
ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
- Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ձեռք բերել աշխարհամասի ստուգատեսում խաղարկվելիք օլիմպիական ուղեգրեր։ Վերջերս Կիեւում տեղի ունեցած միջազգային ներկայացուցչական մրցաշարին իր սաների մասնակցությունը մարզիչը բնորոշեց «դժգոհ չեմ, բայց գոհ էլ չեմ» մշուշոտ արտահայտությամբ։

Թերեւս Հ.Ենոքյանին մտահոգում է այն հանգամանքը, որ ասպարեզ դուրս եկած 11 հայաստանցի ըմբիշներից միայն երկուսը մրցանակային տեղեր զբաղեցրին, իսկ մյուսները բավարարվեցին լավագույն դեպքում երկու գոտեմարտով։ Մինչդեռ այս մրցաշարը որպես ուժերի փորձամրցում էր դիտվում Եվրոպայի առաջնության շեմին։ Պատահական չէ, որ մասնակցեցին 33 երկրների մարզիկներ, որոնց գերակշիռ մասը նույնպես օլիմպիական ուղեգրի հավակնություններ ունի։ Այնպես որ, մրցաշարը ոչ պաշտոնական բնույթ ունենալով հանդերձ, ինքնատիպ փորձաքար էր բոլոր մասնակիցների համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կիեւում երրորդ մրցանակակիր են դարձել Մարտին Բերբերյանը (60 կգ), որը տեւական ընդմիջումից հետո ընդամենը մի քանի ամիս առաջ է վերսկսել մարզումները, ինչպեսեւ ծանրքաշային Ռուսլան Բասիեւը։ Մարզասերները, կարծում ենք, չեն մոռացել, որ Բերբերյանը ժամանակին Հայաստանի հավաքականի ընդգծված առաջատարն էր եւ անգամ հարկադիր պարապուրդը, մասնագետների վկայությամբ, առանձնապես չի անդրադարձել նրա վարպետության վրա։ Դարձյալ մարտունակ միավոր դառնալու համար մնում է հասնել անհրաժեշտ մարզավիճակի։ Կարելի է ենթադրել, թե այդ դեպքում ինչպիսի ուժ կդառնա Բերբերյանը, եթե անգամ ոչ լիարժեք մարզավիճակում լինելով, այստեղ գրավեց 2-րդ տեղը։
«Եզրափակիչ գոտեմարտում Մարտինը պարտվեց Ուկրաինայի հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Ֆեդորիշինին։ Իսկ դա նշանակում է, որ մեր մարզիկը պահպանել է ավյունը եւ պատրաստ է վերստանձնել հավաքականի առաջատարի դերը։ Չեմ թաքցնում՝ շարունակում եմ հավատալ նրան եւ վստահ եմ, որ ունի օլիմպիական ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները։ Թեպետ, հաշվի առնելով, որ Եվրոպայի առաջնության ժամանակ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու է ընդամենը մեկ ուղեգիր, խնդիրը փոքր-ինչ դժվարանում է։ Սակայն այնուհետեւ լինելու են վարկանիշային երկու մրցաշարեր, որոնցում արդեն խաղարկվելու են 4 եւ 3 ուղեգիր»,- նշում է Հ.Ենոքյանը։
Պատվանդանի 3-րդ աստիճանին է կանգնել նաեւ Ռուսլան Բասիեւը՝ բրոնզի համար պայքարում հաղթելով ռումինացի ըմբիշին։ Թիմակցի հաջողությունը կրկնելու հնարավորություն ունեին նաեւ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) եւ Վադիմ Լալիեւը (84 կգ), որոնք, երրորդ տեղի համար գոտեմարտերում պարտվելով, բավարարվել են 5-րդ տեղով։
Մարզիչը դժգոհ է 55 կգ քաշայիններ Միհրան Ջաբուրյանի եւ Գեղամ Բաբախանյանի, ինչպեսեւ Սուրեն Մարկոսյանի (74 կգ) ելույթներից, որոնք սահմանափակվել են անհաջող անցկացված մեկական գոտեմարտով։ Հ.Ենոքյանի վրա առանձնակի տպավորություն չի թողել նաեւ երկրի այս տարվա չեմպիոն Համազասպ Հովսեփյանը, որը Հայաստանում առաջինն է դարձել 66 կգ քաշային կարգի առաջատար՝ Ժիրայր Հովհաննիսյանի բացակայությամբ։ Կիեւում Հովսեփյանը տարել է մեկ հաղթանակ եւ կրել մեկ պարտություն, բայց պետք է հաշվի առնել, որ այս ըմբիշը միջազգային մրցափորձի խիստ պակաս ունի։
Հ.Ենոքյանը թերեւս հայրական վերապահումով է գնահատում որդիների՝ 84 կգ քաշային Հարությունի եւ 96 կգ քաշային կարգում հանդես եկող Էդգարի ելույթները։ Նրա խոսքերով, իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում Հարությունը մրցավարական անարդարության զոհ է դարձել։ Իսկ Էդգարը, շահելով առաջին մարտը, այնուհետեւ պարտվել է աշխարհի չեմպիոն վրացուն եւ, մարզիչի հավաստմամբ, պատշաճ տպավորություն է թողել այդ կարգի մրցակցի հետ պայքարում։ Այնուհանդերձ Հ.Ենոքյանը ակամայից առանձնացրեց Էդգարին բնորոշ մի թերություն, որի վրա պետք է աշխատել մարզումների ժամանակ։ Խոսքը, ինչպես ասում են, բռնվածքից դուրս գալու կամ այդ դիրքից արդյունավետ հնարք կատարելու մասին է։ Հենց դրա պատճառով է հայ ըմբիշը երկու անգամ պարտվել։
Նշենք, որ վնասվածքի պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքում ելույթ չեն ունեցել Ռուսլան Կոկաեւն ու Շամիլ Գիտինովը, ինչպեսեւ կանանց ըմբշամարտի մեր միակ ներկայացուցիչ Կարինե Շադոյանը, որն ուսումնամարզական հավաքից վատառողջ է ներկայացել մրցավայր եւ ի վիճակի չի եղել նույնիսկ մասնակցելու մարզուհիների կշռվելու նախամեկնարկային արարողությանը։ Ինչեւէ, մոսկվայաբնակ հայուհին պատրաստվում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը եւ, հավաքականի գլխավոր մարզիչի կարծիքով, կարող է լրջորեն հավակնել 72 կգ քաշային կարգում խաղարկվող օլիմպիական ուղեգրին։
Մարտի 1-12-ը Հայաստանի հավաքականը նախապատրաստությունը շարունակելու է Ծաղկաձորում, իսկ այնուհետեւ, հնարավոր է, մեկնի Սոչի՝ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ մարզումներ անցկացնելու։
Պետք է նշել, որ մեր հավաքականի մարզչական շտաբը փորձում է արդյունավետ օգտագործել եղած ռեսուրսը եւ հավասարաչափ բաշխել ուժերը Եվրոպայի առաջնության եւ վարկանիշային երկու մրցաշարերի համար։ Մասնավորապես, հաշվի առնելով եվրոպական ստուգատեսում օլիմպիական ուղեգիր նվաճելու նվազագույն հնարավորությունները, մարզիչները մտածում են այդ առաջնությանը ներկայացնել ոչ բոլոր ուժեղագույններին` նրանց պահելով վարկանիշային մրցաշարերի համար։
Այն հարցին, թե քանի՞ օլիմպիական ուղեգիր է ակնկալվում, Հ.Ենոքյանը վստահորեն պատասխանեց՝ առնվազն 3-4 մասնակից Պեկինում կունենանք։
- ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ ...ՄԻ՛ ՊՂԾԵՔ, ՄԻ՛ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ՛ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 7
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ մտավորական, գո՞հ եք ներկա վիճակից։
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 9
Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱԱԾ մամուլի կենտրոնՆախօրեին, ուշ երեկոյան, ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն կատարելով ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրացավ Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարյան այս օրերին ադրբեջանցի դահիճների զոհը դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի զոհերին ...ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։
Ըստ վերջինիս, մեր երկրի ...ՀԵՐՔԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել էր հարցազրույց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարեն Սարդարյանի հետ։ Թյուրիմացաբար մեր զրուցակիցը ներկայացվել էր որպես ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Ըստ Է.Շարմազանովի, ...ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երբ հասարակությունը հղի է ընդդիմությամբ
Նախագահական ընտրությունների եւ ԼՏՊ-ի գլխավորությամբ շարունակվող հետընտրական շոուի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
...ԿՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը՝ ելնելով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական փուլում առաջացած ծայրաստիճան լարված քաղաքական մթնոլորտից, հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը՝ Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ...ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ...ԵՐՐՈՐԴ ՏԵՂԻ ՀՈՒՅՍՈՎ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Աշգաբադում ընթացող «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարից։ Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը 0։1 ...ՆՈՐ ՔԱՇՈՒՄ ԷԼ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐԵՆ
Ծանրամարտի Հայաստանի ազգային առաջնության եւս երկու չեմպիոններ որոշվեցին օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մրցահարթակում։ 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 316 կգ արդյունքով առաջինը ճանաչվեց Եվրոպայի ...ՍՏՈՐԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 39 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը 47 մասնակիցների մեջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի առաջատարն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
Իտալիայի Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում բաղձալի ուղեգրի համար պայքարը Հայաստանի բռնցքամարտիկներից շարունակում է միայն Անդրանիկ Հակոբյանը։ Նախօրեին 75 կգ քաշային ...ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ երկրում փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու միջոցով, սկսում է իրականություն դառնալ Հանրապետության հրապարակից ընդդիմությանն ուղղված ...ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ...ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ԱՄԲՈԽԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր մենք կշարունակենք դիտարկել ամբոխի զոմբիացման տեխնոլոգիաները, որոնց վրա կառուցված է Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը։
Հարկ է նշել, որ մեթոդներն այդ բնավ նոր չեն։ Դեռեւս 19-րդ դարավերջից եվրոպական ...ՈՒՄԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մենք արդեն քանիցս վերլուծել ենք «հեղափոխական շարժման» կազմը, նշել դրա մեջ ընդգրկված հիմնական խմբերը։ Հետաքրքիր է համանման վերլուծություն անցկացնել նաեւ հակադիր ճակատի պարագայում, որը պայմանականորեն կարելի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ որսորդական հրացանով մուտք ...ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
1Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը կասկածում է, որ, որպես անկախ պետություն, Ադրբեջանն իրավունք ունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին: «ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանը, ...ԼԻՆԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, համագործակցության եւ երկխոսության իր կոչով «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ արժանի է լինել Հայաստանի նախագահը, քանի որ չի մասնատելու ժողովրդին եւ լինելու է բոլոր քաղաքացիների ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին փետրվարի 25-ի դիմումը համարվում է ընդունված, քանի որ հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չի ...ԿՇԱՀԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հիմա բարիկադի մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ։ Կարո՞ղ է Ադրբեջանը շահել այս դիմակայությունից։ Եթե Հայաստանը թուլանա, այո, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏ
Ծիծեռնակաբերդում երեկ տեղի ունեցավ սգո հանրահավաք՝ ի հիշատակ Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանցի բարբարոսների իրականացրած ջարդերի զոհերի: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հռչակագիր, որը ...
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԱՆՁԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
ՄԵՐ ՕՐԵՐԻ «ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՂՋԻԿԸ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

