
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
- Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա

Դա քսան տարի առաջ էր։ ԽՍՀՄ-ում՝ մի երկրում, որտեղ օրը ցերեկով կատարված Ցեղասպանության, ջարդերի, զանգվածային կոտորածների մասին տեղյակ էին միայն պատմության դասերից կամ հպանցիկ խոսակցություններից, հանկարծ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Սումգայիթ ոչ մեծ քաղաքում գազազած վայրենիները ներխուժել են հայերի տները (նախապես ձեռքներին ունենալով ոչ միայն հասցեները, այլեւ նախօրոք պատրաստած մետաղական մահակներ) եւ անպատիժ հրկիզել են, սպանել, բռնաբարել։ Սկսվել էր փետրվարի 26-ի երեկոյան, շարունակվել 27-ի, 28-ի ողջ գիշերն ու ցերեկը եւ ավարտվել փետրվարի 29-ին, մութն ընկնելուն պես։ Եւ այդ ամենը՝ միլիցիայի գիտությամբ, քաղաքի բնակիչների աչքի առջեւ։
Խորհրդային Միության համար դա իրոք անսպասելի էր։ Ակադեմիկոս Սախարովը հետո պետք է խոստովաներ. «Տեղեկանալով այդ մասին, մենք ա՜խ քաշեցինք»։ Անդրեյ Դմիտրիեւիչը թերեւս առաջինն էր, որ կանխատեսեց ու մարգարեաբար գնահատեց իրավիճակի ողջ վտանգավորությունը, որը կարող էր ահռելի երկրում սկիզբ դնել հրդեհների ու ջարդերի շղթայական ռեակցիային։ Նա առաջինը դատապարտեց «սումգայիթը» կենտրոնական մամուլում՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթում։ Առաջինը հայտնեց այն տեսակետը, որ եթե Կրեմլը ոչ միայն իրավաբանական, այլեւ քաղաքական գնահատական չտա «սումգայիթին», ապա համընդհանուր դժբախտության փոխված այդ անկասելի աղետն անպատճառ կհանգեցնի ԽՍՀՄ փլուզմանը։
Ավա՜ղ, Անդրեյ Դմիտրիեւիչի խոսքերն իրոք մարգարեական դուրս եկան։ Աճում էր մի սերունդ, որը գործնականում ոչինչ չգիտեր անպատիժ կերպով մարդկության դեմ գործված հանցագործության մասին։ Չէ՞ որ «սումգայիթի» անպատժելիությունը երկու տարի անց հանգեցրեց ավելի հրեշավոր հանցագործության, այս անգամ արդեն Բաքվում, եւ հետո էլ դաժան, լայնածավալ պատերազմի՝ Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ։ Մեզանից յուրաքանչյուրի սրտում մնաց միայն անմեղ զոհերի հիշատակը եւ հայ ժողովրդի անամոքելի ողբերգությունը։
Ի լրումն ամենի՝ ադրբեջանցիները, «սումգայիթի» եւ «բաքվի» դահիճներին դասելով սրբերի շարքը, այսօր գլխիվայր շրջելով պատմական փաստերը, ազգային հերոսի աստիճանին են բարձրացրել այն երիտասարդ սպային, որը Բուդապեշտում, կացինը ձեռքին գիշերով ներխուժեց իր քնած գործընկերոջ սենյակ եւ կտրեց նրա գլուխը միայն այն պատճառով, որ հայ էր։ Հոգեբանների կարծիքով, կացինը մարդասպանի ձեռքն էր դրել անպատիժ մնացած «սումգայիթը»։ Եւ նույնը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գործուն կերպով չենք գիտակցել, որ «սումգայիթի» զոհերը ոչ թե վրիժառության են ծարավ, այլ օրենքի հաղթանակի։ Ճիշտ էր Սախարովը, երբ 88 թվականին այցելելով Ղարաբաղ, ասաց. «Դեռ հայտնի չէ, թե ավելի շատ ով է զոհը. նրա՞նք, որոնց սպանեցին, թե՞ նրանք, ովքեր սպանում էին»։
* * *
Սումգայիթում հայկական ջարդերի անսքող կոչեր սկսեցին հնչել 1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյան։ Օրն ուրբաթ էր։ Միայն հետագայում էինք իմանալու, որ Ադրբեջանում հայերի դեմ բոլոր արյունալի գործողությունները ծրագրվում էին բացառապես շաբաթվա վերջին օրերին։ Դա արվում էր նրա համար, որ մեր զանգերը չհասնեին երկրի ղեկավարներին, որոնք, որպես կանոն, արդեն ուրբաթ երեկոյան մեկնում էին իրենց ամառանոցներ։ Ի դեպ, հետագայում բոլոր խոշորածավալ գործողությունները, ելնելով «սումգայիթի» փորձից, Ադրբեջանի ղեկավարությունը ծրագրում եւ իրագործում էր միմիայն կուսակցական եւ խորհրդային իշխանությունների գիտությամբ։ Հենց ողբերգական իրադարձությունների նախօրեին էր, որ նոր ցեղասպանության կազմակերպիչներն ու գաղափարախոսները, բացի այլ, զուտ ազգայնամոլական կարգախոսներից, բարձրաձայն գոռում էին. «Հայե՛ր, հեռացեք ձեր խղճուկ Հայաստան», «Մաքրե՛նք Սումգայիթը հայերից»։ Հռետորները հայտարարում էին, թե ադրբեջանցիները քաղաքը կառուցել են ադրբեջանցիների համար, իսկ այսօր այդ շինարարներն ապրում են ողորմելի բարաքներում։ Այո, արդեն կարող էին ազատվել նրանցից, ովքեր 40-ականների վերջին եւ 50-ականների սկզբին ղարաբաղյան գյուղերից եկել էին այն փոքրիկ բնակավայրը, որը գտնվում էր Բաքվից երեսուն կիլոմետր հեռու, Սումգայիթ գետի գետաբերանի մոտ։
Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը Սումգայիթում ապրում էր հինգ հազար մարդ։ Եւ դժվար թե այն ժամանակ որեւէ մեկն իմանար, որ տասը տարի անց այդ բնակավայրն ընդգրկվելու էր «կոմունիզմի մեծ կառույցների» ցանկում։ Մինչ այն, երբ Արցախում առաջին անգամ լսեցինք Սումգայիթի մասին, ամենահայտնի «մեծ կառույցը» Մինգեչաուրի ՀԷԿ-ն էր։ Պատերազմից անմիջապես հետո Բաքվից սկսեցին հաճախ Արցախ գալ անձինք, որոնց առաքելությունն էր երիտասարդությանը հրապուրել դեպի նոր աշխատանքային ճակատ՝ կոչ անելով «մարտական մեդալներին» ավելացնել նաեւ «աշխատանքի մեդալներ»։ Հայկական ինքնավար մարզի 150 հազար կազմող բնակչությունից 45 հազար մարդ էր մեկնել ռազմաճակատ, որոնց կեսն ընկել էր քաջի մահով։ Ղարաբաղյան գյուղերում փեսացուների անհավատալի պակաս կար։ Ժողովրդագրական այդ ողբերգական խորապատկերի վրա, հետպատերազմյան սովի պայմաններում շատ տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ զորացրված ռազմաճակատայիններ ու անմորուս պատանիներ, սկսեցին ապրուստ վաստակելու համար մեկնել Մինգեչաուր, հետո էլ Սումգայիթ։
Բնակչության հերթական մարդահամարը, որ տեղի ունեցավ 1959 թվականին, ցույց տվեց, որ գյուղը վերաճել է քաղաքի, որտեղ բնակվում էր արդեն 50 հազար մարդ, իսկ 1970 թվականի հաջորդ մարդահամարի տվյալներով՝ 125 հազար։ Թերթերը գրում էին, թե «Սումգայիթի շինարարների աշխատանքային լեզուն հայերենն է»։ Հանրապետական «Օրվա նորություններով» մշտապես ցուցադրում էին սյուժեներ հայկական ընտանիքների ուրախ ու աղմկոտ բնակարանամուտների մասին։ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարները երկու նպատակ էին հետապնդում. կառուցել բուռն զարգացող քաղաք, որը շատ շուտով Բաքվից հետո երկրորդ տեղն էր գրավելու արդյունաբերական համալիրում եւ աննկատ իրագործել Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավար մարզի բնիկ բնակչության ամենաիսկական էթնիկ զտում։
1988 թվականի փետրվարի դրությամբ Սումգայիթում ապրում էր ավելի քան 20 հազար հայ։ Ըստ էության՝ նրանք բոլորն էլ ծնունդով Արցախից էին։ Հավատալով շռայլ խոստումներին եւ հեքիաթներին, թե իրենց համար «արեւի քաղաք» են կառուցելու, հայերն իրենց նվիրաբերեցին Սումգայիթին։ Իսկ 1988 թվականի փետրվարի 26-ին իրենց աչքերին ու ականջներին չէին հավատում, թե հայկական ջարդերն իրագործվում են պետական քաղաքականության մակարդակով, քանզի ցույցերի մասնակիցների մեջ էին նաեւ քաղաքի ղեկավարները։ Եւ իհարկե, նրանց մտքով էլ չէր անցնի, որ սկիզբ առնող կոտորածի մասին, սթափ դատելով, տեղյակ էր նաեւ ինքը՝ Գորբաչովը։
Հենց փետրվարի 26-ին էր, որ Մոսկվայում, առավոտյան ժամը 10-ին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովը իր առանձնասենյակում ընդունեց Սիլվա Կապուտիկյանին եւ ինձ՝ ղարաբաղյան իրադարձությունների կապակցությամբ։ Միութենական հանրապետությունից եկած գրողների ընդունելությունն այդքան բարձր մակարդակով արդեն ինքնին աննախադեպ երեւույթ էր։ Եւ տեղի ունեցավ, քանզի պատճառն ու առիթը նույնպես աննախադեպ էին։ Կատակ բան չէ, արդեն երկու շաբաթ անընդմեջ բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում ԼՂԻՄ-ում եւ Հայաստանում։ Իսկ Երեւանում ցուցարարների թիվը հասել էր կես միլիոնի։ Թվում էր, թե աշխարհի հզորագույն տերություններից մեկի ղեկավարը պետք է մեզ լսելուց հետո հարց տար ինքն իրեն, թե ի՞նչ անել, որպեսզի չճնշեն հուսահատության հասցված հայերին։ Բայց դրա փոխարեն նա ասաց. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող 207 հազար հայերի ճակատագրի մասին»։ Ես հասկացա, որ աշխատասենյակի տերը բոլորովին էլ պատահաբար չտվեց այդ կոնկրետ թիվը, չկլորացրեց այն, ասենք՝ «200 հազար»-ի։ Ո՛չ, նշեց հենց 207 հազարը։ Նման թիվն ամուր մտապահվում է, եթե ինքդ ես կարդում այն։ Անկասկած, Բաքվից ստացված զրպարտագրերում, բացի ամենայնից, ընդգծված էր եղել նաեւ շանտաժող միտքն այն մասին, որ իրենց մայրաքաղաքում ապրում են 207 հազար հայեր, որոնց ադրբեջանցիները կկոտորեն։
1988 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան Հայաստանի Կոմկուսի կենտկոմ հրավիրվեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչներ»։ Հեռախոսով հայտնել էին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել հենց իր՝ Գորբաչովի կողմից գործուղված կուսակցական բարձրագույն աշխատողներ Դոլգիխը եւ Լուկյանովը։ Հանդիպումը տեղի ունեցավ Կենտկոմի առաջին քարտուղար Կ.Դեմիրճյանի աշխատասենյակում։ Առույգ, առանց նախաբանի իր խոսքն սկսեց քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Դոլգիխը. «Դե, ի՞նչ, հասա՞ք ձեր նպատակին։ Երեկ չէ առաջին օրը Սումգայիթում սկսվել են անկարգություններ, որոնց հետեւանքով կան մարդկային զոհեր։ Մոտ քսան մարդ սպանված է, տասներկուսը՝ բռնաբարված։ Հրկիզվել, թալանվել ու կողոպտվել է ավելի քան երկու հարյուր բնակարան։ Վառվել են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ»։
Հանդիպմանը ներկա, Ղարաբաղյան շարժման ամենահեղինակավոր եւ ակտիվ գործիչներից մեկը՝ Իգոր Մուրադյանը, ասաց. «Մեր ասածն էլ դա է։ Չի կարելի ժողովրդի ճակատագիրը հանձնել անսանձ ու վայրի գազանների իշխանությանը, որոնք ունակ են միայն կոտորածների ու ցեղասպանության եւ ոչ թե խաղաղ ցույցերի՝ Գորբաչովի դիմանկարներով ու վերակառուցման կարգախոսներով։ Ստեղծված իրավիճակում ստիպված եք լինելու Ղարաբաղը վերցնել Մոսկվայի պաշտպանության տակ»։
Նույն օրն իսկ սկսեցին Երեւան հասնել Սումգայիթի փախստականները։ Երեկոյան մենք իմացանք 20-րդ դարի հերթական ցեղասպանության բազմաթիվ մանրամասներ։ 72 ժամ անընդմեջ, երեք օր ու գիշեր իրագործվել էր հայերի մի այնպիսի ցեղասպանություն, ինչպես 1915 թվականին Օսմանյան կայսրությունում։ Ոչնչացրել, ողջ-ողջ այրել, բռնաբարել ու թալանել էին՝ բացառապես էթնիկական հատկանիշներից ելնելով։ Իսկ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը 1988 թվականի հուլիսի 18-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում ողջ երկրով մեկ հայտարարեց, թե «Սումգայիթի ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե զորքերը չուշանային երեք ժամով»։
Ինչի՞ վրա էր հույսը դրել Գորբաչովը, երբ այդքան բացորոշ ու անամոթաբար ստում էր։ Իմ տրամադրության տակ կա մի փաստաթղթի պատճենը «Հույժ գաղտնի» վերտառությամբ։ Այն վերնագրված է՝ «ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի 1988 թվականի փետրվարի 29-ի նիստի ելույթների աշխատանքային արձանագրություն։ Մեկ օրինակից»։ Այդ նիստում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդիրը։ Միաժամանակ, այսպես ասած, հընթացս, խոսակցություն է գնում Սումգայիթի մասին, որտեղ արդեն երրորդ օրն է շարունակվում են ջարդերը։ Բայց, դատելով ռեպլիկներից, քաղբյուրոյի անդամները, անդամության թեկնածուները, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարները, որոնք, իհարկե, լսել են սումգայիթյան սպանդի մասին, դեռեւս իրավիճակի տերը չեն։ Եւ այնժամ գլխավոր քարտուղար Գորբաչովը, իրեն դնելով պրոֆեսիոնալ իրավաբանի տեղ, որը լավ գիտե, որ «Աստված մանրուքներում է», դիմում է մարշալ Յազովին. «Պատմի՛ր, Դմիտրի Տիմոֆեեւիչ, թե ինչպես են սպանում»։ «Երկու կանանց կուրծքն են կտրել, մեկի գլուխը։ Մի աղջկա մաշկահան են արել։ Ահա այդպիսի վայրենություն։ Որոշ կուրսանտներ, այդ բաները տեսնելով, ուշաթափվում էին»։
Ես պատկերացրի, թե ինչպես են հանգիստ ու հարմարավետ տեղավորված փափուկ բազկաթոռներին, արծաթե գավաթակալների մեջ դրված բյուրեղապակե բաժակներով թեյ խմում այն մարդիկ, որոնց ռետուշված դիմանկարները՝ առանց աչքատակի պարկերի ու խորը կնճիռների կախված էին ահռելի երկրի հրապարակներում ու շենքերի պատերին, աշխատասենյակներում ու ակումբներում։ Եւ իմանալով այն մասին, որ կուրսանտները տեսածից ուշագնաց են լինում, թոթվում են ուսերը։ Ասել կուզի՝ այս ի՜նչ թույլ սերունդ է աճում։ Համենայն դեպս նրանցից ոչ ոք զայրույթ չարտահայտեց։ Իսկ արձանագրությունը դեռեւս սղագրված, «աշխատանքային» օրինակն է։ Այսինքն՝ դեռ ոչ ոք չի հասցրել այն մաքրել, խմբագրել, ինչ-որ մեկի ռեպլիկը հանել։
Այնինչ կարող էին մարշալ Յազովին գոնե հարցնել, թե ով էր այն կինը, որի կուրծքն են կտրել, ում գլուխն են կտրել, ում մաշկն են հանել։ Չէ՞ որ դրանք կոնկրետ մարդիկ էին, իրենց երկրի քաղաքացիները։ Ես համոզված եմ, որ դեռ այն ժամանակ պաշտպանության նախարարի ձեռքի տակ էին տվյալներն այն մասին, որ 27-ամյա Լոլա Պավելի Ավագյանը բնակվել է Սումգայիթի 45-րդ թաղամասի 10/13 շենքի 37-րդ բնակարանում։ Նրա վրայից հանել են ամբողջ հագուստը, ստիպել են պարել, բռնաբարել են, հարվածել դանակներով, կտրել կուրծքը։ Նույն նիստի ընթացքում քաղբյուրոյի անդամները կարող էին տեղեկանալ, որ մաշկահան էին արվել մի քանի մարդիկ, այդ թվում եւ 86-ամյա Երսիլիա Բախշիի Մովսիսյանը, որ 27-ամյա Իրինա Սողոմոնի Մելքումյանի մարմինը գլխատված ու ածխացած էր։
Սումգայիթի ողբերգության մասին տպագրվել են մի քանի գրքեր, բրոշյուրներ, փաստաթղթերի ժողովածուներ, հարյուրավոր հոդվածներ։ Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններում» պատկառելի երկհատորյակում ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին։ Եւ դա հեղինակի մեղքը չէ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից սկսած։ Եւ չնայած դրան, բարձր ամբիոններից հայտարարեց, թե զորքերը երեք ժամով են ուշացել, այնինչ Մելքումյանների ընտանիքը կոտորվել է փետրվարի 29-ին։
Շարունակելի
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա
Դա քսան տարի առաջ էր։ ԽՍՀՄ-ում՝ մի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 4
Եկել է դիրքորոշվելու պահը
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցած երկու տարբեր հանրահավաքներում Հայաստանի երրորդ նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի եւ նրա հիմնական մրցակից Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներն ...ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 4
Բարեւ Նազիկ ջան։ Գյուղում ինչ կա-չկա, ոնց եք, էրեխեքը լսո՞ւմ են քեզ, լա՞վ են իրանց պահում։ Անասունները ո՞նց են։ Ափսոս, չհասցրի գոմի կտուրը սարքել, բայց ոչինչ, քիչ մնաց՝ հեսա, ասում են, մի քանի օրից հարձակվելու ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էր
Հետընտրական ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատել եւ արձագանքում է բոլոր ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՃՇԳՐՏԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Երեւան ջուր» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով, այսպես ասած, ճշգրտել ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները։
Ներկայացված ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, «Ազատություն» ռադիոկայանը 2008 թվականի փետրվարի 19-ին, հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Եփրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, փետրվարի 26-ի դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: Հիմնավորումն այն է, որ Երեւանում ...ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԻՄԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եւ այսպես, Հայաստանի վարչական դատարանը ձայների վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չստացավ
Հայաստանի վարչական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ «Մեդիամաքս» գործակալությանը երեկ ...ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ուրբաթ» ակումբը երեկ հյուրընկալել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ: Թեման եւ հարցերը բնականաբար կապված էին նախագահական անցած ընտրությունների հետ։
ԿԸՀ քարտուղարի հավաստմամբ, ...ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Հհշական գեներալների դիրիժորությամբ Թատերական հրապարակում շարունակվող հետընտրական վայրիվերումներին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
...ՄԻ ՊՂԾԵՔ, ՄԻ ՋԱՐԴԵՔ ՈՒ ՄԻ ՓՇՐԵՔ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Հարցազրույց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ
-Արդեն բազմիցս է շեշտվել՝ ընտրությունները, նախընտրական եւ հետընտրական ողջ շրջանը անցան ատելության եւ թշնամանքի մթնոլորտում։ ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԱԾ
Փետրվարի 23-ին եւ 24-ին ոստիկանություն բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ինչպես նաեւ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը կալանավորված ...ՀԱՐՈՒՍՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Ընտրագրավը հետ ստանալու պահանջ ԿԸՀ դեռեւս չի ներկայացրել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս թեկնածուներից եւ ոչ մեկը: Ինչպես երեկ տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրամ ...ԱՄԲՈԽԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ 1
Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ Թատերական հրապարակում մոլեգնում է լեւոնականների ամբոխը՝ մերթ ավելանալով, մերթ նվազելով չափերով, ամեն օր աղմկոտ երթեր կազմակերպում քաղաքի կենտրոնում։ Որո՞նք են այս ամբոխի հիմնական ...ՄԵՐ ԳԵԲԵԼՍԸ ՁԵՐ ԳԵԲԵԼՍԻՑ ԼԱՎՆ Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 3
Այն, որ Տեր-Պետրոսյանի ողջ մարտավարությունը կառուցված է ամբոխի զոմբիացման վրա, ակնհայտ է եւ դժվար թե լրացուցիչ ապացույցների կարիք ունի։ Իսկ ինչպիսի՞ մեթոդներ են դրա համար կիրառվում։ Եկեք դիտարկենք դրանցից ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինը այս օրերին հանրապետությունում արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ...3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Հայաստանի խաղաղապահ գումարտակը օրերս ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողության հաղորդակցման սարքավորումներ է ստացել ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, ...ԿԲԱՐՁՐԱՆԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս տարվա հուլիսից 20 տոկոսով կբարձրանա մշակութային օջախների աշխատողների աշխատավարձը: Ինչպես երեկ նշեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, պատրաստվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Սեփ. լրտվ. 1
Երեկ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի առանձին դրվագներին։ ...ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌՎԻ
1«Անօրինական զենքը մշտապես առգրավվել է Հայաստանում, հիմա դրա ծավալներն ավելանում են, եւ աստիճանաբար երկրում պետք է իսպառ բացառվի դրա առկայությունը»,- ասաց երեկ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս.Սարգսյանի, ...ՀՈՒՅՍ ԴԵՌ ԿԱ
Իտալական Պեսկարա քաղաքում ընթացող բռնցքամարտի եվրոպական անդրանիկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին իսկ օրը Հայաստանի մարզիկները հանդիպեցին կատաղի դիմադրության։ Մրցավայր մեկնած կաշվե ձեռնոցի մեր ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Ներկայացուցչական կազմով մասնակցելով Համբուրգում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հայ ձյուդոյիստները վերադարձել են 2 բրոնզե պարգեւով։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել մեր թիմի առաջատարներ ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում Հայաստանի չեմպիոնի կոչումն են վիճարկում ծանրորդները։ Ավանդույթի համաձայն, առաջինը մրցահարթակը տրամադրվեց աղջիկներին, որոնց պայքարը ավարտվեց առանց լուրջ անակնկալների։ ...ՀԱՅ ՎԱՐՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիացյալ Նահանգների Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում տեղի ունեցած շախմատի ձմեռային բաց մրցաշարում վարպետ Մովսես Մովսիսյանը (ԱՄՆ) հաղթեց՝ վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից: Այս մրցաշարին մասնակցեց ...Ի՞ՆՉ ԷԻՆ ՊԱՏՌՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սեփ. լրտվ. 1
Երեկ հհշական մամուլը ցնծությամբ տեղեկացրեց, թե Թատերական հրապարակում պարելով պատռում են հարթակում կանգնածներին փոխանցվող ՀՀԿ-ի կուստոմսերը։
Այս առիթով Հանրապետական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ...ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ
Սեփ.լրտվ.«Մենք շատ հաճախ պատրաստ չենք ո՛չ հանդուրժողականության, ո՛չ երկխոսության, ո՛չ էլ համագործակցության։ Երբեմն համարում ենք, որ մենք բացարձակ ճշմարտության կրողներն ենք։ Միշտ խոսում ենք ժողովրդավարության մասին, ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆՎԵՆ
Ոստիկանության հայտարարությունը
Արդեն յոթ օր է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, չնայած բազմաթիվ զգուշացումներին, շարունակում են չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը։
Հայաստանի ...ՈՎ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ ԿԸՀ-ի քարտուղար ԱԲՐԱՄ ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻ, ամբողջ Հայաստանում տեղաբաշխված 1923 ընտրատեղամասերից 1506-ի պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ութ անդամները (ներառյալ՝ «Ժառանգություն» կուսակցության ...ԴԻՄԵԼ Է ՍԴ
Նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված վեճով Սահմանադրական դատարանը երեկ ստացել է մեկ դիմում: Դատարան է դիմել նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը՝ ԿԸՀ-ի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին -Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆԱՄԱԿ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ ՀՍՏԱԿ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

