
ՍԱԴՐԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ
- Կատարվածը քաղաքական չէր, այլ կրիմինալ էր

Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան «Ապագա» ռազմավարական հետազոտությունների միջազգային ակադեմիայի նախագահ, Ազգային անվտանգության հարցերով միջազգային գիտական ակադեմիայի խորհրդի անդամ եւ հայկական մասնաճյուղի ղեկավար ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ Հայաստանի դատական փորձագետների միության նախագահ, Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, հիշյալ ակադեմիայի նախագահության անդամ ԱԶԱՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ։
Ս.թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները եւ մյուս իրադարձությունները ոչ միայն խաթարեցին Երեւանի բնականոն կյանքը, այլեւ, ինչպես Ա.Գեւորգյանն ասաց, լուրջ հարված հասցրին Հայաստանի Հանրապետությանը։ Այն, ինչ չէինք ցանկանում, ցավոք, տեղի ունեցավ։
Ինքը՝ Ա.Գեւորգյանը, 1990-1992թթ. եղել է միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի, հետագայում՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի առաջին (հիմնադիր) հրամանատարը։ Նրա մի շարք գործընկերներ նույնպես ներքին զորքերի, պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության վետերաններ են եւ ունեն համապատասխան փորձ։
Երեկվա ասուլիսում ներկայացվեց հիշյալ կառույցների բազմաթիվ վետերանների, պահեստազորի սպաների եւ ենթասպաների կողմից նույն օրը հանրապետության նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ, ՀՀԿ նախագահ, 19.02.2008թ. նախագահական ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանին փոխանցված հայտարարությունը։
Դրանում մասնավորապես նշված է, որ այն իրողությունը, ինչին բոլորս ականատես եղանք վերջին օրերին, հետեւանք է ատելության, անհանդուրժողականության, ստի, օրինազանցության։ Այն հետեւանք է նաեւ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մութ անցյալ ունեցող, բախտախնդրությամբ զբաղվող եւ իրենց «քաղաքական գործիչներ» կոչող մի խումբ անձանց կողմից ռեւանշիզմի եւ հաշվեհարդարի կոչերի, համապատասխան քարոզչության, հակաօրինական գործողությունների լավ մշակված սցենարի։ Այս ամենը տեղի էր ունենում ս.թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունների ձայների հաշվառման արդյունքների «կեղծվածության» քողի ներքո։
Ինչպես հայտարարության մեջ է նշված, իրենց ստոր նպատակները քողարկելով հայրենասիրական վեհ կոչերով` նրանց հաջողվեց ներգրավել մի շարք մոլորյալ, սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ գտնվող, ինչպես նաեւ քրեական անցյալ ունեցող անձանց, որոնք, համախմբվելով եւ տուրք տալով նրանց սադրանքներին, դիմեցին զանգվածային անկարգությունների, վնասեցին մեր երկրի միջազգային հեղինակությունը։
«Լինելով նախկինում ուժային նախարարությունների, իրավապահ մարմինների աշխատակիցներ,- նշված է հայտարարության մեջ,- լավ ճանաչելով այդ բախտախնդիրների անցյալը, գործելակերպը եւ ձեռագիրը, ինչի վերլուծության արդյունքում կանխատեսելով հնարավոր զարգացումները դեռ նախընտրական շրջանում (17.02.08) եւ հետընտրական շրջանում, հատկապես 23.02.08թ. մենք մեր հայտարարություններում՝ հաղորդված ԶԼՄ-ներով, եւ մեր ասուլիսում սատարելով Ս.Սարգսյանին, բնակչությանը նախազգուշացնում էինք զերծ մնալ ստահոդ հայտարարություններին հավատալուց, նրանց կողմից հնարավոր սադրանքներից խուսափել...»։
Ըստ ասուլիսի կազմակերպիչների եւ հայտարարության հեղինակների, նույնիսկ մարտի 1-ին իրենց քարոզչական խմբերն արել են ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներին զերծ պահեն անկարգություններից, օժանդակեն իրավապահ մարմիններին՝ օրինականությունն ապահովելու գործում։ Արտակարգ դրության հայտարարումը նրանք համարում են քաղաքացիների անվտանգության շահերից բխող, անհրաժեշտ։
«Հաշվի առնելով պատմական ներկա ձեռքբերումներն ամրապնդելու նպատակը, նոր առաջընթացի կայուն զարգացման անհրաժեշտությունը` մեր հասարակական կազմակերպությունների նախագահությունների համատեղ խորհուրդը, կառույցների անդամները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը վճռականապես դատապարտելով տեղի ունեցածը եւ պահանջելով կատարվածի համար ըստ արժանիի պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին, միաժամանակ պաշտպանում են եւ հավանություն տալիս պետության կողմից տարվող քաղաքականությանն ու գործողություններին, հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ անմիջական մասնակցություն ունենալ զինված ուժերի ու իրավապահ մարմինների հետ միասին օրինականության եւ հասարակության մեջ փոխադարձ վստահության ու համաձայնության վերականգնման գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ Ա.Գեւորգյանի, մարտի 1-ի սադրանքը լավ նախապատրաստված էր, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված ալան-թալանը՝ կազմակերպված խմբերի կողմից։
Կատարվածի կազմակերպիչներն առաջիկա օրերին կսահմանափակվե՞ն տեղի ունեցածով, թե՞ կփորձեն շարունակել իրենց նույնաբնույթ գործողությունները։ Պատասխանելով այս հարցին` ակադեմիայի նախագահը, որն 1988-90թթ. միլիցիայի քաղաքային վարչությունում վերլուծական խմբի ավագ սպա է եղել, ասաց, որ այսօրվա վիճակում նման գործողությունների չեն անցնի, բայց նրանց կողմից կկազմակերպվեն քարոզարշավներ, կդիմեն միջազգային կառույցներին։
-Բնականաբար, նրանք կփնտրեն անկյուններ՝ այն նորից բերելու քաղաքական դաշտ,- ասաց Ա.Գեւորգյանը եւ հավելեց, որ կատարվածը, սակայն, հարցի քաղաքական լուծման նպատակ չուներ, աթոռի կռիվ էր, որն այլեւս քաղաքական իմաստ չուներ, բառիս բուն իմաստով «կրիմինալ» էր։
- Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
gevorg գրել է:
ai himarner-patjari masin lrym ek-patjar& KEXTSVATS &NTRYTYNNERN EN.NORMAL Y ARDAR &NTRYTYNNER AREK-EDPISI VOXBERGYTYNNER EL 4EN LINI.
LTP-i nakhkin hakarakord գրել է:
ՍԱԴՐԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ
iharke kazmakerpvats er, baytc
1. vat er kazmakerpvats
2. u Levon-i hin harazatneri (serj&company) koghmitc er kazmakerpvats
ՄԵԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Մորելիա-Լինարես» գերմրցաշարի հերթական մեկօրյա ընդմիջմանը Լեւոն Արոնյանը մոտեցավ 3-րդ արդյունքով։ Մրցման իսպանական փուլում հաղթական մեկնարկին հաջորդած երկու պարտիաներում մեր գրոսմայստերը մեկ միավոր ավելացրեց ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԼՈՒԾԵՑ ԽՆԴԻՐԸ
Էջիմածնեցի Անդրանիկ Հակոբյանը, 3-րդ տեղը գրավելով Իտալիայի Պեսկարա քաղաքում ավարտված օլիմպիական վարկանիշային մրցաշարում, դարձավ «Պեկին-2008»-ի ուղեգիր նվաճած Հայաստանի չորրորդ բռնցքամարտիկը։ Ճիշտ է, ...ՄԻԱՅՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը զրոյական արդյունքով ավարտեց ելույթները 2008թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվեց չեխական Խրուդիմ քաղաքում։ 6-րդ ենթախմբում վերջին խաղում մեր թիմը նվազագույն` ...ՍՈՉԻՆ ԸՆՏՐԵՑ ԴԵԼՖԻՆԸ
Սոչիի բնակիչները մարտի 2-ին Ռուսաստանի նախագահի ընտրությանը զուգահեռ որոշել են նաեւ 2014թ. ձմեռային օլիմպիադայի խորհրդանիշը։ Նախապատվություն է տրվել դահուկորդ կանաչ դելֆինին։ Ծովափնյա քաղաքի 270 հազար ...ԿԱՍՊԱՐՈՎԸ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԲելառուսի հայազգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը, վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցրել է 1-5-րդ տեղերը Ֆրանսիայի Կոլոմիե քաղաքում ավարտված Արեւմտյան Թուլուզի 3-րդ միջազգային բաց մրցաշարում: Դավիթ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայտնի իրադարձություններից հետո երեկ քաղաքապետարանին հարող ողջ տարածքում՝ փողոցներում եւ խաչմերուկներում արդեն կարգ ու կանոն էր տիրում
Անարգել աշխատում էր տրանսպորտը, մաքրված էին մայթերը։ Մայրաքաղաքային ...ՔԱՂՑՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Շաքարախտն անակնկալներ է մատուցում
Տարիներ շարունակ աշխարհի բոլոր բժիշկները համոզված էին, թե շաքարախտի բուժման գործում ամենագլխավորը արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն իջեցնելն է նորմալ մակարդակի ...ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
«Լեւոնի վկաներ» տոտալիտար աղանդի ակտիվիստները հասան իրենց նպատակին, այն է՝ փչացնել նախագահական ընտրությունները, աշխարհով մեկ վարկաբեկել ժողովրդին, ապակայունացնել մեր երկիրը եւ խոցելի դարձնել արտաքին մարտահրավերների ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՆԳԱՄ...»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
Հրեշավոր գաղափարախոսության հետեւանքները
Փետրվարի 22-ին տեղի ունեցած ապօրինի միտինգի ժամանակ, երբ արդեն Թատերական հրապարակ էին վերադարձել «Ազատություն» կարգախոսով երթի մասնակիցները, Լ.Տեր-Պետրոսյանը ...ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ ՀՈԳԵՎՈՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 15
Զգուշացեք զարհուրելի մեղքից
Նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Մատենադարանի մոտ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքում քանիցս շահարկվեցին Աստված բառը ...ՍԱԴՐԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԷՐ
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Կատարվածը քաղաքական չէր, այլ կրիմինալ էր
Երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան «Ապագա» ռազմավարական հետազոտությունների միջազգային ակադեմիայի նախագահ, Ազգային անվտանգության հարցերով միջազգային գիտական ...Ի՞ՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԶԼՄ-ՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Հայաստանում մարտի 1-ից հայտարարված է արտակարգ դրություն, որի պահանջներից մեկն էլ վերաբերում է ԶԼՄ-ներին: Վերջիններս այս օրերին տեղի ունեցած եւ հետագա գործընթացների վերաբերյալ պարտավոր են ներկայացնել միմիայն ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 23
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի առաջատար երկրների եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Հայաստանի ղեկավարության հետ արդեն հեռախոսազրույցներ ...ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
03.03.2008
Հարգելի՛ հայրենակիցներ
2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում իրադարձություններն ընթացան վատթարագույն տարբերակով: Այդ վտանգը մենք նախազգում, այդ մասին պաշտոնապես ահազանգում էինք ե՛ւ նախընտրական, ե՛ւ հետընտրական ...ԱՅԼԱՊԵՍ ՄԱՐՏԻ 1-Ը ՆՈՐԻՑ ԿԿՐԿՆՎԻ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 12
Եւ այսպես, Տեր-Պետրոսյանի «շարժումն» ավարտվեց նրանով, ինչով պիտի ավարտվեր։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին։ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական ...ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՂԾԱՎՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 2
Կա մեզանում մի հին, բարի ավանդույթ. ժամանակ առ ժամանակ այս կամ այն պատճառով քաղաքական իրավիճակը երկրում ծայրաստիճան շիկանում է, «քաղաքական գործիչները» ոչինչ չեն անում այն մեղմելու ուղղությամբ, իսկ երբ ...ՈՒՂԵՐՁ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացները, մասնավորապես ընդդիմության ...ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է ընդդիմության կողմից մարտի 1-ին հրահրված անկարգությունների հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, ...ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ԹԱԼԱՆՈՎ
1Մարտի 2-ին, ժամը 00։30-ից մինչեւ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Տեր-Պետրոսյանի կողմից անցկացրած չարտոնված հանրահավաքի ...«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ԻՑ ԵՎ «ՌՈԲԵՐՏՈ»-ԻՑ
Մարտի 2-ին, ժամը 03։30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի խանութներից գողություն կատարելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1992թ. ծնված Քյարամ Ամոյանը, 1988թ. ...ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ԴԱՆԱԿ
Մարտի 3-ին, ժամը 00։30-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից Տեր-Պետրոսյանի կողմից անցկացված չարտոնված հանրահավաքին եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար ...ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ԷՐ
Գրի առավ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1
Համոզված է ՀՅԴ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
ՍՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ
«Տեղի ունեցավ մի երեւույթ, որը բոլորիս թվում էր, թե արդեն իսկ Հայաստանի քաղաքական կյանքից բացառվել էր։ Այն է՝ ուժի միջոցով քաղաքական ...ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ ԴԵՌ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Հետընտրական օրերին մայրաքաղաքում կազմակերպվող ծայրահեղական դրսեւորումները եւ մարտի 1-ին տեղի ունեցած ողբալի իրողությունները ...ՀԱՅԸ ԿՐԱԿԵՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՎՐԱ
Երեկ ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ անելով հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը խնդիր ունեին ապահովելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՆՂՈԼ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Սեփ.լրտվ.
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հավանաբար շատ լավ է յուրացրել մոնղոլ-թաթարների պատմությունը։ Ոսկե հորդայի վերջին շրջանում, երբ ծերունի խանը մահանում էր, հարազատների շրջանում կռիվ էր սկսվում գահի համար։ Մեկը հավաքում ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
Մարտի 2-ին, ժամը 05։00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում ...ԿԸՀ-Ն ՈՐՈՇԵՑ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Սեփ. լրտվ.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր երեկվա արտահերթ նիստում որոշեց, որ Սահմանադրական դատարանում մարտի 4-ին սկսվող դատաքննությանը որպես իր ներկայացուցիչներ մասնակցելու համար լիազորում է ԿԸՀ նախագահ Գարեգին ...ՀՐԿԻԶԵԼ ԵՆ 36 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները հրկիզել են ընդհանուր առմամբ 36 տրանսպորտային միջոց:
Հրկիզվել է ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր ...ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Ոստիկանության ներկայացուցիչների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՌԴ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ստացել է ձայների 70,23 տոկոսը, Գենադի Զյուգանովը՝ 17,76 տոկոսը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 9,37 տոկոսը, Անդրեյ ...
ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐԱՄԵԼ, ՀԱՐԱՄԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ, ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

