
ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
- Եւ այսպես, Հայաստանի վարչական դատարանը ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չստացավ

Հայաստանի վարչական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ «Մեդիամաքս» գործակալությանը երեկ տված հարցազրույցում նշել է, որ փետրվարի 27-ին, ժամը 14։00-ի դրությամբ, դատարանը 135 ընտրական տեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չի ստացել։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի ժամը 14-ը հայցեր ներկայացնելու վերջնաժամկետն էր։
Այսպիսով, նկատի ունենալով «Մեդիամաքսի» հաղորդած տեղեկատվությունը, նախ` արձանագրենք, որ նախագահի նախկին թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը եւ նրա շտաբը կամ ընդունել են վերահաշվարկի արդյունքները եւ որեւէ անհամաձայնություն, բողոքարկման հիմք չունեն այդ կապակցությամբ ընտրական հանձնաժողովների գործողությունների վերաբերյալ, կամ էլ անտեսելով, շրջանցելով օրենսդրությամբ նախատեսված բողոքարկման ճանապարհը, ընտրել են պայքարի հակասահմանադրական, անօրինական ուղին։ Միանշանակ է, որ այս վերջին դեպքում նրանք կանգնելու են փակուղու առջեւ՝ կանխատեսելի եւ անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ։
Երկրորդ արձանագրումը կապված է Ա.Բաղդասարյանի հետ. եթե նա, չնայած առկա իրավական լծակներին, օրենսդրությամբ ընձեռված հնարավորությանը, սահմանված կարգով չի բողոքարկել ընտրական հանձնաժողովների գործողությունները, հետեւությունն այս դեպքում առայժմ մեկն է. նա հասկացել եւ ընդունել է, որ վերահաշվարկ պահանջող իր կամ իր անունից ներկայացված մյուս դիմումները (բացառությամբ՝ վերահաշվարկի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակի ավարտի պատճառով չբավարարված 4-ի) անհիմն են կամ չեն համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին։
Անդրադառնանք Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա վստահված անձանց գործողություններին եւ անգործությանը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուները, նրանց վստահված անձինք եւ ընտրական հանձնաժողովի անդամները, որոնք հատուկ կարծիք են ներկայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իրավունք ունեին ձայների վերահաշվարկի վերաբերյալ դիմում ներկայացնել մինչեւ քվեարկության հաջորդ օրվա (տվյալ պարագայում՝ 2008թ. փետրվարի 20-ի) ժամը 14։00-ն։
Չնայած Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի կողմից փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացված այն սուտ տեղեկատվությանը, թե իրենց կողմից վերահաշվարկի պահանջով 300 դիմում է ներկայացվել, սակայն ընդամենը մեկ-երկու ընտրատեղամասի ձայների վերահաշվարկ է կատարվել, ԿԸՀ-ի քարտուղար Աբրամ Բախչագուլյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտնեց ճշմարտությունը:
Նրա հավաստմամբ, Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14։00-ն ստացվել է վերահաշվարկի վերաբերյալ եւ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանող ընդամենը 81 դիմում, որոնցից 62-ը բավարարվել է, այսինքն՝ 62 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկ է կատարվել։
Մնացած 19-ի հիմքով վերահաշվարկը չի իրականացվել Ընտրական օրենսգրքի սահմանված ժամկետի սպառվելու պատճառով։ Մյուս դիմումները վերահաշվարկի հիմք չընդունելու կապակցությամբ, ինչպես նշեցինք, որեւէ դիմում-բողոք (հայց) Վարչական դատարան չի ներկայացվել։
Ավելին. ինչպես Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքում, 2008թ. նախագահական ընտրություններին իրականում մասնակցել է 1100000 մարդ, մինչդեռ պաշտոնապես ներկայացվել է 1640000, այսինքն՝ մնացած ավելի քան 500000 քվեաթերթիկը կեղծիքով լրացվել եւ օգտագործվել է (կարելի է հասկանալ, թե հօգուտ ում նկատի ուներ)։
Դե, եթե խոսքը իրականում ընտրողների կողմից չլրացված, բայց կեղծիքով օգտագործված 540000 քվեաթերթիկի մասին է, ապա պարզ է, որ ընտրատեղամասային հանձնաժողովներում Լ.Տեր-Պետրոսյանին պաշտոնապես սատարող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, լինելով այդ նույն հանձնաժողովների անդամներ, պարզապես չէին ստորագրի ընտրությունների արդյունքներն արտահայտող արձանագրությունները։
Մինչդեռ ամբողջ Հայաստանում առկա տեղամասային ընտրական 1923 հանձնաժողովից 1506-ի պարագայում «Ժառանգության» ներկայացուցիչները նույնպես ստորագրել են նշված արձանագրությունը։ Ավելին՝ 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովից միայն 77-ի պարագայում է, որ «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները, տվյալ հանձնաժողովի արձանագրությունը չստորագրելով, չեն համաձայնել ընտրությունների արդյունքներին կամ կասկածի տակ են դրել ընտրությունների եւ ձայների հաշվառման օրինականությունը։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Դա քսան տարի առաջ էր։ ԽՍՀՄ-ում՝ մի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Եկել է դիրքորոշվելու պահը
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած երկու տարբեր հանրահավաքներում Հայաստանի երրորդ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի եւ նրա հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներն ...ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 4
Բարեւ Նազիկ ջան։ Գյուղում ինչ կա-չկա, ոնց եք, էրեխեքը լսո՞ւմ են քեզ, լա՞վ են իրանց պահում։ Անասունները ո՞նց են։ Ափսոս, չհասցրի գոմի կտուրը սարքել, բայց ոչինչ, քիչ մնաց՝ հեսա, ասում են, մի քանի օրից հարձակվելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր
Հետընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատել եւ արձագանքում է բոլոր ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՃՇԳՐՏԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Երեւան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով, այսպես ասած, ճշգրտել ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները։
Ներկայացված ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, «Ազատություն» ռադիոկայանը 2008 թվականի փետրվարի 19-ին, հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Եփրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, փետրվարի 26-ի դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: Հիմնավորումն այն է, որ Երեւանում ...ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եւ այսպես, Հայաստանի վարչական դատարանը ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չստացավ
Հայաստանի վարչական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ «Մեդիամաքս» գործակալությանը երեկ ...ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ: Թեման եւ հարցերը բնականաբար կապված էին նախագահական անցած ընտրությունների հետ։
ԿԸՀ քարտուղարի հավաստմամբ, ...ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Հհշական գեներալների դիրիժորությամբ Թատերական հրապարակում շարունակվող հետընտրական վայրիվերումներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
...ՄԻ ՊՂԾԵՔ, ՄԻ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Արդեն բազմիցս է շեշտվել՝ ընտրությունները, նախընտրական եւ հետընտրական ողջ շրջանը անցան ատելության եւ թշնամանքի մթնոլորտում։ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ
Փետրվարի 23-ին եւ 24-ին ոստիկանություն բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ինչպես նաեւ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը կալանավորված ...ՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Ընտրագրավը հետ ստանալու պահանջ ԿԸՀ դեռեւս չի ներկայացրել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս թեկնածուներից եւ ոչ մեկը: Ինչպես երեկ տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրամ ...ԱՄԲՈԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ Թատերական հրապարակում մոլեգնում է լեւոնականների ամբոխը՝ մերթ ավելանալով, մերթ նվազելով չափերով, ամեն օր աղմկոտ երթեր կազմակերպում քաղաքի կենտրոնում։ Որո՞նք են այս ամբոխի հիմնական ...ՄԵՐ ԳԵԲԵԼՍԸ ՁԵՐ ԳԵԲԵԼՍԻՑ ԼԱՎՆ Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Այն, որ Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը կառուցված է ամբոխի զոմբիացման վրա, ակնհայտ է եւ դժվար թե լրացուցիչ ապացույցների կարիք ունի։ Իսկ ինչպիսի՞ մեթոդներ են դրա համար կիրառվում։ Եկեք դիտարկենք դրանցից ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինը այս օրերին հանրապետությունում արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ...3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակը օրերս ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողության հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս տարվա հուլիսից 20 տոկոսով կբարձրանա մշակութային օջախների աշխատողների աշխատավարձը: Ինչպես երեկ նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատրաստվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի առանձին դրվագներին։ ...ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
1«Անօրինական զենքը մշտապես առգրավվել է Հայաստանում, հիմա դրա ծավալներն ավելանում են, եւ աստիճանաբար երկրում պետք է իսպառ բացառվի դրա առկայությունը»,- ասաց երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս.Սարգսյանի, ...ՀՈՒՅՍ ԴԵՌ ԿԱ
Իտալական Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի եվրոպական անդրանիկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին իսկ օրը Հայաստանի մարզիկները հանդիպեցին կատաղի դիմադրության։ Մրցավայր մեկնած կաշվե ձեռնոցի մեր ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ներկայացուցչական կազմով մասնակցելով Համբուրգում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հայ ձյուդոյիստները վերադարձել են 2 բրոնզե պարգեւով։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել մեր թիմի առաջատարներ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում Հայաստանի չեմպիոնի կոչումն են վիճարկում ծանրորդները։ Ավանդույթի համաձայն, առաջինը մրցահարթակը տրամադրվեց աղջիկներին, որոնց պայքարը ավարտվեց առանց լուրջ անակնկալների։ ...ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում տեղի ունեցած շախմատի ձմեռային բաց մրցաշարում վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ) հաղթեց՝ վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից: Այս մրցաշարին մասնակցեց ...Ի՞ՆՉ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեփ. լրտվ. 1
Երեկ հհշական մամուլը ցնծությամբ տեղեկացրեց, թե Թատերական հրապարակում պարելով պատռում են հարթակում կանգնածներին փոխանցվող ՀՀԿ-ի կուստոմսերը։
Այս առիթով Հանրապետական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ
Սեփ.լրտվ.«Մենք շատ հաճախ պատրաստ չենք ո՛չ հանդուրժողականության, ո՛չ երկխոսության, ո՛չ էլ համագործակցության։ Երբեմն համարում ենք, որ մենք բացարձակ ճշմարտության կրողներն ենք։ Միշտ խոսում ենք ժողովրդավարության մասին, ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆՎԵՆ
Ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։
Հայաստանի ...ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ ԿԸՀ-ի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ, ամբողջ Հայաստանում տեղաբաշխված 1923 ընտրատեղամասերից 1506-ի պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները (ներառյալ՝ «Ժառանգություն» կուսակցության ...ԴԻՄԵԼ Է ՍԴ
Նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված վեճով Սահմանադրական դատարանը երեկ ստացել է մեկ դիմում: Դատարան է դիմել նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ ԿԸՀ-ի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին -Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՄԱՆԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՄԻՏԻՆԳԸ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
ՀԵՏԵՎԵՆՔ ԱԿԻՄՈՎԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

