
ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՈՒՐՎԱԳԾՎԵՑ
Գարուն է, իսկ դա նշանակում է, որ սարերի հետեւում չէ նաեւ Հայաստանում հերթական ֆուտբոլային մրցաշրջանը։ Դրա ոչ պաշտոնական մեկնարկը կարելի է համարել երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում տեղի ունեցած վիճակահանության արարողությունը, որի արդյունքներով հստակվեց գավաթի խաղարկության ցանցը, ինչպես նաեւ որոշվեց, թե որ նիշերն են երեւակելու թիմերը առաջնության խաղացանկի թվային տարբերակում։
Մինչ ազգային երկու գլխավոր մրցաշարերին հստակ ուրվագծեր հաղորդած արարողության արդյունքներին անդրադառնալը, նշենք, որ ֆուտբոլային տարին մեզանում այս անգամ սովորականից փոքր-ինչ ուշ է սկսվելու։ Գավաթի 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի են ունենալու մարտի 21-22-ին, իսկ առաջնության մեկնարկը նախատեսված է ապրիլի առաջին տասնօրյակում։ Ստույգ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ։ Միանգամից նշենք, որ բարձրագույն եւ առաջին խմբի տարբերակումը վերածվել է սովորական պայմանականության, քանզի ենթաէլիտար խմբում ընդգրկված է բացառապես ուժեղագույն ակումբների հերթափոխը։ Բայց այդ մասին քիչ ուշ։
Վիճակահանությունն իրականացրած Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանի եւ ֆեդերացիայի հմայիչ աշխատակցուհի Անի Ավետիսյանի մասնակցությամբ նախ բովանդակություն հաղորդվեց գավաթային մրցաշարին։ Ցանցի ձախ եւ աջ հակադիր անկյուններում հայտնվեցին անցյալ տարվա գավաթակիր «Բանանցը» եւ եզրափակիչ խաղի մասնակից «Արարատը», որոնք նշված կարգավիճակի շնորհիվ առաջին փուլում ազատված են պայքարից։ Այնուհետեւ համապատասխան վանդակներում տեղաբաշխվեցին նախ բարձրագույն, ապա առաջին խմբերի թիմերը, եւ զույգերն ամբողջացան։
Ըստ այդմ՝ մրցաշարային ցանցի ձախ թեւից դեպի եզրափակիչ առաջխաղացում կձեռնարկեն հետեւյալ թիմերը. «Շիրակ» (Գյումրի)-«Շենգավիթ» (Երեւան), «Կիլիկիա» (Երեւան)-«Միկա-2» (Աշտարակ), «Միկա»-«Արարատ-2» (Երեւան)։ Աջից էլ բաղձալի բարձունքը կգրոհեն այս հավակնորդները. «Փյունիկ» (Երեւան)-«Բանանց-3» (Երեւան), «Գանձասար» (Կապան)-«Փյունիկ-2», «Ուլլիս» (Երեւան)-Բանանց-2»։
Զույգերում առաջին նշված թիմերը մեկնարկային հանդիպումների դաշտի տերերն են, իսկ պատասխան խաղերն անցկացվելու են մարտի 28-29-ին։
Քառորդ եզրափակիչ փուլում առաջին եւ պատասխան հանդիպումները տեղի են ունենալու ապրիլի 2-ին եւ 10-ին, կիսաեզրափակիչները՝ նույն ամսվա 14-ին եւ 23-ին, իսկ գավաթակիրը որոշվելու է մայիսի 9-ի եզրափակիչում։
Ի դեպ, վերջին տարիներին առաջին անգամ գավաթային եզրափակիչը հնարավոր է շրջանցի Հանրապետական մարզադաշտը։ Երկրի գլխավոր մրցասպարեզը, ինչպես հայտնի է, վերանորոգվելու է։ ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի ղեկավար Ռոբերտ Դալլաքյանի խոսքերով, մինչեւ աշուն այստեղ չեն անցկացվելու առաջնության խաղեր, իսկ հետո էլ ավարտվում է մրցաշրջանը։ Նկատենք, որ թիմերը արդեն հայտնել են տնային հանդիպումների հասցեն։
Ուշագրավ է, որ «Միկան» մինչեւ ամառ զերծ է մնալու սեփական նորակառույց մարզադաշտում հյուրեր ընդունելուց եւ հյուրընկալությունը կազմակերպելու է Արարատի «Այգ»-ում։
Արդեն այժմ վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա առաջնությունը առնվազն մեկ հարցական պակաս կունենա։ Ինչպեսեւ վերջին տարիներին, բարձրագույն եւ առաջին խմբերի միջեւ թիմերի տեղափոխություն չի կատարվելու։ Ինչպես նշեցինք, առաջին խմբում ներկայացվել են ուժեղագույն ակումբների հերթափոխային թիմերը։ Նրանց պայքարի հաղթողը բարձրագույն խումբ չի տեղափոխվի, քանզի մրցումների կանոնակարգով, ընդհանուր մրցակարգին նույն ակումբի երկու թիմերի մասնակցությունն արգելված է։ Տեղեկացնենք, որ բարձրագույն խմբից միայն «Կիլիկիան» դուստր թիմ չունի առաջին դիվիզիոնում։ Այդ պատճառով էլ թափուր տեղը համալրել է «Բանանց-3»-ը, որը այնքան էլ ակումբային ենթակայություն չունի։ Ռ.Դալլաքյանի խոսքերով, փաստորեն դա Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն է, որի մասնակցության ֆինանսավորումը հնարավոր է ստանձնի ազգային ֆեդերացիան։ Ըստ էության, առաջին խումբը փոխարինող կազմերի ինքնատիպ փորձադաշտ է, պատահական չէ, որ բարձրագույն խմբի հերթական տուրի զույգերի «կրտսեր» ներկայացուցիչները մրցելու են հիմնական թիմերի պայքարի նախօրեին։
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔ ՉԻ ԿԻՐԱՌՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների մասին երեկ մանրամասներ ներկայացրին ոստիկանության պետի առաջին տեղակալ ԱՐԱՐԱՏ ՄԱՀՏԵՍՅԱՆԸ եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ
...ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն 15
Այստեղով թուրքն է անցել
2008 թվականի մարտի 1-ից մինչեւ 2-ի առավոտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զանգվածային գործողությունների եւ անկարգությունների արդյունքում մայրաքաղաքի կրած վնասների մասին ...ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ՈՒՐՎԱԳԾՎԵՑ
Գարուն է, իսկ դա նշանակում է, որ սարերի հետեւում չէ նաեւ Հայաստանում հերթական ֆուտբոլային մրցաշրջանը։ Դրա ոչ պաշտոնական մեկնարկը կարելի է համարել երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում տեղի ունեցած ...ՄԵԿ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
«Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի ավարտից 3 տուր առաջ Լեւոն Արոնյանին վերստին մեկ միավոր է բաժանում մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից։ 11-րդ տուրում ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Հայաստանի շախմատիստ Գեւորգ Հարությունյանը, վաստակելով 6 միավոր 8 հնարավորից, Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է: Մեր մյուս մասնակիցը՝ Հրայր Սիմոնյանը, 5 միավորով ...ԻՐԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
Հայաստանի գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը եւ Տիգրան Քոթանջյանը նվաճել են Իրանի շախմատի ակումբային չեմպիոնի կոչումը՝ հանդես գալով Թեհրանի «Ռահան» ակումբի կազմում: Վերջին փուլում «Ռահանը» 3:1 հաշվով հաղթել ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Երեւանի «Դինամո» մարզասրահում ավարտվել է թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը: Ութ քաշային կարգերում չեմպիոնի կոչումը նվաճել են Անդրանիկ Պետրոսյանը (55 կգ), Սուրեն Սարգիսովը (58 կգ), Վրեժ Պետրոսյանը (61 ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵՑ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2Սահմանադրական դատարանը երեկ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության առավ «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» ԿԸՀ-ի 24.02.08թ. թիվ 24-Ա որոշումը ...ՄԱՐՏԻ 1-2-Ի ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 4Հասարակության պառակտումը վտանգում է երկրի ապագան Կարելի է միայն պատկերացնել այս բարոյական ավերների վաղվա հետեւանքները մի երկրի համար, որը դեռեւս գտնվում է անավարտ պատերազմի մեջ։ ...ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՄԻ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2Գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ երեկ ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնում հրահրված զանգվածային անկարգությունների հետեւանքները Վանդալիզմի այս աննախադեպ «ակցիան» գնահատելով ...ԱԺ ՉՈՐՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԶՐԿՎԵՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2Տ.Թորոսյանի այս հայտարարությունից հետո դահլիճ մտավ Մ.Մալխասյանը։ Որոշ ժամանակ անց հայտնվեց նաեւ Հակոբ Հակոբյանը։ Ներկայացնելով չորս պատգամավորի վերաբերյալ միջնորդությունը` գլխավոր դատախազ ...ԲՌՆՎԵՑ
Մարտի 3-ին, ժամը 16։30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները Ագաթանգեղոսի փողոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Կարլեն Մանուչարյանին, ...ԵՎՍ ԵՐԿՈՒ ԹԱԼԱՆՉԻ
4Արդեն հաղորդվել է մի խումբ անձանց կողմից Մաշտոցի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» եւ «Ռոբերտո» խանութներից գողություն կատարելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
5Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, փետրվարի 28-ին գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ից ստացել էր նյութեր` թիվ 22/21 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության ...
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱԺ ՉՈՐՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԶՐԿՎԵՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

