
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
- Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից հետո հավաքվել էին Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ գտնվող ԼՏՊ-ի առանձնատան դիմաց։

Կենտրոնում, ավելի ստույգ Մաշտոցի, Տերյան, Թումանյան փողոցներում գտնվող շենքերի բազմաթիվ բնակիչներ որոշել էին իրենք էլ իրենց հերթին հանրահավաք անցկացնել սեւ դղյակի մոտ։ Այն էլ հեղափոխականների հերթական ապօրինի միտինգի ժամին։ Սակայն բազմությունը տեղում էր շատ ավելի վաղ։ Կենտրոնի բնակիչները, սեւ դղյակի պարիսպների մոտ գտնվող «հարթակի» կողքին տեղադրելով շատ բարձր հնչողությամբ դինամիկներ, «զլեցին» երաժշտությունը եւ մինչ հանրահավաքի նշանակված ժամը մի 10 րոպե «զուռնադհոլային» երգերին զուգահեռ բարձր բղավեցին՝ «Լե՛-վո՛ն, հե-ռացիր, Լե՛-վո՛ն, հե-ռացիր»։
Հանրահավաքի մասնակիցները տեղեկանալով, որ հեղափոխական պայքարից ուժասպառ շարժման առաջնորդը գոնե մի քանի ժամ ցերեկային քուն է մտնում իր սեւ դղյակում, ճիշտ ԼՏՊ-ի համար սահմանված մեռյալ ժամին էլ որոշել էին թնդացնել դինամիկները։
Էդ անասելի աղմուկից հավանաբար դղյակատերը քնահարամ ու դիվադադար եղավ, քանի որ քիչ անց նկատվեցին նրա թիկնապահների ու զինակիցների ավտոմեքենաները, որոնք արագ սուրացին սեւ դղյակի դարպասների ուղղությամբ։
«Ինքը ոնց է վարվում մեզ հետ, նույն կերպ էլ մենք ենք պատասխանում։ Հնարավո՞ր է ամեն օր գիշեր-ցերեկ էդ աղմուկի մեջ ապրենք։ Ինչպե՞ս է ամեն օր միտինգ ու երթ անում ու մեզ բոլորիս՝ Կենտրոնի ամբողջ բնակչությանը դիվադադար անում։ Ինքը հազարավոր մարդկանց հանգիստն է խանգարում, մենք էլ եկել ենք ընդամենը իր ու իր ընտանիքի անդամների նկատմամբ նույն բանը անելու։ Տեսնենք իրեն հաճելի՞ է։ Գուցե վերջապես հասկանա»,- մինչեւ հանրահավաքի սկսվելը իր դժգոհությունը հայտնեց մասնակիցներից մեկը։
Իսկ երբ սկսվեց հանրահավաքը, «հարթակից» հնչած ելույթներից պարզ դարձավ, որ մարդիկ բավական պատրաստված էին եկել։ Այսինքն՝ ի լուր Տեր-Պետրոսյանի, բարձրախոսից հնչեցնում էին այն, ինչ իրենք իրենց մաշկի վրա զգում են ամեն օր։
Ասենք, որ մեկ շաբաթից ավելի է այստեղ շարունակվում է նստացույցը, որը կազմակերպել են «Ընդդեմ քաղաքական աղանդի» շարժման անդամները։ Եւ երեկ կենտրոնցիները իրենց ելույթներում նշեցին, որ միանում են այս շարժմանը՝ համատեղ իրականացնելու «Լեւոնի վկաների» վտարումը մեր երկրից։
Մանկավարժ ԼԱՈՒՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ իր ելույթում ներկայացրեց այն խայտառակ պատկերը, ինչը տեսնում ենք կենտրոնում. «Շուրջ 10 օր է, որ մեզ մի խայտառակ ներկայացում է պարտադրված, որից զզվել ենք արդեն, բայց ստիպված դիտում ենք։ Եւ չգիտենք, թե ո՞րն է սրա վերջը։ Եւ կլինի՞ արդյոք այդ վերջը, թե իշխանությունները որոշել են մեզ դարձնել Տեր-Պետրոսյանի պատանդները։ Պարալիզացված է երթեւեկությունը, պարալիզացված է մայրաքաղաքի կյանքը։ Օպերայի հրապարակը վերածվել է հանրային մի զուգարանի։ Բանը հասել է արդեն այնտեղ, որ մոտակա բակեր մտնելը զզվանք է պատճառում։
Գուցեեւ շատերը չհավատան, բայց գոնե մենք գիտենք, թե ինչ ենք քաշում այդ ոհմակի ձեռքը։ Տեսնում ենք ամեն օր այն, ինչը երեւի ոչ մի երկրում չես տեսնի։ Տեր-Պետրոսյանի կազմակերպած միտինգների մասնակիցները գալիս եւ միզում են մեր բակերում, ընդ որում գիշերը նստացույցի մասնակիցները՝ ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք այդ բանն անում են կողք կողքի։ Սա ի՞նչ լկտիություն է, որ բերեց մեր գլխին իրեն «հիմնադիր» հռչակած անձնավորությունը։ Չենք կարողանում երեխաներին դուրս թողնել, քանի որ ինչ վարակ ասես, որ չկա շրջակայքում։ Եւ ցավն այն է, որ այս մղձավանջի վերջը մենք չեն տեսնում։
Իսկ զավեշտն այն է, որ այս ամենը անում է մի մարդ, որը Հայաստանում ապրելու բարոյական իրավունքն է կորցրել, այլ ոչ թե միայն զրկվել է երկիրը ղեկավարելու իրավունքից։ Վիճակն իսկապես անտանելի է, եւ այդ պատճառով էլ մենք բոլորս միանում ենք այս շարժմանը, գիտակցելով, որ Տեր-Պետրոսյանից փրկվելու միակ ձեւը նրա վտարումն է Հայաստանից»,- զայրացած հայտարարեց Կենտրոնի բնակիչը։
Հաջորդ ելույթ ունեցողը ներկայացավ որպես ազատամարտիկի մայր, տնային տնտեսուհի։ ՎԵՐԺԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նույնպես կշտամբեց իշխանություններին «Ազատության հրապարակում ու մերձակա հատվածներում տիրող վիճակը հանդուրժելու ու միջոցներ չձեռնարկելու համար»։ Եւ դիմեց ԼՏՊ-ին. «Լեւոն, դու չբերեցիր մեզ բարիք այն ժամանակ, երբ ունեիր դրա հնարավորությունը։ Փոխարենը դու քանդեցիր ամեն ինչ։ Դու չստեղծեցիր ոչինչ, փոխարենը կործանեցիր նախորդ սերունդների նվաճումները, ավերեցիր տնտեսությունը։ Բայց ամենակարեւորը՝ ոչնչացրիր հոգեւոր ոլորտը։ Եւ դու այսօր առանց ամոթի զգացումի դարձյալ հրապարակում ես հայտնվել։
Ցավում եմ, որ գտնվեցին այս երկրում մոլորյալներ, որոնք հավատացին քեզ ու տվեցին իրենց ձայնը։ Սակայն դու չունեցար բավարար նամուս, որ բավարարվեիր քո ստացած քվեներով եւ չունեցար բավարար արիություն, որ ընդունեիր քո պարտությունը։ Եւ այսօր դու զոռբայություն ես անում, գիտակցելով, որ ոչնչի չես հասնի»։
Հանրահավաքի ավարտին կին մասնակիցներց մեկը, նայելով ծաղկեպսակներին, չանչ արեց. «Սաղ-սաղ թաղելն էլ սրան քիչ ա՝ էս ինչ օյին ա բերում մեր գլխին»։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
ՀԱՅ գրել է:
Հատուկ թմրամոլ Կիամի համար որին թմրանյութը Սերժ Սարգսյան է տալիս ու
որի ազդեցության տակ նման նյութեր է պատրաստում եւ խեղաթյուրում իրականությունը,դուք ձեր փչացածության սահմաններում էք աշխատում:
--------------------------------------------------------------------
ՀՀԿ-ԻՑ ՈՒ ԲՀԿ-ԻՑ ԵՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ այսօր շարունակվում էր մի խումբ անձանց նստացույցն ընդդեմ ՀՀ առաջին նախագահի: Առանձնատան մոտ կար երկու վրան, որոնցից մեկը՝ դատարկ: Մյուս վրանում նստած էին երեք կին, որոնք ծխում էին, կատակներ անում: Իսկ վրանների շուրջ շատ քիչ մարդկանց տեսանք, որոնք կամ պտտվում էին վրանների շուրջբոլորը, կամ կանգնած սպասում: Դրսում էր նաեւ ակցիայի կազմակերպիչ, կենսաթոշակառու Սոկրատ Հովսեփյանը: Հիշեցնենք, որ 1988թ. եղել է Սպիտակ քաղաքի դատախազ, այնուհետեւ աշխատել է հանրապետության դատախազության քննչական վարչությունում, իսկ 1996թ.-ին, երբ նախագահ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արդարադատության խորհրդի որոշմամբ դուրս է մնացել դատախազական համակարգից, իսկ 2,5 տարի հետո վերակագնվել է:
Կանանցից մեկը` մտածելով, թե իրենց ակցիայի մասնակիցներից մեկն եմ, ոչ թե լրագրող, հրավիրեց իրենց վրան:
Կանանցից մեկը պատմեց, որ Թոխմախից է, կուսակցական ու պարծեցավ, որ ինքն ու մյուսներն ունեն համապատասխան շարֆեր: Որպես ապացույց՝ անմիջապես բերեցին ՀՀԿ-ականների եռագույն շարֆը՝ «Առաջ Հայաստան» կարգախոսով: Կանայք ասացին, որ ՀՀԿ-ական են եւ հինգ օր է՝ գիշերում են Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ:
Ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի ստացած քվեների ակցիայի մասնակիցները բողոքում էին, որ իրենք չունեն նավթավառ, ուտելիքի մեծ պաշար, ինչպես «Լեւոնի մարդիկ», որոնք ցույց են անում ի պաշտպանություն Տեր-Պետրոսյանի Ազատության հրապարակում:
Հետաքրքրվեցինք նրանցից, թե ի՞նչ միտք ունի իրենց այս ակցիան, եթե հավատացած են, որ իրենց թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը հաղթել է: «Ոչ, մենք, տուն-տեղ թողել ենք, եկել ենք եւ ուզում ենք ասել, որ մեր թեկնածուն անցել է: Մենք քիչ ենք, բայց հավատարիմ ենք»,- ասաց մյուս կինը, որը կես-լուրջ, կես-կատակ տեղեկացրեց,որ եթե մի քիչ էլ երկար մասնակցի այս նստացույցին, ապա նորից կամուսնանա:
Կանանց մի պահ սկսեց մտահոգել այն, որ ներքեւում՝ Հրազդան տոնավաճառի մոտերքում մի մեծ բազմություն է հավաքվել: «Կարո՞ղ ա Սումգայիթի համար են հավաքվել, էսօր էտ օրն է, չէ՞»,- ասաց կանանցից մեկը: Քիչ անց սկսեցին միմյանց հանգստացնել, որ «դրանք մերոնք են՝ միտինգ են գալիս անեն ու գնան»: Այդ նույն կինը խուճապի մատնվելով՝ ասաց. «Մտքերս թղթին գրեմ, որ չխառնվեմ իրար ելույթ ունենալուց»:
Եվ իսկապես՝ դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն մոտ հարյուր հոգանոց բազմություն էր բարձրանում՝ բաղկացած հիմնականում կանանցից: Մոտեցանք նրանց ու հարցրինք, թե ովքեր են ու ուր են գնում: Կանայք պատասխանեցին, որ իրենք «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների տարբեր շտաբերի անդամներ են ու եկել են իրենց ձայնին տեր կանգնելու:
Հրազդան տոնավաճառի շենքերից մեկի բնակիչներից մեզ ասացին, որ տեսել են, թե ինչպես այդ մարդկանց բերել են 22LO77 համարանիշով «Գազելով», որին առաջնորդում էր 06LO567 համարանիշով սպիտակ գույնի «Գազ 2410» մակնիշի մի մեքենա: Ականատեներից մեկը ճանաչել է այս մեքենան, որը, ըստ նրա՝ պատկանում է Հարկային պետական ծառայության մի աշխատակցի: Իսկ երթի մեջ այս նույն մարդը նույնպես տեսել է ՀՊԾ աշխատակիցների:
Մեկ ժամ հետո այս մարդիկ հեռացան` Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ թողնելով նստացույց անող մոտ 5 կանանց եւ մեկ տղամարդուն:
demq գրել է:
YEREVAN, Armenia - Armenian police are dispersing several hundred opposition supporters who have been camping out in the capital for more than a week.
Police early Saturday were detaining the protesters in Yerevan and forcing them into buses.
The opposition has been protesting the Feb. 19 presidential election results and trying to force a new vote.
Officials say Prime Minister Serge Sarkisian — the favored successor of outgoing President Robert Kocharian — won the vote outright. But supporters of opposition candidate Levon Ter-Petrosian have rejected the results, citing fraud.
Սարգիս գրել է:- demq
YEREVAN, Armenia - Armenian police are dispersing several hundred opposition supporters who have been camping out in the capital for more than a week.
Police early Saturday were detaining the protesters in Yerevan and forcing them into buses.
The opposition has been protesting the Feb. 19 presidential election results and trying to force a new vote.
Officials say Prime Minister Serge Sarkisian — the favored successor of outgoing President Robert Kocharian — won the vote outright. But supporters of opposition candidate Levon Ter-Petrosian have rejected the results, citing fraud.
Levon Ter Petrossian is a sore loser. He is the biggest fraud in present day Armenia. He had announced that he had won the elections two weeks before it had even started. Fortunately he won only 21% of the vote, whereas President Elect Serge Sarkissyan won by a huge margin of 52.8%. The reader will judge for him/herself what all the fuss is about.- demq
demq գրել է:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵՑ ՈՒԺԻ
Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության արդյունքը վիրաճկող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները:
Ինչպես տեղեկացնում է Ռգնումը, ցույցը ցրելու պահին հրապարակում է եղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով դրանից քիչ առաջ, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, կոչ է արել հրապարակում եղած մի քանի հազար մարդկանց, չմտնել ոստիկանության հետ հակամարտության մեջ:
Աանատեսների վկայությամբ, ոստիկանությունը կիրառել է մահակներ եւ այլ հատուկ միջոցներ, իսկ օպերացիան տեւել է 10-15 րոպե: Այժմ ոստիկանությունը եւ ներքին զորքերը փակել են քաղաքի կենտրոնը: Ռեգնումը փոխանցում է, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը հավաքում է վրանները, որոնցում գիշերում էին հավաքվածները: Գործակալության փոխանցմամբ, հրապարակում նկատելի են արյան հետքերը:
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ ...ՄԻ՛ ՊՂԾԵՔ, ՄԻ՛ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ՛ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 7
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ մտավորական, գո՞հ եք ներկա վիճակից։
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 9
Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱԱԾ մամուլի կենտրոնՆախօրեին, ուշ երեկոյան, ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն կատարելով ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրացավ Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարյան այս օրերին ադրբեջանցի դահիճների զոհը դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի զոհերին ...ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։
Ըստ վերջինիս, մեր երկրի ...ՀԵՐՔԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել էր հարցազրույց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարեն Սարդարյանի հետ։ Թյուրիմացաբար մեր զրուցակիցը ներկայացվել էր որպես ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Ըստ Է.Շարմազանովի, ...ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երբ հասարակությունը հղի է ընդդիմությամբ
Նախագահական ընտրությունների եւ ԼՏՊ-ի գլխավորությամբ շարունակվող հետընտրական շոուի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
...ԿՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը՝ ելնելով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական փուլում առաջացած ծայրաստիճան լարված քաղաքական մթնոլորտից, հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը՝ Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ...ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ...ԵՐՐՈՐԴ ՏԵՂԻ ՀՈՒՅՍՈՎ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Աշգաբադում ընթացող «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարից։ Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը 0։1 ...ՆՈՐ ՔԱՇՈՒՄ ԷԼ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐԵՆ
Ծանրամարտի Հայաստանի ազգային առաջնության եւս երկու չեմպիոններ որոշվեցին օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մրցահարթակում։ 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 316 կգ արդյունքով առաջինը ճանաչվեց Եվրոպայի ...ՍՏՈՐԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 39 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը 47 մասնակիցների մեջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի առաջատարն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
Իտալիայի Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում բաղձալի ուղեգրի համար պայքարը Հայաստանի բռնցքամարտիկներից շարունակում է միայն Անդրանիկ Հակոբյանը։ Նախօրեին 75 կգ քաշային ...ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ երկրում փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու միջոցով, սկսում է իրականություն դառնալ Հանրապետության հրապարակից ընդդիմությանն ուղղված ...ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ...ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ԱՄԲՈԽԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր մենք կշարունակենք դիտարկել ամբոխի զոմբիացման տեխնոլոգիաները, որոնց վրա կառուցված է Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը։
Հարկ է նշել, որ մեթոդներն այդ բնավ նոր չեն։ Դեռեւս 19-րդ դարավերջից եվրոպական ...ՈՒՄԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մենք արդեն քանիցս վերլուծել ենք «հեղափոխական շարժման» կազմը, նշել դրա մեջ ընդգրկված հիմնական խմբերը։ Հետաքրքիր է համանման վերլուծություն անցկացնել նաեւ հակադիր ճակատի պարագայում, որը պայմանականորեն կարելի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ որսորդական հրացանով մուտք ...ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
1Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը կասկածում է, որ, որպես անկախ պետություն, Ադրբեջանն իրավունք ունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին: «ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանը, ...ԼԻՆԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, համագործակցության եւ երկխոսության իր կոչով «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ արժանի է լինել Հայաստանի նախագահը, քանի որ չի մասնատելու ժողովրդին եւ լինելու է բոլոր քաղաքացիների ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին փետրվարի 25-ի դիմումը համարվում է ընդունված, քանի որ հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չի ...ԿՇԱՀԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հիմա բարիկադի մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ։ Կարո՞ղ է Ադրբեջանը շահել այս դիմակայությունից։ Եթե Հայաստանը թուլանա, այո, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏ
Ծիծեռնակաբերդում երեկ տեղի ունեցավ սգո հանրահավաք՝ ի հիշատակ Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանցի բարբարոսների իրականացրած ջարդերի զոհերի: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հռչակագիր, որը ...
ՑՆԴԱԾ ՄՈԼԼԱՆ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՇԱԼՎԱՐԱԹԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԻԹԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

