
ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։
Մենք ինչ է, հիմա էլ հանրաքվե՞ անցկացնենք փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների ճանաչման հարցով։ Գնանք Շվեյցարիայի ճանապարհո՞վ։ Այնտեղ, հիշեցնեմ, 1848 թվականից առ այսօր երկրի քաղաքացիները հանրաքվեի միջոցով որոշում են ընդունել 543 հարցի վերաբերյալ։ Ի դեպ, պատմության մեջ առաջին հանրաքվեն նույնպես անցկացվել է Շվեյցարիայում, 1439 թվականին։
Թե՞ այնուամենայնիվ պետությունը կհիշի, որ պետություն է։ Պետական իշխանությունը միշտ եւ ամենուր օժտված է ավելի շատ բացասական, քան դրական ներուժով։ Պետություններն էլ գոյություն ունեն բնավ ոչ նրա համար, որ դրախտ կառուցեն երկրի վրա, այլ որ այնտեղ չստեղծվի դժոխք։ Հհշական թափթփուկն ուզում է վերածել հայոց աշխարհը դժոխքի, եւ ի՞նչ է անում պետությունը տվյալ պարագայում։ Գործնականում ոչինչ։
Եկեք հանգիստ, առանց ավելորդ հույզերի հասկանանք, թե ինչ ունենք տվյալ պահին։
Նախ՝ ընտրություններում մեծ առավելությամբ հաղթեց Սերժ Սարգսյանը, հավաքելով 2,5 անգամ ավելի շատ ձայն (ընդգծում ենք, ոչ թե 2,5 տոկոսով ավելի, այլ 2,5 անգամ շատ), քան երկրորդ տեղը զբաղեցրած Տեր-Պետրոսյանը։
Երկրորդ՝ միջազգային դիտորդները ճանաչեցին ընտրությունների համապատասխանումը միջազգային չափանիշներին, իսկ աշխարհն ընդունեց Ս.Սարգսյանի հաղթանակն ու շնորհավորեց նրան։
Երրորդ՝ ընդդիմությունը չկարողացավ ապացուցել, թե ընտրախախտումները կրել են զանգվածային բնույթ (առանց խախտումների ընտրություններ, ցավոք, աշխարհում չեն լինում) եւ գոնե ինչ-որ կերպ ազդել արդյունքների վրա։ Որոշ թեկնածուների պահանջով անցկացված ձայների վերահաշվարկը եւս մեկ անգամ համոզիչ ապացուցեց Ս.Սարգսյանի հաղթանակի անվիճելիությունը։ Պատահական չէ, որ Լ.Տեր-Պետրոսյանն ու Ա.Բաղդասարյանը այդպես էլ չդիմեցին Վարչական դատարան։
Չորրորդ՝ նորընտիր նախագահը դիմեց քաղաքական բոլոր ուժերին համագործակցության եւ երկխոսության կոչով, ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ Այդ առաջարկը կտրականապես մերժվեց Լ.Տեր-Պետրոսյանի կողմից։
Հինգերորդ՝ չընդունելով ընտրությունների արդյունքները, Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ահա արդեն որերորդ օրն է չարտոնված միտինգներ ու երթեր են կազմակերպում՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի կյանքը։
Հարց. ի՞նչ պետք է անի պետությունը նման իրավիճակում։
Առնվազն տարօրինակ է հետեւել, թե ինչպես է օրը մեկ որեւէ քաղաքական գործիչ, դեմքին տալով խորիմաստ ու հայրենիքի ճակատագրի համար տագնապահույզ արտահայտություն, հայտարարում ուժային լուծումների անթույլատրելիության եւ երկխոսության անհրաժեշտության մասին։
Այդ ինչ է, պիա՞ր։ Նախկինում այնուամենայնիվ համարվում էր, որ պիարի նպատակը բարենպաստ տպավորություն թողնելն է, բայց պիարավորել սեփական քաղաքական իմպոտենցիան՝ դա արդեն ինչ-որ նոր ժանր է։ Իսկ գուցե իրեն զգացնել է տալիս սայլի հինգերորդ անիվի դե՞րը։ Հինգերորդ անիվներն ունեն այն հատկանիշը, որ սեփական գոյությունն արդարացնելու համար ստիպված են զբաղվել բուռն գործունեության ակտիվ իմիտացիայով։
Եղբայր, ինչպե՞ս երկխոսություն վարել, եթե հրաժարվում են քեզ հետ երկխոսությունից։ Այդ ի՞նչ երեսպաշտություն է։ Չէ՞ որ ինքներդ էլ գերազանց գիտեք. հենց Տեր-Պետրոսյանն է բացառում երկխոսության հնարավորությունն ու խոսում բացառապես վերջնագրերի լեզվով։ Եւ գերազանց իմանալով դա, ձեզ դրել եք ինչ-որ դատավորի տեղ, շինծու մտահոգություն եք արտահայտում, նույն հարթության վրա դիտարկում երկու կողմերին... Լավ, ամոթ չէ՞։ Հե՞չ չեք ամաչում։ Այդքան վստա՞հ եք սիրելի հարճի ձեր կարգավիճակի վրա։
Եթե ձեր տուն ներխուժեր փողոցից ինչ-որ մեկն ու հայտարարեր, թե այստեղ ապրելու է ինքը. պարզապես այն պատճառով, որ այդպես է ուզում, ի՞նչ կանեիք։ Մտահոգություն արտահայտելով՝ կսկսեիք ապրել միասի՞ն, բանակցություններ կվարեի՞ք նրա հետ։ Կկանչեիք հարեւանի՞ն, որպեսզի միջնորդ լիներ բանակցություններում։ Իսկ եթե ներխուժածը նույնիսկ չի ցանկանում ձեզ հետ խոսել՝ առաջարկելով հավաքել իրերն ու հեռանա՞լ։ Կարծում եմ, որ պարզապես դուրս կշպրտեիք սրիկային ձեր բնակարանից։ Ուրեմն՝ ինչո՞ւ եք բացառում ուրիշների այդ իրավունքը։
Լեւոնականների բախտը բերել է, որ չեն ապրում, ասենք, Ֆրանսիայում կամ մեկ այլ քաղաքակիրթ երկրում։ Այնտեղ նրանց հինգ րոպեում կբացատրեին, թե ինչ հետեւանքներով է հղի օրենքի խախտումը։ Իսկ մեր իշխանությունը բաղկացած է բացառապես Լաո-ցզիի հետեւորդներից։ «Դաոյի սկզբունքն է՝ ընդունել այն, ինչը տեղի է ունենում ինքնաբերաբար»,- գրել է այդ հին փիլիսոփան։ Ուստիեւ ապրելու արվեստը կարելի է նմանեցնել ավելի շուտ նավակ վարելուն, քան հակառակորդի դեմ պայքարին։ Ջրի կերպարը. հանդարտ, փափուկ, նույնիսկ չնչին ուժին հնազանդվող, բայց ընդունակ քարեր մաշելու, մշտապես առկա է նրա մտորումներում։ Գործողությունից զերծ մնալու, իրադարձությունները չխթանելու սկզբունքը միանգամայն բնականորեն բխում է նման աշխարհընկալումից։
Չգիտեմ, անձամբ ինձ ավելի հոգեհարազատ է հին չինական մեկ այլ, ոչ պակաս հանրահայտ փիլիսոփա Կոնֆուցիոսը։ Մահապատժի այդ համոզված հակառակորդը, դառնալով նահանգներից մեկի կառավարիչը, տեղնուտեղը հրամայեց մահապատժի ենթարկել իր գլխավոր ընդդիմախոսներից մեկին։ Հրամանագրում ասվում էր. «Շաո Չժեն-Մաոն հավաքում էր հետեւորդների խմբեր, նրա ճառերը պաշտպանում էին ամեն չարաղետը, նա խաբում էր մարդկանց։ Նա համառորեն բողոքում էր ամեն ճշմարիտի դեմ, դրսեւորում կամայականություն։ Ինչպե՞ս կարելի էր մահապատժի չենթարկել նրան»։
Իմաստո՛ւն, իմաստո՛ւն Կոնֆուցիոս...
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
Սուր գրել է:
Կոնֆուցիոսը իմաստուն էր, իսկ դու քաղաքական պոռնիկ,
Այդ ավազակային ընտրապայմաններում Թոխմախի Մեհրն էլ կընտրվեր...
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 19Մնում է ապավինել միջազգային աջակցությանը Եւ այսպես, երկրի ներսում սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելու եւ նոր նախագահական ընտրություններ պահանջելու մեկշաբաթյա անհաջող փորձերից հետո՝ փետրվարի 28-ին, ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ ...ԱՄԵՆ ՕՐ ԵՐԿՈՒ «ԿԱՄԱԶ» ԱՂԲ ԵՆ ԹԱՓՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1Առայժմ Տեր-Պետրոսյանի միակ ձեռքբերումը սա է Արդեն 10-րդ օրն է, ինչ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը։ Եւ ինչպես հայտնի է, ազատարարները իրենց Վասականց պատերազմը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐՄԱԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, խախտումները զանգվածային ու այնքան ...ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում հետընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ըստ նրա, հետընտրական իրավիճակը բարդ է այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1«Օրինաց երկիր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Ս.Սարգսյանի առաջարկությանը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ։ Երեկ կառավարությունում Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ...ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։ ...ՕԳՏԱԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Դատելով ամենայնից, Լեւոն Արոնյանը հնգօրյա ընդմիջման ընթացքում հասցրել է վերականգնվել Մեքսիկայից Իսպանիա տեղափոխվելուց հետո. ժամային գոտիների տարբերությունը բացասաբար չի անդրադարձել նրա վրա։ Համենայն դեպս, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որը երեկ ստորագրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. փետրվարի 19-ին կայացած ...ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Աշտարակի «Միկան», պարտվելով «Թուրքմենստանի նախագահի գավաթի» 13-րդ խաղարկության վերջին երկու հանդիպումներում, 4-րդ տեղն է զբաղեցրել 35 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ձմեռային ավանդական այդ մրցաշարում։ ...ՎԵՐՋՈՒՄ` ՆԱԵՎ ՌԵԿՈՐԴ
Օլիմպիական քոլեջի մրցահարթակում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին չեմպիոնները։ 85 կգ քաշային կարգում հաղթանակով պսակվեց գյումրեցի Տիգրան Վ.Մարտիրոսյանի նորամուտը, որը պատվո պատվանդանի ...ՉԵԽԱԿԱՆ ՄԱՆՐԱՀԱՏԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ պարտությամբ է մեկնարկել 2008թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում, որն ընթանում էր Չեխիայում։ Եվրոպական 6-րդ ենթախմբում ընդգրկված հայկական ...ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Տակավին անհաջող էր հայ գեղասահորդների ելույթը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Կարճ ծրագրի արդյունքներով Սարգիս Հայրապետյանը տղաների մենասահքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ 48 ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՀարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Գոյություն ունի՞ օրինաչափություն մարդու տարիքի եւ նրա երջանիկ լինելու կամ չլինելու միջեւ։ -Նախկինում գիտնականների, ինչպեսեւ բազմաթիվ մարդկանց շրջանում տարածված ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր Աթոռ Սբ. ԷջմիածինՓետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ ...ՉՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱ
Սեփ.լրտվ.Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնությունը, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, չպետք է տարօրինակ թվա որեւէ մեկին, որովհետեւ դա մեր քաղաքական պրակտիկայում ...Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ
Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման, ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնել է, որ Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել ...ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԻԿԸ
Երեկ գլխավոր դատախազություն է հրավիրվել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը։ «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով։ Ես կանչվել եմ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 13 ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի ...ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ
Երեկ Թատերական հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Այս կապակցությամբ ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ դրանք կուսակցության անդամներ ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԵՐԿԻՐԸ
1Երեկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիրը։ «Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ...
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին15-20 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՒՑԵ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

