
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, արվեստի մասին:

Բոլորն էլ խոսում են կոռուպցիայի մասին, սակայն ոչ մեկը չասաց, որ դրա կանխման միակ միջոցը համաժողովրդական համակարգված հսկողությունն է, ժողովրդական զանգվածներին ներքեւից վերեւ երկրի կառավարման մեջ ընդգրկումը, ի վերջո, բնակչության բարոյա-հոգեւոր արմատներին վերադարձը:
Ութ թեկնածուներն իրենց մեկամսյա քարոզարշավում որպես թիրախ ու դրանով իսկ ֆավորիտ են ճանաչել Հանրապետական կուսակցության ներկայացուցչին` Սերժ Սարգսյանին: Այս հանգամանքը հնարամտորեն օգտագործեց երկրի առաջին նախագահը, որը ցանկացած միջոցներով հեղափոխություն կազմակերպելու հարուստ փորձ ունի: Նա գիտեր, որ 35-ն անց ընտրողների ճնշող մեծամասնությունը իրեն չի ներելու 90-ականների մութ ու սովյալ օրերը եւ երբեք իր օգտին չի քվեարկելու: Սակայն առկա է ներկա իշխանություններից դժգոհ ընտրազանգվածը, գործազուրկների բանակը, որին կարող էր իր կողմը գրավել:
Շփոթմունքի մեջ էր երիտասարդության մի մասը, որը ամենեւին չճանաչելով Լ.Տեր-Պետրոսյանին, անցավ նրա կողմը: Այդ ընտրազանգվածին չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի նախագահ է եղել Լ.Տեր-Պետրոսյանը: Այստեղ նույնիսկ շատ քիչ ազդեցություն ունեցավ գործող նախագահի ելույթը պատերազմի ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից մեր զորքերի առջեւ դրված արգելքների ու խոչընդոտների մասին: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը շատ քիչ բան ասաց: Հավանաբար, նա տեղյակ չէր, որ երկրի առաջին նախագահը 1993-1994 թթ. երկու անգամ կանխարգելել էր Ադրբեջանի դեմ ազգային փոքրամասնությունների կողմից երկրորդ ռազմաճակատի բացումը, որը Արցախյան հաղթանակը լիակատար կդարձներ:
Առաջին նախագահը երրորդ նախագահ եւս կոչվելու պայքարում պատրաստ էր ցանկացած զոհողության: Ու պարզվում է, որ այդ զոհողությունները, ասենք՝ հայրենիքի մի հսկա հատված հակառակորդին զիջելը նրա համար մի մեծ բան չէ, սակայն դրա փոխարեն կրկին նախագահ կդառնա: Իսկ բանակում ծառայելուց խուսափող ուսանողներին հեշտությամբ տարավ իր հետեւից: Նրանց, թեկուզ Արցախը զիջելու, այսօրվա մարտունակ բանակը 15 հազարանոց ոչ գործուն բանակ դարձնելու գնով խաղաղություն պահպանելու խոստումն էր գայթակղել: Սակայն Արցախը զիջելով, վաղը կզիջես եւ մնացած Հայաստանը: Այդ մասին լավ գիտե երկրի առաջին նախագահը:
Իմ դիտարկումները հիմնականում վերաբերում են քարոզչությանը: Ընդհանրապես պետական քարոզչական մեքենան լուրջ խափանումներով է աշխատում: Փոխանակ այն կրկնապատկված եռանդով եւ ավելի ճշգրիտ աշխատի հակառակորդի այս ուղղությամբ հսկայական ներդրումների պայմաններում, օր օրի մեր քարոզչությունը ավելի է կաշկանդվում` չնայած ներուժի հսկա պաշարին ու հնարավորություններին: Աչքի է զարնում պետական այրերի այս ոլորտի մշակույթին անհաղորդ լինելը: Ակնառու է դառնում այս բնագավառում ոչ միայն համարժեք ներդրումների պակասը, այլեւ կադրային անհեռատեսությունը:
Պետական քարոզչական ոլորտի թերացումներն ի հայտ եկան եւ իշխող կուսակցության նախընտրական քարոզչությունում: Եթե ՀՅԴ-ն իր թեկնածուի նախընտրական քարոզչությունը կուսակցության քարոզչությունն էր համարում, ապա Սերժ Սարգսյանի քարոզչությունը Հանրապետական կուսակցության հետ ասես կապ չուներ, չնայած ամեն ինչ այնտեղ էր մշակվում: Ի հակակշիռ Սերժ Սարգսյանի, որի 70 տոկոսանոց ընտրազանգվածը աստիճանաբար նվազում էր, Լ.Տեր-Պետրոսյանը ակտիվ քարոզչության միջոցով, կարելի է ասել, զրոյից հասավ 21%-ի: Իսկ ելակետում առաջին նախագահը բացասական իմիջ ուներ:
Ինքս 1988 թվականից շատ անգամ եմ հանդիպել Սերժ Սարգսյանին: Հիշում եմ` Ստեփանակերտի 366-րդ գնդի ճակատագրի որոշման վճռական ամիսներին Սերժ Սարգսյանը գիշեր թե ցերեկ գնդի հրամանատարի գրասենյակում էր լինում: Բաքվի իշխանությունները ամեն կերպ ձգտում էին գունդն իրենց ձեռքը գցել եւ Ղարաբաղյան շարժումը զրկել գնդի զինամթերքով պաշտպանվելու հնարավորությունից: Հենց Սերժ Սարգսյանի ջանքերով ու հնարամտությամբ էլ ռազմական այս զինանոցը մնաց արցախահայությանը: Որպես լրագրող մշտապես լինելով ռազմաճակատում՝ ականատես եմ եղել Սերժ Սարգսյանի` բանակ ստեղծելու կարողությանը: Ի վերջո, հենց այդ բանակի շնորհիվ է, որ հակառակորդը դաժան պարտություն կրեց ու հեռացավ Արցախից: Այս մասին նախընտրական քարոզարշավում ոչ ոք ոչինչ չասաց: Դրա փոխարեն հնչում էին պարզունակ լոզունգներ ու կոչեր:
Իսկ Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչության մեխը հակաղարաբաղյան կոչերն են: Նա դրանով սեպ է խրում մեր ժողովրդի միասնության մեջ: Հաստատապես կարելի է ասել, որ Լ.Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհների այսօրվա շարժումը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան շարժման, այլեւ ՀՀՇ-ի հետ, այն ավելի շուտ հակաղարաբաղյան ու հակաազգային շարժում է: Ես չգիտեմ, Լ.Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում իրեն Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունների թեկնածո՞ւ էր զգում, թե՞ ոչ, սակայն հետեւելով ադրբեջանական կամ թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին, ակնառու է դառնում, որ Բաքվի, Անկարայի եւ Ստամբուլի լրագրողները, հանձին Լ.Տեր-Պետրոսյանի տեսնում էին իրենց թեկնածուին, նրա հետ առանձին հույսեր կապում Հայ Դատի ու Արցախի խնդիրներում: Այսօր էլ նրանք հավատում են նրա հեղափոխական ունակություններին:
Լ.Տեր-Պետրոսյանի օգտին իրենց քվեներն են տվել շուրջ 350 հազար ընտրողներ: Ես զրուցել եմ շատերի հետ: Պարզվում է, որ նա միայն առիթ էր, որ, հօգուտ նրան ձայն տալով, նրանք իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների ներքին քաղաքականությունից: Այս հանգամանքը պետք է սթափեցնի իշխանություններին: Ի վերջո, երիտասարդության այս ընդվզումը պատահական չէ, իշխանություններն այն վաստակել են ուռճացած բյուրոկրատիզմի, կոռուպցիայի, անարդարությունների, ամենաթող օլիգարխական գերիշխանության համակարգի պատճառով: Երիտասարդությունը կուզենար հավատալ, որ իշխանությունները կարող են շտկել իրավիճակը:
Մի կարեւոր հանգամանք եւս: Սեփական մշակույթից, գրականությունից կտրված ժողովուրդը հազիվ թե կարողանա ճիշտ կողմնորոշվել ոչ միայն ընտրություններում, այլեւ երկիրը պահպանելու խնդրում: Նա հեշտությամբ կարող է կուլ գնալ կեղծ շարժումների, ի վերջո կորցնել ամեն ինչ, ինչպես միշտ եղել է մեր երկրի պատմության ընթացքում:
- ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Քննարկում
Dr Gevorg գրել է:
Sireli Bakyr
kriminal y korypatsvats naxagahn e kez vael.
aselik 4ynem.
Vardan գրել է:
Բակուր Կարապետյան կոչեցյալի հիմար հօդվացներին ծանոթ ենք սովետի ժամանակներից: Էշ-էշ դուս տվող մարդ է: Ասածներն էլ անհիմն բաներ են:
ERO գրել է:- Տերյան
Շատ էլ լավ ա գրած, համ էլ շատ էլ ճիշտ բաներ ա ասում: Հերիք եղավ լեվոն պաշտեք:Հայաստանը լեվոնը կարա մենակ կործանի: Չի էլ սատկում որ պրծնենք դրանից
шан тула ес кез саткацнелу ем ип варвела спаси сев шоререров мартканц- Տերյան
Հայաստանյան գրել է:- ERO
шан тула ес кез саткацнелу ем ип варвела спаси сев шоререров мартканц
Ահա թե հանուն ինչպիսի կարգերի են պայքարում հրապարակում...- ERO
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ ...ՄԻ՛ ՊՂԾԵՔ, ՄԻ՛ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ՛ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 7
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ մտավորական, գո՞հ եք ներկա վիճակից։
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 9
Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱԱԾ մամուլի կենտրոնՆախօրեին, ուշ երեկոյան, ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն կատարելով ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրացավ Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարյան այս օրերին ադրբեջանցի դահիճների զոհը դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի զոհերին ...ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։
Ըստ վերջինիս, մեր երկրի ...ՀԵՐՔԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել էր հարցազրույց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարեն Սարդարյանի հետ։ Թյուրիմացաբար մեր զրուցակիցը ներկայացվել էր որպես ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Ըստ Է.Շարմազանովի, ...ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երբ հասարակությունը հղի է ընդդիմությամբ
Նախագահական ընտրությունների եւ ԼՏՊ-ի գլխավորությամբ շարունակվող հետընտրական շոուի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
...ԿՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը՝ ելնելով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական փուլում առաջացած ծայրաստիճան լարված քաղաքական մթնոլորտից, հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը՝ Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ...ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ...ԵՐՐՈՐԴ ՏԵՂԻ ՀՈՒՅՍՈՎ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Աշգաբադում ընթացող «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարից։ Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը 0։1 ...ՆՈՐ ՔԱՇՈՒՄ ԷԼ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐԵՆ
Ծանրամարտի Հայաստանի ազգային առաջնության եւս երկու չեմպիոններ որոշվեցին օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մրցահարթակում։ 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 316 կգ արդյունքով առաջինը ճանաչվեց Եվրոպայի ...ՍՏՈՐԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 39 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը 47 մասնակիցների մեջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի առաջատարն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
Իտալիայի Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում բաղձալի ուղեգրի համար պայքարը Հայաստանի բռնցքամարտիկներից շարունակում է միայն Անդրանիկ Հակոբյանը։ Նախօրեին 75 կգ քաշային ...ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ երկրում փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու միջոցով, սկսում է իրականություն դառնալ Հանրապետության հրապարակից ընդդիմությանն ուղղված ...ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ...ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ԱՄԲՈԽԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր մենք կշարունակենք դիտարկել ամբոխի զոմբիացման տեխնոլոգիաները, որոնց վրա կառուցված է Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը։
Հարկ է նշել, որ մեթոդներն այդ բնավ նոր չեն։ Դեռեւս 19-րդ դարավերջից եվրոպական ...ՈՒՄԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մենք արդեն քանիցս վերլուծել ենք «հեղափոխական շարժման» կազմը, նշել դրա մեջ ընդգրկված հիմնական խմբերը։ Հետաքրքիր է համանման վերլուծություն անցկացնել նաեւ հակադիր ճակատի պարագայում, որը պայմանականորեն կարելի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ որսորդական հրացանով մուտք ...ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
1Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը կասկածում է, որ, որպես անկախ պետություն, Ադրբեջանն իրավունք ունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին: «ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանը, ...ԼԻՆԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, համագործակցության եւ երկխոսության իր կոչով «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ արժանի է լինել Հայաստանի նախագահը, քանի որ չի մասնատելու ժողովրդին եւ լինելու է բոլոր քաղաքացիների ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին փետրվարի 25-ի դիմումը համարվում է ընդունված, քանի որ հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չի ...ԿՇԱՀԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հիմա բարիկադի մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ։ Կարո՞ղ է Ադրբեջանը շահել այս դիմակայությունից։ Եթե Հայաստանը թուլանա, այո, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏ
Ծիծեռնակաբերդում երեկ տեղի ունեցավ սգո հանրահավաք՝ ի հիշատակ Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանցի բարբարոսների իրականացրած ջարդերի զոհերի: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հռչակագիր, որը ...
ՀԻՄՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆ ԻՆՉ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

