
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
- Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի առաջատար երկրների եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Հայաստանի ղեկավարության հետ արդեն հեռախոսազրույցներ են ունեցել Միացյալ Նահանգների, Եվրամիության, Վրաստանի եւ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում պետքարտուղարի առաջին տեղակալ Դենիել Ֆրիդը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մ. Բրայզան, Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հատուկ ներկայացուցիչ Խ. Սոլանան եւ այլք։ Աշխարհը ցնցված է այն սարսափելի տեսարաններից, որոնք համաշխարհային էլեկտրոնային լրատվամիջոցները ցուցադրում էին Երեւանից՝ իրենց դեսպանատների պատուհաններից ու փողոցներից նկարահանված կադրերի հիման վրա։
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 5 հազարամյա քաղաքակրթություն ունեցող երկրի մայրաքաղաքի հենց կենտրոնում կարող են լինել նման ավերածություններ ու ամենասովորական թալան, որը հիշեցնում էր թշնամու մայրաքաղաքը նվաճած միջնադարյան վանդալների պահվածքը։
Աշխարհի համար պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությունն ակնհայտորեն որդեգրեց Ղըրղզստանի ընդդիմության առաջավոր փորձը։ Ինչպես գիտենք, այնտեղ նույնպես ընտրությունների արդյունքների դեմ ուղղված իբր թե քաղաքական պայքարն ի վերջո վերածվեց սովորական թալանի ու ավերածությունների։
Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՊՀ հարցերով ամերիկյան հայտնի փորձագետ Նիկոլայ Զլոբինի գնահատականներից պարզ է դառնում, թե ինչո՞ւ մեզանում իրադարձությունները զարգացան հենց ղըրղզական սցենարով։ «Արեւմուտքը իր գրավը չի դրել Հայաստանում «նարնջագույն» հեղափոխության վրա։ Ծայրահեղ դեպքում՝ ԱՄՆ-ը դա հաստատ չի արել»,- գտնում է Ն. Զլոբինը։
Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի թիմը չունի այն «թիկունքը», ինչի վրա ժամանակին հենվեցին Վրաստանի եւ Ուկրաինայի ընդդիմադիրները։ Այդ պատճառով, Ն.Զլոբինը կարծում է, որ, վերջին իրադարձությունների հետ կապված, Արեւմուտքի կողմից «հնարավոր է, որ ինչ-ինչ ցուցադրական քայլեր ձեռնարկվեն, բայց մեծ հաշվով Հայաստանը վաշինգտոնյան առաջնահերթություն չի հանդիսանում»։ Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ «այդ ներքին ալեկոծումը օգնում է ձեւավորել նորմալ ազգային էլիտա եւ ազգային բանավեճերը, որոնք տեղի են ունենում դրա արդյունքում, օգնում են հասկանալ երկրի շահերը»։
Ցավոք, քաղաքական ասպարեզ մտած հայաստանյան ընդդիմության մի հատվածը եւ նրա առաջնորդը գործում էին ճիշտ հակառակ տրամաբանությամբ՝ թշնամանքի ու ատելության հրահրման, դավաճաններ փնտրելու ամենեւին էլ ո՛չ արեւմտյան մեթոդներով։ Այդ պատճառով, կարելի է միայն պատկերացնել այն տպավորությունը, որը ստացավ միջազգային հանրային կարծիքը վերջին իրադարձություններից։ Չմոռանանք, որ սկզբում «Human Rights Watch»-ի նման իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում էին Հայաստանի ղեկավարությանը անհամաչափ ուժ կիրառելու անթույլատրելիության մասին։ Բայց այն տեսարանները, որոնց ականատեսը դարձավ ողջ աշխարհը՝ մարտի 1-2-ին չեն կարող չփոխել անգամ ամենաուղղափառ իրավապաշտպանների տրամադրությունները, քանի որ ավերածություններով ու թալանով զբաղվող ամբոխի նկատմամբ վերաբերմունքը բոլոր երկրներում էլ նույնն է։
Արտաքուստ՝ դիվանագիտական, բայց ներքուստ՝ մաղձոտ ու չարախինդ բնույթ ունի Ադրբեջանի իշխանությունների արձագանքը։ Թեպետ այդ երկրի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել է, որ Ադրբեջանը չի միջամտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ սուվերեն երկրի ներքին գործերին, բայց օրերս նախագահ Ի.Ալիեւը այդ թեմայով մի ամբողջ «դասախոսություն» է կարդացել Նաֆթալան քաղաքում։ Երեւանում տեղի ունեցածը նա գնահատել է իբրեւ մեր երկրի «ագրեսիվ» եւ «մեկուսացման» քաղաքականության օրինաչափ հետեւանք՝ որպես հակաթեզ վկայաբերելով Ադրբեջանի ներկա կացությունը։
Է՛լ ավելի թունոտ ու բացահայտ էյֆորիայով համակված եզրակացությունների է հանգել «Դեյ-Ազ» գործակալության մեկնաբան Աքպեր Հասանովը. «Երեւանում տեղի ունեցած հետընտրական արյունոտ իրադարձությունների գլխավոր արդյունքներից մեկն այն է, որ այժմ ոչ մեկի մեջ կասկածներ չեն մնում հայ հասարակության պառակտման մասին»։ Ադրբեջանցի մեկնաբանին առանձնակի մեծ հրճվանք է պատճառել այն փաստը, որ հայաստանյան հասարակության մի մասը, աջակցելով Տեր-Պետրոսյանին, մերժել է գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը, որը, Ա.Հասանովի պնդմամբ, հիմնված է «հարեւան պետությունների հետ թշնամանքի վրա»։ Դրանից ադրբեջանցի փորձագետն անգամ եզրակացրել է, որ անցած ընտրությունների հետեւանքով ուժեղացած հայաստանցի-ղարաբաղցի բանավեճը «ի ցույց դրեց այն իրողության լիակատար սնանկությունը, ինչը կոչվում է հայ ազգ»։
Այս սահմռկեցուցիչ, բայց նաեւ բոլորիս սթափեցնելու կոչված դատողությունները կրկին գալիս են հաստատելու դեռեւս ներկա ընտրապայքարի սկզբում Հայաստանի բազմաթիվ քաղաքական գործիչների ու քաղաքագետների նախազգուշացումները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած անհանդուրժողական ու ագրեսիվ քաղաքական կամպանիայի պատճառով մեր երկրին ու ժողովրդին սպասող լուրջ վտանգների մասին։
Այսպիսով, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առաջին արձագանքները ցույց են տալիս, որ համաշխարհային հանրությունը, մանավանդ Հայաստանի բարեկամ երկրները լրջորեն անհանգստացած են մեր երկրում ստեղծված կացությամբ, ցանկանում են դրա արագ ու խաղաղ հանգուցալուծումը։ Նրանք գիտակցում են, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե «գունավոր հեղափոխության» փորձ էր, այլ ղըրղզական հայտնի խռովությանը նմանվող բռնությունների շարք։
Իսկ ահա մեր երկրի հանդեպ թշնամանքով լցված Ադրբեջանում բացահայտորեն չարախնդում եւ ուրախանում են՝ հայ ժողովրդի մի մասի ժամանակավոր պառակտման փաստի մեջ որոնելով իրենց ագրեսիվ նպատակները կյանքի կոչելու ուղիները։ Տեր-Պետրոսյանը հասավ իր նպատակին։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
gevorg գրել է:
arek normal y ardar &ntrytynner y amen ban lav klini!!!!!
Gago գրել է:
Duk Hay azgin drel ek esh rus azgi teghe vor Putini strkatirakan hasarakargin asum e DA. Dzer anasun Robn u Serjuhin nuyn strkatirutyunn en hastatel mer zhoghovrdi vra anasun, du Zlobinnerov ches khabi. Dzer verje galu e ...
ehay գրել է:
ծատռւրյան Արմենը Սեռժի բռզն ա, մի հավատացեք
harut գրել է:
Արմեն ՛ծատուրյան դու տականք ես ու փալաս
հավատ գրել է:
Բավական է
Ես ուշի ուշով միշտ հետեվում եմ,
Եվ անկեղծ ասած շատ զարմանում եմ,
Միթե՞ այս մարդիկ գիտակցում են,
Այս գրածները թե՞ ում մասին են:
Մարդը ծնվում է մեկ ազգությունով,
Եվ դրա համար ընտրություն չունի,
Եվ մենք բոլորս անկախ մեր կամքից,
Ծնվել ենք որպես Հայ ազգի որդի:
Ինչպե՞ս կարող է մարդ հետապնդվի,
Որ նա ծնվել է հայ, օտար հողում,
Ինչպե՞ս կարող է մարդ իրեն զգա,
Երբ ազգության մեջ դավ են որոնում:
Ինչպե՞ս կարող են մեր ազգությունը,
Այպես պառակտել, կեղտոտել, փշրել,
Ինչպե՞ս կարող են Հայ ազգությունը,
Իր տեղանքներով իրարից զատել:
Ո՞վ է ձեզ տվել այդքան իրավունք,
Որ դուք բաժանեք ազգը մասերի,
Ու՞մ եք համարում,ասեք վերջապես,
Ո՞վ է ձեզ համար հայ ազգի որդին:
Երբ դեռ չկային Ղարաբաղցիներ,
Այն ժամանակ էլ պառակտված էիք,
Ձեզ համար միայն Հայ էր համարվում,
Երեվան ծնված, մեծացած ոգին:
Արդյո՞ք կտեսնենք մի այնպիսի օր,
Որ մեր Հայ ազգը ճիշտ գիտակցի,
Որ մենք մի ազգ ենք, անկախ նրանից,
Թե որտե՞ղ ծնվեց մեր ազգի որդին:
Դե բավական է, լռեք վերջապես,
Գոնե ունեցեք թասիբ հայկական,
Միթե չեք տեսնու՞մ, երջանկացնում եք,
Եվ թեվեր տալիս վայրի թշնամուն:
Ուրախ եք արդյե՞ք, ինչ կատարվում է,
Որ մեր թշնամուն ոտքի կանգնեցրիք,
Ուրախ եք արդյո՞ք, որ մեր զինվորը,
Այսօր կանգնած է կրակի մեջին:
Ոչոք չի փաղչի Աստծու պատեժից,
Բոլորն էլ կտան պատասխան Նրան,
Սակայն ցավում եմ, որ մեր հայ ազգը,
Տվեց այդպիսի դավաճան որդիք:
Gagik գրել է:
Thsnaminerin duk pntrek dzer mech.Dzez joghovrdin strkatsnel chi hajoghvi Dodi Gagonerov u Lfik Samonerov.Karabakhian khuntan kverana ev patmutyun mech kmna inchpes Eritturkern en. Mi lap hatsi hamar dodoneri hetevits e vazum , tshivaghner...
Ես գրել է:
Ու՞մ խաղն է դա
Սև օրերի քսանամյակին
Պար են բռնել ու պարում,
Ձեռք են մեկնել Թուրքի սրին,
Ու հաղթանակ են գոչում:
Ու հախթանակ են գոչում,
Երևանի կենտրոնում,
Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում,
Ու՞մ:
Նրան ում երեկ հլու հարգանքով
Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի,
Թե՞ են տզրուկին , որին քծնելով
Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի:
Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել,
Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա:
Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել
Ու ողջը դրել զերոյի վրա:
Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:
հավատ գրել է:- Gagik
Thsnaminerin duk pntrek dzer mech.Dzez joghovrdin strkatsnel chi hajoghvi Dodi Gagonerov u Lfik Samonerov.Karabakhian khuntan kverana ev patmutyun mech kmna inchpes Eritturkern en. Mi lap hatsi hamar dodoneri hetevits e vazum , tshivaghner...
Ձեր մեջ խոսում է միայն նախանձը,
Երեվում է,որ բողոքներ ունես,
Սակայն իմացի այդ քո լեվոնը,
Դոդի Գագոյից,Լֆիկ Սամոյից լավ չի լինելու:
Այն ինչ լսում ես դու մի հավատա,
Լոկ խոստումներ են մոլորացնելու,
Թե եղունգ ունես գլուխդ քորի,
Ոչ թե սպասի գլուխ քորողի:- Gagik
Կարեն գրել է:- հավատ
..
Թե եղունգ ունես գլուխդ քորի,
Ոչ թե սպասի գլուխ քորողի:
լավ որ էգոիստական էությունդ բացահայտեցիր.. դու լավ երկար եղունգներ կունենաս, էլ ինչի ես գլուխներս տանում ստեղ քո կրկնվող տուֆտայաբանությամբ, գնա տունդ վեր ընգի գլուխդ քորի այնպես, ինչպես ուրիշներին ես խորհուրդ տալիս..- հավատ
Կարեն գրել է:- հավատ
...
Թե եղունգ ունես գլուխդ քորի,
Ոչ թե սպասի գլուխ քորողի:
համ էլ ընթացքում կմաքրվի եղունգներիդ տակ ու հոգուդ մեջ տարիներով կուտակված կեղտը.. ձանձրացնում ես քո հակասանիտարական վարքով- հավատ
հավատ գրել է:- Կարեն
լավ որ էգոիստական էությունդ բացահայտեցիր.. դու լավ երկար եղունգներ կունենաս, էլ ինչի ես գլուխներս տանում ստեղ քո կրկնվող տուֆտայաբանությամբ, գնա տունդ վեր ընգի գլուխդ քորի այնպես, ինչպես ուրիշներին ես խորհուրդ տալիս..
Ես իմ գլուխը քորում եմ եվ անուղեղների հետեվից չեմ վազում Երեվանի կենտրոնում ,որպիսզի մի փշանք էլ ինձ հասնի:
Փշրունքների հետեվից վազողը միշտ էլ էդ վիճակում է լինելու,ձեր նմանները ոչ մի տեղ չեն կարող տեղ ունենալ,քանի դեռ գործիք են շաամոլ եվ անխիղճ մարդկանց ձեռքին:
ՄԻ քանի ամիս շարունակ այդ քո ասած «ուֆտայաբանությամբ»դուք էիք զբաղված, որն էլ բերեց ազգի ողբերգության:Այն երեխաները որոնք որբացան,ձեր հոգիներին հանգիստ չեն տալու:- Կարեն
հավատ գրել է:- Կարեն
համ էլ ընթացքում կմաքրվի եղունգներիդ տակ ու հոգուդ մեջ տարիներով կուտակված կեղտը.. ձանձրացնում ես քո հակասանիտարական վարքով
Շատ ուրախ եմ որ«վարք» բառը ծանոթ է,սակայն ցավում եմ որ իմաստը չգիտես,քանի որ տեսանք ինչ վարքի տեր էին ձեր սատարածները:- Կարեն
- Samvel գրել է:
Hargeli NIKA`harganqov em dimum miajn ajn patcharov , vor hay eq ,Yes zarmanum em dzer datoghutjunic, erbevice mtacel eq, te inch e nshanakum mer erkri hamar Karabaghi kajunutjun@, harci kargavorum@???
Nman artahajtutjunner@ azg@ sirogh ev pashtogh mardun vajel che, aveli lav klini @ndhanrapes vochinch chgreq, kardaceq miajn teghekanalu hamar, voch te nman anpatasxanatu ev davachani lezvov meknabanutjunner tal@:
Azg@ mi masnateq u hisheq miajn ajn , vor duq hima dzer erkric heru eq u cheq tirapetum dzer azgajin gaghaparin....
Shnorhakal em indz haskanalu hamar...
Վրեժը գրել է:
----------------------------------------------------
Ձեր դեզինֆորմացիան ավելի է թեժացնում ժողովրդի ատելությունը
Հայաստանի խունտայի դեմ և դա լավէ,շարունակեք...
------------------------------------------------------
«Ազատ Արցախ»,
Տրամադրություն չկա երկար գրելու համար:ԱՍԵՆՔ, ԳՐԵԼՆ ԷԼ
ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ , քանզի դուք՝ ղարաբաղի կլանը, պատրաստ եք Հայաստանը
վառել ձեր շահերի համար:Այսքան սուտ ու կեղծիք ինչի՞ համար է, ո՞մ եք
ուզում համոզել ...Դուք, ղարաբաղցիներդ, կտրեցիք այն ճյուղը, որի վրա
նստած էիք :Ռոբերտը, Սերժը և Հայաստանի ղեկավարությունը զաֆթած այլ
ղարաբաղցիները, սպանեցին, գնդակահարեցին Հայաստանցի երիտասարդներին, այն մարդկանց երեխաներին, ովքեր կյանք են տվել՝ ձեզ պաշտպանելու համար:Դուք չե'ք հասկանում ողբերգության խորությունը...Դուք հիմա մենակ մնացիք:
Սփյուռքն էլ դառնորեն ձեզանից երես թեքեց: Այսքան բանսարկությամբ ի՞նչ
հարց եք ուզում լուծել:Այլևս ոչ մեկ Հայաստանցի մեկ զինվոր Ղարաբաղ
չի ուղարկի, զոռով ուղարկած զինվորն էլ բանի պետք չէ :Հայրենիքը պետք է ապրելու համար, հակառակ դեպքում թող թուրքը տանի: ի՞նչ տարբերություն իմ տղային թուրքը կսպանի թե ղարաբաղցի հայի հրամանով կգնդահարվի Երևանի մեջ...Դուք կամ չեք հասկանում, կամ իրողությունը ծածկում եք, այս կռիվը դասակարգային պայքար է, օրվա հացի կռիվ է: Մարդիք ապրելու խնդիր ունեն...ԼՏՊ-ին անտեղի եք մեծացնում, նա տասերորդ աստիճանի կարևորություն ունի այստեղ, նա հրեշտակ չէ: Իշխանությունների տասը տարվա թալանը պարարտ հող ստեղծեց նրա գործողությունների համար: Ղարաբաղյան կլանը ձեր տունը քանդեց, դուք մենակ մնացիք թուրքեի դեմ հանդիման: Տերը ձեզ հետ...
Վրեժը գրել է:- հավատ
Ես իմ գլուխը քորում եմ եվ անուղեղների հետեվից չեմ վազում Երեվանի կենտրոնում ,որպիսզի մի փշանք էլ ինձ հասնի:
Փշրունքների հետեվից վազողը միշտ էլ էդ վիճակում է լինելու,ձեր նմանները ոչ մի տեղ չեն կարող տեղ ունենալ,քանի դեռ գործիք են շաամոլ եվ անխիղճ մարդկանց ձեռքին:
ՄԻ քանի ամիս շարունակ այդ քո ասած «ուֆտայաբանությամբ»դուք էիք զբաղված, որն էլ բերեց ազգի ողբերգության:Այն երեխաները որոնք որբացան,ձեր հոգիներին հանգիստ չեն տալու:
----------------------------------------------------
Այ անհավատ սատանա,իբլիսն է քո բերնով խոսում...
Դու խեղճ ու կրակ,դու ու քո նմաներն են ամեն օր Աստծուց փշրանք
խնդրում՝
«...զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր...»
Մենք ազնիվ հայ ենք, մենք խելացի ենք ,մենք հզոր ենք, մենք ազնիվ
աշխատանքով ենք ապրում:Դեռ կպարզվի թե մեր երեխանների արյունը ո'վ
թափեց...- հավատ
Gago գրել է:
Astvats heru tani nakhandzem Dodi Gagoneri u Lfik Samoneri, ed ku erazn e erevi drants nman doderi nman linel. Es nakhandzum em Levon Nersisianin , Victor Hambartsumianin, mer zhoghovurde shat mets mardik a tsnel nakhandzelu hamar voch te kamak lizogh Dodi Gao , Lfik Samo kam du...
հավատ գրել է:- Վրեժը
----------------------------------------------------
Այ անհավատ սատանա,իբլիսն է քո բերնով խոսում...
Դու խեղճ ու կրակ,դու ու քո նմաներն են ամեն օր Աստծուց փշրանք
խնդրում՝
«...զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր...»
Մենք ազնիվ հայ ենք, մենք խելացի ենք ,մենք հզոր ենք, մենք ազնիվ
աշխատանքով ենք ապրում:Դեռ կպարզվի թե մեր երեխանների արյունը ո'վ
թափեց...
Բոլորս պարզ տեսանք ո՞վ էր փշրանքների հետեվից վազում եվ շատ լավ հասկացանք թե այդ արյունը ում ձեռքի գործն է, ամիսներ շարունակ ատելություն էր ներարկում ժողովրդի արյան մեջ գահի հասնելու համար ոչ մի բանի առաջ չկանգնեց տականքը:- Վրեժը
հավատ գրել է:- Gago
Astvats heru tani nakhandzem Dodi Gagoneri u Lfik Samoneri, ed ku erazn e erevi drants nman doderi nman linel. Es nakhandzum em Levon Nersisianin , Victor Hambartsumianin, mer zhoghovurde shat mets mardik a tsnel nakhandzelu hamar voch te kamak lizogh Dodi Gao , Lfik Samo kam du...
Որ դու Լեվոն Ներսիսյանին եվ Վիկտոր Համաբարձումյանին նախանձեյիր եվ նրանց արժեքը իմանայիր այսօր նրանց երկիրը չէիք կործքնի եվ խայտառակի ամբողջ աշխահում:- Gago
Կարեն գրել է:- հավատ
Որ դու Լեվոն Ներսիսյանին եվ Վիկտոր Համաբարձումյանին նախանձեյիր եվ նրանց արժեքը իմանայիր այսօր նրանց երկիրը չէիք կործքնի եվ խայտառակի ամբողջ աշխահում:
Սիրուն ջան.. երկիրդ խայտառակվել է այն ժամանակ, երբ Դոդի Գագոն գնաց ակադեմիա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր ողջ կազմով ոտքի կանգնեց նրա առաջ, համբուրեց աջը, քանի որ Գագոն 200000 դոլար փող նվիրեց ակադեմիկոսներին, մի ժամ նստած ակադեմիկոսներդ դասախոսություն լսեցին Դոդի Գագոյից, վերջում էլ պատվավոր ակադեմիկոսի կոչում տվեցին: Դե հիմա լավ մտածի երկիրը ովքեր ու ոնց են խայտառակ անում: Վիկտոր Համբարձումյանն ու Դոդի գագոն Հայաստանում հիմա նույն մեծություններն են, երկուսն էլ ակադեմիկ են:
Որ ավելի լավ հասկանաս ասածս կարդա 2007 թվականի հոկտեմբերի 21-ի "Մեծապատիվ Մուրացկանները" հոդվածը Առավոտ թերթում:- հավատ
Արթուր գրել է:- հավատ
Ձեր մեջ խոսում է միայն նախանձը,
Երեվում է,որ բողոքներ ունես,
Սակայն իմացի այդ քո լեվոնը,
Դոդի Գագոյից,Լֆիկ Սամոյից լավ չի լինելու:
Այն ինչ լսում ես դու մի հավատա,
Լոկ խոստումներ են մոլորացնելու,
Թե եղունգ ունես գլուխդ քորի,
Ոչ թե սպասի գլուխ քորողի:
Արթուրը Սերժիկից ու Ռոբից էլ վատն է իրար պաս են տալիս 10 տարի հետո էլ Արթուրիկին նախագահ կդնեն իսկ ինչ խոսքը վերաբերվումա Հայաստանին ապա 1բոլորը մոռացել են հոկտեբերի 27ը:2Դոլարի կուրսը որ ուտում են մեր սփույռքահայերի փողերը:3Գների բարձրացումները:4Ով որ ՀՀԿից չի չի կարող բիզնես ունենա Հայաստանում:5Ամբողչ Հայասնաի վաճառքը Սերժիկի Եվ Ռոբի կողմից (1Արմենթել 2Հիդրոէլէկտրակայան 3Ջրմուղ 4Երկաթգիծ 5Հայփոստ 6oդանավակայան 7Երեվանի Կոնյակի եվ գինու գործարան '8Մարզահամերգային համալիր 9Բոլոր գործարանները 10 Ալավերդու Թեղուտի Մեղրիի (պղնձի մոլիբդենի ոսկու ադամաի Հանքերը) 11Նույնիսկ Սովետաշենի աղբանոցը)6Որ Լեվոնի ժամանակ պատերազմ էր եվ նոր էինք անկախացել ու 1996 թվից էլ լույս ունեինկ
ԱՐԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԱՋ ԴԵՊԻ ԼԵՎՈՆ
ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ՍԵՐԺԻԿԻ ՌՈԲԻ ՈՒ ԱՐԹՈՒՐԻԿԻ ՎԶԻՆ
ՍԵՐԺԻԿԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՈՒՄ ԿՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ՔԹԻՑ ԳԱ- հավատ
ՄԵԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի հերթական մեկօրյա ընդմիջմանը Լեւոն Արոնյանը մոտեցավ 3-րդ արդյունքով։ Մրցման իսպանական փուլում հաղթական մեկնարկին հաջորդած երկու պարտիաներում մեր գրոսմայստերը մեկ միավոր ավելացրեց ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԼՈՒԾԵՑ ԽՆԴԻՐԸ
Էջիմածնեցի Անդրանիկ Հակոբյանը, 3-րդ տեղը գրավելով Իտալիայի Պեսկարա քաղաքում ավարտված օլիմպիական վարկանիշային մրցաշարում, դարձավ «Պեկին-2008»-ի ուղեգիր նվաճած Հայաստանի չորրորդ բռնցքամարտիկը։ Ճիշտ է, ...ՄԻԱՅՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը զրոյական արդյունքով ավարտեց ելույթները 2008թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվեց չեխական Խրուդիմ քաղաքում։ 6-րդ ենթախմբում վերջին խաղում մեր թիմը նվազագույն` ...ՍՈՉԻՆ ԸՆՏՐԵՑ ԴԵԼՖԻՆԸ
Սոչիի բնակիչները մարտի 2-ին Ռուսաստանի նախագահի ընտրությանը զուգահեռ որոշել են նաեւ 2014թ. ձմեռային օլիմպիադայի խորհրդանիշը։ Նախապատվություն է տրվել դահուկորդ կանաչ դելֆինին։ Ծովափնյա քաղաքի 270 հազար ...ԿԱՍՊԱՐՈՎԸ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲելառուսի հայազգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը, վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցրել է 1-5-րդ տեղերը Ֆրանսիայի Կոլոմիե քաղաքում ավարտված Արեւմտյան Թուլուզի 3-րդ միջազգային բաց մրցաշարում: Դավիթ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայտնի իրադարձություններից հետո երեկ քաղաքապետարանին հարող ողջ տարածքում՝ փողոցներում եւ խաչմերուկներում արդեն կարգ ու կանոն էր տիրում
Անարգել աշխատում էր տրանսպորտը, մաքրված էին մայթերը։ Մայրաքաղաքային ...ՔԱՂՑՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Շաքարախտն անակնկալներ է մատուցում
Տարիներ շարունակ աշխարհի բոլոր բժիշկները համոզված էին, թե շաքարախտի բուժման գործում ամենագլխավորը արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն իջեցնելն է նորմալ մակարդակի ...ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
«Լեւոնի վկաներ» տոտալիտար աղանդի ակտիվիստները հասան իրենց նպատակին, այն է՝ փչացնել նախագահական ընտրությունները, աշխարհով մեկ վարկաբեկել ժողովրդին, ապակայունացնել մեր երկիրը եւ խոցելի դարձնել արտաքին մարտահրավերների ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՆԳԱՄ...»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
Հրեշավոր գաղափարախոսության հետեւանքները
Փետրվարի 22-ին տեղի ունեցած ապօրինի միտինգի ժամանակ, երբ արդեն Թատերական հրապարակ էին վերադարձել «Ազատություն» կարգախոսով երթի մասնակիցները, Լ.Տեր-Պետրոսյանը ...ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ ՀՈԳԵՎՈՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15
Զգուշացեք զարհուրելի մեղքից
Նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Մատենադարանի մոտ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքում քանիցս շահարկվեցին Աստված բառը ...ՍԱԴՐԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կատարվածը քաղաքական չէր, այլ կրիմինալ էր
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան «Ապագա» ռազմավարական հետազոտությունների միջազգային ակադեմիայի նախագահ, Ազգային անվտանգության հարցերով միջազգային գիտական ...Ի՞ՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանում մարտի 1-ից հայտարարված է արտակարգ դրություն, որի պահանջներից մեկն էլ վերաբերում է ԶԼՄ-ներին: Վերջիններս այս օրերին տեղի ունեցած եւ հետագա գործընթացների վերաբերյալ պարտավոր են ներկայացնել միմիայն ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 23
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի առաջատար երկրների եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Հայաստանի ղեկավարության հետ արդեն հեռախոսազրույցներ ...ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
03.03.2008
Հարգելի՛ հայրենակիցներ
2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում իրադարձություններն ընթացան վատթարագույն տարբերակով: Այդ վտանգը մենք նախազգում, այդ մասին պաշտոնապես ահազանգում էինք ե՛ւ նախընտրական, ե՛ւ հետընտրական ...ԱՅԼԱՊԵՍ ՄԱՐՏԻ 1-Ը ՆՈՐԻՑ ԿԿՐԿՆՎԻ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանի «շարժումն» ավարտվեց նրանով, ինչով պիտի ավարտվեր։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին։ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական ...ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՂԾԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Կա մեզանում մի հին, բարի ավանդույթ. ժամանակ առ ժամանակ այս կամ այն պատճառով քաղաքական իրավիճակը երկրում ծայրաստիճան շիկանում է, «քաղաքական գործիչները» ոչինչ չեն անում այն մեղմելու ուղղությամբ, իսկ երբ ...ՈՒՂԵՐՁ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, մասնավորապես ընդդիմության ...ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է ընդդիմության կողմից մարտի 1-ին հրահրված անկարգությունների հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, ...ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ԹԱԼԱՆՈՎ
1Մարտի 2-ին, ժամը 00։30-ից մինչեւ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Տեր-Պետրոսյանի կողմից անցկացրած չարտոնված հանրահավաքի ...«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ԻՑ ԵՎ «ՌՈԲԵՐՏՈ»-ԻՑ
Մարտի 2-ին, ժամը 03։30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի խանութներից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1992թ. ծնված Քյարամ Ամոյանը, 1988թ. ...ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ԴԱՆԱԿ
Մարտի 3-ին, ժամը 00։30-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ԷՐ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1
Համոզված է ՀՅԴ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՍՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
«Տեղի ունեցավ մի երեւույթ, որը բոլորիս թվում էր, թե արդեն իսկ Հայաստանի քաղաքական կյանքից բացառվել էր։ Այն է՝ ուժի միջոցով քաղաքական ...ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ ԴԵՌ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Հետընտրական օրերին մայրաքաղաքում կազմակերպվող ծայրահեղական դրսեւորումները եւ մարտի 1-ին տեղի ունեցած ողբալի իրողությունները ...ՀԱՅԸ ԿՐԱԿԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ
Երեկ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ անելով հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը խնդիր ունեին ապահովելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հավանաբար շատ լավ է յուրացրել մոնղոլ-թաթարների պատմությունը։ Ոսկե հորդայի վերջին շրջանում, երբ ծերունի խանը մահանում էր, հարազատների շրջանում կռիվ էր սկսվում գահի համար։ Մեկը հավաքում ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
Մարտի 2-ին, ժամը 05։00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում ...ԿԸՀ-Ն ՈՐՈՇԵՑ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Սեփ. լրտվ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր երեկվա արտահերթ նիստում որոշեց, որ Սահմանադրական դատարանում մարտի 4-ին սկսվող դատաքննությանը որպես իր ներկայացուցիչներ մասնակցելու համար լիազորում է ԿԸՀ նախագահ Գարեգին ...ՀՐԿԻԶԵԼ ԵՆ 36 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները հրկիզել են ընդհանուր առմամբ 36 տրանսպորտային միջոց:
Հրկիզվել է ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր ...ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ոստիկանության ներկայացուցիչների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՌԴ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ստացել է ձայների 70,23 տոկոսը, Գենադի Զյուգանովը՝ 17,76 տոկոսը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 9,37 տոկոսը, Անդրեյ ...
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

