
ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ գործը։ Պատահաբար քաղաքականության մեջ հայտնված մարդիկ այսօր ընկել են փողոցները, հրապարակները եւ իրենց պարզունակ մտքերն են արտահայտում։ Մեր բնակչության մի փոքր հատվածն էլ գուցե թե իր պահանջմունքի բավարարումն է գտնում այդ մակարդակում։
Ըստ իս, գիտակցված հասարակական բեւեռացման, թշնամանքի մասին խոսք լինել չի կարող։ Այ, նրանք, ովքեր ստեղծում են նման իրավիճակները, բնականաբար, մտածված են անում։ Տարիներ շարունակ լսում եմ, թե Լ.Տեր-Պետրոսյանը բարձր ինտելեկտի տեր անձ է։ Նրան ճանաչում եմ վաղուց, շարժումից շատ առաջ։ Երեւանում գիտեմ բոլոր ինտելեկտուալներին՝ անուն առ անուն, բայց ինքը երբեք այդ շարքում չի եղել։ Նա շարքային գիտաշխատող էր։ Շեշտում եմ՝ ոչ թե գիտնական, այլ գիտաշխատող։
Բոլորն են խոսում Ղարաբաղյան պատերազմի շրջանում նրա բացասական դերակատարության մասին, բայց ինքը չի արձագանքում։ Թող հերքի, ինչո՞ւ չի հերքում, թե՞ մտածում է՝ այդ պարագայում շատ ուրիշ բաներ կբացվեն։ Իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը մեր երկիրը չի սիրում, այս էթնոսը չի սիրում։ Նա անտարբեր է։
Ասում են՝ ԼՏՊ-ն ինտելիգենտ է, կիրթ է, գրքեր է գրում։ Գիտեք ինչ, եթե նա զբաղված է իր մասնագիտությամբ, որը հետաքրքրում է շատ նեղ շրջանի, ապա դրա համար աշխատավարձ է ստանում։ Բայց դա չի նշանակում, թե առանց այդ գրքերի եւ աշխատությունների հայոց պետությունը չէր կայանա կամ հայ մշակույթը կորուստ կկրեր։ Այսինքն՝ բլեֆ է նրա ինտելեկտուալությունը։
Իմ համոզմամբ, ինտելիգենտ, կիրթ մարդը չպետք է հանդուրժեր, որ Թատերական հրապարակում իր պատճառով հավաքված մարդիկ բարձրանային Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների գլխին։ Մտավորականը պետք է հորդորեր այդ մարդկանց՝ հանգիստ թողնել արձանները, քանզի դրանք մեր արժեքներն են, չջարդել նստարանները, բայց նա ոչ միայն չի ասում, այլեւ այդ համընդհանուր տրամադրության ստեղծողն է։
Այդ ի՞նչ օրն են գցել Թատերական հրապարակը։ Դա հայրենասիրության նշա՞ն է։ 2003-ին էլ «Դաշինք» կոչվող մի միավորում Մատենադարանում հանրահավաք էր անում ու չէր էլ նկատում, որ մարդիկ ցեխոտ ոտքերով բարձրացել-ապականում էին Մաշտոցի արձանը։
-Հոգեբանները վստահեցնում են, որ մարդիկ, որոշ ժամանակ գտնվելով ամբոխի մեջ, այլեւս չեն կառավարում իրենց բնազդները, ինչ ուզում, անում են այն մտայնությամբ, որ մենակ չեն։
-Հաճախ ենք ասում՝ բոլոր հայերս ցայտուն անհատականություններ ենք։ Ամեն հայ մի ամբիցիա է։ Այդ ինչպես են ուրեմն մարդիկ ամբոխ դառնում։ Ասում են՝ մոլորվածներ են։ Շատ կուզեի այդ մոլորվածներից, հիպնոսի ենթարկվածներից գոնե մեկին տեսնել։ Գուցե այնուամենայնիվ ուրիշ գործոննե՞ր կան քաղտեխնոլոգիաներից զատ։
Տեսեք, հաճախ ենք մեր պատմության համար հարեւաններին մեղադրում։ Բայց երբեք ինքներս մեզ հարց չենք տալիս՝ մենք մեղավոր չե՞նք։ Որովհետեւ դրսի գործոնները եղել են եւ կան, հասկանում ենք նաեւ, որ այսօրվա վիճակը մեր ոխերիմ հարեւաններին ուրախացնելու համար է։ Եւ հերթական անգամ մեր մեջ կան այնպիսիք, ովքեր այդ ուրախության առիթը տալիս են մեր թշնամիներին։ Իսկ ժողովրդի մի մասը, ցավոք, այդ տրամադրությունների կողմնակիցն է։
-Ըստ ձեզ, ագրեսիվ փոքրամասնության վարքագիծը չափից ավելի հանգիստ չի՞ ընդունում մեծամասնությունը։
-Գիտեք, մեծամասնությունը հաղթել է եւ հանգիստ է, իսկ փոքրամասնությունը հրահրիչների ազդեցության տակ է։ Բացի այդ, սոցիալական բողոք եւ դժգոհություն կրող մարդկանց շերտ ունենք, որոնց դժգոհության վրա լավ խաղում են, նրանց տրամադրությունները` օգտագործում։
-Քաղաքի կենտրոնն արդեն 10 օր է, ինչ հակահիգիենիկ վիճակում է, երթեւեկը՝ կաթվածահար, ի վերջո, այս վիճակը բարձիթողության տպավորություն է թողնում։
-Ես պետության ղեկավարին չեմ դիմում, Երեւանը քաղաքագլուխ ունի, որը պիտի ապահովի կարգուկանոնը։ Նա պիտի դիմի ժողովրդին, հեռուստատեսությամբ ելույթ ունենա, անգամ պիտի գա Թատերական հրապարակ, դիմի իր համաքաղաքացիներին, թե եղբայրներ, բան ունեք ասելու, ասեք, բայց մի աղտոտեք Երեւանը։ Ի՞նչ ասել է գիշերը հրապարակում քնել։ Բոշա՞ ենք, ի՞նչ ենք։
Այդ հրապարակային կերուխումներից, գինարբուքներից հետո էլի մի մեծ շերտ պպզողներ են առաջանալու Երեւանում։
Ես մի ուրիշ կարեւոր հարցի մասին կուզեի խոսել։ Երբ Ավետիք Իսահակյանի, Պարույր Սեւակի, Մարտիրոս Սարյանի մահից հետո տունը, որտեղ ապրել են նրանք, դառնում է թանգարան, խնդիր չեմ տեսնում, որովհետեւ այնտեղ նրանց ապրած կյանքի հետքն է։
Այսօր ինձ ո՞վ կարող է ապացուցել, որ նախկին նախագահը ազգային արժեք է, պիտի փայփայենք՝ նրան նվիրելով Թամանյանի նախագծած շենքը։ Արշիլ Գորկի՞ն է, Վիլյամ Սարոյա՞նը, թե՞ Սարյանը կամ Փարաջանովը։ Հանուն ինչի՞։ Ընդամենը նրա համար, որ այս թվականից այն թվականը նախագահ է եղել։ Խորհրդանի՞շ է։ Խորհրդանիշ է, կտանենք թանգարանում կդնենք։
Իսկ մայրաքաղաքի Թատերական հրապարակը ոտքի կոխան մի՛ դարձրեք, ունենք մեծամասնության կողմից ընտրված նախագահ, փոքրամասնությունը պիտի հաշտվի դրա հետ։ Թող նրանք մնան իրենց կարծիքին, մեծամասնությունն էլ իր։ Ընտրված նախագահին էլ թողնենք աշխատի։ Խոստումներ է տվել, պարտավորություններ ստանձնել, պիտի իրագործի։ Ձեռքն ու ոտքը մի՛ բռնեք։
Թե չէ 20 տարի է, ինչ ճանկռում ենք իրար տեղատարածքային մտածողությամբ՝ ղարաբաղցի-հայաստանցի։ Ի վերջո, մեր մեծ պատմության այս հատվածը ղարաբաղյան հատվածն է։ Վաղը, մյուս օրը, եթե Ջավախքի, Էրզրումի, Վանի հարց ունենանք, պիտի էրզրումցու, վանեցու եւ ջավախքեցու դե՞մ լարվենք։ Չե՞ք զգում՝ պատմության անիվը, որ միշտ ի վնաս մեզ է պտտվում, այսօր փոքր-ինչ մեր օգտին է շարժվում։ Այսինքն՝ մեր գոյության եւ պատմության մեջ նոր վեկտոր է սկսվում։ Պիտի տեսնենք, գնահատենք եւ հասկանանք սա։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
Vardan գրել է:
Igityan Lyova, kasharaker shanvorti, merar xexch gexacinerin hoxi mi ktor talu hamar kashark utelov Petshinum, hima ekel inteligent es xaxum. Apush shanvordi es u takank es. Du urish bani @ndunak el ches. Ham el alkash es, es da ho lav gitem, enkan em xmacrel vor tuxt storagres, apush, lakum, takt eir anum.
Vardan գրել է:
Pah, pah, pah chi el amachum um anunern e talis alkash shanvordin, hla du dran nayi. Zarmanali e, hima lriv piti da xelk@ trcrac liner, erevi txtakicnern en dzel pchel u ayd anunner@ drel hodvaci mech.
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 19Մնում է ապավինել միջազգային աջակցությանը Եւ այսպես, երկրի ներսում սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելու եւ նոր նախագահական ընտրություններ պահանջելու մեկշաբաթյա անհաջող փորձերից հետո՝ փետրվարի 28-ին, ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ ...ԱՄԵՆ ՕՐ ԵՐԿՈՒ «ԿԱՄԱԶ» ԱՂԲ ԵՆ ԹԱՓՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1Առայժմ Տեր-Պետրոսյանի միակ ձեռքբերումը սա է Արդեն 10-րդ օրն է, ինչ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը։ Եւ ինչպես հայտնի է, ազատարարները իրենց Վասականց պատերազմը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐՄԱԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, խախտումները զանգվածային ու այնքան ...ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում հետընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ըստ նրա, հետընտրական իրավիճակը բարդ է այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1«Օրինաց երկիր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Ս.Սարգսյանի առաջարկությանը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ։ Երեկ կառավարությունում Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ...ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։ ...ՕԳՏԱԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Դատելով ամենայնից, Լեւոն Արոնյանը հնգօրյա ընդմիջման ընթացքում հասցրել է վերականգնվել Մեքսիկայից Իսպանիա տեղափոխվելուց հետո. ժամային գոտիների տարբերությունը բացասաբար չի անդրադարձել նրա վրա։ Համենայն դեպս, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որը երեկ ստորագրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. փետրվարի 19-ին կայացած ...ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Աշտարակի «Միկան», պարտվելով «Թուրքմենստանի նախագահի գավաթի» 13-րդ խաղարկության վերջին երկու հանդիպումներում, 4-րդ տեղն է զբաղեցրել 35 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ձմեռային ավանդական այդ մրցաշարում։ ...ՎԵՐՋՈՒՄ` ՆԱԵՎ ՌԵԿՈՐԴ
Օլիմպիական քոլեջի մրցահարթակում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին չեմպիոնները։ 85 կգ քաշային կարգում հաղթանակով պսակվեց գյումրեցի Տիգրան Վ.Մարտիրոսյանի նորամուտը, որը պատվո պատվանդանի ...ՉԵԽԱԿԱՆ ՄԱՆՐԱՀԱՏԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ պարտությամբ է մեկնարկել 2008թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում, որն ընթանում էր Չեխիայում։ Եվրոպական 6-րդ ենթախմբում ընդգրկված հայկական ...ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Տակավին անհաջող էր հայ գեղասահորդների ելույթը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Կարճ ծրագրի արդյունքներով Սարգիս Հայրապետյանը տղաների մենասահքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ 48 ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՀարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Գոյություն ունի՞ օրինաչափություն մարդու տարիքի եւ նրա երջանիկ լինելու կամ չլինելու միջեւ։ -Նախկինում գիտնականների, ինչպեսեւ բազմաթիվ մարդկանց շրջանում տարածված ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր Աթոռ Սբ. ԷջմիածինՓետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ ...ՉՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱ
Սեփ.լրտվ.Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնությունը, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, չպետք է տարօրինակ թվա որեւէ մեկին, որովհետեւ դա մեր քաղաքական պրակտիկայում ...Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ
Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման, ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնել է, որ Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել ...ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԻԿԸ
Երեկ գլխավոր դատախազություն է հրավիրվել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը։ «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով։ Ես կանչվել եմ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 13 ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի ...ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ
Երեկ Թատերական հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Այս կապակցությամբ ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ դրանք կուսակցության անդամներ ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԵՐԿԻՐԸ
1Երեկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիրը։ «Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

