
ՍԱՏԿՈՂ ՀՐԵՇԻ ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈՒՆԸ
- Ջորջ Օրուելն իր «1984» հանրահայտ վեպում նկարագրել է ստի մեջ թաղված ապագա հասարակությունը։ Սուտը թափանցել էր մարդկանց գոյության բոլոր ծակոտիների մեջ, այնպես որ նրանք կորցրել էին շրջակա աշխարհում ամեն տեսակի կողմնորոշումը։ Այդ պետության բնակիչների գլուխը համառորեն մտցվում էին անհեթեթ կարգախոսներ, օրինակ՝ «Պատերազմը խաղաղություն է», «Ազատությունը ստրկություն է», «Տգիտությունը ուժ է»։

Հենց այդպիսի հասարակություն են ահա արդեն ինչքան ժամանակ եւ հիրավի գերմարդկային համառությամբ ձգտում կառուցել մեզանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Ամեն ինչ հեղեղել ստի այնպիսի տարափով, որ դա թափանցի մարդկանց գոյության բոլոր ծակոտիների մեջ եւ վերջիններս կորցնեն շրջապատող աշխարհում ամեն տեսակի կողմնորոշումը։ Հիշենք թեկուզ, թե ինչ ինքնամոռաց էին ստում Տեր-Պետրոսյանն ու իր թիմը նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Իսկ ի՞նչ էր կատարվում հետընտրական միտինգներում։
Այս օրերին էլ հորդում է ստի հեղեղը։
Ըստ որում՝ սուտն այդ բացառիկ է յուր ստորությամբ, քանզի շահարկվում է մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունը։ Ինչպես նշեց նախօրեին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը. «Տարածում են՝ ոչ թե 8 մարդ է զոհվել այդ անկարգությունների ընթացքում, այլ 80, իսկ դա սուտ է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ զոհերը ութն են, եւ եթե կա 9-րդը, թող տան անուն-ազգանուն եւ կոնկրետ հասցե։
Ասում են, թե հղի կնոջ են սպանել։ Դարձյալ սուտ է, այդպիսի բան չի եղել։ Լուրեր են դրել շրջանառության մեջ, թե երեխա է սպանվել։ Այդպիսի բան նույնպես չի եղել»։
Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հերթին անդրադարձավ «անհայտ կորածների» վերաբերյալ ասեկոսեներին. «Սո՛ւտ է, բացահայտ սուտ։ Ոստիկանությունում չկա որեւէ դիմում անհայտ կորած անձանց վերաբերյալ, դատախազությունում չկա, քրեական գործի ծավալներում չկա։ Եւ եթե մարդիկ նման հայտարարություններ են անում, թող դիմեն անձամբ ինձ»։
Ի դեպ, եթե որեւէ մեկին թվում է, թե անձամբ գլխավոր դատախազին դիմելը չափազանց բարդ է, դիմեք մեզ։ Խոստանում ենք, որ նույն օրն իսկ ձեր դիմումը կհայտնվի Աղվան Հովսեփյանի ձեռքին։ Բայց ախր չե՛ն դիմի, քանզի սուտ է այդ ամենը։
Եւ նշվածը տարածվող ստի մեկ միլիոներորդ մասն է ընդամենը։ Լավ, ինչքա՞ն կարելի է ստել։ Չէ, հասկանում ենք, որ ստախոսությունը մարդու էության մեջ է։ Նշանավոր հոգեբան Էրիկ Բերնը գրում է. «Մարդկային փոխհարաբերությունների մեծ մասը հիմնված է ստախոսության ու հնարքների վրա, երբեմն ուրախ ու զվարճալի, երբեմն ստոր ու չարանենգ։ Միայն հազվագյուտ երջանիկներն են, օրինակ՝ մայրերն ու նորածինները, որ բացարձակ անկեղծ են միմյանց հետ»։
Մարդկային քաղաքակրթության գոյության հազարամյակների ընթացքում հորինվել են խաբեության հազարավոր միջոցներ։ Բավական է միայն բացել բառարաններն ու կապշեք «խաբել» բայի հոմանիշների քանակից։ Նույնիսկ նախնադարյան մարդիկ, ձգտելով ողջ մնալ գոյության պայքարում, թաքցնում էին սնունդը ցեղակիցներից։ Նրանք փրկում էին իրենց սովամահությունից, բայց դա կարող էին անել միայն ուրիշներին խաբելով։
Սակայն այն, ինչ կատարվում է մեզանում այսօր, պարզապես ենթակա չէ նկարագրության կամ գոնե մասնակի արդարացման։ Սա պաթոլոգիա է։
Ըստ որում՝ մի սուտը հաճախ հիմք է ծառայում մյուսի համար, դրանց վրա կառուցվում է երրորդը եւ այդպես շարունակ։ Այդ մարտավարության մասին, ի դեպ, պատմել է մեծ երգիչ Ֆյոդոր Շալյապինը «Մամուլը եւ ես» հոդվածում։ 1912 թվականին նրա իտալական հյուրախաղերի ժամանակ մի գավառական թերթ մոգոնեց, թե իբր Շալյապինը մտադրվել է հուշեր գրել։ Մեկ այլ թերթի խմբագիր, կարդալով այդ հաղորդագրությունը, իր կողմից ավելացրեց. «Ինչպես մեզ հաջողվեց պարզել, Շալյապինի հուշերը գրվում են իտալերեն»։ Երրորդ թերթը լրացրեց սենսացիան. «Հուշերը հրատարակվում են իտալական «Ռիկորդի» հանրահայտ ընկերության կողմից»։
Իսկ հետո՝ գնա՜ց։ Թերթերի էջերին սկսեցին առկայծել չգրված հուշերի վերաբերյալ նոր մանրամասները։ «Շալյապինի հուշերը վաճառվել են 100 հազար լիրայով»,- բանիմաց ոճով գրում էր մի պարբերական։ «Հավաստի աղբյուրը տեղեկացնում է մեզ, որ Շալյապինի հուշերի ձեռագիրը հեղինակից գողացել են անհայտ չարագործները»,- կարելի էր տեղեկանալ մեկ այլ թերթից։
Իսկ ավարտվեց այդ պատմությունը նրանով, որ Շալյապինին քիչ էր մնում ձերբակալեր ոստիկանությունը՝ բնության մեջ գոյություն չունեցող հուշերի վաճառքից հարկեր չվճարելու համար։
Դժվար է ասել, թե ինչով կավարտվի համատարած ստի հետ կապված պատմությունը մեր պարագայում։ Մի կողմից՝ կասկած չունենք, որ իրավապահներին կհաջողվի բացահայտել մարտի 1-2-ի անկարգությունների բոլոր կազմակերպիչներին։ Վերջիններս պետք է պատասխան տան թափված արյան եւ զոհերի համար, որոնք ծանրացած են նրանց խղճին։
Իսկ մյուս կողմից՝ հիշո՞ւմ եք, թե ինչպես է ավարտվում Շվարցի «Վիշապը» պիեսը։ Լանցելոտը, որը հաղթել էր Վիշապին եւ ստորաբար դավաճանվել նրանց կողմից, ում ազատագրել էր, վերադառնում է։ Բայց որքան անհամոզիչ են հնչում նրա խոսքերը՝ «Յուրաքանչյուրի մեջ հարկ կլինի սպանել վիշապին... Ես սիրում եմ ձեզ, բարեկամներս», սատկող հրեշի մարգարեության կողքին. «...Թողնում եմ քեզ այրված հոգիներ, ծակ հոգիներ, մեռած հոգիներ...»։
Այդպես էլ սատկող հհշական հրեշն է իր հետեւից թողնում այրված, ծակ ու մեռած հոգիներ։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քննարկում
Miamit HAY գրել է:
«Մարդկային փոխհարաբերությունների մեծ մասը հիմնված է ստախոսության ու հնարքների վրա, երբեմն ուրախ ու զվարճալի, երբեմն ստոր ու չարանենգ»։
Սա ոնց որ հատուկ գրված լինի ձեր թերթի մասին:
«боже мой» ինչքան թույն ու թարախ,ստորություն և նենգություն կա ձեր թերթում:
Ես զարմանում եմ,որ դուք իçխանունություններին ուղղվածº խաղաղ ցույցերը ցրելու ձեր կոչերում չեք պահանջել օգտագործել ռմբակոծիչ ավիացիա,ծանր հրետանի,«Գրադ»...
Ասացեք խնդրեմ ձեր գովերգած իçխանությունները ինչով են տարբերվում այդ նույն Օրուելի «Անասնագոմ»-ից:
Ես ուղղակի ցնցված եմ ձեր սրիկայական «տաղանդից»:
Հ.Գ.Աստված ազատի ՀԱՅԱՍՏԱՆԸ ձեր նման տականքներից...
ehay գրել է:
Ինչ լավ եք պատասխանել...
xelamit mard գրել է:
Mejberum rusakan Vremya tertic
Ситуация стала развиваться по наихудшему сценарию, -- сказал «Времени новостей» независимый ереванский эксперт. -- К утру субботы власти поняли, что митинги идут уже не только в Ереване, но и по всей стране, и ресурсы Тер-Петросяна растут. И тогда Роберт Кочарян решил всех замазать кровью -- хотя они и пообещали всем международным инстанциям, что будут действовать исключительно цивилизованными методами. Я не знаю, как в конечном счете будут реагировать внешние наблюдатели, но очевидно, что власти Армении прошлись в грязных носках по всем взятым на себя обязательствам и по европейским оценкам армянского политического процесса. Остаться у власти у них уже не получится -- после того, как появились убитые, Роберта Кочаряна многие называют не иначе как «турком».
Aram գրել է:
Yes chem haskanum, es dzer tert@ "Hatuk kargavichak" uni?? Inchu eq tpagrum pashtonakanic durs hodvacner?? Hima ova stercum "Anasnagom"@ dzer karciqov?????? Inchu chenq entarkvum orenqin, h@????
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 40
Վստահ է քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հասարակության մեծ մասի կարծիքն այն է, որ մարտի 1-2-ի խայտառակությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրահանգավորմամբ այդ բարբարոսական գործողությունները ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Փորձելով օգտվել ստեղծված կացությունից
Ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտու հյուսիս-արեւելքում՝ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի մարտի ...ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
ԼՂՀ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ ՉԻ ԵՂԵԼ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
Նրանք հրազեն չեն կիրառել
«Վստահաբար կարող ենք ասել, որ կատարվածը նախապես ծրագրված միջոցառում էր. զանգվածային անկարգությունները ղեկավարվել են մեկ կենտրոնից։ Բավարար տվյալներ կան հիմնական կազմակերպիչներին, ...ՆՄԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում երեկ լրագրողների հետ հանդիպեցին ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու ոստիկանության հասարակայնության ...ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԸ ԿԵՂԾ ԵՆ ԵՂԵԼ
Շ.Մ.Նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումների հետ կապված 37 քրեական գործերից (12-ը հարուցվել էր նախընտրական քարոզչության փուլում) 25-ը վերաբերում է ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին։ ...ՄԻ՞ԹԵ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷԻՆ
10
Երեւանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ երեկ հայտարարությամբ հանդես է եկել ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Արդյոք դա անսպասելի՞ էր: Իհարկե՝ ո՛չ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: ...«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
13
Հարգելի հայրենակիցներ
Վերջին վեց ամիսների զարգացումները ամենայն համոզչությամբ ցույց տվեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը հետապնդում է միմիայն մեկ նպատակ: Այն է` ամեն գնով ապակայունացնել ...ԵՂԱՆԱԿ
Մարտի 6-8-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումներով ...ՍԱՏԿՈՂ ՀՐԵՇԻ ԺԱՌԱՆԳՈԻԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Ջորջ Օրուելն իր «1984» հանրահայտ վեպում նկարագրել է ստի մեջ թաղված ապագա հասարակությունը։ Սուտը թափանցել էր մարդկանց գոյության բոլոր ծակոտիների մեջ, այնպես որ նրանք կորցրել էին շրջակա աշխարհում ամեն տեսակի ...ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ - 1
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
Պատմական գործընթացը, ինչպեսեւ մարտադաշտը, ամենից շատ հիշեցնում է «Ալիսան Հրաշքների աշխարհում» մանկական հեքիաթում մաթեմատիկոս Լյուիս Քերոլի նկարագրած թագավորական գնդակախաղը. պատմական արարքի արդյունքը միշտ ...«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Երեկ՝ լրագրողների հետ հերթական հանդիպմանը, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախ ցավակցություն հայտնեց մարտի 1-ի զանգվածային խժդժությունների ընթացքում զոհվածների հարազատներին
Հանրապետության ղեկավարը համոզմունք ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
1
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության անդամների, հանրապետական գործադիր այլ մարմինների ներկայացուցիչների եւ ՀՀԿ խորհրդի անդամների հետ, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Մարտի 6-7-ին Երեւանում կլինի Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող, ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը՝ հետընտրական փաստահավաք առաքելությամբ: Մարտի 6-ին խորհրդարանում նախատեսված ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
Ռուսաստանը առայժմ պատրաստ չէ ֆինանսավորելու Աբխազիայի երկաթուղու վերականգնումը, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Երկաթուղու վերականգնման ծախսերի գնահատումները տատանվում են 100-200 միլիոն ...ՄԵՐՈՆՔ ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ
Սլովակիայի արդարադատության նախարարը կառավարությանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրինագիծ: Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը նաեւ Եվրոպայի հայկական ...ՔԱՆԱԿ ԵՎ ՈՐԱԿ
Ծանրամարտի այս տարվա Հայաստանի առաջնությունը նախաբանն էր մրցաշրջանի գլխավոր մրցումների՝ Եվրոպայի առաջնության, իսկ ավելի տեւական հեռանկարում, անշուշտ, նաեւ օլիմպիական խաղերի։ Առաջատարների համար առիթ էր ...ՀԱՂԹԱԿԱՆ ՊՏՈՒՅՏ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը նախապատրաստվում է Պեկինի օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, անկախ Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոն, նաեւ Բուլղարիայի օլիմպիական չեմպիոն, ...ՉՈՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՉ-ՈՔԻՆ
Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատի միջազգային Մորելիա-Լինարես գերմրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ: 6,5 միավորով նա զբաղեցնում է 3-րդ տեղը: Այս փուլի մյուս ...ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ
...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԳՆ խոսնակի պարտականությունները կատարող ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ երեկ լրատվամիջոցներին տեղեկացրեց արտգործնախարար Վարդան Օսկանյանի մարտի 4-ի ասուլիսից հետո վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ...ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆԸ
2
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները, նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ծանր հարված էր երկրի միջազգային հեղինակությանը։
«Հետադարձ հայացքով փորձենք գնահատել՝ ինչպիսին էր Հայաստանը ...ՊՆ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔԵԼ Է
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները։ Դրանցում հղում է արվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, ...ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՍԻ
Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Հիմա բոլորը խուսափում են պատասխանատվությունից։ Տեր-Պետրոսյանն ասում է, թե սա գործող ռեժիմի կողմից սարքած սադրանք է։ Ակնհայտ է, որ նորմալ մարդը նման բան չի կարող ասել։ ...ԱՐՎԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ
Սեփ.լրտվ.
Ոստիկանության զորքերի հրամանատար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երեկ հավաստիացրեց, որ զանգվածային անկարգությունների ժամանակ իր ենթակայությամբ գործող ստորաբաժանումներն արել են հնարավորը բախումները մեղմելու եւ զոհերը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
Սեփ. լրտվ.
Նույնիսկ Սահմանադրական դատարանի վրա
Երեկ Սահմանադրական դատարանում հանդես գալով հայտարարությամբ, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանն ասաց.
«Հետեւաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ...ՄԱՐՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. ...
ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Գրի առավ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

