
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
-Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն անցած ընտրությունները գնահատում են դրական, բնականաբար նշելով թերությունները, իսկ ներքաղաքական կյանքում խոսվում է խայտառակ չարաշահումների, ընտրակեղծիքների մասին։ Ո՞րն է Ձեր գնահատականը, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այսպիսի հակասություն առաջացավ։
-Կարծում եմ, մենք շատ սովորական երեւույթի ենք հանդիպում Հայաստանում. դա ավելի շատ քաղաքական մշակույթի խնդիր է, արժանապատիվ պարտությունը դեռ քաղաքական մշակույթի մաս չի դարձել։
Միջազգային կառույցների կողմից այդպիսի գնահատականներ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել. դա միանշանակ է։ Ուղղակի այդ զեկույցները պետք է համեմատել նախորդ ընտրությունների զեկույցների եւ ԱՊՀ այլ երկրների վերաբերյալ զեկույցների հետ։ Ակնհայտ լուրջ առաջընթաց է, եւ կրկնեմ՝ այս ընտրությունները լավագույնն են Հայաստանի պատմության մեջ։
Չկան երկրներ, որտեղ ընտրությունների ժամանակ չլինեն խախտումներ, խոսքը այդ խախտումների ծավալների եւ բովանդակության մասին է, ինչպիսի՞ խախտումներ են, համակարգի՞ բերած խախտումներ են, թե՞ ուղղակի դեպքեր, որոնք մեկ կենտրոնից կառավարվող տարբերակներ չեն։
Կա նաեւ իրավական գործընթաց՝ բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ Մենք այստեղ չափազանց հետաքրքիր արդյունքներ ունենք. բողոքարկվել են 156-159 տեղամասերի արդյունքները, վերահաշվարկ է կատարվել 135 տեղամասերում, եւ միայն մեկ տեղամասում ունեցել ենք լուրջ խնդիր։ Այդ տեղամասի հանձնաժողովի նախագահը ձերբակալված է, գործը շուտով կգնա դատարան։ Մյուս տեղերում հիմնականում եղել են քվեարկության նշանի հետ կապված հարցեր, նշանի պոչը սյունակից դո՞ւրս է, թե՞ ոչ։ Սա ցույց է տալիս, որ իրականում ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, հաշվարկը ճիշտ է արված, եւ եթե կան կասկածներ, կա եւս մեկ ատյան՝ Սահմանադրական դատարանը, եւ ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ։
Ավելացնեմ, որ այդ 135 վերահաշվարկված տեղամասերից 86-ում վերահաշվարկ է կատարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի բողոքներով։ Ուրեմն՝ այդ բողոքները, այդ կասկածները հիմնավորված չեն, եւ կրկնեմ՝ սա քաղաքական մշակույթի բացակայություն է։
-Այս ընտրությունները բնորոշվեցին մի այլ վտանգավոր երեւույթով, երբ զինվորականները եւ իրավապահ համակարգի որոշ պաշտոնյաներ սկսեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին։ Իհարկե, ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին փորձ է անում ներկայացնել ընդդիմությունը։ Ամեն դեպքում՝ Ձեր վերաբերմունքը։
-Մի քանի ամիս առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր մարտավարությունն է՝ կազմալուծել պետական կառույցները, եւ այդ ուղղությամբ փորձում էին մեծ ծավալի աշխատանք կատարել, խմբերի էին բաժանվել, հանդիպումներ էին կազմակերպում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր մարմիններում՝ փորձելով նրանց ներքաշել քաղաքականության մեջ, խոսքը նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների մասին է։ Եզակի դեպքեր ունեցանք։ Նրանց գրեթե բոլոր քայլերի մասին ինձ զեկուցում էին, մենք տիրապետում էինք այդ ամբողջ գործընթացին, եւ մարդիկ, ում իրենք դիմում էին, հայտնում էին, որ այդպիսի վտանգավոր մեթոդոլոգիա է կիրառվում Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ակտիվի կողմից։ Այդ փորձերը ձախողվեցին, եւ այն եզակի դեպքերը, որոնք կային, անմիջապես իրենց արձագանքն ստացան։
Սրանք քայլեր են Հայաստանի Հանրապետության դեմ, մեր պետականության դեմ։ Մենք տարիների ընթացքում ձեւավորել եւ կայացրել ենք պետական կառույցները, եւ հայտնվում է մեկ մարդ, քաղաքական մեկ միավոր, որը նպատակաուղղված փորձում է քայքայել մեր ձեռքբերումները։ Այստեղ կարելի է նույնիսկ այլ բնորոշումներ տալ, որոնցից կցանկանայի խուսափել. անթույլատրելի գործողությունները, եւ այդ գործողությունների համար որոշ մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության։
-Այդուհանդերձ ընդդիմության մի մասի բողոքի գործողությունները շարունակվում են, մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանի թիմը պատրաստվում է երկարատեւ բողոքի ալիք կազմակերպել, եւ տրամաբանությունն այսպիսին է՝ որքան հնարավոր է երկարատեւ անկայունության հետեւանքով փորձել ինչ-որ հաջողության հասնել։ Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվելու։
-Դեռ ընտրություններից երկու շաբաթ առաջ նա հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված նախագահ է։ Դրանով ինքն իրեն փակուղի է մտցրել, որից դուրս գալն իրականում շատ դժվար է։ Ի՞նչ քայլեր են մնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հավաքել իր կողմնակիցներին, հայտարարել, որ ընտրությունները կեղծված են, տարբեր հնարքներով պահել նրանց Թատերական հրապարակում, այն, ինչ կատարվում է հիմա։ Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց այդ ժողովրդի հանդեպ, առաջին հերթին՝ հենց իր մերձավորների հանդեպ, երբ մարդը խորտակվում է եւ փորձում է իր հետ քաշել իր մերձավորին։
Ընդհանրապես՝ տպավորությունս այն է, որ այդ մարդը չարիք է եղել երկրի համար, բայց այսօր ավելի մեծ չարիք է հենց ի՛ր շրջապատի համար։ Փոխանակ օգներ այդ վիճակից դուրս գալու այդ մարդկանց, ի դեպ՝ մարդկանց, ովքեր նաեւ հոգեբանական առումով աջակցության կարիք ունեն, հակառակը, ավելի է խորացնում, ավելի է բարդացնում այդ վիճակից դուրս գալու գործընթացը։
Պետությունն, իհարկե, չի կարող անվերջ հանդուրժել օրենքի խախտումը։ Այսօր վեցերորդ օրն է՝ ապօրինի հանրահավաք է կայանում։ Ոստիկանությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, մինչ այսօր չէր անում մեկ պատճառով՝ ուղղակի ես հորդորում էի համբերատար լինել, փորձել չսրել իրավիճակը, հույս ունենալով, որ վերջապես ողջամտությունը կհաղթի, եւ մարդիկ կսթափվեն, ու, կարծում եմ, վեց օրը բավական է սթափվելու համար։ Մի քիչ կհամբերենք։ Դեռ։ Բայց, կրկնում եմ, այդ համբերությունը վերջ ունի, քանի որ կարող է անվստահության վերաբերմունք ձեւավորվել իրավապահ մարմինների նկատմամբ, որ իբր իրենք չեն կարողանում կարգի հրավիրել օրինազանցներին։
Այդ ուժը կա, այդ հնարավորությունը կա, ուղղակի, կրկնում եմ, մենք գիտակցում ենք, որ նաեւ մոլորված զանգված կա այդ հրապարակում։ Երբ ցուցադրվող կադրերը նայում ես, այնպիսի տպավորություն ես ստանում, որ Թատերական հրապարակում շատ անտաղանդ բեմադրություն է իրականացվում։
-Երեք օր առաջ սկսեցին տեղի ունենալ այլ տարօրինակ իրադարձություններ, Հայաստանում ձերբակալվում են մի շարք մարդիկ, ոմանք նաեւ քաղաքական գործիչներ են։ Այսօրվա մամուլը արդեն գրում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, այսինքն՝ դրանք քաղաքական ձերբակալություններ են։ Ի՞նչ է տեղի ունենում։
-Այո, կան ձերբակալություններ, համապատասխան հաղորդումներ են ներկայացնում ե՛ւ դատախազությունը, ե՛ւ անվտանգության ծառայությունը։
Ես երեք մասի կբաժանեի այս ձերբակալությունները. առաջինը նրանք են, որոնք կապված են զուտ ընտրությունների հետ, բոլոր խախտումները գրանցված են, դուք դրանք կարող եք գտնել ոստիկանության եւ դատախազության սայթերում, եւ այդ խախտումների համար բոլոր պատասխանատու մարդիկ պետք է պատժվեն։ Այդտեղ կան ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներ, ե՛ւ ՀՀԿ ներկայացուցիչներ։
Երկրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր ձերբակալվում են վտանգավոր լինելու պատճառով՝ զենք կրելու համար, եւ այդ ողջ գործընթացում ընդդիմադիր գործիչները, հենց այդ թեկնածուի թիմակիցները ակտիվ շփումներ են ունեցել զինված ջոկատների հետ, ակտիվ փորձում են նրանց ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Դուք գիտեք՝ երկրապահների մի մասն իսկապես ներքաշված էր այդ գործընթացի մեջ։ Կան վետերանների կազմակերպություններ, որոնք եւս ներքաշված են այդ գործընթացի մեջ, եւ պետությունը չի կարող անտեսել այս հանգամանքը։ Երբ Թատերական հրապարակում անվտանգության ծառայության մարմինները գրանցում են զինված մարդկանց, պարտավոր են նաեւ միջոցներ ձեռնարկել՝ վնասազերծելու ուղղությամբ։
Կարող եմ ասել, որ երեկ եւ այսօր լայնածավալ միջոցառումներ ձեռնարկվում են նման խմբերը վնասազերծելու ուղղությամբ։ Բավականաչափ զենք եւ զինամթերք արդեն առգրավված է, մարդիկ ձերբակալված են, եւ դրանք մեր քաղաքացիների անվտանգությունը, անդորրը պաշտպանելուն ուղղված քայլեր են։ Բավական լուրջ քանակներ են եւ բավական վտանգավոր մարդկանց ներգրավվածությամբ։
Մարդկանց երրորդ խումբը նրանք են, ովքեր այսօր հրահրում են նման իրավիճակ, որոնք արդեն վեց օր թքած ունեն օրենքի վրա, շարունակում են կազմակերպել ապօրինի հանրահավաքներ եւ երթեր։ Մենք պարտավոր ենք պաշտպանել այլ քաղաքացիների իրավունքները. միայն իրենք չեն Երեւան քաղաքում։ Շրջակա շենքերից հարյուրավոր բողոքներ են հնչում։ Երեք խմբերից ավելի մեծ ծավալն այն խումբն է, որն ուղղակի սպառնալիք է մեր քաղաքացիների եւ մեր քաղաքական կայունության համար։ Խոսքը զինված մարդկանց մասին է։
-Այդուհանդերձ՝ ցանկացած ընտրության ամենալուրջ խնդիրը մնում է հասարակության բեւեռացվածությունը։ Ի վերջո՝ հասարակությունն ընտրության արդյունքում բաժանվում է առնվազն երկու մասի, մեր դեպքում՝ հնարավոր է նաեւ մի քանի մասերի, եւ ընտրությունն ավարտելուց հետո ամենակարեւոր խնդիրն այդ բեւեռացվածության մեղմումն է, եթե վերացնելը հնարավոր չէ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։
-Հայաստանն ունի նորընտիր նախագահ, որը հայտարարել է, որ ինքը ողջ ժողովրդի նախագահն է, ոչ թե միայն իր օգտին քվեարկողների։ Եւ սա է նաեւ ենթադրում սահմանադրությունը։
Ես կասկած չունեմ, որ նա իր տեսակով, իր մոտեցումներով հենց այդպիսի նախագահ է լինելու։ Իհարկե, գուցե նաեւ պետք է ավելի ակտիվ միջոցառումներ ձեռնարկել այդ բեւեռացված քաղաքական դաշտը մեղմելու ուղղությամբ։ Կարծում եմ, դա կարվի, բայց ծայրահեղական դրսեւորումները պետք է չեզոքացնել։ Մենք տարբեր կարգի միջոցառումներ ենք պլանավորում ապագայում իրականացնելու համար, եւ կարծում եմ՝ երբ ձեւավորվի նոր կառավարությունը, մարդիկ կտեսնեն, որ հաղթած նախագահը պատրաստակամ է կառավարության գործունեության մեջ ներգրավել ավելի լայն շրջանակներ, քան ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն։ Դա լինելու է առաջին ազդակը բոլորի համար, որ կառավարման գործընթացում ավելի լայն շրջանակներ ներգրավելու պատրաստակամություն ընտրված նախագահն ունի, եւ, իհարկե, մենք նաեւ հասարակության կողմից համապատասխան գնահատական ենք ակնկալում այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը։
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Դա քսան տարի առաջ էր։ ԽՍՀՄ-ում՝ մի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Եկել է դիրքորոշվելու պահը
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած երկու տարբեր հանրահավաքներում Հայաստանի երրորդ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի եւ նրա հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներն ...ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 4
Բարեւ Նազիկ ջան։ Գյուղում ինչ կա-չկա, ոնց եք, էրեխեքը լսո՞ւմ են քեզ, լա՞վ են իրանց պահում։ Անասունները ո՞նց են։ Ափսոս, չհասցրի գոմի կտուրը սարքել, բայց ոչինչ, քիչ մնաց՝ հեսա, ասում են, մի քանի օրից հարձակվելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր
Հետընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատել եւ արձագանքում է բոլոր ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՃՇԳՐՏԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Երեւան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով, այսպես ասած, ճշգրտել ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները։
Ներկայացված ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, «Ազատություն» ռադիոկայանը 2008 թվականի փետրվարի 19-ին, հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Եփրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, փետրվարի 26-ի դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: Հիմնավորումն այն է, որ Երեւանում ...ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եւ այսպես, Հայաստանի վարչական դատարանը ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չստացավ
Հայաստանի վարչական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ «Մեդիամաքս» գործակալությանը երեկ ...ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ: Թեման եւ հարցերը բնականաբար կապված էին նախագահական անցած ընտրությունների հետ։
ԿԸՀ քարտուղարի հավաստմամբ, ...ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Հհշական գեներալների դիրիժորությամբ Թատերական հրապարակում շարունակվող հետընտրական վայրիվերումներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
...ՄԻ ՊՂԾԵՔ, ՄԻ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Արդեն բազմիցս է շեշտվել՝ ընտրությունները, նախընտրական եւ հետընտրական ողջ շրջանը անցան ատելության եւ թշնամանքի մթնոլորտում։ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ
Փետրվարի 23-ին եւ 24-ին ոստիկանություն բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ինչպես նաեւ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը կալանավորված ...ՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Ընտրագրավը հետ ստանալու պահանջ ԿԸՀ դեռեւս չի ներկայացրել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս թեկնածուներից եւ ոչ մեկը: Ինչպես երեկ տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրամ ...ԱՄԲՈԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ Թատերական հրապարակում մոլեգնում է լեւոնականների ամբոխը՝ մերթ ավելանալով, մերթ նվազելով չափերով, ամեն օր աղմկոտ երթեր կազմակերպում քաղաքի կենտրոնում։ Որո՞նք են այս ամբոխի հիմնական ...ՄԵՐ ԳԵԲԵԼՍԸ ՁԵՐ ԳԵԲԵԼՍԻՑ ԼԱՎՆ Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Այն, որ Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը կառուցված է ամբոխի զոմբիացման վրա, ակնհայտ է եւ դժվար թե լրացուցիչ ապացույցների կարիք ունի։ Իսկ ինչպիսի՞ մեթոդներ են դրա համար կիրառվում։ Եկեք դիտարկենք դրանցից ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինը այս օրերին հանրապետությունում արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ...3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակը օրերս ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողության հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս տարվա հուլիսից 20 տոկոսով կբարձրանա մշակութային օջախների աշխատողների աշխատավարձը: Ինչպես երեկ նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատրաստվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի առանձին դրվագներին։ ...ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
1«Անօրինական զենքը մշտապես առգրավվել է Հայաստանում, հիմա դրա ծավալներն ավելանում են, եւ աստիճանաբար երկրում պետք է իսպառ բացառվի դրա առկայությունը»,- ասաց երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս.Սարգսյանի, ...ՀՈՒՅՍ ԴԵՌ ԿԱ
Իտալական Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի եվրոպական անդրանիկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին իսկ օրը Հայաստանի մարզիկները հանդիպեցին կատաղի դիմադրության։ Մրցավայր մեկնած կաշվե ձեռնոցի մեր ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ներկայացուցչական կազմով մասնակցելով Համբուրգում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հայ ձյուդոյիստները վերադարձել են 2 բրոնզե պարգեւով։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել մեր թիմի առաջատարներ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում Հայաստանի չեմպիոնի կոչումն են վիճարկում ծանրորդները։ Ավանդույթի համաձայն, առաջինը մրցահարթակը տրամադրվեց աղջիկներին, որոնց պայքարը ավարտվեց առանց լուրջ անակնկալների։ ...ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում տեղի ունեցած շախմատի ձմեռային բաց մրցաշարում վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ) հաղթեց՝ վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից: Այս մրցաշարին մասնակցեց ...Ի՞ՆՉ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեփ. լրտվ. 1
Երեկ հհշական մամուլը ցնծությամբ տեղեկացրեց, թե Թատերական հրապարակում պարելով պատռում են հարթակում կանգնածներին փոխանցվող ՀՀԿ-ի կուստոմսերը։
Այս առիթով Հանրապետական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ
Սեփ.լրտվ.«Մենք շատ հաճախ պատրաստ չենք ո՛չ հանդուրժողականության, ո՛չ երկխոսության, ո՛չ էլ համագործակցության։ Երբեմն համարում ենք, որ մենք բացարձակ ճշմարտության կրողներն ենք։ Միշտ խոսում ենք ժողովրդավարության մասին, ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆՎԵՆ
Ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։
Հայաստանի ...ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ ԿԸՀ-ի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ, ամբողջ Հայաստանում տեղաբաշխված 1923 ընտրատեղամասերից 1506-ի պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները (ներառյալ՝ «Ժառանգություն» կուսակցության ...ԴԻՄԵԼ Է ՍԴ
Նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված վեճով Սահմանադրական դատարանը երեկ ստացել է մեկ դիմում: Դատարան է դիմել նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ ԿԸՀ-ի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին -Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...
ՄԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԵՐ ՏԱԼ
Սեփ.լրտվ.ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀԱՆՃԱՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՈՒԵՖԱ-Ն ԴԵՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԵՅԽԵՐԻՆ
ԱՅԴՔԱՆ ՎԱՏԸ ՉԵՆՔ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

