
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
- Հհշական գեներալների դիրիժորությամբ Թատերական հրապարակում շարունակվող հետընտրական վայրիվերումներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

-Ինչո՞վ բացատրել, որ ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանին մասամբ հաջողվեց այստեղից-այնտեղից դիսիդենտներ հավաքագրելով՝ «կազմալուծել-կազմաքանդել» իշխանական բուրգը։
-Չէի ասի, թե հաջողվեց։ Լ.Տեր-Պետրոսյանը, իմ խորին համոզմամբ, ի սկզբանե բոլորովին այլ առաքելությամբ է վերադարձել հրապարակային քաղաքականություն, եւ այն, ինչ այս օրերին կատարվում է Թատերական հրապարակում, միանգամայն տեղավորվում է նրա վերադարձի տրամաբանության մեջ։
Իսկ ընդհանուր առմամբ, չեմ ուզում դրամատիզացնել իրավիճակը, որովհետեւ հետընտրական նման իրավիճակ, եթե հիշում եք, ստեղծվել էր նաեւ 2003թ. նախագահական ընտրություններից հետո, քանզի մեզանում բացարձակապես ձեւավորված չէ քաղաքակիրթ պարտության մշակույթը։ Այսօր պարտվողը հրաժարվում է ընդունել իր պարտությունը եւ չնայած պարբերաբար հայտարարում են, թե իրենք գնալու են բացառապես օրինական ճանապարհով, սակայն ագրեսիայի, ատելության եւ վրեժխնդության մեջ ես ոչ մի օրինականություն չեմ տեսնում։
Ավելին՝ ողջ այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ փորձ է արվում պառակտել հասարակությունը, ժողովրդին բաժանել թշնամական ճամբարների։ Ինձ մտահոգողը բացառապես այն ատելությունն է, որը գիտակցաբար եւ հետեւողականորեն ներարկվում է հանրության մի հատվածին՝ նրան տրամադրելով ժողովրդի մեկ այլ հատվածի դեմ։ Ինքս քվեարկել եմ Սերժ Սարգսյանի օգտին, բայց երբեք ատելությամբ եւ թշնամանքով չեմ լցված այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց ձայնը տվել են մյուս թեկնածուներին։ Ուղղակի զարհուրելի է այն կույր ատելությունն ու ագրեսիան, որով հրապարակում հավաքվածները վերաբերվում են ցանկացած մեկին, որը չի ընտրել իրենց թեկնածուին։ Դրանից իսկապես աղանդավորության հոտ է գալիս. միայն փակ «սեկտայի» անդամը կարող է դիմացինին ատել միայն նրա համար, որ համամիտ չէ իր հայացքներին։
Կրկնում եմ, ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին, բայց ես հարգում եմ ե՛ւ Վազգեն Մանուկյանի ընտրողին, ե՛ւ Արտաշես Գեղամյանի ընտրողին, ե՛ւ նրանց, ովքեր քվեարկել են Արթուր Բաղդասարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Տիգրան Կարապետյանի, մյուսների օգտին։ Մինչդեռ Ազատության հրապարակից լսում ես, որ ով այդ հրապարակում չէ, նա ազգի տականքն է։ Ժողովրդին պառակտելու ավելի վտանգավոր բանաձեւ երեւի թե դժվար էր գտնել։
Ի վերջո, եթե իրենք իսկապես համոզված են, որ եղել են լուրջ ընտրակեղծիքներ, դրանք բողոքարկելու քաղաքակիրթ ճանապարհներ կան. կարող են իրենց անհամաձայնությունը ձեւակերպել իրավական կարգով, այլ ոչ թե ատելությունը դարձնել դրոշ եւ շրջապատում թշնամանքի համաճարակ տարածել։
-Նախկին նախագահի հանրահավաքային ակտիվն առավել քան երբեւէ ագրեսիվ է եւ վճռական՝ «մինչեւ վերջ գնալու» իր նկրտումներում։ Իշխանությունն ի՞նչ պետք է կամ ի՞նչ կարող է հակադրել տերպետրոսյանական առճակատման մարտավարությանը՝ հանրությանը պարտադրված այս «մեծ դիմակայությունից» նվազագույն կորուստներով դուրս գալու համար։
-Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Սերժ Սարգսյանը, ըստ էության, պատասխանեց այդ հարցին՝ ասելով, որ պատրաստ է երկխոսության բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ Վարչապետի ելույթը հանդուրժողականության կոչ էր, մրցակիցներին ուղղված համագործակցության ձեռք, եւ բոլոր նրանք, որոնց նպատակը ազնիվ է, եւ ովքեր չեն առաջնորդվում կազմաքանդելու մղումով, վստահ եմ, արձագանքելու են այդ կոչին։ Ի դեպ, որքան տեղյակ եմ, նախագահի որոշ թեկնածուներ արդեն իսկ արձագանքել են Սերժ Սարգսյանի կոչին՝ բարձր գնահատելով նորընտիր նախագահի բարի կամքի արտահայտությունը։
Իսկ նրանք, ովքեր չեն ընդունի իշխանության երկխոսության առաջարկը՝ դա բացառապես իրենց գործն է։ Ինչը, իհարկե, չի նշանակում, թե երկխոսության առաջարկը մերժողները իրենց կարող են վեր դասել օրենքներից ու սեփական հրովարտակները հռչակել։ Ի վերջո, նրանք, ովքեր այսօր փորձում են ամեն ինչ կազմաքանդել, եղել են իշխանություն ու հրաշալի գիտեն, որ իշխանությունը ունի բավարար ռեսուրս օրենքն ու օրինականությունը պաշտպանելու համար։
Այդուհանդերձ, կրկնում եմ, ամենավտանգավորն այն է, որ հասարակության թեկուզ փոքր, սակայն մի հատվածի մեջ ատելության այնպիսի լիցք են փորձում ներարկել, որը իսկապես ցավալի է։ Որովհետեւ մի բան հստակ է՝ չարությունն ու ատելությունը տանում են դեպի փակուղի։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Դա քսան տարի առաջ էր։ ԽՍՀՄ-ում՝ մի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Եկել է դիրքորոշվելու պահը
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած երկու տարբեր հանրահավաքներում Հայաստանի երրորդ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի եւ նրա հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներն ...ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 4
Բարեւ Նազիկ ջան։ Գյուղում ինչ կա-չկա, ոնց եք, էրեխեքը լսո՞ւմ են քեզ, լա՞վ են իրանց պահում։ Անասունները ո՞նց են։ Ափսոս, չհասցրի գոմի կտուրը սարքել, բայց ոչինչ, քիչ մնաց՝ հեսա, ասում են, մի քանի օրից հարձակվելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր
Հետընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատել եւ արձագանքում է բոլոր ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՃՇԳՐՏԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Երեւան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով, այսպես ասած, ճշգրտել ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները։
Ներկայացված ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, «Ազատություն» ռադիոկայանը 2008 թվականի փետրվարի 19-ին, հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Եփրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, փետրվարի 26-ի դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: Հիմնավորումն այն է, որ Երեւանում ...ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եւ այսպես, Հայաստանի վարչական դատարանը ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չստացավ
Հայաստանի վարչական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ «Մեդիամաքս» գործակալությանը երեկ ...ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ: Թեման եւ հարցերը բնականաբար կապված էին նախագահական անցած ընտրությունների հետ։
ԿԸՀ քարտուղարի հավաստմամբ, ...ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Հհշական գեներալների դիրիժորությամբ Թատերական հրապարակում շարունակվող հետընտրական վայրիվերումներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
...ՄԻ ՊՂԾԵՔ, ՄԻ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Արդեն բազմիցս է շեշտվել՝ ընտրությունները, նախընտրական եւ հետընտրական ողջ շրջանը անցան ատելության եւ թշնամանքի մթնոլորտում։ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ
Փետրվարի 23-ին եւ 24-ին ոստիկանություն բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ինչպես նաեւ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը կալանավորված ...ՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Ընտրագրավը հետ ստանալու պահանջ ԿԸՀ դեռեւս չի ներկայացրել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս թեկնածուներից եւ ոչ մեկը: Ինչպես երեկ տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրամ ...ԱՄԲՈԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ Թատերական հրապարակում մոլեգնում է լեւոնականների ամբոխը՝ մերթ ավելանալով, մերթ նվազելով չափերով, ամեն օր աղմկոտ երթեր կազմակերպում քաղաքի կենտրոնում։ Որո՞նք են այս ամբոխի հիմնական ...ՄԵՐ ԳԵԲԵԼՍԸ ՁԵՐ ԳԵԲԵԼՍԻՑ ԼԱՎՆ Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Այն, որ Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը կառուցված է ամբոխի զոմբիացման վրա, ակնհայտ է եւ դժվար թե լրացուցիչ ապացույցների կարիք ունի։ Իսկ ինչպիսի՞ մեթոդներ են դրա համար կիրառվում։ Եկեք դիտարկենք դրանցից ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինը այս օրերին հանրապետությունում արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ...3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակը օրերս ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողության հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս տարվա հուլիսից 20 տոկոսով կբարձրանա մշակութային օջախների աշխատողների աշխատավարձը: Ինչպես երեկ նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատրաստվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի առանձին դրվագներին։ ...ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
1«Անօրինական զենքը մշտապես առգրավվել է Հայաստանում, հիմա դրա ծավալներն ավելանում են, եւ աստիճանաբար երկրում պետք է իսպառ բացառվի դրա առկայությունը»,- ասաց երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս.Սարգսյանի, ...ՀՈՒՅՍ ԴԵՌ ԿԱ
Իտալական Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի եվրոպական անդրանիկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին իսկ օրը Հայաստանի մարզիկները հանդիպեցին կատաղի դիմադրության։ Մրցավայր մեկնած կաշվե ձեռնոցի մեր ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ներկայացուցչական կազմով մասնակցելով Համբուրգում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հայ ձյուդոյիստները վերադարձել են 2 բրոնզե պարգեւով։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել մեր թիմի առաջատարներ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում Հայաստանի չեմպիոնի կոչումն են վիճարկում ծանրորդները։ Ավանդույթի համաձայն, առաջինը մրցահարթակը տրամադրվեց աղջիկներին, որոնց պայքարը ավարտվեց առանց լուրջ անակնկալների։ ...ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում տեղի ունեցած շախմատի ձմեռային բաց մրցաշարում վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ) հաղթեց՝ վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից: Այս մրցաշարին մասնակցեց ...Ի՞ՆՉ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեփ. լրտվ. 1
Երեկ հհշական մամուլը ցնծությամբ տեղեկացրեց, թե Թատերական հրապարակում պարելով պատռում են հարթակում կանգնածներին փոխանցվող ՀՀԿ-ի կուստոմսերը։
Այս առիթով Հանրապետական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ
Սեփ.լրտվ.«Մենք շատ հաճախ պատրաստ չենք ո՛չ հանդուրժողականության, ո՛չ երկխոսության, ո՛չ էլ համագործակցության։ Երբեմն համարում ենք, որ մենք բացարձակ ճշմարտության կրողներն ենք։ Միշտ խոսում ենք ժողովրդավարության մասին, ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆՎԵՆ
Ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։
Հայաստանի ...ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ ԿԸՀ-ի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ, ամբողջ Հայաստանում տեղաբաշխված 1923 ընտրատեղամասերից 1506-ի պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները (ներառյալ՝ «Ժառանգություն» կուսակցության ...ԴԻՄԵԼ Է ՍԴ
Նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված վեճով Սահմանադրական դատարանը երեկ ստացել է մեկ դիմում: Դատարան է դիմել նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ ԿԸՀ-ի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին -Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...
ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՀՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԲՆԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ
ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎՃՌԱՀԱՏՄԱՆ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ «ԱՄԵՆԱՎՃՌԱԿԱՆԸ»
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ս.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

