
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
Երեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ
Որպես սկիզբ, հանրապետության ղեկավարը արձանագրեց, որ ավելի քան 600 միջազգային դիտորդներ ԱՊՀ-ից եւ եվրոպական կառույցներից, հետեւելով նախագահական ընտրությունների ընթացքին, գործընթացը «հիմնականում դրական» են գնահատել. «Բոլոր թեկնածուները, բոլոր քաղաքական թիմերը հնարավորություն են ունեցել իրենց տեսակետները մատուցելու հանրությանը։ Լրատվամիջոցների գործունեության հետ կապված՝ օրենքի տառը նույնպես պահպանվել է քարոզարշավի ողջ ընթացքում, եւ երբեւէ որեւէ մեկը չի ունեցել որեւէ սահմանափակում՝ կազմակերպելու զանգվածային միջոցառումներ, եւ որեւէ ընդհարում ոստիկանության հետ չի արձանագրվել»։
Պետությունը, ի դեմս իրավապահ մարմինների, օպերատիվ արձագանքել է բոլոր բողոքներին եւ խախտումների վերաբերյալ ահազանգերին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու խախտումները եւ պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին։ Սա նշանակում է, որ ընտրական գործընթացում տեղ գտած թերությունները եւ թերացումները համակարգային, ասել է թե՝ «կազմակերպված» բնույթ չեն կրել։
Միով բանիվ, «ընտրությունները ավարտվել են, վարչապետը հաղթել է եւ պատրաստակամություն հայտնել՝ համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ։ Այսօր արդեն ակտիվ գործընթաց է գնում, տարբեր թեկնածուներ եւ քաղաքական ուժեր արձագանքել են այդ կոչին, եւ մոտակա 2-3 օրերին, կարծում եմ, կձեւավորվի հետագա համագործակցության ձեւաչափը։ Սա է այսօրվա պատկերը»։
Իհարկե, «կան նաեւ դժգոհներ, ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող թեկնածուներ, եւ այս պահին կա երկու զուգահեռ գործընթաց. նորմալ իրավական գործընթաց՝ բողոքարկելու ընտրությունների արդյունքները, եւ «հրապարակային» գործընթաց՝ այդ բողոքը նաեւ զանգվածային տարբերակով հանրությանը մատուցելու։ Այդ կեցվածքը մեզ համար կանխատեսելի էր։ Ինքս երկու անգամ ընտրվել եմ երկու փուլով, եւ երբեք երկրորդ տեղը գրաված թեկնածուն չի ընդունել իր պատությունը։ Նույն բանը եղել է 1996 թ.։ Մեզանում ավանդույթ է ձեւավորվել, որ պարտված կողմը չի կարողանում հաղթահարել իր հավակնությունները եւ, ընդունելով ընտրությունների արդյունքները, շնորհավորել հաղթողին։ Վատ ավանդույթ է, բայց ունենք այն, ինչ այսօր ունենք»։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆՆ Է
Նախկին նախագահի պարագայում, ըստ Ռ.Քոչարյանի, Թատերական հրապարակում ծավալվող հետընտրական սրացումներն առավել եւս կանխատեսելի էին, նկատի ունենալով, որ վերջինս կանխավ՝ ընտրություններից դեռ երկու շաբաթ առաջ էր իրեն «հաղթած նախագահ» հռչակել։ Իսկ «այդպիսի հայտարարությունից հետո հնարավոր չէ, դեմքը փրկելով՝ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բնական է, որ պետք է բողոքարկեր՝ ե՛ւ իրավական ճանապարհով, ե՛ւ հանրային զանգվածային միջոցառումներ ձեռնարկեր»՝ իր կողմնակիցներին դուրս բերելով փողոց, ինչպեսեւ նախապես խոստացել էր։ Այս պարագայում հանրահավաքային գեներալները 4 տարբերակ ունեն՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից»։
Առաջին՝ «զանգվածային միջոցառումները նույն ձեւով ակտիվ շարունակում են, փորձելով ներգրավել նորանոր մարդկանց։ Բայց ինչքան երկար շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան ակտիվորեն փորձեն ներգրավել նոր մարդկանց եւ անընդհատ պահել Թատերական հրապարակում, հետագայում այնքան ավելի մեծ է լինելու այդ մարդկանց հիասթափությունը։ Այդ փորձը մենք ունենք, դա լուրջ հոգեբանական գործոն է՝ մարդիկ որոշակի սթրես են ապրում, եւ հետո չեն ներում նրանց, ում մեղքով այդ ապրումներն ունեցել են։ Սա փակուղի է, եւ այդ փակուղին ժամանակի ընթացքում վարկաբեկելու է առաջին հերթին նրանց, ովքեր այսօր այդ գործիքը փորձում են կիրառել»։
Երկրորդ տարբերակը 1996-ի սցենարն է։ Այսինքն՝ «գրոհել պետական մարմինները։ Այս դեպքում կազմակերպիչները միանգամից հայտնվելու են օրենքից դուրս վիճակում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Իրավապահ մարմիններն ունեն բավարար ուժ, բավարար հնարավորություն՝ պահպանելու սահմանադրական կարգը։ Այստեղ որեւէ կասկած որեւէ մեկը չպետք է ունենա։ Բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անցկացնելու են բանտերում եւ բավարար ժամանակ են ունենալու՝ մտորելու, վերլուծության ենթարկելու անցած ճանապարհը եւ գործած սխալները։ Իհարկե, սա ամենաանցանկալի տարբերակն է բոլորի եւ Հայաստանի Հանրապետության համար»։
Երրորդ սցենարը հետեւյալն է. հանրահավաքային գեներալները «շնորհակալություն են հայտնում հրապարակում հավաքվածներին՝ աջակցության համար, նրանց ուղարկում տուն եւ, այդ մարդկանց վրա ունեցած ազդեցությունը, կոշտ ընդդիմադիր կեցվածքը պահպանելով, պատրաստվում հաջորդ ընտրություններին։ Սա եւս ողջամիտ սցենար է, որ պահանջում է սառնասիրտ գնահատել իրավիճակը, հաշվի առնելով, որ քաղաքական պայքարը 100 մետր վազել չէ, մեկանգամյա գրոհ չէ, այլ երկարատեւ եւ դժվարին աշխատանք»։
Եւ, վերջապես, չորրորդ՝ ամենամեղմ սցենարը. «Մարդկանց ուղարկում են տուն, շնորհակալություն են հայտնում աջակցության համար, շնորհավորում են նորընտիր նախագահին, խնդրում մեղմ վերաբերվել նրանց, ովքեր այս կամ այն պատճառով օրենքը խախտել են, եւ գնում՝ հերթական գիտական աշխատանքը գրելու։ Սա երեւի ամենատրամաբանական լուծումն է։ Կրկնում եմ, այս 4 տարբերակն է՝ այլ հնարավոր զարգացում ուղղակի չկա։ Ընտրությունը իրենցն է։ Մենք պատրաստ ենք այս 4 տարբերակներից յուրաքանչյուրին, բայց, իհարկե, ամենից ողջամիտը համարում ենք 3-րդ եւ 4-րդ տարբերակները»։
Լավ, իսկ ի՞նչ կարող է հակադրել պետությունը նեոբոլշեւիկների հեղափոխական զորաշարժերին։ Նախագահի գնահատմամբ, իշխանության մանեւրելու հնարավորությունն առավել սահմանափակ է. այստեղ հնարավոր է երկու տարբերակ։
Առաջին՝ «համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրությունը Թատերական հրապարակում ինքն իրեն մարելու»։ Ժամանակին փորձարկված այս մարտավարությունը, սակայն, լավ բան չի խոստանում հայրենի հեղափոխականներին, քանզի այն, ինչ հնարավոր էր 1989-90թթ. փլուզվող կայսրության հոգեվարքի խառնակ ժամանակներում, այսօր՝ անկախ Հայաստանի պայմաններում, մեղմ ասած, ժամանակավրեպ է։ Չխոսելով արդեն «շենքերը գրոհելու» կանխավ ձախողման դատապարտված գործելակերպի մասին։
Երկրորդը ուժային տարբերակն է. «Ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել հրապարակը եւ ժողովրդին հնարավորություն տալ՝ հանգիստ կյանքով ապրելու։ Կարծում եմ, սա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված են եւ հոգեբանական ապրումների մեջ են, որովհետեւ տարբեր հնարքներով ուղղակի նրանց հրապարակում պահում են։ Իհարկե, շատ ավելի ցանկալի է, որ ամեն ինչ ինքն իրեն, իր հունով, հանգիստ մարի, եւ ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի»։
Ուժային լուծումները ընդունելի են միայն ծայրահեղ դեպքում, եթե, օրինակ, «ոստիկանության գործողությունները հանդիպեն դիմադրության, եւ նրանց օրինական պահանջները չկատարվեն։ Որեւէ մեկը, իհարկե, բռնությունների գնալու հատուկ ցանկություն չունի։ Հրապարակում մեր ժողովրդի մի հատվածն է, եւ պետք է փորձենք համոզել, հնարավորություն տալ, որ քաղաքական պրոցեսը տրամաբանական ձեւով զարգանա, եւ իրավիճակը հանգուցալուծվի հանգիստ, խաղաղ ճանապարհով»։
Համենայն դեպս, նման որոշում ընդունվելու դեպքում ցուցարարներին միանգամից չեն ցրի. սկզբում կխնդրեն, հետո կզգուշացնեն եւ միայն դիմադրության հանդիպելու դեպքում կանցնեն ուժային գործողությունների. «Դիմադրության դեպքում անմիջապես սկսում է գործել օրենքը։ Իրավապահներին դիմադրություն ցույց տալը քրեական հանցագործություն է, եւ դիմադրողը անմիջապես քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել։ Ուժի կիրառումը կարող է միայն ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հետեւանք լինել»։
Ինչ վերաբերում է հարթակային լիդերների պահվածքին, սա, նախագահի կարծիքով, ուսուցողական նյութ է՝ հոգեբանական ֆակուլտետի ուսանողների համար։ Մյուս կողմից՝ կազմակերպիչներն իրենց կողմնակիցներին «վատ չեն զվարճացնում։ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր է։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նաեւ կերակրում են, որովհետեւ ՀՀՇ-ն սովորաբար չէր կերակրում, միշտ հակառակն էր անում, հիմա սկսել է կերակրել», այնպես որ, չկա չարիք՝ առանց բարիքի։
Նախագահը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ փետրվարի 20-ի արտոնված հանրահավաքից հետո կազմակերպիչները չեն էլ փորձել օրինականացնել իրենց քրոնիկ հեղափոխական ակցիաները։ Ինչո՞ւ. որովհետեւ դա նշանակում է պատասխանատվություն. դիմումն ստորագրած անձը կամ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է հանրահավաքում. «Իսկ այսպես՝ ամբոխը հավաքվում է, պատասխանատու չկա։ Եւ այդ ամենը ջարդվելու է ժողովրդի գլխին. խեղճ ու կրակ ժողովրդի, որը ոչ մի մեղք չունի, ուղղակի մոլորված է։ Եթե դիմեին, անպայման արտոնություն կստանային, բայց իրենք չեն ուզում աշխատել օրինական դաշտում»։
ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻ՞Ց
Ռ.Քոչարյանը մտահոգիչ է համարում «հրապարակային» լիդերների պատրաստակամությունը՝ լուծելու Ղարաբաղի հարցը օր առաջ եւ ցանկացած գնով, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ավելի ու ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես 88-ի ստատուս քվոյին վերադառնալու տարբերակով։ «Չեմ կարծում, թե մենք պետք է հատուկ ձգձգենք հարցի կարգավորումը կամ արագ եւ ցանկացած գնով լուծենք խնդիրը։ Ոչ մեկը, ոչ մյուսը ընդունելի չէ»։
Նման մոտեցումներ բարձրաձայնելը խոցելի է դարձնում մեր դիրքերը բանակցային գործընթացում, քանզի միջնորդներին, Ադրբեջանին կարող է թվալ, թե «Հայաստանի հանրության մի զգալի մասը պատրաստ է այսօր միակողմանի զիջումների։ Երբ թեկնածուներից մեկը հայտարարում է այդ մասին, եւ 350 հազար մարդ քվեարկում է այդ թեկնածուի օգտին, կարող է ստեղծվել տպավորություն, թե այդ 350 հազար հոգին պատրաստ են վաղը հանձնել Ղարաբաղը։ Իրականում այդպես չէ։ Այդ ձայների զգալի մասը այն մարդկանց ձայներն են, որոնք իշխանություններից դժգոհ են եւ քվեարկել են ուրիշի օգտին»։
Բայց հետեւանքները կարող են մեզ համար տխուր լինել, քանզի միջնորդների հաջորդ առաջարկությունը կարող է ավելի ադրբեջանամետ լինել։ Ավելին՝ այս ամենից Ադրբեջանը կարող է օգտվել նաեւ այն առումով, որ մեր հարեւանները «շատ կուզենային, որ Հայաստանն այս ընտրություններից թուլացած, պառակտված դուրս գա։ Այդ դեպքում իրենք հնարավորություն կունենան բանակցային գործընթացում շատ ավելի կոշտ մեկնարկային դիրքերից հանդես գալ»։ Մինչդեռ «վերջին 10 տարիներին մենք էապես բարելավել ենք մեր կարգավիճակը բանակցային գործընթացում։ 10 տարվա ընթացքում երբեւիցե խոսք չի եղել այն մասին, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եթե վաղը հանկարծ այդպիսի խոսակցություն գնաց, սա այն «ձեռքբերումն» է, որը մենք կունենանք այս քարոզարշավից»։
Կոսովոյի անկախության ճանաչումը, Ռ.Քոչարյանի համոզմամբ, չի կարող մեզ համար օգտակար չլինել. «Ով ինչ երգ ուզում է՝ երգի, իհարկե՝ դա նախադեպ է։ Բայց մենք պայքարը Ղարաբաղում սկսել ենք ավելի վաղ, քան Կոսովոն, եւ ԼՂՀ անկախությունն էլ հռչակել ենք 91թ. սեպտեմբերին։ Կոսովոն նոր է դա արել, եւ մենք ոչ պակաս իրավունքներ ունենք Անկախ Ղարաբաղ ունենալու»։
Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։ Ըստ Ռ.Քոչարյանի՝ Հայաստանը վաղուց արդեն ոչ միայն փաստացի ճանաչել է ԼՂՀ անկախությունը, այլեւ ամենաբարձր միջպետական մակարդակով է հարաբերվում Ղարաբաղի հետ։
Ի՞նչ է անելու՝ նախագահի պաշտոնը վայր դնելուց հետո, դեռեւս չի որոշել։ Կարեւորն այն է, որ գնում է հանգիստ խղճով եւ հպարտության զգացումով։
Ինչ վերաբերում է ճամբարափոխներին, վերջիններիս նախագահը ոչ թե դավաճաններ, այլ ավելի շուտ զոհ է համարում։ Ավելի արտառոց է, որ «երբ հրապարակում հրճվանքով հայտարարվում է, թե պետական մեքենան ճեղք է տվել, 8-10 հազար մարդ ուրախությամբ վանկարկում է եւ ծափահարում», կարծես խոսքը ոչ թե Հայաստանի, այլ որեւէ թշնամական պետության «պետական մեքենայի» մասին է. «Սա ինձ համար ոչ միայն անընդունելի է, այլեւ տարօրինակ զգացողություն է առաջացնում. այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես կապ ունե՞ն, թե՞ ոչ»։
Նմանապես անհասկանալի է, թե ինչո՞ւ հարթակի գեներալները որոշեցին հարվածի տակ դնել պետական կառույցներում պաշտոնավարող իրենց մերձավորներին եւ «խաչ քաշել նրանց կարիերայի վրա», այն դեպքում, երբ 10 տարի շարունակ որեւէ մեկի մտքով չէր անցել պատժել նրանց՝ նախկինների հետ ազգակցական կապեր ունենալու համար, ցավով արձանագրեց նախագահը՝ ափսոսանք հայտնելով պրոֆեսիոնալ կադրերի պարտադրված «ինքնաոչնչացման» փաստերի կապակցությամբ։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 19Մնում է ապավինել միջազգային աջակցությանը Եւ այսպես, երկրի ներսում սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելու եւ նոր նախագահական ընտրություններ պահանջելու մեկշաբաթյա անհաջող փորձերից հետո՝ փետրվարի 28-ին, ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ ...ԱՄԵՆ ՕՐ ԵՐԿՈՒ «ԿԱՄԱԶ» ԱՂԲ ԵՆ ԹԱՓՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1Առայժմ Տեր-Պետրոսյանի միակ ձեռքբերումը սա է Արդեն 10-րդ օրն է, ինչ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը։ Եւ ինչպես հայտնի է, ազատարարները իրենց Վասականց պատերազմը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐՄԱԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, խախտումները զանգվածային ու այնքան ...ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում հետընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ըստ նրա, հետընտրական իրավիճակը բարդ է այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1«Օրինաց երկիր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Ս.Սարգսյանի առաջարկությանը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ։ Երեկ կառավարությունում Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ...ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։ ...ՕԳՏԱԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Դատելով ամենայնից, Լեւոն Արոնյանը հնգօրյա ընդմիջման ընթացքում հասցրել է վերականգնվել Մեքսիկայից Իսպանիա տեղափոխվելուց հետո. ժամային գոտիների տարբերությունը բացասաբար չի անդրադարձել նրա վրա։ Համենայն դեպս, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որը երեկ ստորագրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. փետրվարի 19-ին կայացած ...ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Աշտարակի «Միկան», պարտվելով «Թուրքմենստանի նախագահի գավաթի» 13-րդ խաղարկության վերջին երկու հանդիպումներում, 4-րդ տեղն է զբաղեցրել 35 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ձմեռային ավանդական այդ մրցաշարում։ ...ՎԵՐՋՈՒՄ` ՆԱԵՎ ՌԵԿՈՐԴ
Օլիմպիական քոլեջի մրցահարթակում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին չեմպիոնները։ 85 կգ քաշային կարգում հաղթանակով պսակվեց գյումրեցի Տիգրան Վ.Մարտիրոսյանի նորամուտը, որը պատվո պատվանդանի ...ՉԵԽԱԿԱՆ ՄԱՆՐԱՀԱՏԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ պարտությամբ է մեկնարկել 2008թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում, որն ընթանում էր Չեխիայում։ Եվրոպական 6-րդ ենթախմբում ընդգրկված հայկական ...ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Տակավին անհաջող էր հայ գեղասահորդների ելույթը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Կարճ ծրագրի արդյունքներով Սարգիս Հայրապետյանը տղաների մենասահքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ 48 ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՀարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Գոյություն ունի՞ օրինաչափություն մարդու տարիքի եւ նրա երջանիկ լինելու կամ չլինելու միջեւ։ -Նախկինում գիտնականների, ինչպեսեւ բազմաթիվ մարդկանց շրջանում տարածված ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր Աթոռ Սբ. ԷջմիածինՓետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ ...ՉՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱ
Սեփ.լրտվ.Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնությունը, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, չպետք է տարօրինակ թվա որեւէ մեկին, որովհետեւ դա մեր քաղաքական պրակտիկայում ...Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ
Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման, ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնել է, որ Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել ...ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԻԿԸ
Երեկ գլխավոր դատախազություն է հրավիրվել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը։ «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով։ Ես կանչվել եմ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 13 ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի ...ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ
Երեկ Թատերական հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Այս կապակցությամբ ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ դրանք կուսակցության անդամներ ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԵՐԿԻՐԸ
1Երեկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիրը։ «Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

