
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
- Բարեւ Նազիկ ջան։ Գյուղում ինչ կա-չկա, ոնց եք, էրեխեքը լսո՞ւմ են քեզ, լա՞վ են իրանց պահում։ Անասունները ո՞նց են։ Ափսոս, չհասցրի գոմի կտուրը սարքել, բայց ոչինչ, քիչ մնաց՝ հեսա, ասում են, մի քանի օրից հարձակվելու ենք, իշխանությունը վերցնենք։ Բայց եթե հանկարծ մի քիչ ուշանա գրոհը, շարժման ղեկավարներից մի օրով օտպուսկ կվերցնեմ կգամ։

Նամակի հետ Վալոդին 500 դոլար եմ տվել, որ տա քեզ։ Էդ աշխատավարձս ա՝ 5 օրվա փողն ա։ Գիտես էլի, ոնց պայմանավորվել էինք, ըտենց էլ տալիս են։ Ովքեր գիշեր-ցերեկ դիրքերի վրա են օրական 100 դոլար են ստանում՝ պյուս սնունդը. օրական երեք անգամ լավ հաց են տալիս։
Շատ գոհ եմ։ Մեր վրանը Թումանյան արձանի մոտ ա։ Ամեն ինչով ապահովված ենք։ Բողոքելու տեղ չունենք։ Մենակ տուալետի հարցն ա մի քիչ զոռ։ Բայց էդ էլ կարծես լուծվում ա։ Տղեքով, երբ պետք ա ըլնում, գնում ենք Ազատության հրապարակի կողքի շենքերի պադյեզդները, Կարապի լճի կողմերը։ Խնդիր չի՝ լիքը տեղ կա։
Մնացածը՝ ընդհանուր արտակարգ ա։ Շատ կուզեի էրեխեքին վեկալեիր դու էլ գայիր ըստեղ՝ մի քիչ դուք էլ ուրախանայիք, երգեիք, պարեիք։ Բայց մտածում եմ անասուններին ում հույսին թողնենք։ Էս մեր կողքի վրանում ընտանիքով են մնում՝ Ծաղկահովտից են, դաժե իրանց 4 տարեկան էրեխուն են բերել։ Բա ինչ՝ ձրի սանատորիա ա՝ խի չեն մնա որ։
Ճիշտ ա, շատ գոհ ենք, բայց երեկ տղերքով որոշեցինք շեֆերին ասենք, որ մեր օրավարձը բարձրացնի։ Էջմիածնեցի Հովոն ասում էր՝ հեսա, որ բոյը սկսվի, էլի մենք ենք, չէ՞, առաջին գծում լինելու։ Ուրեմն էսօրվանից ամենաքիչը օրական 150 դոլար պետք ա տան։
Սաղիս զենք են բաժանել, ընենց որ տեղը-տեղին պաշտպանված ենք։ Մեր գնդի հրամանատարը Նիկոլն ա, բայց որ միտինգը սկսվում ա, իրան փոխարինում ա պահպանողականի Միքայելը։ Բայց որ Միքայելը երկար ա մնում հարթակում, հրամանատարությունը հանձնում ա արարատցի երկրապահներից մեկին։
Մինչեւ միտինգը սկսելը մի քանի մանր-մունր գործեր են լինում՝ հանձնարարում են, անում ենք։ Երեկ չէ առաջին օրը ասեցին՝ գնացինք Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» կուսակցական տոմսերը քսերոքս արեցինք, բերեցինք-տվեցինք Նիկոլին։ Չգիտեմ որտեղից էին մի-մի հատ էդ կուսակցությունների ամդամատոմսերից ճարել։ Շատ քանակությամբ բազմացրինք, հետո Լեւոնի շտաբում սարքեցին իսկականի նման տոմսեր։ Նիկոլն էլ երեկվա միտինգի ժամանակ էդ իրանց սարքածներից մի 7-8 հատ ճղեց-գցեց։ Ժողովուրդն էլ իմացավ, թե իսկական են։
Էն օրն էլ հայտարարեցին, որ մեր շարժմանն է միացել 7 պատգամավոր։ Բայց նամարդները հետո հերթով հրաժարվեցին իրենց արած հայտարարությունից։ Չնայած Լեւոնը միշտ էլ, ամեն օր ելույթ ա ունենում ու հույս ա տալիս, ասում ա, որ պետական մեքենան ճաքեր ա տալիս, բայց մեզ միանալուց հետո, պարզվում ա, որ որոշ պաշտոնյաներ վաղուց հեռացված են եղել իրանց պաշտոններից։ Բայց տղերքի դուխը հըլը որ տեղն ա։
Բացի աշխատավարձն ու ուտել-խմելը, արդեն հասցրել ենք ահագին բան հետ գցել։ Մեր կողքի վրաններում մնացողներից մի քանիսը ազատ ժամերին գնում են յառմռկա՝ ման գալու ու արդեն էնտեղից ահագին ապրանք են թռցրել-բերել։ Էդ շոր-մորը, ուրիշ ապրանքները բերում են ու շուտ ուղարկում իրենց գյուղ։ Միտինգի էն թունդ ժամանակ էլ իրանց չեն կորցնում՝ հավաքվածների մոտից փող, հեռախոս, ինչ կարողանում են՝ թռցնում են։ Ընենց որ կողքից էլ ա մի գործ կպնում։
Զարմանում եմ, բայց մալադեց մեր իշխանություններին՝ հըլը որ մեզ նեղություն չեն տալիս։ Էդ ձերբակալությունները՝ հեչ։ Ղեկավարներն ասում են՝ բռնվածները հեսա շատ շուտով ազատության մեջ կլինեն։
Էս վերջին մի քանի օրը գործներս ահագին թեթեւացել ա։ Էլ երթերին չենք մասնակցում։ Միտինգի ժամին, դե արդեն ուսանողների դասերը պրծնում ա, բերում են մարդա 3-4 հազար փող են տալիս ու տանում են երթի։
Ասում ես՝ երբ ենք հարձակվելո՞ւ։ Հըլը հայտնի չէ։ Էն օրը շեֆերի վրանի մոտով անցա՝ տենամ պլան են մշակում։ Ոնց որ թե ուզում են հեռուստաաշտարակը գրավել։ Տղերքից իմանալով, գիտեմ, որ ծրագրված ա գրոհել համ կառավարության շենքը, համ նախագահականը։
Խոսակցություն կա, որ հեսա շուտով Վանոն էլ ա գալու։ Ասում են՝ կարողա գա, նստի հացադուլի ու միջազգային օրենքներով հացադուլավորներին չեն բռնում։ Ում հետ ասես, որ չեմ շփվում։ Էն օրը Բագրատյանին կատակով ասեցի՝ հիշում ես, որ վարչապետ էիր, ասում էիր ինչ պարտադիր ա շաբաթը մի ձու ուտել, ամիսը մի հատ կերեք։ Հիմա հատուցում են, էլի՝ մեզ լավ էլ կերակրում են։ Լեւոնին էլ հարցրի, ասի՝ հիշո՞ւմ ես ինձ, Սարուխան գյուղի դպրոցի ֆիզկուլտի դասատուն եմ, 1996-ին քո շտաբում էի աշխատում՝ ինչքան բյուլետեն լցրի քո համար։ Ասեց՝ բա ոնց չեմ հիշում, Մխիթար ջան։
Մի երկու օր առաջ միտինգի տղերքով ահագին ծիծաղեցինք։ Էն բանտապետ Մուշեղ Սաղաթելյանի ելույթի վրա։ Ասում էր՝ այ ժողովուրդ, որ էսքան լավն էիք, բա ընչի՞ էիք մինչեւ հիմա լըռվել։ Էս որ ասեց-պրծավ՝ էջմիածնեցի Հովոն ասեց՝ էդ ե՞րբ էսքան փող տվիք, մենք էլ չեկանք։ Բա պիտի լըռվեինք՝ հո ձեր ձրի նոքարը չէի՞նք։
Երեկ իրիկվա կողմը մի քիչ նեղվեցինք, ճիշտն ասած։ Տղերքից մեկը Սասունի թիկնապահից իմացել էր, որ տրուբաչը ամեն գիշեր նվագելու համար մի հատ ընենց թիվ ա կրակել, որ էլ չասած։ Արածն ինչ ա՝ մի 20 րոպե ա գալիս, բայց ասում են ահագին փող ա ուզել, ու շեֆերն էլ համաձայնվել են։
Նազիկ ջան, շուտ իմանայի, հենա ախպորդ կասեի, կգար-կփչեր։ Մանավանդ որ էն վերջին մասը արդեն վարժ փչում ա։ Բայց որ Լեւոնը էկավ մեր գյուղ, ախպերդ խայտառակ արեց՝ մինչեւ վերջ չնվագեց, դրա համար ռիսկ չարեցի ասեմ։ Չնայած արդեն քանի օր ա Լեւոնի հետ պարում եմ, բայց մեկ ա, տղերքով-սաղով էլ դիստանցիա ենք պահում իրանից։ Գնդի հրամանատարն ա հրահանգել։
Նազիկ ջան, դե լավ, միտինգը սկսվեց՝ գնացի։ Թարսի պես Լեւոնի նկարն էլ ինձ վստահեցին, որ բռնեմ, բայց չեմ իմանում գիշերը որտեղ թողեցի, կորավ։ Հենց սկսենք գրոհը, մի հատ կծնգացնեմ՝ րոպե ունեմ։ Արխային կացեք։
- Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Քննարկում
Samvel գրել է:
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ heriq che ayspisi hethetutyun eq hraparakum, hetn el lktiabar jnjum eq ayteghi qnnarkumnere ...
Duq grogh cheq (horinogh eq), aveli lav e gnaceq groghi tsoce kam Serzhi tsoce, entegh dzez aveli lav klini ...
Tsaxu araratsner!!!
Bayc yes karogh em anndhat krknel im gratsnere ...
--------------
Tikin (te oriord) Kima - duq shal harust yerevakayutyun (fantazia) uneq, shnorhavorum em dzez, kartsum em aveli lav klini inch vor heqiatayin grqeri vra ashxateq, te che senc manr munur hodvatsnerov eq zbaghvum, axr girq grelov karogh e yerexanerin inch vor banov ogtakar lineq ...
Tikin (te oriord) Kima dzer nman (manr yev xoshor) tsaxu araratsneri patcharov e, vor hay azge dar e dar tarapum e.
Yete yes dzez voravoreci, apa kartsum em duq viravoreciq zhoghovrdi amboghj mi masi, voronq cankanum en azat yev ardar aprel HAYRENIQUM!
---------------
Hayer jan, meknabanutyunnerum mi hayhoyeq, inqe (Kiman) arden votic-glux hayhoyvats e kyanqum mardkutyan mej ...
sveta գրել է:
Tpavorich namak er, bajc karzum em ,te BARZR HONORAR e trvel najev PATVEROV NAMAK GRELU HAMAR...
Ajnuamenajniv, bazmahazar amboxe vstahelov yev yentarkvelov ir aragnordin, marti 2i lujs gishere miajn Levon Ter-Petrosiani hrahange stanaluc heto e crvel. I dep, ajs lure yes Reuters lratvakan zarajutjan egic imaca, kani vor sepakan yerkrum informacia stanaln anhnar e, ajd lure voreve hajkakan kajanov ajdpes el chharordvec.
Yes Levoni yerkrpagu chem, voch el Sergi,SAKAJN CHEI UZI STALINJAN REPRESIANERI u REGIMI GAMANAKNERIN VERADARNAL.Karzum em patverov namak grorn el cher uzena BERIAJI u STALINI orok aprel...
Yete lurg terekatvutjun ek uzum, apa ajcelek
http://www.reuters.com
KANI VOR AZATUTJUN RADIOKAJANE YEVS ZRKVAZ E ANKAX TEREKATVUTJAN HNARAVORUTJUNIC
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Դա քսան տարի առաջ էր։ ԽՍՀՄ-ում՝ մի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Եկել է դիրքորոշվելու պահը
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած երկու տարբեր հանրահավաքներում Հայաստանի երրորդ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի եւ նրա հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներն ...ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 4
Բարեւ Նազիկ ջան։ Գյուղում ինչ կա-չկա, ոնց եք, էրեխեքը լսո՞ւմ են քեզ, լա՞վ են իրանց պահում։ Անասունները ո՞նց են։ Ափսոս, չհասցրի գոմի կտուրը սարքել, բայց ոչինչ, քիչ մնաց՝ հեսա, ասում են, մի քանի օրից հարձակվելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր
Հետընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատել եւ արձագանքում է բոլոր ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՃՇԳՐՏԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Երեւան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով, այսպես ասած, ճշգրտել ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները։
Ներկայացված ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, «Ազատություն» ռադիոկայանը 2008 թվականի փետրվարի 19-ին, հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Եփրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, փետրվարի 26-ի դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: Հիմնավորումն այն է, որ Երեւանում ...ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եւ այսպես, Հայաստանի վարչական դատարանը ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չստացավ
Հայաստանի վարչական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ «Մեդիամաքս» գործակալությանը երեկ ...ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ: Թեման եւ հարցերը բնականաբար կապված էին նախագահական անցած ընտրությունների հետ։
ԿԸՀ քարտուղարի հավաստմամբ, ...ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Հհշական գեներալների դիրիժորությամբ Թատերական հրապարակում շարունակվող հետընտրական վայրիվերումներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
...ՄԻ ՊՂԾԵՔ, ՄԻ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Արդեն բազմիցս է շեշտվել՝ ընտրությունները, նախընտրական եւ հետընտրական ողջ շրջանը անցան ատելության եւ թշնամանքի մթնոլորտում։ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ
Փետրվարի 23-ին եւ 24-ին ոստիկանություն բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ինչպես նաեւ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը կալանավորված ...ՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Ընտրագրավը հետ ստանալու պահանջ ԿԸՀ դեռեւս չի ներկայացրել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս թեկնածուներից եւ ոչ մեկը: Ինչպես երեկ տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրամ ...ԱՄԲՈԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ Թատերական հրապարակում մոլեգնում է լեւոնականների ամբոխը՝ մերթ ավելանալով, մերթ նվազելով չափերով, ամեն օր աղմկոտ երթեր կազմակերպում քաղաքի կենտրոնում։ Որո՞նք են այս ամբոխի հիմնական ...ՄԵՐ ԳԵԲԵԼՍԸ ՁԵՐ ԳԵԲԵԼՍԻՑ ԼԱՎՆ Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Այն, որ Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը կառուցված է ամբոխի զոմբիացման վրա, ակնհայտ է եւ դժվար թե լրացուցիչ ապացույցների կարիք ունի։ Իսկ ինչպիսի՞ մեթոդներ են դրա համար կիրառվում։ Եկեք դիտարկենք դրանցից ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինը այս օրերին հանրապետությունում արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ...3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակը օրերս ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողության հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս տարվա հուլիսից 20 տոկոսով կբարձրանա մշակութային օջախների աշխատողների աշխատավարձը: Ինչպես երեկ նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատրաստվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի առանձին դրվագներին։ ...ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
1«Անօրինական զենքը մշտապես առգրավվել է Հայաստանում, հիմա դրա ծավալներն ավելանում են, եւ աստիճանաբար երկրում պետք է իսպառ բացառվի դրա առկայությունը»,- ասաց երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս.Սարգսյանի, ...ՀՈՒՅՍ ԴԵՌ ԿԱ
Իտալական Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի եվրոպական անդրանիկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին իսկ օրը Հայաստանի մարզիկները հանդիպեցին կատաղի դիմադրության։ Մրցավայր մեկնած կաշվե ձեռնոցի մեր ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ներկայացուցչական կազմով մասնակցելով Համբուրգում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հայ ձյուդոյիստները վերադարձել են 2 բրոնզե պարգեւով։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել մեր թիմի առաջատարներ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում Հայաստանի չեմպիոնի կոչումն են վիճարկում ծանրորդները։ Ավանդույթի համաձայն, առաջինը մրցահարթակը տրամադրվեց աղջիկներին, որոնց պայքարը ավարտվեց առանց լուրջ անակնկալների։ ...ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում տեղի ունեցած շախմատի ձմեռային բաց մրցաշարում վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ) հաղթեց՝ վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից: Այս մրցաշարին մասնակցեց ...Ի՞ՆՉ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեփ. լրտվ. 1
Երեկ հհշական մամուլը ցնծությամբ տեղեկացրեց, թե Թատերական հրապարակում պարելով պատռում են հարթակում կանգնածներին փոխանցվող ՀՀԿ-ի կուստոմսերը։
Այս առիթով Հանրապետական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ
Սեփ.լրտվ.«Մենք շատ հաճախ պատրաստ չենք ո՛չ հանդուրժողականության, ո՛չ երկխոսության, ո՛չ էլ համագործակցության։ Երբեմն համարում ենք, որ մենք բացարձակ ճշմարտության կրողներն ենք։ Միշտ խոսում ենք ժողովրդավարության մասին, ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆՎԵՆ
Ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։
Հայաստանի ...ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ ԿԸՀ-ի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ, ամբողջ Հայաստանում տեղաբաշխված 1923 ընտրատեղամասերից 1506-ի պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները (ներառյալ՝ «Ժառանգություն» կուսակցության ...ԴԻՄԵԼ Է ՍԴ
Նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված վեճով Սահմանադրական դատարանը երեկ ստացել է մեկ դիմում: Դատարան է դիմել նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ ԿԸՀ-ի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին -Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

