
ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ԷՐ
- Համոզված է ՀՅԴ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

ՍՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
«Տեղի ունեցավ մի երեւույթ, որը բոլորիս թվում էր, թե արդեն իսկ Հայաստանի քաղաքական կյանքից բացառվել էր։ Այն է՝ ուժի միջոցով քաղաքական հարցեր լուծելու մեթոդաբանությունը։ Հստակ երեւում է այն ձեռագիրը, որը 10 տարի առաջ էր, որը եւ 10 տարի հետո նորից վերադարձավ Հայաստանի քաղաքական կյանք։
Այն մարդիկ, որոնք 1996-ին ասում էին՝ եթե Վազգեն Մանուկյանը 100 տոկոսով էլ հաղթած լիներ, միեւնույն է, նախագահ չէր լինելու, այսօր ասում են՝ «կապ չունի՝ քանի տոկոս ենք հավաքել, կապ չունի՝ անցել ենք թե չենք անցել, ամեն գնով մենք պիտի լինենք»։ Ինչպես այն ժամանակ էին պատրաստ ամեն գնով իշխանությունը չհանձնելուն, հիմա պատրաստ են ամեն գնով վերցնելուն, բայց, չգիտես ինչու, թե՛ այն ժամանակ, թե՛ այժմ իրենք չէին առաջին շարքերում։
Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր օգտագործում են մարդկանց արդարացի դժգոհությունը։ Այն, որ միտինգավորների մեջ մեծաթիվ են մարդիկ, որոնք, օբյեկտիվ դժգոհությունից ելնելով, գնում էին այդ հանրահավաքներին կամ նրանց թվում էր, թե այդ դժվարություններից ելքը ցուցանողը Լ.Տեր-Պետրոսյանն է, այսօր պիտի որ խորապես հիասթափված լինեն։ Ինչո՞ւ։ Կյանքը ցույց տվեց, որ Լ.Տեր-Պետրոսյանը բնավ էլ չէր գալիս լուծելու պրոբլեմները։ Ինքը նշում էր այդ պրոբլեմները, բայց դրանք լուծողը չէր։ Հակառակ դեպքում բոլոր հնարավորություններն ուներ դրանք քաղաքական ճանապարհով լուծելու համար։
Տեսեք, նա հավաքել է 20 տոկոս ձայն, կարող էր, չէ՞, այդ 20 տոկոս ձայները տանել քաղաքական ուղղությամբ։ Այդ ձայների պատասխանատվությունը զգալով՝ կարող էր քաղաքական գործընթացների ճանապարհով գնալ, մանավանդ դիմացինից քաղաքական երկխոսության առաջարկը հստակ ձեւակերպվեց։ Նա կարող էր գույքագրել իր էլեկտորատի պահանջները եւ իբրեւ դրանց տեր ու կատարող՝ իշխանությունների հետ երկխոսության մեջ մտնել։ Այդպիսով նաեւ ինքը կընտրեր այն ճանապարհը, որով իր իսկ մատնանշած պրոբլեմները պիտի լուծեր։
Խոստովանենք, նա արդեն իսկ գործոն էր դարձել Հայաստանի քաղաքական կյանքում, որի հետ չէին կարող հաշվի չնստել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ նրան քաղաքական օրակարգը չի հետաքրքրում, ոչ էլ հետաքրքրում է այն մարդկանց քվեն, որոնք իրեն ձայն էին տվել որպես քաղաքական հարց լուծողի։
Ի դեպ, նկատեմ, որ քաղաքական ճանապարհը Լ.Տեր-Պետրոսյանին ի սկզբանե չի հետաքրքրել։ Սա ծրագրված քաղաքականության արդյունք է։ Այն, ինչ նա անում էր ամիսներ շարունակ եւ վերջին 10 օրվա ընթացքում, միայն սրան կարող էր հանգեցնել։ Նա արել է այն, ինչ արել է։ Եւ կատարվածն իր գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Հետեւաբար, ինչպես անցած ողջ ընթացքում ժողովուրդն իր պրոբլեմներով Լ.Տեր-Պետրոսյանին չէր հետաքրքրում, նույն կերպ էլ հանրահավաքում իրեն սպասող ժողովուրդը, ապա տուժածներն ու զոհերը իրեն չեն հետաքրքրում։ Այդ պատճառով էլ նա ոչ այն ժամանակ ներողություն խնդրեց, ոչ էլ հիմա է խնդրում։ Ինչո՞ւ պիտի ներողություն խնդրեր։ Ինքը սխալ թույլ չի տվել, ինքը հենց այս էլ ուզել է։ Ինքը համարում է, որ ճիշտ է արել եւ լավ է արել։
ԵԹԵ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ
Եթե Լ.Տեր-Պետրոսյանը այդ պատասխանատվությունն ունենար, նա իրեն ձայն տվող մարդկանց կողքին կլիներ։ Նա իր հանրահավաքայինների կողքին կլիներ եւ կփորձեր ղեկավարել եւ կառավարելի դարձնել այդ մարդկանց։ Եթե նա պատասխանատվություն ունենար իր հանրահավաքներին եկող ժողովրդի հանդեպ, թող հրաժարվեր անձնական լրացուցիչ միջոցներից եւ գնար-կանգներ նրանց կողքին։
Եւ անբարոյականություն է, որ նա օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարում է՝ ես պատասխանատու չեմ այս երեւույթների համար։ Բա ո՞վ է պատասխանատու։ Այն 20 տարեկան տղանե՞րը։ Ի վերջո նույն օրը առավոտյան էլ հայտարարեց՝ ամեն ինչի պատասխանատուն ես եմ, եկեք ինձ ձերբակալեք եւ այլն։ Ինչպե՞ս հասկանալ սա։
Ցավոք, դարձյալ պիտի հիշեցնենք՝ իսկ ե՞րբ չի եղել Լ.Տեր-Պետրոսյանը այսպիսին, ե՞րբ նրա մեթոդաբանությունն այսպիսին չի եղել, նա ե՞րբ չի եղել պատրաստ հաղթանակի դափնիները սեփականելու, թեպետ այդ հաղթանակի մեջ նրա մասնակցությունը չնչին է եղել, իսկ ե՞րբ իր ձախողումներն ուրիշներին չի վերագրել։ Ձախողումներ, որ բացառապես իրենն է եղել։
Ամբողջ քարոզարշավի ընթացքում, հատկապես վերջին 10 օրերը հստակ ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանը երկիրը գիտակցված կերպով տանում էր ապակայունացման։ Նա գիտակցված կերպով երկրում ցանկանում էր ստեղծել անիշխանություն, «բեսպրեդելի» իրավիճակ, անում էր պետական մեքենան քանդելու ուղղակի քայլեր, որպեսզի անօրինականության միջավայրում վերցնի իշխանությունը։ Սա պետական հեղաշրջման փորձ էր։
ԵՐԵՎԱՆԻՑ՝ ՄԱՐԶԵՐ
ԼՏՊ-ն օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը շարունակելու է իր պայքարը, բայց արդեն՝ մարզերում։ Դա նշանակում է՝ նա փորձելու է Երեւանում տեղի ունեցածը արտահանել մարզեր։ Այսինքն՝ այդ մարդուն չի բավարարում այն, ինչ տեղի է ունեցել։
Այստեղից կարելի է հանգել հետեւյալ եզրակացության՝ Լ.Տեր-Պետրոսյանը չէր էլ ցանկանում նախագահ դառնալ։ Նրա նպատակը որեւէ կապ չունի քաղաքականության հետ։ Նրա նպատակը Հայաստանն այս վիճակին հասցնելն էր, երկիրը ապակայունացման տանելը։ ՍԴ էլ դիմել էր ընդամենը քաղաքական գործընթացները երկարացնելու համար։
ԴԱ ԾՐԱԳԻՐ ԷՐ. ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ, ԼԻՆԵԼՈՒ ԷՐ
Երկխոսության առաջարկ շատերն արեցին։ Այդ թվում՝ նաեւ ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։ Բայց եթե մի քաղաքական գործիչ կաթողիկոսի միջնորդությունը չի ընդունում, կարո՞ղ է քաղաքական գործչի միջնորդությունն ընդունել։ Կարո՞ղ էր այլ կերպ լինել, թե՞ ոչ։ Իմ տպավորությամբ, իրավիճակը մեղմելու համար ինչ քայլերի էլ գնար իշխանությունը, ինչ քայլերի էլ դիմեին մյուս թեկնածուները, այն, ինչ տեղի ունեցավ, պիտի տեղի ունենար, որովհետեւ սա ծրագիր էր։ Այսօր չլիներ, ուրիշ օր կլիներ։
Այսօր մեր աչքի առաջ տեղի ունեցածին համարժեք գնահատական պիտի տրվի։ Համաձայն եմ, եթե ժամանակին քաղաքական գնահատական տրվեր նախկին վարչախմբին, հիմա նրանք այսքան լկտի չէին լինի։
Ինչ վերաբերում է այսօրվա գնահատականին, ապա, այո, պիտի գնահատական տրվի, այն պիտի ընդունվի հասարակության կողմից։ Առաջին հերթին հասարակական գնահատական պիտի տրվի, որ վաղը, մյուս օրը գառան մորթի հագած գայլի նման չընկնեն ժողովրդի մեջ»։
- Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Քննարկում
feliks գրել է:
heriq e sut lurer taraceq duq giteq vor LTP -in mekusacrel en ev chen torel ga hanrahavaqin ete tornein vor gar ays gardern cher lini duq bolort ichxanamet vochxarnert meraq kert ev tuyn tapelov LTP-i vbra satkeq duq turqer duq nuyn turqn eq
ՄԵԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի հերթական մեկօրյա ընդմիջմանը Լեւոն Արոնյանը մոտեցավ 3-րդ արդյունքով։ Մրցման իսպանական փուլում հաղթական մեկնարկին հաջորդած երկու պարտիաներում մեր գրոսմայստերը մեկ միավոր ավելացրեց ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԼՈՒԾԵՑ ԽՆԴԻՐԸ
Էջիմածնեցի Անդրանիկ Հակոբյանը, 3-րդ տեղը գրավելով Իտալիայի Պեսկարա քաղաքում ավարտված օլիմպիական վարկանիշային մրցաշարում, դարձավ «Պեկին-2008»-ի ուղեգիր նվաճած Հայաստանի չորրորդ բռնցքամարտիկը։ Ճիշտ է, ...ՄԻԱՅՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը զրոյական արդյունքով ավարտեց ելույթները 2008թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվեց չեխական Խրուդիմ քաղաքում։ 6-րդ ենթախմբում վերջին խաղում մեր թիմը նվազագույն` ...ՍՈՉԻՆ ԸՆՏՐԵՑ ԴԵԼՖԻՆԸ
Սոչիի բնակիչները մարտի 2-ին Ռուսաստանի նախագահի ընտրությանը զուգահեռ որոշել են նաեւ 2014թ. ձմեռային օլիմպիադայի խորհրդանիշը։ Նախապատվություն է տրվել դահուկորդ կանաչ դելֆինին։ Ծովափնյա քաղաքի 270 հազար ...ԿԱՍՊԱՐՈՎԸ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲելառուսի հայազգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը, վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցրել է 1-5-րդ տեղերը Ֆրանսիայի Կոլոմիե քաղաքում ավարտված Արեւմտյան Թուլուզի 3-րդ միջազգային բաց մրցաշարում: Դավիթ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայտնի իրադարձություններից հետո երեկ քաղաքապետարանին հարող ողջ տարածքում՝ փողոցներում եւ խաչմերուկներում արդեն կարգ ու կանոն էր տիրում
Անարգել աշխատում էր տրանսպորտը, մաքրված էին մայթերը։ Մայրաքաղաքային ...ՔԱՂՑՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Շաքարախտն անակնկալներ է մատուցում
Տարիներ շարունակ աշխարհի բոլոր բժիշկները համոզված էին, թե շաքարախտի բուժման գործում ամենագլխավորը արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն իջեցնելն է նորմալ մակարդակի ...ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
«Լեւոնի վկաներ» տոտալիտար աղանդի ակտիվիստները հասան իրենց նպատակին, այն է՝ փչացնել նախագահական ընտրությունները, աշխարհով մեկ վարկաբեկել ժողովրդին, ապակայունացնել մեր երկիրը եւ խոցելի դարձնել արտաքին մարտահրավերների ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՆԳԱՄ...»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
Հրեշավոր գաղափարախոսության հետեւանքները
Փետրվարի 22-ին տեղի ունեցած ապօրինի միտինգի ժամանակ, երբ արդեն Թատերական հրապարակ էին վերադարձել «Ազատություն» կարգախոսով երթի մասնակիցները, Լ.Տեր-Պետրոսյանը ...ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ ՀՈԳԵՎՈՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15
Զգուշացեք զարհուրելի մեղքից
Նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Մատենադարանի մոտ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքում քանիցս շահարկվեցին Աստված բառը ...ՍԱԴՐԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կատարվածը քաղաքական չէր, այլ կրիմինալ էր
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան «Ապագա» ռազմավարական հետազոտությունների միջազգային ակադեմիայի նախագահ, Ազգային անվտանգության հարցերով միջազգային գիտական ...Ի՞ՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանում մարտի 1-ից հայտարարված է արտակարգ դրություն, որի պահանջներից մեկն էլ վերաբերում է ԶԼՄ-ներին: Վերջիններս այս օրերին տեղի ունեցած եւ հետագա գործընթացների վերաբերյալ պարտավոր են ներկայացնել միմիայն ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 23
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի առաջատար երկրների եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Հայաստանի ղեկավարության հետ արդեն հեռախոսազրույցներ ...ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
03.03.2008
Հարգելի՛ հայրենակիցներ
2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում իրադարձություններն ընթացան վատթարագույն տարբերակով: Այդ վտանգը մենք նախազգում, այդ մասին պաշտոնապես ահազանգում էինք ե՛ւ նախընտրական, ե՛ւ հետընտրական ...ԱՅԼԱՊԵՍ ՄԱՐՏԻ 1-Ը ՆՈՐԻՑ ԿԿՐԿՆՎԻ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանի «շարժումն» ավարտվեց նրանով, ինչով պիտի ավարտվեր։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին։ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական ...ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՂԾԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Կա մեզանում մի հին, բարի ավանդույթ. ժամանակ առ ժամանակ այս կամ այն պատճառով քաղաքական իրավիճակը երկրում ծայրաստիճան շիկանում է, «քաղաքական գործիչները» ոչինչ չեն անում այն մեղմելու ուղղությամբ, իսկ երբ ...ՈՒՂԵՐՁ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, մասնավորապես ընդդիմության ...ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է ընդդիմության կողմից մարտի 1-ին հրահրված անկարգությունների հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, ...ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ԹԱԼԱՆՈՎ
1Մարտի 2-ին, ժամը 00։30-ից մինչեւ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Տեր-Պետրոսյանի կողմից անցկացրած չարտոնված հանրահավաքի ...«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ԻՑ ԵՎ «ՌՈԲԵՐՏՈ»-ԻՑ
Մարտի 2-ին, ժամը 03։30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի խանութներից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1992թ. ծնված Քյարամ Ամոյանը, 1988թ. ...ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ԴԱՆԱԿ
Մարտի 3-ին, ժամը 00։30-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ԷՐ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1
Համոզված է ՀՅԴ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՍՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
«Տեղի ունեցավ մի երեւույթ, որը բոլորիս թվում էր, թե արդեն իսկ Հայաստանի քաղաքական կյանքից բացառվել էր։ Այն է՝ ուժի միջոցով քաղաքական ...ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ ԴԵՌ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Հետընտրական օրերին մայրաքաղաքում կազմակերպվող ծայրահեղական դրսեւորումները եւ մարտի 1-ին տեղի ունեցած ողբալի իրողությունները ...ՀԱՅԸ ԿՐԱԿԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ
Երեկ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ անելով հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը խնդիր ունեին ապահովելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հավանաբար շատ լավ է յուրացրել մոնղոլ-թաթարների պատմությունը։ Ոսկե հորդայի վերջին շրջանում, երբ ծերունի խանը մահանում էր, հարազատների շրջանում կռիվ էր սկսվում գահի համար։ Մեկը հավաքում ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
Մարտի 2-ին, ժամը 05։00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում ...ԿԸՀ-Ն ՈՐՈՇԵՑ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Սեփ. լրտվ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր երեկվա արտահերթ նիստում որոշեց, որ Սահմանադրական դատարանում մարտի 4-ին սկսվող դատաքննությանը որպես իր ներկայացուցիչներ մասնակցելու համար լիազորում է ԿԸՀ նախագահ Գարեգին ...ՀՐԿԻԶԵԼ ԵՆ 36 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները հրկիզել են ընդհանուր առմամբ 36 տրանսպորտային միջոց:
Հրկիզվել է ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր ...ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ոստիկանության ներկայացուցիչների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՌԴ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ստացել է ձայների 70,23 տոկոսը, Գենադի Զյուգանովը՝ 17,76 տոկոսը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 9,37 տոկոսը, Անդրեյ ...
ՑՈՐԵՆ ԵՎ ԱԼՅՈՒՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԱՌԱՋԻՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

