
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
- Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ

Ըստ Է.Շարմազանովի, այս ընտրությունների միջոցով հասարակությունը կարողացել է լուծել պետության ու ժողովրդի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը. «Կազմակերպվեցին ու անցկացվեցին միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող ժողովրդավարական ընտրություններ։ Բնականաբար եղել են նաեւ թերություններ, ընտրախախտումներ եւ դրանց, առաջիններից մեկը, օբյեկտիվորեն արձագանքել է հենց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը՝ դատապարտելով բոլոր հակաօրինական ու հակաժողովրդավարական երեւույթները, սադրանքները, բռնությունները։
Այսուհանդերձ ե՛ւ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը, ե՛ւ միջազային դիտորդական բոլոր առաքելությունների ներկայացուցիչները իրենց գնահատականներով փաստեցին, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններն այլեւս ավանդույթ են։ Սա մեր բոլորի՝ իշխանության, քաղաքական ընդդիմության ու ժողովրդի միասնական ձեռքբերումն է»։
ՀՀԿ մամլո խոսնակը անդրադարձավ նաեւ ներքաղաքական դաշտում նորընտիր նախագահի համագործակցության ու երկխոսության կոչին.
«Մեր երկիրը վերջին տարիներին առաջընթաց է արձանագրել բոլոր բնագավառներում։ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես նաեւ ՀՅԴ-ին առաջարկում է համագործակցել՝ ի շահ պետության առաջընթացի, ամրապնդման ու զարգացման։ Այս համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է ունենա, բնականաբար, միայն քաղաքական բնույթ։ Սա նորընտիր նախագահի առաջարկած ճանապարհն է՝ ներքաղաքական դաշտում առաջացած լարվածությունն ու անջրպետները վերացնելու համար։ Մեզ համար Հայաստանում թշնամիներ չկան, եւ մենք սխալ ենք համարում հասարակությունը յուրայինների ու օտարների բաժանելը։ Բոլոր արձագանքներին կհաջորդի քաղաքական ամբողջական ու առարկայական քննարկում, ինչն էլ կբացահայտի համագործակցելու իրական հնարավորությունները»։
Հանրապետականը հետամուտ է իրավապահ մարմինների բոլոր գործողությունները սահմանադրության ու օրենքի շրջանակներում ծավալելու գործելաձեւին. «Սա վերաբերում է նաեւ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու։ Ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է։ 88-ի համազգային շարժման ու այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող գործողությունների միջեւ ես որեւէ զուգահեռ չեմ տեսնում։ Այսօրվա բողոքավորների մոտ չկա համազգային գաղափար։ Փոխարենը առկա է մերժողականության, հասարակությանը յուրայինների ու տականքների բաժանելու ձգտում, իրենց կարծիքին չհամընկնող ցանկացած այլ կարծիքի մերժում, դավաճանների փնտրտուք հայ ազգի մեջ ու ատելության մթնոլորտի սերմանում»։
Է.Շարմազանովի կարծիքով, բուրժուադեմոկրատական հեղափոխություն մեր օրերում իրականացնել ցանկացողները պետք է գիտակցեն, որ ուշացել են առնվազն մեկ դար, եւ դրա համար այսօր չկան հեղափոխական նախադրյալներ։ Հանրապետականը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում լինի օրինականության ու հանդուրժողականության մթնոլորտ, իսկ բոլոր սադրիչները ու բռնարարք կատարողները, առանց բացառության ու վերապահումների, պետք է օրենքի առջեւ պատասխանատվության ենթարկվեն։
Բանախոսը համոզված է, որ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրվելու նպատակը եղել է ո՛չ թե ընտրությունների միջոցով ժողովրդի վստահության քվեն ստանալը, այլ հետընտրական խիստ որոշակի գործողություններ ծավալելը։ Դեռ նախընտրական փուլից առաջ հայտարարվեց, որ անվերապահորեն հաղթելու են, եւ եթե այդպես չլինի, ուրեմն ընտրությունները կեղծվել են։
«Ընտրության օրը այդ թեկնածուն հայտարարեց, թե իրեն ձայն է տվել ընտրողների 99 տոկոսը։ Իսկ նրա շտաբի պետ Ալիկ Արզումանյանը հաստատեց, որ իրենք հաղթել են, ակնհայտորեն մոռանալով, որ փողոցում ո՛չ թե 1996 թվականն է, այլ 2008-ը, եւ այլեւս ոչ ոք իրեն թույլ չի տա ոտնահարելու ժողովրդի կամքի արտահայտությունն ու անպատիժ կեղծելու ընտրությունների արդյունքները։ Իսկ երբ, այնուամենայնիվ, ակնհայտ դարձավ, որ ժողովրդի մի ստվար հատված քվե չի տվել Լ.Տեր-Պետրոսյանին, տեղի ունեցավ անկարելին։
Վերաանկախացած Հայաստանի առաջին նախագահը ազգի, ժողովրդի իրեն մերժած հատվածին անվանեց «տականք»։ Նման վարքը դատապարտելի է։ Նաեւ ոչ ոք իրավունք չունի իր քաղաքական մրցակցին «դավաճան» որակել։ Սա հիշեցնում է 1933 թվականի Բեռլինը, իսկ ՀՀՇ շտաբը կրկնում է Ադոլֆ Հիտլերի, Գեբելսի ու նացիոնալ սոցիալիստների գործողությունները։ Ատելությամբ, ժողովրդին մասնատելով ու իրար դեմ հանելով՝ չի կարելի իշխանության գալ»,- գտնում է Է.Շարմազանովը։
Ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալու միակ ուղին ընտրություններն են։ Ոչ ոք թույլ չի տա, որ Հայաստանում ցնցումներ լինեն, որ ծայրահեղականները հասնեն ռեւանշի, որ պարտվածները գան իշխանության, որ հաղթի դեմագոգիան, բամբասանքն ու պոպուլիզմը։ Պետությունը պետք է ապահովի երկրի եւ ժողովրդի արտաքին ու ներքին անվտանգությունը։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ ...ՄԻ՛ ՊՂԾԵՔ, ՄԻ՛ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ՛ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 7
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ մտավորական, գո՞հ եք ներկա վիճակից։
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 9
Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱԱԾ մամուլի կենտրոնՆախօրեին, ուշ երեկոյան, ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն կատարելով ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրացավ Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարյան այս օրերին ադրբեջանցի դահիճների զոհը դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի զոհերին ...ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։
Ըստ վերջինիս, մեր երկրի ...ՀԵՐՔԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել էր հարցազրույց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարեն Սարդարյանի հետ։ Թյուրիմացաբար մեր զրուցակիցը ներկայացվել էր որպես ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Ըստ Է.Շարմազանովի, ...ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երբ հասարակությունը հղի է ընդդիմությամբ
Նախագահական ընտրությունների եւ ԼՏՊ-ի գլխավորությամբ շարունակվող հետընտրական շոուի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
...ԿՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը՝ ելնելով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական փուլում առաջացած ծայրաստիճան լարված քաղաքական մթնոլորտից, հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը՝ Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ...ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ...ԵՐՐՈՐԴ ՏԵՂԻ ՀՈՒՅՍՈՎ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Աշգաբադում ընթացող «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարից։ Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը 0։1 ...ՆՈՐ ՔԱՇՈՒՄ ԷԼ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐԵՆ
Ծանրամարտի Հայաստանի ազգային առաջնության եւս երկու չեմպիոններ որոշվեցին օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մրցահարթակում։ 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 316 կգ արդյունքով առաջինը ճանաչվեց Եվրոպայի ...ՍՏՈՐԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 39 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը 47 մասնակիցների մեջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի առաջատարն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
Իտալիայի Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում բաղձալի ուղեգրի համար պայքարը Հայաստանի բռնցքամարտիկներից շարունակում է միայն Անդրանիկ Հակոբյանը։ Նախօրեին 75 կգ քաշային ...ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ երկրում փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու միջոցով, սկսում է իրականություն դառնալ Հանրապետության հրապարակից ընդդիմությանն ուղղված ...ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ...ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ԱՄԲՈԽԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր մենք կշարունակենք դիտարկել ամբոխի զոմբիացման տեխնոլոգիաները, որոնց վրա կառուցված է Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը։
Հարկ է նշել, որ մեթոդներն այդ բնավ նոր չեն։ Դեռեւս 19-րդ դարավերջից եվրոպական ...ՈՒՄԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մենք արդեն քանիցս վերլուծել ենք «հեղափոխական շարժման» կազմը, նշել դրա մեջ ընդգրկված հիմնական խմբերը։ Հետաքրքիր է համանման վերլուծություն անցկացնել նաեւ հակադիր ճակատի պարագայում, որը պայմանականորեն կարելի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ որսորդական հրացանով մուտք ...ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
1Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը կասկածում է, որ, որպես անկախ պետություն, Ադրբեջանն իրավունք ունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին: «ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանը, ...ԼԻՆԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, համագործակցության եւ երկխոսության իր կոչով «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ արժանի է լինել Հայաստանի նախագահը, քանի որ չի մասնատելու ժողովրդին եւ լինելու է բոլոր քաղաքացիների ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին փետրվարի 25-ի դիմումը համարվում է ընդունված, քանի որ հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չի ...ԿՇԱՀԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հիմա բարիկադի մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ։ Կարո՞ղ է Ադրբեջանը շահել այս դիմակայությունից։ Եթե Հայաստանը թուլանա, այո, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏ
Ծիծեռնակաբերդում երեկ տեղի ունեցավ սգո հանրահավաք՝ ի հիշատակ Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանցի բարբարոսների իրականացրած ջարդերի զոհերի: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հռչակագիր, որը ...
ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ
ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆՊԱՏՎՈ ԱՍՊԵՏ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՎԵՐԸ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

