
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Նկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների միջոցով գների չհիմնավորված բարձրացումներից։ Այդ երեւույթի դեմն առնելու համար հանձնաժողովը որոշեց ոչ միայն մեծացնել վերահսկողության ենթարկվող ապրանքատեսակների թիվը, այլեւ ավելացնել դիտարկումների հաճախականությունը։
Ինչպես հայտնի է, առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների նկատմամբ տնտեսական մրցակցության հանձնաժողովի վերահսկողության ակտիվացումը սկսվեց նախաամանորյա առեւտրի շրջանում։ Գների չհիմնավորված բարձրացումները կանխելու նպատակով արդեն դեկտեմբերից հանձնաժողովը շուրջ 30 ապրանքային շուկաների նկատմամբ սկսեց իրականացնել խիստ մոնիտորինգ, ինչի շնորհիվ հաջողվեց կանխել նախորդ տարիներին նկատվող մասսայական թանկացումները, որոնք շատ հաճախ արհեստական բնույթ ունեին։
Վերահսկողության ենթարկված ապրանքների մեծ մասի գները մնացին կայուն։ Առանձին դեպքերում արձանագրվեցին որոշակի թանկացումներ, բայց դրանք էական դրսեւորումներ չստացան։
Հունվարի կեսերից հանձնաժողովը նվազեցրեց դիտարկվող ապրանքների թիվը՝ նախկին 30-ի փոխարեն հասցնելով 10-ի։ Սակայն վերջին օրերին նկատված դրսեւորումները ստիպեցին դարձյալ վերանայել եւ ավելացնել վերահսկողության ենթարկվող ապրանքատեսակների ցանկը։ Այժմ դրանք 20-ն են։ Խոսքը հիմնականում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է։
Նշենք, որ թեեւ վերջին օրերին հանձնաժողովի մոնիտորինգի բաժինը արձանագրել է որոշակի ապրանքների չնչին թանկացումներ, այնուհանդերձ դրանք, այսպես ասած, համատարած բնույթ չեն ունեցել։ Նույն ապրանքատեսակը դիտարկվող մի կետում թանկացել է, ասենք, 10 դրամով, մյուսում մնացել է անփոփոխ։ Մեր տեղեկություններով, նման դրսեւորումներ են նկատվել հացի, կարագի եւ որոշ այլ ապրանքային շուկաներում։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նույն ապրանքատեսակը մի դեպքում թանկացել է, իսկ մյուսում՝ ոչ, սա որոշակի ենթադրությունների տեղիք է տվել։ Ուստի հանձնաժողովի նախազգուշացումը նպատակ ունի կանխել առաջին հերթին անհիմն զարգացումները, որոնք սովորաբար տեղի են ունենում նման դեպքերում, երբ շուկայի մասնակիցները, իրար ընդօրինակելով, առանց որեւէ հիմնավորման բարձրացնում են գները։
Այնպես որ, առաջիկայում 20 ապրանքային շուկաներ կշարունակեն գտնվել հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր երկրորդ օրը կիրականացվեն գնային դիտարկումներ։ Եթե միտումները շարունակվեն եւ արձանագրվեն գների չհիմնավորված բարձրացումներ, ապա չի բացառվում, որ հանձնաժողովը վարույթներ սկսի դրանց նկատմամբ։
Սա ամենեւին չի նշանակում, թե հանձնաժողովի վերահսկողության դեպքում այսուհետ առաջին անհրաժեշտության ապրանքներն ընդհանրապես չպետք է թանկանան։ Հայաստանյան շուկան նույնպես այս կամ այն ձեւով կապված է միջազգայինի հետ, որի զարգացումները չեն կարող արձագանք չստանալ նաեւ այստեղ։
Այսօր էլ միջազգային ապրանքային առանձին շուկաներում վիճակը մնում է բավականաչափ լարված։ Դարձյալ գների բարձրացում է նկատվում կաթնամթերքի շուկայում։ Որքան էլ ներսում այս խմբի որոշ ապրանքներ տեղական արտադրության են եւ համաշխարհային շուկայի զարգացումների հետ կապ չունեն, այնուհանդերձ կան նաեւ այնպիսիք, որոնք ներկրվում են դրսից. օրինակ, կարագը կամ յուղը։
Շարունակում է թանկանալ վառելանյութը։
Այս դրսեւորումները ներքին շուկայում առայժմ արձագանք չեն ստացել։ Սակայն եթե նույնիսկ ստանան, բայց համապատասխանեն միջազգային շուկայի զարգացումներին, ապա հանձնաժողովն այստեղ անելիք չունի։
Առանձին ապրանքատեսակների նկատմամբ վերահսկողության իրականացումը նպատակ ունի ներքին շուկայում ձեւավորել հիմնավորված գներ, ստեղծել մրցակցային հավասար միջավայր եւ ոչ թե խոչընդոտել շուկայական գնագոյացմանը, ինչը կարող է ունենալ բացասական տնտեսական հետեւանք։ Ակնհայտ է, որ անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին հանձնաժողովի ձեռնարկած միջոցառումները թույլ տվեցին շատ դեպքերում խուսափել գների չհիմնավորված բարձրացումներից։
Անհրաժեշտ է հետագայում եւս պահպանել այդ մոտեցումը, որպեսզի ապրանքային առանձին շուկաների խիստ կենտրոնացվածության միջավայրում հնարավոր լինի զսպել մենաշնորհային դիրքի չարաշահումները, հակամրցակցային համաձայնությունները եւ գների արհեստական բարձրացումները։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 19Մնում է ապավինել միջազգային աջակցությանը Եւ այսպես, երկրի ներսում սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելու եւ նոր նախագահական ընտրություններ պահանջելու մեկշաբաթյա անհաջող փորձերից հետո՝ փետրվարի 28-ին, ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ ...ԱՄԵՆ ՕՐ ԵՐԿՈՒ «ԿԱՄԱԶ» ԱՂԲ ԵՆ ԹԱՓՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1Առայժմ Տեր-Պետրոսյանի միակ ձեռքբերումը սա է Արդեն 10-րդ օրն է, ինչ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը։ Եւ ինչպես հայտնի է, ազատարարները իրենց Վասականց պատերազմը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐՄԱԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, խախտումները զանգվածային ու այնքան ...ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում հետընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ըստ նրա, հետընտրական իրավիճակը բարդ է այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1«Օրինաց երկիր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Ս.Սարգսյանի առաջարկությանը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ։ Երեկ կառավարությունում Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ...ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։ ...ՕԳՏԱԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Դատելով ամենայնից, Լեւոն Արոնյանը հնգօրյա ընդմիջման ընթացքում հասցրել է վերականգնվել Մեքսիկայից Իսպանիա տեղափոխվելուց հետո. ժամային գոտիների տարբերությունը բացասաբար չի անդրադարձել նրա վրա։ Համենայն դեպս, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որը երեկ ստորագրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. փետրվարի 19-ին կայացած ...ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Աշտարակի «Միկան», պարտվելով «Թուրքմենստանի նախագահի գավաթի» 13-րդ խաղարկության վերջին երկու հանդիպումներում, 4-րդ տեղն է զբաղեցրել 35 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ձմեռային ավանդական այդ մրցաշարում։ ...ՎԵՐՋՈՒՄ` ՆԱԵՎ ՌԵԿՈՐԴ
Օլիմպիական քոլեջի մրցահարթակում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին չեմպիոնները։ 85 կգ քաշային կարգում հաղթանակով պսակվեց գյումրեցի Տիգրան Վ.Մարտիրոսյանի նորամուտը, որը պատվո պատվանդանի ...ՉԵԽԱԿԱՆ ՄԱՆՐԱՀԱՏԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ պարտությամբ է մեկնարկել 2008թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում, որն ընթանում էր Չեխիայում։ Եվրոպական 6-րդ ենթախմբում ընդգրկված հայկական ...ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Տակավին անհաջող էր հայ գեղասահորդների ելույթը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Կարճ ծրագրի արդյունքներով Սարգիս Հայրապետյանը տղաների մենասահքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ 48 ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՀարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Գոյություն ունի՞ օրինաչափություն մարդու տարիքի եւ նրա երջանիկ լինելու կամ չլինելու միջեւ։ -Նախկինում գիտնականների, ինչպեսեւ բազմաթիվ մարդկանց շրջանում տարածված ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր Աթոռ Սբ. ԷջմիածինՓետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ ...ՉՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱ
Սեփ.լրտվ.Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնությունը, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, չպետք է տարօրինակ թվա որեւէ մեկին, որովհետեւ դա մեր քաղաքական պրակտիկայում ...Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ
Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման, ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնել է, որ Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել ...ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԻԿԸ
Երեկ գլխավոր դատախազություն է հրավիրվել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը։ «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով։ Ես կանչվել եմ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 13 ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի ...ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ
Երեկ Թատերական հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Այս կապակցությամբ ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ դրանք կուսակցության անդամներ ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԵՐԿԻՐԸ
1Երեկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիրը։ «Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ...
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆTEMPORA MUTANTUR, ET NOS MUTAMUR IN ILLIS
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

