
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի
Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ երաշխիքներ են տեսանելի։
-Մենք հեռու ենք այն մտայնությունից, թե ընտրությունների ընթացքն իդեալական է եղել ու ընտրախախտումներ չեն կատարվել։ Սակայն ակնհայտ է, որ ընտրողների մասնակցության ու ակտիվության նման պարագայում զանգվածային կեղծիքները, որոնք կարող էին էապես աղավաղել ընտրության արդյունքները, ուղղակիորեն բացառված էին։ Այս ակտիվությունը պայմանավորված էր նաեւ ընդդիմության դերակատարումով։ Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձը, պետք է փաստել, ակտիվացրեց ընտրողների հետաքրքրությունը քաղաքական գործընթացների նկատմամբ։
Իրականում էլ ընտրախախտումները էական ազդեցիկ ծավալներ չեն ունեցել։ Դրա ապացույցն է նաեւ վերահաշվարկի արդյունքը։ Այս առումով հարկ եմ համարում ընդգծել, որ այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին կատարելագործված ընտրական վարչարարությամբ։ Առաջին անգամ բոլորս ընտրության օրը, քվեարկության ընթացքում տեղյակ էինք, թե որ ընտրատեղամասում ինչ վիճակ է։ Այս կերպ հաստատվեց ու հիմնավորվեց, որ այլեւս չկա անպատժելիության մթնոլորտը։
Ընտրության արդյունքների ամփոփման ողջ ընթացքին եւս կարելի էր անմիջականորեն հետեւել ե՛ւ հեռուստաէկրանին, ե՛ւ էլեկտրոնային ինտերնետ կապի միջոցով։ Սա եւս վստահություն է առաջացնում ընտրությունների նկատմամբ։ Այս ամենն էլ ձեւավորում է հանրային վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ։
-Բոլո՞ր թեկնածուների հաշվին արձանագրված արդյունքներն են, որ կարելի է քաղաքական ձեռքբերում համարել։
-Քաղաքական գնահատականի համար պետք է փաստենք մեր ունեցածը։ Քաղաքականությունը նաեւ հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու ունակ գործողություններ ծավալելու կարողությունն է։ Հետեւաբար իմ նշած գործոնները առաջացրել են ընտրողների գերակշիռ հատվածի վստահությունը ընտրության արդյունքների նկատմամբ։ Մենք պարտավոր ենք փաստել, որ Հայաստանն ունի ընտրված նախագահ։
Միաժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Արթուր Բաղդասարյանին սատարող հանրային հատվածը բավարարված չէ ընտրության արդյունքներով։ Համաձայնեք նաեւ, որ հանրության ակնհայտ փոքրամասնության վերաբերմունքը չի կարող ընտրության արդյունքների վերանայման հիմք դառնալ։ Ըստ էության, այս գործոնի հետեւանքով է, որ հանրությունը հայտնվել էր իրարամերժ երկընտրանքի առջեւ։ Տեր-Պետրոսյանը առաջարկում է հեղափոխական կտրուկ զարգացումների սցենար, իսկ մյուս բոլոր թեկնածուները կողմ են առկա ձեռքբերումների հիմքի վրա կայուն, էվոլյուցիոն, խոչընդոտները հետեւողականորեն վերացնելու լուծումներին։
Ընտրողների մոտ 80 տոկոսը, ցանկացած գնահատականի դեպքում, քվեարկել է կայունության օգտին ու մերժել է հեղափոխականությունը։ Ե՛ւ Դաշնակցության, ե՛ւ ՕԵԿ-ի ընտրողները բնականոն զարգացումների կողմնակիցներն են, սակայն այս գործում առաջնորդի դերը վստահել են Վահան Հովհաննիսյանին կամ Արթուր Բաղդասարյանին։ Իսկ 21 տոկոսը, որ քվեարկել է հեղափոխական զարգացումների օգտին, պարտավոր է հաշվի նստել մոտ 80 տոկոսի կամքի արտահայտման հետ։ Այլապես ժողովրդավարության մասին իրավասու չեն խոսել։
Եթե անգամ ինչ-որ ուժերի համար Սերժ Սարգսյանի հաղթանակը վիճարկելի է. ապա անվիճելի է, որ Տեր-Պետրոսյանը չի հաղթել։ Այս եզրահանգումը բոլոր թեկնածուները պարտավոր են տրամաբանորեն կատարել։ Կոռեկտ ու հավասարակշիռ վարքագծով աչքի ընկած Արթուր Բաղդասարյանը, ակնհայտորեն չի հավակնում, թե ինքն է հաղթել։ Պետք է հասկանալ, որ Սերժ Սարգսյանի ստացած քվեները գերակշիռ առավելություն են ստեղծել։
Համաձայնեք, այս համատեքստում քաղաքական տրամաբանությունից դուրս է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջը՝ միայն այն պատճառով, որ հեղափոխական թեկնածուն չի հաղթել։ Հենց այս տրամաբանությամբ է հայտարարվում, թե բուրժուադեմոկրատական հեղափոխություն է իրականացվում եւ բացահայտվում է, որ ընտրությունները միայն առիթ էին։ Իսկ պատճառը՝ ցանկացած գնով իշխանության գալն է։ Թեզը, թե կա երկու հնարավոր ճանապարհ՝ դեպի նախագահական նստավայր կամ բանտ, հենց այս տպավորությունն է առաջացնում։
Հավատացած եմ, որ մեր ժողովուրդը նման երկընտրանքի առջեւ չէ։ Պարզապես ինչ-որ մարդիկ ու ուժեր ցանկանում են ժողովրդին ցուգցվանգային իրավիճակի բերել։ Եթե ժողովրդավարական Հայաստան կայացնելու բոլոր թեկնածուների մտադրություններն, իրոք, անկեղծ են, ապա նախագահական ընտրությունների արդյունքները առավելագույնս դրական են։ Չէ՞ որ ընդդիմությունը կարողացավ ապացուցել, որ վայելում է ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունը եւ հասավ նրան, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ընտրված նախագահը համագործակցության առաջարկ արեց։ Սա ամենակարեւոր քաղաքական ձեռքբերումն է։
-Որպես օրենսդիր ու գործադիր իշխանությունները ղեկավարած քաղաքական գործիչ դուք ինչպիսի՞ քաղաքական զարգացումներ եք հնարավոր համարում։
-Սերժ Սարգսյանը բազմիցս արդեն հայտարարել է, որ բոլոր քաղաքացիների նախագահն է լինելու։ Սա նշանակում է, որ նախեւառաջ այնպիսի քայլեր պետք է ձեռնարկի, որ վայելի նաեւ իրեն քվե չտված ընտրողների վստահությունը։ Այս քայլը նաեւ կամրապնդի իր հաղթանակը։ Նորընտիր նախագահի նման վարքագիծը միանգամայն բխում է հանրային բնականոն զարգացումների ակնկալիքներից։
Հնարավորություն է առաջացել ձեւավորելու իշխանություն, որն աննախադեպ մեծածավալ պարտավորություններ կստանձնի ժողովրդի առջեւ, իսկ արտաքին աշխարհի համար կլինի նվազ խոցելի։ Սա արդյունավետ պետական համակարգի երաշխիք է։ Մի՞թե բոլորի ցանկությունը չէ, որ արդարությունը լինի տիրապետող, ներքաղաքական միջավայրը բարոյապես առողջանա, վերանան լկտիությունն ու մաուզերիստները։
Այս շանսը չի կարելի կորցնել։ Միգուցե սա հենց այն աննախադեպ հնարավորությունն է, երբ ընտրությունների արդյունքը հաղթանակ է բոլոր կողմերի համար։ Ազնիվ լինելու պարագայում պետք է խոստովանել, որ Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում նման հնարավորություններ չէին առաջանալու եւ իշխանությունը չէր կարող լինել նույնքան ժողովրդավարական։ Ի վերջո, այս թեկնածուն անցյալ ունի, որը հույսեր չի արթնացնում։ Մինչեւ 1998-ը, ի վերջո, մենք ժողովրդավարական բերկրանքի միջավայրում չէ, որ ապրում էինք։ Իսկ այսօր չկա մտահոգություն, որ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը վաղը չարաշահելու է իր իշխանությունը, քանի որ պատրաստ է իշխանության մեջ ներգրավել երկխոսության պատրաստ քաղաքական ուժերին։
Համոզված ենք, որ հիմա համագործակցելու ժամանակն է։ Հայաստանը հեղափոխական ցնցումներ դիմակայելու ռեսուրս չունի։ Ստեղծված հնարավորությունը կորցնելը կլինի չարդարացված շռայլություն։ Ամենաճիշտ ճանապարհը տանում է դեպի բանակցությունների սեղան, ոչ թե կամ բանտ, կամ նախագահի նստավայր։ Այդ բանակցությունները նախեւառաջ հարկավոր են ժողովրդին։ Ի վերջո, կուսակցության նպատակը իշխանության գալը չէ, այլ հանրային կյանքում ընթացող պրոցեսների վրա ազդելը, հանրային կարծիք ձեւավորելը։ Մենք բոլորս այսօր հաղթել ենք, եւ ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
gago գրել է:
gna karox e mi ban el cez tan ay 7 $ovi meran
Vardan գրել է:
Xosrov ko kashin inc haytni e Byurakanic, aynpes vor caynd ktri texd ver 2nki, mom caxeluc goxaca poxerovd zxktvi. Du inch makardak unes vor hima el mech es @nkel, voxormeli kosot.
Սուր գրել է:
Սրիկաներ, ֆաշիսների գործկալներ, ինչո՞ւ եք ջնջում ձեզ
մերկացնող գրությունները:
Դաշնակ գրել է:
Ես Սերժի կողմնակիցը չեմ:Իսկ մեր ժողովուրդը ինչի է մոռացել 1995 թվի խորհրդարանի և 1996 թվի նախագահական ընտրությունների կեղծումը Լևոնի և իր թիմի կողմից?Կամ Լևոնը ոնց վարվեց ժողովրդի հետ 1996 թվի սեպտեմբերին?Ոնց կարելի է հավատալ նրան?Էս որ մենք էսոր քաշում ենք Լևոնի ստեղծածն է,նա հիմք դրեց ընտրակեղծիքներին և պետական ապարատի այլասերմանը:Հասարակ մարդկանց դժգոհությունը էսորվա կյանքից օբյեկտիվ է,բայց նա օգտագործում է դա իր համար ,ոչ թե ժողովրդի -զգոն եղեք հայեր!!:Լևոնը դառավ իր ձեռքով սրած ՂԱԶՈՒԽԻ զոհը...
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի Հարցազրույց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու ընտրախախտումները առաջիկայում չկրկնվելու ի՞նչ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 19Մնում է ապավինել միջազգային աջակցությանը Եւ այսպես, երկրի ներսում սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսելու եւ նոր նախագահական ընտրություններ պահանջելու մեկշաբաթյա անհաջող փորձերից հետո՝ փետրվարի 28-ին, ...ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է, ԿՏԱՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԴՆԵՆՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3Հարցազրույց ճարտարապետ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ -Մենք լիարժեք քաղաքական գործիչների անհրաժեշտ քանակ չունենք։ Զգալի մասը նրանք են, ովքեր իրենց մասնագիտության մեջ չեն կայացել եւ որպես զբաղմունք են դիտում այդ ...ԱՄԵՆ ՕՐ ԵՐԿՈՒ «ԿԱՄԱԶ» ԱՂԲ ԵՆ ԹԱՓՈՒՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1Առայժմ Տեր-Պետրոսյանի միակ ձեռքբերումը սա է Արդեն 10-րդ օրն է, ինչ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակվում է ազգային-ազատագրական պայքարը։ Եւ ինչպես հայտնի է, ազատարարները իրենց Վասականց պատերազմը ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐՄԱԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են, որ քվեարկությունն անցել է նորմալ, խախտումները զանգվածային ու այնքան ...ԿԸՀ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԺԱՄԿԵՏԸ ՅՈԹ ՕՐ Է
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ-ի 2008թ. փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումն անվավեր ճանաչելու կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի եւ այլ մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Հայացք» ակումբում հետընտրական գործընթացների վերաբերյալ իր տեսակետը ներկայացրեց «Ազգային միաբանության ուխտ» կուսակցության ղեկավար ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Ըստ նրա, հետընտրական իրավիճակը բարդ է այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ...ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել քվեարկության արդյունքները կեղծելու համար թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ...ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇԱՀԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1«Օրինաց երկիր» կուսակցությունն արձագանքել է վարչապետ Ս.Սարգսյանի առաջարկությանը՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ։ Երեկ կառավարությունում Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ...ԻՆՉ ԿԱՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳԻ ՀԵՏ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1Թատերական հրապարակի միտինգավորների հետ կապված իրավիճակը մտնում է փակուղի։ Դատելով ամենից, Տեր-Պետրոսյանը հոժարակամ չի տանի այնտեղից իր կողմնակիցներին, եւ իշխանություններին մնում է միայն մի ելք. ցրել միտինգը։ ...ՕԳՏԱԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Դատելով ամենայնից, Լեւոն Արոնյանը հնգօրյա ընդմիջման ընթացքում հասցրել է վերականգնվել Մեքսիկայից Իսպանիա տեղափոխվելուց հետո. ժամային գոտիների տարբերությունը բացասաբար չի անդրադարձել նրա վրա։ Համենայն դեպս, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքական համագործակցության համաձայնագիրը, որը երեկ ստորագրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը 2008թ. փետրվարի 19-ին կայացած ...ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ
Աշտարակի «Միկան», պարտվելով «Թուրքմենստանի նախագահի գավաթի» 13-րդ խաղարկության վերջին երկու հանդիպումներում, 4-րդ տեղն է զբաղեցրել 35 հազար դոլար մրցանակային հիմնադրամով ձմեռային ավանդական այդ մրցաշարում։ ...ՎԵՐՋՈՒՄ` ՆԱԵՎ ՌԵԿՈՐԴ
Օլիմպիական քոլեջի մրցահարթակում որոշվեցին ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին չեմպիոնները։ 85 կգ քաշային կարգում հաղթանակով պսակվեց գյումրեցի Տիգրան Վ.Մարտիրոսյանի նորամուտը, որը պատվո պատվանդանի ...ՉԵԽԱԿԱՆ ՄԱՆՐԱՀԱՏԱԿ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ջախջախիչ պարտությամբ է մեկնարկել 2008թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում, որն ընթանում էր Չեխիայում։ Եվրոպական 6-րդ ենթախմբում ընդգրկված հայկական ...ՄԱՏՆՎԵՑԻՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Տակավին անհաջող էր հայ գեղասահորդների ելույթը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Կարճ ծրագրի արդյունքներով Սարգիս Հայրապետյանը տղաների մենասահքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ 48 ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՆկատի ունենալով առանձին ապրանքային շուկաներում վերջին մի քանի օրերին դրսեւորվող թանկացման միտումները, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զգուշացրեց տնտեսավարողներին՝ զերծ մնալ հակամրցակցային ...ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՀարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ -Գոյություն ունի՞ օրինաչափություն մարդու տարիքի եւ նրա երջանիկ լինելու կամ չլինելու միջեւ։ -Նախկինում գիտնականների, ինչպեսեւ բազմաթիվ մարդկանց շրջանում տարածված ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մայր Աթոռ Սբ. ԷջմիածինՓետրվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդների եւ ...ՉՊԵՏՔ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱ
Սեփ.լրտվ.Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ ձեռք բերված համաձայնությունը, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, չպետք է տարօրինակ թվա որեւէ մեկին, որովհետեւ դա մեր քաղաքական պրակտիկայում ...Ո՞ՒՐ ԵՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ
Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման, ոստիկանությունը երեկ պաշտոնապես հայտնել է, որ Թատերական հրապարակում Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել ...ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԻԿԸ
Երեկ գլխավոր դատախազություն է հրավիրվել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Երջանիկ Աբգարյանը։ «Գործ է հարուցվել Աբովյանի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով։ Ես կանչվել եմ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 13 ԸԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Ինչպես տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի ...ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ
Երեկ Թատերական հրապարակում երկու քաղաքացիներ ելույթ են ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության անունից` ի ցույց դնելով անդամատոմսերը: Այս կապակցությամբ ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ դրանք կուսակցության անդամներ ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԵՐԿԻՐԸ
1Երեկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին քաղաքական համագործակցության համաձայնագիրը։ «Կարծում եմ, որ լավ բան ենք արել: Ուրախ եմ, որ պարոն Արթուր Բաղդասարյանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲՈԼՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԵրեկ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի կարգավիճակում հերթական, այս դեպքում՝ վերջին անգամ հանդիպեց ԵՊՀ ուսանողական ակտիվի հետ՝ ներկայացնելով իր տեսակետները հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ...
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ 11 ՄԵՏՐԱՆՈՑ Է ՀԵՏ ՄՂԵԼ
ԱՐՄԵՆՊՐԵՍԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎ. «ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է»
ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, «Կիլիկիայի» գլխավոր մարզիչԱՌԱՅԺՄ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽՈՒՄԲ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԱՄՈԹ ՁԵԶ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՕՐ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

