
ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-2008թ. նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու ի՞նչ ժամկետ ունեն։
-Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի քննության առանձնահատկությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածով։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրն այս գործով Սահմանադրական դատարան կարող է դիմել յոթնօրյա ժամկետում՝ սկսած այն պահից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է ընտրությունների արդյունքների կապակցությամբ որոշում։ Տվյալ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 24-Ա որոշումը կայացվել է փետրվարի 24-ին, ինչը նշանակում է, որ նախագահի թեկնածուները կարող են վիճարկել այդ որոշումը Սահմանադրական դատարանում մինչեւ 2008թ. մարտի 2-ը (ներառյալ)։ Ի դեպ, այս շաբաթ եւ կիրակի օրերը Սահմանադրական դատարանը հայտարարել է իր համար աշխատանքային։
-Այս պահի (այսինքն՝ փետրվարի 29-ի ժամը 17։00-ի) դրությամբ նախագահի թեկնածուներից ո՞վ է դիմել թիվ 24-Ա որոշման կապակցությամբ։
-Դիմել է միայն նախագահի թեկնածուներից Տիգրան Կարապետյանը։ Ասեմ նաեւ, որ բացի գործի քննության ժամկետներից, այս գործերի կապակցությամբ գոյություն ունի նաեւ գործը քննության ընդունելու համար սահմանված որոշակի ժամկետ (24 ժամ)՝ սկսած Սահմանադրական դատարանում դիմումը ստանալու, մուտքագրելու պահից։ Սկսած այդ պահից, Սահմանադրական դատարանը պետք է 24 ժամվա ընթացքում աշխատակարգային որոշում կայացնի գործը քննության ընդունելու հարցը լուծելու վերաբերյալ։ Տիգրան Կարապետյանի դիմումի պարագայում կայացվել է գործը քննության ընդունելու մասին որոշում։
-Տեսականորեն ի՞նչ որոշում կարող է ընդունել Սահմանադրական դատարանն այս բնույթի գործերի քննության արդյունքում։
-Սահմանադրական դատարանը, հիշյալ օրենքի 74-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, կարող է ընդունել երկու որոշում՝ կամ ընտրական հանձնաժողովի (տվյալ պարագայում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի) որոշումը թողնել ուժի մեջ, կամ անվավեր ճանաչել այն։
Այս երկրորդ դեպքում, ըստ էության, հնարավոր է չորս տարբերակ։ Մի դեպքում` «Անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը» ձեւակերպմանը հավելվում է «Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»։ Երկրորդ դեպքում` ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ ձեւակերպմանը հավելվում է «Ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին» (այսինքն՝ նրան, ում ՍԴ-ն գործի քննության արդյունքում որոշում է, որ, փաստերից ելնելով, նա է ընտրված եւ ոչ թե մյուս թեկնածուն)։ Երրորդ դեպքում` ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ ձեւակերպմանը հավելվում է «Ընտրությունները ճանաչել չկայացած»։ Ի վերջո, չորրորդ տարբերակի դեպքում` ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու ձեւակերպմանը հավելվում է «Նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
-Եթե Սահանադրական դատարանն անվավեր ճանաչեց ընտրությունների արդյունքները, դրանից հետո ի՞նչ պետք է արվի։
-Պետք է նշանակվի նոր ընտրության օր։
-Սակայն ընտրությունները չկայացած ճանաչելու դեպքում էլ է նշանակվելու նոր քվեարկության օր, այս դեպքում ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու այդ երկու տարատեսակների տարբերությունը ո՞րն է։
-Ընտրությունների անվավերության հիմքերն այլ են, չկայացած լինելու հիմքերը՝ այլ, դրա համար է տարբերակումը կատարված։
-Եթե հանրապետության նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա ի՞նչ ժամկետում պետք է որոշում կայացնի։
-Որոշում պետք է կայացնի դիմումը մուտքագրելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում։
-Եթե դիմումները լինեն մեկից ավելին, այսինքն՝ նախագահի այլ թեկնածուի կամ թեկնածուների կողմից էլ ստացվեն, մի գործի քննությունը չավարտած, Սահմանադրական դատարանն ինչպե՞ս է տասնօրյա ժամկետում կարողանալու մյուս գործի քննությամբ զբաղվել եւ որոշում կայացնել։
-«Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ունի նաեւ հոդված՝ գործերը միավորելու վերաբերյալ։ Եթե Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի հիշյալ (թիվ 24-Ա) որոշման կապակցությամբ ստանա մեկ այլ դիմում, ապա այդ գործը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, քանի որ նույն հարցին է վերաբերում, մինչեւ դատաքննությունը սկսելը, իր որոշմամբ կարող է միավորել առաջին գործի հետ, քննել դատարանի նույն նիստում, հետեւաբար այդ երկրորդ գործին առնչվող տասնօրյա ժամկետն էլ կսկսի հաշվվել այն առաջին դիմումի համար սահմանված տասնօրյա ժամկետին զուգահեռ։
-Այս գործով օրենսդրությունը նախատեսո՞ւմ է պատասխանող կողմ։
-Այո, հիշյալ օրենքի 74-րդ հոդվածը նախատեսում է այդ գործով պատասխանողներին։ Որպես պատասխանող կողմ, դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, Տիգրան Կարապետյանի դիմումը քննության ընդունելու հետ, որպես պատասխանող կողմ ճանաչվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Բացի նշված մարմնից, կարող են լինել նաեւ հարակից պատասխանողներ։ Այդպիսիք կարող են լինել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին օրենքով սահմանված կարգով ապահովել եւ պաշտպանել ընտրական իրավունքները (բացառություն են կազմում միայն դատարանները)։ Տիգրան Կարապետյանի դիմումի կապակցությամբ, որպես հարակից պատասխանողներ, ներգրավվել են գլխավոր դատախազությունը, կառավարությանն առընթեր ոստիկանությունը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։
Հ.Գ.- Հարցազրույցը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ ավելի ուշ ԿԸՀ-ի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան է դիմել նաեւ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 19Մնում է ապավինել միջազգային աջակցությանը Եւ այսպես, երկրի ներսում սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելու եւ նոր նախագահական ընտրություններ պահանջելու մեկշաբաթյա անհաջող փորձերից հետո՝ փետրվարի 28-ին, ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ ...ԱՄԵՆ ՕՐ ԵՐԿՈՒ «ԿԱՄԱԶ» ԱՂԲ ԵՆ ԹԱՓՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1Առայժմ Տեր-Պետրոսյանի միակ ձեռքբերումը սա է Արդեն 10-րդ օրն է, ինչ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը։ Եւ ինչպես հայտնի է, ազատարարները իրենց Վասականց պատերազմը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐՄԱԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, խախտումները զանգվածային ու այնքան ...ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում հետընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ըստ նրա, հետընտրական իրավիճակը բարդ է այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1«Օրինաց երկիր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Ս.Սարգսյանի առաջարկությանը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ։ Երեկ կառավարությունում Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ...ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։ ...ՕԳՏԱԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Դատելով ամենայնից, Լեւոն Արոնյանը հնգօրյա ընդմիջման ընթացքում հասցրել է վերականգնվել Մեքսիկայից Իսպանիա տեղափոխվելուց հետո. ժամային գոտիների տարբերությունը բացասաբար չի անդրադարձել նրա վրա։ Համենայն դեպս, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որը երեկ ստորագրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. փետրվարի 19-ին կայացած ...ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Աշտարակի «Միկան», պարտվելով «Թուրքմենստանի նախագահի գավաթի» 13-րդ խաղարկության վերջին երկու հանդիպումներում, 4-րդ տեղն է զբաղեցրել 35 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ձմեռային ավանդական այդ մրցաշարում։ ...ՎԵՐՋՈՒՄ` ՆԱԵՎ ՌԵԿՈՐԴ
Օլիմպիական քոլեջի մրցահարթակում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին չեմպիոնները։ 85 կգ քաշային կարգում հաղթանակով պսակվեց գյումրեցի Տիգրան Վ.Մարտիրոսյանի նորամուտը, որը պատվո պատվանդանի ...ՉԵԽԱԿԱՆ ՄԱՆՐԱՀԱՏԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ պարտությամբ է մեկնարկել 2008թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում, որն ընթանում էր Չեխիայում։ Եվրոպական 6-րդ ենթախմբում ընդգրկված հայկական ...ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Տակավին անհաջող էր հայ գեղասահորդների ելույթը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Կարճ ծրագրի արդյունքներով Սարգիս Հայրապետյանը տղաների մենասահքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ 48 ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՀարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Գոյություն ունի՞ օրինաչափություն մարդու տարիքի եւ նրա երջանիկ լինելու կամ չլինելու միջեւ։ -Նախկինում գիտնականների, ինչպեսեւ բազմաթիվ մարդկանց շրջանում տարածված ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր Աթոռ Սբ. ԷջմիածինՓետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ ...ՉՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱ
Սեփ.լրտվ.Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնությունը, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, չպետք է տարօրինակ թվա որեւէ մեկին, որովհետեւ դա մեր քաղաքական պրակտիկայում ...Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ
Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման, ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնել է, որ Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել ...ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԻԿԸ
Երեկ գլխավոր դատախազություն է հրավիրվել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը։ «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով։ Ես կանչվել եմ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 13 ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի ...ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ
Երեկ Թատերական հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Այս կապակցությամբ ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ դրանք կուսակցության անդամներ ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԵՐԿԻՐԸ
1Երեկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիրը։ «Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ...
ՕՐԵՆՔԻ «ՊԱՇՏՊԱՆԸ»
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ.
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

