
ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
- Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։

Ըստ վերջինիս, մեր երկրի այսօրվա վիճակը պահանջում է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել Սումգայիթում կազմակերպված ոճրագործության խնդրին։
-Հակամարտությունը դեռ շարունակվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ ադրբեջանցիներն ուղղակի կատաղի ձեւով միջազգային ատյաններում անընդհատ բարձրացնում են հայերի ագրեսոր լինելու հարցը, մեջտեղ են բերում, թե Խոջալուի իբր ցեղասպանությունը կազմակերպել են հայերը,- ասաց Հ.Ուլուբաբյանը։ -Ցավոք սրտի, այս 20 տարվա ընթացքում մեր երկրի ղեկավարներից, պաշտոնատար անձանցից չկար մեկը, որ Սումգայիթի հարցը միջազգային ատյաններում բարձրացներ։
Մինչդեռ Սումգայիթում, Բաքվում եւ, ընդհանրապես, Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունները կարող էին լինել լուրջ հիմք Ադրբեջանին լռեցնելու համար։
-Եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելուն խոչընդոտում է Ցեղասպանությունը չճանաչելու հարցը, ապա մեր հայոց պետական եւ քաղաքական այրերը պետք է լավ գիտակցեն, որ նման պատճառով կարող էին Ադրբեջանի համար պրոբլեմներ առաջանալ, եթե հայերը Սումգայիթի, Բաքվի ցեղասպանության հարցը բարձրացնեին,- ասաց Հ.Ուլուբաբյանը։ -Իսկ դրա համար չգիտեմ ինչ է պակասում, որպեսզի մեր Ազգային ժողովը նախ ճանաչի եւ դիմի ՄԱԿ-ի կառույցում գործող միջազգային դատարան, ըստ այն կոնվենցիայի, որը նախ ցեղասպանությունն է բնութագրում եւ պահանջում պատասխանատվության ենթարկել իրականացնողներին։
Հ.Ուլուբաբյանը Սումգայիթում սպանվածների մահվան վկայականներով, որոնք հրապարակել է «Սումգայիթ, ցեղասպանություն, հրապարակայնություն» գրքում, փաստաթղթային եւ անհերքելի կերպով ապացուցում է, որ այդ քաղաքում էթնիկ, ազգային պատկանելության պատճառով սպանել են առնվազն 30 հայի։
Առաջին հանրահավաքը Սումգայիթում եղել է 1988-ի փետրվարի 26-ին։ Դրանից հետո եղել են առանձին դեպքեր՝ 6 տարեկան երեխայի թունավորման, ավտոմեքենայի հրկիզման, բնակարանի վրա հարձակման։ Սակայն զանգվածային սպանությունները, ջարդերը սկսվել են հաջորդ օրվանից (փետրվարի 27-ից) եւ տեւել երեք օր՝ մինչեւ 29-ը (ներառյալ)։ Բազմաթիվ հայեր թեեւ չեն զոհվել ադրբեջանցիների վայրագ հարձակումներից, սակայն ստացել են մարմնական ծանր եւ այլ աստիճանի վնասվածքներ։ Հ.Ուլուբաբյանը նրանց բժշկական տեղեկանքներն էլ ունի, նկարները, հասցեները։
Ըստ Սահակյանի, ինչպես այն ժամանակվա իշխանությունները, այնպես էլ նրանց հաջորդած իշխանությունները մինչ օրս ոչինչ չեն արել Սումգայիթում կատարված ցեղասպանության խնդրով։
-Եղել է գենոցիդ՝ միանշանակ,- ասաց փաստաբանների պալատի նախագահը։ -Կոնվենցիայի այն բանաձեւը, որը որակում է գենոցիդը որպես այդպիսին, լրիվ համապատասխանում է Սումգայիթում կատարվածին։ Հենց միայն այն փաստը, որ իրադարձությունները վերաբերվել են միայն ու միայն հայ ազգաբնակչությանը։ Դա եղել է կազմակերպված գործողություն, իմ համոզմունքն է սա։
Փաստաբանների պալատի նախագահի հավաստմամբ, կատարվածը համաձայնեցված է եղել Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ։ Ըստ նրա, ԽՍՀՄ-ը հեղեղված էր ոստիկանության եւ ՊԱԿ-ի գործակալներով, նրանք գրեթե ամենուր էին, նույնիսկ շուկաներում։
-Եւ հնարավոր չէ, որ իշխանությունները նախապես իմացած չլինեին, թե ինչ է նախապատրաստվում,- ասաց Ռ.Սահակյանը։ -Եթե բերում էին մի տեղ, լցնում մեկ բեռնատար, երկու բեռնատար, տասը բեռնատար ավտոմեքենայով որձաքարեր, եթե ամրանաձողեր («արմատուրաներ») էին հայտնաբերում եւ հենց իրենք՝ ադրբեջանցի, ռուս վկաներն էին ասում, որ մենք տեսնում էինք՝ «արմատուրա» էին օգտագործում, այս ամենը չտեսնել հնարավոր չէր։
Ինչպես փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրեց՝ հղում կատարելով ռուս եւ ադրբեջանցի վկաների ցուցմունքների վրա, փետրվարի 26-ից սկսված հանրահավաքները ղեկավարվել են Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեի կողմից։ Նա մի կոչ է պատրաստել («Հայեր, դուրս Ղարաբաղից, Ղարաբաղը մերն է») եւ հավաքել ստորագրություններ։ Եւ դրանից անմիջապես հետո, ինչպես Ռ.Սահակյանն ասաց, ադրբեջանցիներին հետեւը գցած, գնացել է հայկական թաղամասեր։ Սպանությունների զանգվածային բնույթ ստանալուց հետո պաշտպանության նախարարության շուրջ ութ զորամաս, ՆԳՆ ստորաբաժանումներ մուտք են գործել Սումգայիթ, նաեւ ծովային հետեւակը, զինվորական ուսումնական հաստատությունների կուրսանտները։ Բայց ոչինչ չեն արել։
-Գործից ակնհայտ երեւում է, որ միլիցիան ներքաշված է եղել այդ երեւույթներում, չի կանխել, հակառակը՝ աջակցել է եւ դրդել է, որպեսզի կատարվեն այդ գործողությունները,- ասաց Ռ.Սահակյանը։ -Կա ցուցմունք, որ միլիցիայի մայորը հրահրում է՝ ինչ է, դուք ադրբեջանցի չե՞ք, դուք մուսուլման չե՞ք, գնացեք եւ կատարեք այն, ինչ պետք է կատարեք, բայց զգույշ եղեք, տները չայրեք, որովհետեւ այդ տները պետք է ձեզ հասնեն։
Կան նաեւ բազմաթիվ այլ ցուցմունքներ, որոնք վկայում են հայերի ցեղասպանության մեջ ադրբեջանցի ոստիկանների, կուսակցական, պետական գործիչների ներգրավվածության վերաբերյալ։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
Հայաստանյան գրել է:
Դե հայհոյախոսներ, հայհոյեք ձեր հասցեին , որ հայերիս , դիտմամբ, շեղում եք նման կարեւորագույն հարցերից եւ հրապարակում «տրոյական պատերազմի փայտե ձին »պահում...
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ ...ՄԻ՛ ՊՂԾԵՔ, ՄԻ՛ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ՛ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 7
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ մտավորական, գո՞հ եք ներկա վիճակից։
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 9
Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱԱԾ մամուլի կենտրոնՆախօրեին, ուշ երեկոյան, ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն կատարելով ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրացավ Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարյան այս օրերին ադրբեջանցի դահիճների զոհը դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի զոհերին ...ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։
Ըստ վերջինիս, մեր երկրի ...ՀԵՐՔԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել էր հարցազրույց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարեն Սարդարյանի հետ։ Թյուրիմացաբար մեր զրուցակիցը ներկայացվել էր որպես ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Ըստ Է.Շարմազանովի, ...ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երբ հասարակությունը հղի է ընդդիմությամբ
Նախագահական ընտրությունների եւ ԼՏՊ-ի գլխավորությամբ շարունակվող հետընտրական շոուի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
...ԿՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը՝ ելնելով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական փուլում առաջացած ծայրաստիճան լարված քաղաքական մթնոլորտից, հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը՝ Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ...ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ...ԵՐՐՈՐԴ ՏԵՂԻ ՀՈՒՅՍՈՎ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Աշգաբադում ընթացող «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարից։ Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը 0։1 ...ՆՈՐ ՔԱՇՈՒՄ ԷԼ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐԵՆ
Ծանրամարտի Հայաստանի ազգային առաջնության եւս երկու չեմպիոններ որոշվեցին օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մրցահարթակում։ 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 316 կգ արդյունքով առաջինը ճանաչվեց Եվրոպայի ...ՍՏՈՐԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 39 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը 47 մասնակիցների մեջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի առաջատարն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
Իտալիայի Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում բաղձալի ուղեգրի համար պայքարը Հայաստանի բռնցքամարտիկներից շարունակում է միայն Անդրանիկ Հակոբյանը։ Նախօրեին 75 կգ քաշային ...ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ երկրում փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու միջոցով, սկսում է իրականություն դառնալ Հանրապետության հրապարակից ընդդիմությանն ուղղված ...ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ...ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ԱՄԲՈԽԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր մենք կշարունակենք դիտարկել ամբոխի զոմբիացման տեխնոլոգիաները, որոնց վրա կառուցված է Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը։
Հարկ է նշել, որ մեթոդներն այդ բնավ նոր չեն։ Դեռեւս 19-րդ դարավերջից եվրոպական ...ՈՒՄԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մենք արդեն քանիցս վերլուծել ենք «հեղափոխական շարժման» կազմը, նշել դրա մեջ ընդգրկված հիմնական խմբերը։ Հետաքրքիր է համանման վերլուծություն անցկացնել նաեւ հակադիր ճակատի պարագայում, որը պայմանականորեն կարելի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ որսորդական հրացանով մուտք ...ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
1Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը կասկածում է, որ, որպես անկախ պետություն, Ադրբեջանն իրավունք ունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին: «ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանը, ...ԼԻՆԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, համագործակցության եւ երկխոսության իր կոչով «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ արժանի է լինել Հայաստանի նախագահը, քանի որ չի մասնատելու ժողովրդին եւ լինելու է բոլոր քաղաքացիների ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին փետրվարի 25-ի դիմումը համարվում է ընդունված, քանի որ հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չի ...ԿՇԱՀԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հիմա բարիկադի մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ։ Կարո՞ղ է Ադրբեջանը շահել այս դիմակայությունից։ Եթե Հայաստանը թուլանա, այո, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏ
Ծիծեռնակաբերդում երեկ տեղի ունեցավ սգո հանրահավաք՝ ի հիշատակ Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանցի բարբարոսների իրականացրած ջարդերի զոհերի: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հռչակագիր, որը ...
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

