
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
- Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա

Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ հետազոտող՝ Հրայր Ուլուբաբյանը, հրատարակել է երեսուն մահվան վկայական։ Դրանց մի մասը լրացված են ռուսերեն՝ մահվան բժշկական վկայականների բլանկների վրա, մի մասն էլ ռուսերեն եւ ադրբեջաներեն։ Բոլոր ախտորոշումները գործնականում նույնն են. «Գանգոսկրերի բեկորային ջարդվածքներ, որովայնի կտրված-ծակված վերքեր, այրվածքներ»։ Այդպիսի ախտորոշումներ են տրված բոլոր հինգ Մելքումյաններին, որոնք բնակվել են Սումգայիթի 42ա թաղամասի 26-րդ շենքի 21-րդ բնակարանում։ Հայրը՝ Սողոմոն Մարգարի Մելքումյան, ծնված 1931 թվականին, մայրը՝ Ռաիսան, ծնված 1934 թվականին, որդին՝ Իգորը (1957թ.), որդին՝ Էդուարդը (1960թ.), դուստրը՝ Իրինան (1961թ.)։ Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում անցած դատալսումների ընթացքում վկաները ցուցմունքներ են տվել, որոնց համաձայն բոլոր հինգ Մելքումյաններին էլ, ծեծից ու ծանակումներից հետո, ողջ-ողջ այրել են ուղղակի փողոցում։
Նրանք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ջիլան փոքրիկ գյուղից էին։ Մերձավոր ազգականներ չունեին ոչ հայրենի Արցախում, ոչ էլ Սումգայիթում։ Այդպես 1988 թվականի փետրվարի 29-ին անհետացավ մի ողջ տոհմ։ Նրանք վերջին զոհվածներից էին։ Գուցե իրոք յուրովի ճիշտ էր Գորբաչովը. եթե զորքը երեք ժամ շուտ գար, կփրկվեին եղբայրներ Վալերի եւ Ալբերտ Ավանեսյանները, հայր ու որդի Արմո եւ Արթուր Արամյանները եւ շատ ուրիշներ։ Ի դեպ, Արամյանները, որ ծնունդով արցախյան Քյաթուկ գյուղից էին, իմ ազգականներն էին մորս գծով։ Մեզ այն ժամանակ հաջողվեց նրանց մարմինները տեղափոխել Արցախ եւ թաղել Քյաթուկի գերեզմանոցում, պապիս կողքին։
Ականատեսները պատմում են, որ անպատժելիությունը մարդասպաններին ժամ առ ժամ ավելի լպիրշ ու համարձակ էր դարձնում։ Պատահական չէ, որ զոհերի ու ջարդերի մեծ մասը բաժին ընկավ չորրորդ օրվան՝ փետրվարի 29-ին։ Եթե Տուլայի օդադեսանտային դիվիզիայի Ռյազանի 137-րդ գունդը վերջապես չհասներ Սումգայիթ, ապա զոհերի թիվն անհամար կաճեր։ Գնդապետ Ալեքսանդր Լեբեդը, որը մարտին ընդունեց դիվիզիայի հրամանատարությունը, Սումգայիթ ժամանեց այն ժամանակ, երբ դեռ օդում կանգնած էր խանձահոտը։
Իր «իՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ» գրքում Լեբեդը գրում է. «Այն ժամանակ՝ 1988 թվականի փետրվար-մարտ ամիսներին սկսվեց գրվել անկանխատեսելի, անսպասելի, վայրի, տեղ-տեղ՝ արյունոտ, տեղ-տեղ էլ ծայրահեղ ստոր մի էջ թե՛ ՕԴԶ-ի պատմության, թե՛ հայրենիքի պատմության եւ թե՛ իմ անձնական կենսագրության մեջ։ Ամենացավալին այն էր, որ պետության մեջ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանցից էր գալիս ստորությունը, անմաքրությունը, միջոցների միջեւ խտրականություն չդնելը։ Նրանք այնտեղ, վերեւում հետապնդում էին սեփական ինչ-որ ռազմավարական նպատակներ, խարդավանքների դիմում, կնքում ցանկացած գործարքներ, այդ թվում՝ նաեւ սատանայի հետ, իսկ ներքեւում նրանց կամքով ու գիտությամբ, նրանց ակտիվ մասնակցությամբ կամ կանխամտածված պասիվությամբ կատարվում էր ժողովուրդների հրահրում, ծավալվում ու աճում էր արյունոտ անօրենությունը, հիմքեր էին դրվում (եթե կարելի է դրանք հիմքեր անվանել) մեծ պետության փլուզման ու կործանման համար... Աֆղանստանից հետո առաջին անգամ Սումգայիթում՝ իմ հարազատ հողում (այն ժամանակ այդպես էի ընդունում) ես տեսա հրկիզված բեռնատարներ ու ավտոբուսներ, այրվող տներ, ինչ-որ ժամանակ բնականից սեւ, բայց մարդկանց վերապրած սարսափից ճերմակած մազեր եւ աչքե՜ր, աչքե՜ր... Եւ այդ ժամանակ էլ առա միջնադարյան սադիզմի, գազանային, անմարդկային դաժանության հոտը, խիտ միահյուսված հիմարության հետ...»։
Թվում էր, թե Սումգայիթն իր ողջ էությամբ պետք է բացեր վերակառուցման նախաձեռնող Գորբաչովի աչքերը, որի ձեռքին էին ե՛ւ իրական իշխանությունը (եթե չասենք՝ անսահմանափակ), ե՛ւ դրա կիրառման կոնկրետ մեխանիզմները՝ ոչ միայն վճռականորեն պատժելու չարիքը, այլեւ այն ժամանակվա համար լավագույն լուծումը տալու Ղարաբաղյան եւ Նախիջեւանյան խնդիրներին։ Հանուն արդարության պետք է ասել, որ փետրվարի 29-ի քաղբյուրոյի վերը հիշատակված նիստում Միխայիլ Գորբաչովը բավական հանգամանորեն խոսեց Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետության ծայրագույնս սրված խնդրի մասին. «Ես հարցրի Վիկտոր Միխայլովիչին (Չեբրիկով, ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ-Զ.Բ.)՝ ի՞նչ ես արել այնտեղ սահմանային գծի հետ։ Իսկ նա պատասխանեց, թե Նախիջեւանում, որտեղով անցնում է սահմանը, սահմանապահներն ունեն իրենց գիծը, որտեղ տեղադրված են ուղեկալները։ Իսկ սահմանային գոտու ողջ խորությունը սահմանում են տեղական մարմինները, տվյալ դեպքում՝ հանրապետական (ադրբեջանական-Զ.Բ.)»։ Եւ ի՞նչ որոշում ընդունվեց։ Ողջ Նախիջեւանը մտցվեց սահմանամերձ գոտու տակ։ Ազատ մուտքն այնտեղ արգելվեց։ Իսկ չէ՞ որ այնտեղ էին թաղված Ցեղասպանության զոհեր։ Այնտեղ էին գտնվում նրանց գերեզմանները։ Այնտեղ էին գտնվում հայկական մշակույթի 90 հուշարձաններ, որոնցից մեկը մնաց։ Եւ վերջ։ Ոչ մեկին չեն թողնում այն պատրվակով, թե դա սահմանային գոտի է։
Սումգայիթյան ջարդերին հաջորդած առաջին օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարությունը շոկի մեջ էր։ Տրամաբանորեն սպասում էին գոնե ինչ-որ քաղաքական գնահատականի՝ կազմակերպական եւ իրավաբանական եզրահանգումներով։ Սակայն բառացիորեն մեկ օր անց, կենտրոնական թերթերը, ասես պայմանավորված, սկսեցին գրել բացառապես «Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ իրադարձությունների մասին»։ Ավելի շատ գրում էին ժողովուրդների բարեկամության մասին։ Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի ուրախ հարսանիք, որտեղ փեսան ադրբեջանցի էր, հարսը՝ հայուհի։ «Նորապսակ» դերասանները խցիկի առջեւ բոցաշունչ, ինտերնացիոնալիստական ճառեր արտասանեցին։ Հանցագործության հետքերը ջնջելու գործում առանձնակի եռանդ հանդես բերեց ԽՍՀՄ դատախազությունը։ Ավելի ու ավելի հաճախ էին կրկնում. «Զոհերը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին»։ Զանգվածային սպանությունների օրը «Կոմունիստ Սումգայիտա» թերթի (1988թ. փետրվարի 28-ի համարի) առաջնորդող հոդվածում գրում էին. «Սումգայիթցիների, ինչպեսեւ մեր հանրապետության ողջ աշխատավորության շրջանում ջերմ արձագանք գտավ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Գորբաչովի դիմումը Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին։ Միխայիլ Գորբաչովի դիմումը հաղորդելուց բառացիորեն մի քանի ժամ անց խմբագրություն սկսեցին այցելել տարբեր ազգերի ներկայացուցիչներ...»։ Այս փարիսեցիությունն ու ցինիզմը շարունակվեց հաջորդող բոլոր օրերի ընթացքում։ Իսկ 1988 թվականի մարտի 4-ին նույն թերթը տեղեկատվություն տպագրեց այն մասին, որ «ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Սեիդովի գլխավորությամբ։ Լուծվում են բոլոր հարցերը, կապված... բնակելի եւ հասարակական շենքերի վերանորոգման հետ»։ Ահա թե ինչպիսի «բոլոր հարցեր» էին լուծվում այն ժամանակ, երբ քաղաքի ասֆալտի վրա դեռ չէր չորացել անմեղ զոհերի արյունը։
Բաքվի կուսակցական եւ կոմերիտական թերթերում տպագրվում էին հոդվածներ, որոնցում ստեղծվում էր հայի կերպարը որպես Ադրբեջանի ոխերիմ թշնամու։ Իսկ սպանդը կազմակերպողներին վերագրվում էր այն մեղքը, թե «Սումգայիթը փոխվել էր էկոլոգիական դժոխքի»։ Եւ արդեն ամբողջովին սանձազերծվեցին, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում Գորբաչովը, հաստատակամորեն մերժելով «ցեղասպանություն» տերմինի կիրառումը «սումգայիթի» նկատմամբ, ողջ երկրով մեկ հայտարարեց. «Ցեղասպանությունը կազմակերպված հանցագործություն է։ Իսկ Սումգայիթում գործել են ընդամենը հասարակության թափթփուկներ»։ Եւ սա ասում է այն պետության ղեկավարը, որը ստորագրել է ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ կրելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած համաձայնագրի տակ։ Բայց չէ՞ որ Համաձայնագրում ընդգծված է. «Ցեղասպանության տակ հասկացվում են հետեւյալ գործողությունները, որոնք կատարվում են որեւէ ազգային, ռասայական կամ կրոնական խումբ որպես այդպիսին լիովին կամ մասամբ ոչնչացնելու նպատակով. նման խմբերի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր խանգարումներ պատճառելը»։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահը որպես փաստարկ բերեց նաեւ զոհերի թիվը։ Մինչդեռ, համաձայն Գլխավոր ասամբլեայի հայտարարության, «քանակական բնութագիրը որոշիչ չէ ցեղասպանություն հանցագործության պարագայում։ Ցեղասպանություն է համարվում ազգային խմբի մի քանի ներկայացուցիչների սպանությունը, եթե սպանությունը կատարված է տվյալ ազգային խումբը որպես այդպիսին ոչնչացնելու նպատակով»։
Անպատիժ մնացած կազմակերպված հանցագործությունը, որ համատարած կեղծիքի, բռնության միջոցով ազգային հարցերը լուծելու հետեւանքն էր, նախապատճառ դարձավ, որ ահռելի երկրում սկիզբ առնի «սումգայիթների» շղթայական ռեակցիան։ Հենց պարզվեց, որ Կրեմլի մտքով էլ չի անցնում ցավակցություն հայտնել Սումգայիթի զոհերի հարազատներին ու մերձավորներին, Երեւանի համալսարանի պրոֆեսոր Սուրեն Զոլյանն առաջիններից մեկը թվարկեց ապագա «սումգայիթների» աշխարհագրական անունները. Շուշի, Կիրովաբադ, Օշ, Թուրքմենստան, Ֆերգանա, Հյուսիսային Կովկաս։
Ավաղ, վերակառուցման նախաձեռնողն այդպես էլ չհասկացավ, որ այլընտրանք չունի «սումգայիթի» քաղաքական գնահատականը տալու հարցում։ Որպես խորհրդային վերջին պառլամենտի ժողովրդական պատգամավոր՝ բազմիցս հանդիպել եմ Գորբաչովի, Յակովլեւի, Լուկյանովի եւ պետության այլ ղեկավարների հետ։ Եւ ամեն անգամ զուր եմ փորձել համոզել նրանց, որ Սումգայիթի ու «սումգայիթների» անպատժելիության ամենաահավոր ու վտանգավոր հետեւանքներից մեկն այն է, որ ժողովուրդն արդեն միեւնույն նժարի վրա է դնում «խորհրդային» եւ «ռուսական» հասկացությունները։ Հակառուսական տրամադրությունները, կամ դրանց նույնիսկ եզակի փայլատակումները երեւանյան բազմահազարանոց ցույցերի ժամանակ, չլսված երեւույթ էին, եթե չասենք՝ անհեթեթություն։ Իսկ սադրող հրապարակումներից, հեռուստահաղորդումներից կամ պետական այրերի անմտածված ելույթներից եւ մանավանդ սումգայիթյան դահիճների նկատմամբ դատական զավեշտախաղերից հետո արդեն սկսեցին հնչել թեկուզ թույլ, բայց հակառուսական նոտաներ։
Միաժամանակ, դժվար չէր հասկանալ, որ երկրում «սումգայիթների» տարածումը հանգեցնելու է նրան, որ ե՛ւ դժբախտությունը, ե՛ւ մեղքը, ե՛ւ նույնիսկ արյունահեղության պատասխանատվությունը գցելու են ռուսների վրա, թեկուզ բռնեն էլ բանդիտների ձեռքը, ինչպես արեցին (ճիշտ է, դարձյալ մեծ ուշացումով) Բաքվում, 1990 թվականի հունվարին, որտեղ իրականացավ Գորբաչովի «մարգարեությունը». կազմակերպված ցեղասպանության զոհ դարձան Բաքվի բոլոր 207 հազար հայերը։ Իսկ խորհրդային (ռուս) զինվորները, որոնք փրկում էին հրաշքով ողջ մնացած մարդկանց, օգնելով նրանց հասնելու Կրասնովոդսկ, Մոսկվա եւ Երեւան, ամեն տարի հունվարի 20-ին հեռուստաէկրաններից հայտարարվում են «ժողովրդավարությունն Ադրբեջանում սպանողներ»։ Ցավոք, շուտով հենց այդպիսի «հակառուսական» մոտեցումը թեժ կետերում կատարվող իրադարձությունների գնահատանքներում քաղաքական շատ գործիչների եւ լրագրողների համար մոդայիկ դարձավ, եթե չասենք՝ քաջության դրսեւորում։
1988-89 թվականներին Բաքվի հակահայկական ցուցերում կոչ էր արվում. «Պետք է ողջ Ադրբեջանը, Նախիջեւանը, Ղարաբաղը մաքրել հայերից, որպեսզի նրանց զրկենք վրեժ լուծելու հնարավորությունից»։ Ահա այսպես միաձայնեցին «սումգայիթի» կազմակերպիչները երիտթուրքական գաղափարախոսության ջահակիրներից մեկի՝ Բահաէդդին Շաքիրի հետ, որը հայերի ցեղասպանության հրեշավոր ծրագրի քննարկման ժամանակ, 1915 թվականին նախազգուշացրել էր. «Մենք ստանձնել ենք շատ կարեւոր, ծանր պարտավորություն։ Եւ եթե այն չիրագործենք մինչեւ վերջ, ապա վստահ եղեք՝ չենք խուսափի հայերի վրիժառությունից»։ Ինչպես հայտնի է, հենց այս միտքը ուսումնական ձեռնարկ դարձավ Հոլոքոստը կազմակերպած հիտլերականների համար։
Գիտակցելով հայտնի ճշմարտությունը, որ դահիճների հանդեպ խղճահարությունը վերաճում է դաժանության՝ զոհի նկատմամբ, հայերը սակայն չդիմեցին վրիժառության։ Ժողովուրդը, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, չէր կարող չիմանալ, որ ինքնանպատակ թշնամանքը ինքնաոչնչացման ուղիղ ճանապարհն է։ Իսկ զենք վերցրեցին միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղին պատերազմ պարտադրվեց։ Շատ բան արվեց, որ ժողովուրդը ո՛չ «սումգայիթին», ո՛չ «բաքվին» կրոնական ենթատեքստ չտա։ Այդ հակամարտությունն իրոք կրոնական չէ եւ նույնիսկ տարածքային էլ չէ, քանզի խոսքը ոչ թե տարածքի մասին է՝ որպես այդպիսին, այլ հայերի պատմական հայրենիքի։
Օրենքի գերխնդիրը պատժի անկասելիությունն է։ Իսկ վաղեմության ժամկետի սկզբունքը կիրառելի չէ ցեղասպանության նկատմամբ։ Ահա արդեն 20 տարի է, ինչ սումգայիթյան ցեղասպանության զոհերը՝ ողջ թե մեռած, սպասում են դատաստանի՝ մարդկության հանդեպ գործած այդ ծանրագույն հանցագործության իրական կազմակերպիչների նկատմամբ։ Ապագայի համար չկա առավել վտանգավոր բան, քան ներկայի կարճ հիշողությունը։ Հիշենք, թե Հիտլերն ինչպես 1939 թվականի օգոստոսին, երբ Լեհաստանի վրա էր ուղարկում իր մարդասպաններին, գոչեց նրանց հետեւից. «Մի՛ վախեցեք պատմության դատից։ Այսօր ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության մասին»։ Եւ մոլորակի 60 միլիոն բնակիչներ դարձան անպատիժ մնացած չարիքի շղթայական ռեակցիայի զոհեր։
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ այն իրագործելու համար պատիժ կրելու մասին» Համաձայնագրի առաջին հոդվածի՝ այն ընդունող պետությունները պարտավորություն են կրում այդ հրեշավոր չարիքը ե՛ւ կանխելու, ե՛ւ պատժելու գործում։ Միաժամանակ գիտակցել է պետք, որ մեծագույն հաստատամտությունը հենց ամենամեծ գթությունն է։ Եւ միայն արժանի պատիժ չստացած չարիքն է չարիք ծնում։
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Քննարկում
Հայաստանյան գրել է:
//... Սումգայիթում, Վորոնեժում, Մոսկվայում անցած դատալսումների ընթացքում վկաները ցուցմունքներ են տվել, որոնց համաձայն բոլոր հինգ Մելքումյաններին էլ, ծեծից ու ծանակումներից հետո, ողջ-ողջ այրել են ուղղակի փողոցում...//
//Ապագայի համար չկա առավել վտանգավոր բան, քան ներկայի կարճ հիշողությունը։ Հիշենք, թե Հիտլերն ինչպես 1939 թվականի օգոստոսին, երբ Լեհաստանի վրա էր ուղարկում իր մարդասպաններին, գոչեց նրանց հետեւից. «Մի՛ վախեցեք պատմության դատից։ Այսօր ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության մասին»։ Եւ մոլորակի 60 միլիոն բնակիչներ դարձան անպատիժ մնացած չարիքի շղթայական ռեակցիայի զոհեր։//
Ու՞ր են հայհոյախոս ոչհայերը...
նրանք կարդու՞մ են այս ամենը...
Պետք է անսիրտ լինես,որպեսզի այս ամենից հետո արյուն չկաթա սրտիցդ ու շարունակես թուլացնել երկրի կայունությունը...
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Սկիզբը՝ նախորդ համարում
Մեկ այլ ...ՄԻ՛ ՊՂԾԵՔ, ՄԻ՛ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ՛ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 7
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ մտավորական, գո՞հ եք ներկա վիճակից։
...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 9
Հետեւում էի ՀՀ նախագահի ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, ...ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱԱԾ մամուլի կենտրոնՆախօրեին, ուշ երեկոյան, ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց: ՀՀ ԱԱԾ-ն կատարելով ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԶԵՆՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրացավ Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցը։ 1988-ի փետրվարյան այս օրերին ադրբեջանցի դահիճների զոհը դարձած մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Սումգայիթի զոհերին ...ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սումգայիթյան ոճրագործության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր փաստաբանների պալատի նախագահ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ եւ հրապարակախոս ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԻՆ։
Ըստ վերջինիս, մեր երկրի ...ՀԵՐՔԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Գյումրի քաղաքի բնակիչ, Գյումրիի թիվ 33/78 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մարտին Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր օրաթերթի փետրվարի 27-ի համարում տպագրվել էր հարցազրույց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարեն Սարդարյանի հետ։ Թյուրիմացաբար մեր զրուցակիցը ներկայացվել էր որպես ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրողություններին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Ըստ Է.Շարմազանովի, ...ՆՊԱՏԱԿԸ ԱՐԴԱՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Երբ հասարակությունը հղի է ընդդիմությամբ
Նախագահական ընտրությունների եւ ԼՏՊ-ի գլխավորությամբ շարունակվող հետընտրական շոուի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
...ԿՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հաշվի առնելով հանրապետությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտը՝ ելնելով նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական փուլում առաջացած ծայրաստիճան լարված քաղաքական մթնոլորտից, հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից երկուսը՝ Արսեն Ասատրյանը եւ Մարատ Բաղդասարյանը, որոնք փետրվարի 24-ին Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկվել ոստիկանություն, ...ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀԻ ՇԵՄԻՆ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Եվրոպայի առաջնությունից գրեթե մեկ ամիս առաջ ազատ ոճի ըմբիշները ոգեւորության առանձնակի առիթ չեն տալիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին, որը վստահ չէ, թե իր սաները ի վիճակի կլինեն ...ԵՐՐՈՐԴ ՏԵՂԻ ՀՈՒՅՍՈՎ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Աշգաբադում ընթացող «Թուրքմենստանի նախագահի գավաթ» ձմեռային ավանդական մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարից։ Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիրը 0։1 ...ՆՈՐ ՔԱՇՈՒՄ ԷԼ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԻՐԵՆ
Ծանրամարտի Հայաստանի ազգային առաջնության եւս երկու չեմպիոններ որոշվեցին օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի մրցահարթակում։ 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 316 կգ արդյունքով առաջինը ճանաչվեց Եվրոպայի ...ՍՏՈՐԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գեղասահորդ Սարգիս Հայրապետյանը 39 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը 47 մասնակիցների մեջ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մրցաշարի առաջատարն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՆԱՑ ՄԻԱՅՆԱԿ
Իտալիայի Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում բաղձալի ուղեգրի համար պայքարը Հայաստանի բռնցքամարտիկներից շարունակում է միայն Անդրանիկ Հակոբյանը։ Նախօրեին 75 կգ քաշային ...ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Այն, ինչ չհաջողվեց Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին՝ երկրում փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու միջոցով, սկսում է իրականություն դառնալ Հանրապետության հրապարակից ընդդիմությանն ուղղված ...ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 10
Թատերական հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շարունակվող «ռմբահարումներից», այն է՝ Տեր-Պետրոսյանի կազմակերպած պարբերական միտինգներից ու երթերից զայրացած, Կենտրոնի բնակիչները երեկ կեսօրից ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած։
Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ...ԻՆՉՊԵՍ ԶՈՄԲԻԱՑՆԵԼ ԱՄԲՈԽԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Այսօր մենք կշարունակենք դիտարկել ամբոխի զոմբիացման տեխնոլոգիաները, որոնց վրա կառուցված է Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը։
Հարկ է նշել, որ մեթոդներն այդ բնավ նոր չեն։ Դեռեւս 19-րդ դարավերջից եվրոպական ...ՈՒՄԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մենք արդեն քանիցս վերլուծել ենք «հեղափոխական շարժման» կազմը, նշել դրա մեջ ընդգրկված հիմնական խմբերը։ Հետաքրքիր է համանման վերլուծություն անցկացնել նաեւ հակադիր ճակատի պարագայում, որը պայմանականորեն կարելի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ որսորդական հրացանով մուտք ...ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
1Ռուսաստանի Դաշնության Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը կասկածում է, որ, որպես անկախ պետություն, Ադրբեջանն իրավունք ունի հավակնելու Լեռնային Ղարաբաղին: «ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանը, ...ԼԻՆԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Սեփ.լրտվ.Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, համագործակցության եւ երկխոսության իր կոչով «Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ արժանի է լինել Հայաստանի նախագահը, քանի որ չի մասնատելու ժողովրդին եւ լինելու է բոլոր քաղաքացիների ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրաժարականի մասին փետրվարի 25-ի դիմումը համարվում է ընդունված, քանի որ հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում նա հետ չի ...ԿՇԱՀԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հիմա բարիկադի մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ։ Կարո՞ղ է Ադրբեջանը շահել այս դիմակայությունից։ Եթե Հայաստանը թուլանա, այո, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԴԱՏ
Ծիծեռնակաբերդում երեկ տեղի ունեցավ սգո հանրահավաք՝ ի հիշատակ Սումգայիթում 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանցի բարբարոսների իրականացրած ջարդերի զոհերի: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին հռչակագիր, որը ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՎԱԴԱԴԱՐ ԱՐԵՑԻՆ ԼՏՊ-ԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

