, իրավիճակին ոչ համարժեք սույն գնահատականներին հղում անելով՝ ծուռ հայելու մեջ են ներկայացնում Հայաստանում տեղի ունեցած առանց այն էլ ամոթալի այդ իրադարձությունները. «Մարդ մի քիչ պատասխանատվության զգացում պետք է ունենա եւ իրեն հաշիվ տա, որ, այնուամենայնիվ, ինքը ոչ թե Ստրասբուրգի, այլ Հայաստանի պաշտոնյա է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։
Վերջում նախագահն անդրադարձավ այս օրերին փութաջանորեն տիրաժավորվող ասեկոսեներին, «բազմաթիվ զոհերի», «սպանված» հղի կանանց եւ երեխաների մասին տարածվող ակնհայտ սուտ լուրերին, որ, շատերի տպավորությամբ, ղեկավարվում են մի կենտրոնից։ «Համոզված եմ, որ այդ լուրերը պատահական չեն։ Գիտենք այդ լուրերի տարածման ձեւերը, կարող ենք ենթադրել, թե որտեղ է մշակվում եւ որտեղից է տարածվում այդ ամենը»,- ասաց նա՝ արձանագրելով, որ նորմալ հոգեվիճակում գտնվող, «սեփական երկրի, ժողովրդի նկատմամբ մի քիչ հարգանք եւ սեր ունեցող մարդը նման բաներով չի զբաղվի»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
sovorakan hay գրել է:
Levon Ter Petrosyan@ kazmakeprichn er 9 orya anorinakan XAGHAGH havaqneri, isk ays spandi kazmakerpich@ Levon Ter Petrosyan@ cher.
Iskakan meghavornerin astvatz e petjelu .
Artur գրել է:
ՄՈՒՆՔ ԳՏՆՈՒՄ ԵՆՔ,Որ դու ես մեղավոր,սատանի ծնունդ...
Aram գրել է:
Ba mi hat el artasahmanyan mamul@ kardaceq, kam el tuyl tveq, vor urish tesaket el hnchi.
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 40
Վստահ է քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հասարակության մեծ մասի կարծիքն այն է, որ մարտի 1-2-ի խայտառակությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգավորմամբ այդ բարբարոսական գործողությունները ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Փորձելով օգտվել ստեղծված կացությունից
Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտու հյուսիս-արեւելքում՝ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի մարտի ...ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
ԼՂՀ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ ՉԻ ԵՂԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
Նրանք հրազեն չեն կիրառել
«Վստահաբար կարող ենք ասել, որ կատարվածը նախապես ծրագրված միջոցառում էր. զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից։ Բավարար տվյալներ կան հիմնական կազմակերպիչներին, ...ՆՄԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում երեկ լրագրողների հետ հանդիպեցին ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու ոստիկանության հասարակայնության ...ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ ԵՂԵԼ
Շ.Մ.Նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների հետ կապված 37 քրեական գործերից (12-ը հարուցվել էր նախընտրական քարոզչության փուլում) 25-ը վերաբերում է ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին։ ...ՄԻ՞ԹԵ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷԻՆ
10
Երեւանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երեկ հայտարարությամբ հանդես է եկել ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Արդյոք դա անսպասելի՞ էր: Իհարկե՝ ո՛չ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
13
Հարգելի հայրենակիցներ
Վերջին վեց ամիսների զարգացումները ամենայն համոզչությամբ ցույց տվեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը հետապնդում է միմիայն մեկ նպատակ: Այն է` ամեն գնով ապակայունացնել ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 6-8-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումներով ...ՍԱՏԿՈՂ ՀՐԵՇԻ ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Ջորջ Օրուելն իր «1984» հանրահայտ վեպում նկարագրել է ստի մեջ թաղված ապագա հասարակությունը։ Սուտը թափանցել էր մարդկանց գոյության բոլոր ծակոտիների մեջ, այնպես որ նրանք կորցրել էին շրջակա աշխարհում ամեն տեսակի ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 1
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Պատմական գործընթացը, ինչպեսեւ մարտադաշտը, ամենից շատ հիշեցնում է «Ալիսան Հրաշքների աշխարհում» մանկական հեքիաթում մաթեմատիկոս Լյուիս Քերոլի նկարագրած թագավորական գնդակախաղը. պատմական արարքի արդյունքը միշտ ...«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Երեկ՝ լրագրողների հետ հերթական հանդիպմանը, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախ ցավակցություն հայտնեց մարտի 1-ի զանգվածային խժդժությունների ընթացքում զոհվածների հարազատներին
Հանրապետության ղեկավարը համոզմունք ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
1
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության անդամների, հանրապետական գործադիր այլ մարմինների ներկայացուցիչների եւ ՀՀԿ խորհրդի անդամների հետ, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Մարտի 6-7-ին Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող, ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը՝ հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Մարտի 6-ին խորհրդարանում նախատեսված ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Ռուսաստանը առայժմ պատրաստ չէ ֆինանսավորելու Աբխազիայի երկաթուղու վերականգնումը, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Երկաթուղու վերականգնման ծախսերի գնահատումները տատանվում են 100-200 միլիոն ...ՄԵՐՈՆՔ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ
Սլովակիայի արդարադատության նախարարը կառավարությանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրինագիծ: Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը նաեւ Եվրոպայի հայկական ...ՔԱՆԱԿ ԵՎ ՈՐԱԿ
Ծանրամարտի այս տարվա Հայաստանի առաջնությունը նախաբանն էր մրցաշրջանի գլխավոր մրցումների՝ Եվրոպայի առաջնության, իսկ ավելի տեւական հեռանկարում, անշուշտ, նաեւ օլիմպիական խաղերի։ Առաջատարների համար առիթ էր ...ՀԱՂԹԱԿԱՆ ՊՏՈՒՅՏ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը նախապատրաստվում է Պեկինի օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոն, նաեւ Բուլղարիայի օլիմպիական չեմպիոն, ...ՉՈՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՉ-ՈՔԻՆ
Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատի միջազգային Մորելիա-Լինարես գերմրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ: 6,5 միավորով նա զբաղեցնում է 3-րդ տեղը: Այս փուլի մյուս ...ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ
...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԳՆ խոսնակի պարտականությունները կատարող ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ երեկ լրատվամիջոցներին տեղեկացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանի մարտի 4-ի ասուլիսից հետո վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ...ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
2
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ծանր հարված էր երկրի միջազգային հեղինակությանը։
«Հետադարձ հայացքով փորձենք գնահատել՝ ինչպիսին էր Հայաստանը ...ՊՆ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔԵԼ Է
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները։ Դրանցում հղում է արվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, ...ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՍԻ
Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Հիմա բոլորը խուսափում են պատասխանատվությունից։ Տեր-Պետրոսյանն ասում է, թե սա գործող ռեժիմի կողմից սարքած սադրանք է։ Ակնհայտ է, որ նորմալ մարդը նման բան չի կարող ասել։ ...ԱՐՎԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ
Սեփ.լրտվ.
Ոստիկանության զորքերի հրամանատար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երեկ հավաստիացրեց, որ զանգվածային անկարգությունների ժամանակ իր ենթակայությամբ գործող ստորաբաժանումներն արել են հնարավորը բախումները մեղմելու եւ զոհերը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
Սեփ. լրտվ.
Նույնիսկ Սահմանադրական դատարանի վրա
Երեկ Սահմանադրական դատարանում հանդես գալով հայտարարությամբ, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանն ասաց.
«Հետեւաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ...ՄԱՐՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԵԱՀԿ-Ի ԽՆԴԻՐԸ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ ԴՈՄԵՆԵԿԻՆ
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

