
ԹՈՂ ԾԱՂԿԻ ՀԱՐՅՈՒՐ ԾԱՂԻԿ
- Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլոր նրանք, ովքեր նստում են ոզնու վրա, միանգամից սկսում են մտածել միայն սեփական հետույքի մասին եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում մտածել խեղճ ոզնու մասին։ Այնպես որ՝ դա էլ ստիպված ենք մենք անել։ Խոսենք խեղճ ոզնու, այսինքն՝ նախարարությունների այն մի քանի աշխատակիցների մասին, որոնք հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանին միանալու հայտարարությամբ։

Մարկ Տվենի մոտ կա մի դրվագ, որտեղ խորաթափանց տատիկը բացահայտում է աղջկա զգեստ հագած տղային։ Կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ, կինը նրա կողմը նետեց թելի կծիկը՝ գոչելով` «Բռնի՛ր»։ Տղան իրար սեղմեց ծնկները, ինչով էլ մատնեց իրեն։ Պարզվում է` աղջիկները նման դեպքերում հակառակը` ոտքերը բացում են, որպեսզի բռնեն նետվող առարկան զգեստի փեշով։
Ասենք, երեք հազար տարի առաջ նմանօրինակ հնարք կիրառեց նաեւ խորամանկ Ոդիսեւսը՝ կնոջ զգեստ հագած Աքիլլեսին հայտնաբերելու համար։ Ձեւանալով վաճառական, նա ընկերների հետ եկավ Լիկոմեդեսի պալատ, որտեղ արքայադուստրերի հետ ապրում էր Աքիլլեսը։ Այնտեղ նրանք դասավորեցին զարդերը զենքի հետ մեջընդմեջ, իսկ հետո հանկարծակի մարտակոչ արձակեցին։ Աղջիկները վախեցած դեսուդեն փախան, իսկ Աքիլլեսը ձեռքը գցեց զենքին եւ դրանով իսկ մատնեց իրեն։
Ճիշտ այդպես էլ մատնեցին իրենց տարբեր նախարարություններում աշխատող հհշականները՝ պետական գերատեսչությունների աշխատանքը կազմալուծելու Տեր-Պետրոսյանի կոչից հետո։ Գերատեսչությունների աշխատանքը նրանց դուրս գալուց հետո, բնականաբար, չկազմալուծվեց (հենց թեկուզ այն պատճառով, որ հայրենի պետական գերատեսչությունները երբեք էլ աչքի չեն ընկել աշխատելու անհագ տենչով)։
Փոխարենը՝ Տեր-Պետրոսյանը եւ նախարարություններում ծվարած երդվյալ հհշականները վերջապես գտան մեկմեկու՝ բաժանման երկար տարիներից հետո։ Համեմատեցին խալերն ու միաձուլվեցին հարազատի համբույրով։ Իսկը հնդկական կինո՝ կոլխոզի ակումբում։ Աղջիկները հեկեկում են, իսկ տղաները՝ մռայլ ծխում ու արեւածաղիկ չրթում։
Սակայն Տեր-Պետրոսյանին միացած հհշական չինովնիկների օգուտը միայն դրանով չի սահմանափակվում, քանզի, անցնելով միաստվածության, նրանք այդպիսով զգալիորեն թեթեւացրին սեփական կյանքը։
Բացատրենք, թե ինչ նկատի ունենք։ Յուրաքանչյուր հիվանդության համար հին քաղդեացիներն ունեին իր առանձին դեւը։ Ահա, օրինակ, ինչպիսի գրառում հայտնաբերեցին ժամանակին հնագետները կավե սալիկներին. «Մարդու գլխի դեմ իր ուժն է ուղղում անիծյալ Իդպան, մարդու կյանքի դեմ՝ կատաղի Նամթարը, կոկորդի դեմ՝ զազրելի Ուտուկը, մարդու կրծքի դեմ՝ կործանարար Ալալը, ներքին օրգանների մեջ ներթափանցում է չարանենգ Հիհիմը, ձեռքերին վնասում՝ սարսափելի Տելալը»։
Հասկանալի է, որ գերբնական էակների նման առատության պայմաններում պայմանավորվել նրանց հետ՝ նույնիսկ քրմերի ու կախարդների միջոցով, բարդ էր։ Դրա համար էլ կրոնի հաջորդ աստիճանը դարձավ աստվածների նվազեցումը մինչեւ մեկ-երկու տասնյակի, իսկ հետո էլ անցումը միաստվածության։
Այդպես էլ մեր դեպքում է։ Տեր-Պետրոսյանին միացած նախարարությունների աշխատակիցներից յուրաքանչյուրը մինչ այդ ուներ բազմաթիվ աստվածներ. բաժնի վարիչ, վարչության պետ, փոխնախարար, նախարարի քարտուղարուհի, նախարար։ Գերբնական էակների նման առատության պայմաններում նրանց բոլորի հետ պայմանավորվելը բարդ էր։ Այժմ նրանց աստվածը մեկն է՝ Տեր-Պետրոսյանը։
Այստեղ մեզ կարող են առարկել, թե ի՞նչ աստված Տեր-Պետրոսյանից, եթե նա ավելի շատ սատանա է հիշեցնում։ «Համաձայն ենք, հիշեցնում է, բայց հետո ի՞նչ,- կպատասխանենք մենք, - ժամանակը չէ՞ արդյոք վերանայել Սատանայի դերը»։ Լուսավորության դարաշրջանի գործիչներից ինչ-որ մեկը սրամտորեն նկատել է, որ քրիստոնեական կրոնը նման է մեդալի. մի երեսին Աստված է, իսկ մյուսին՝ Սատանան, եւ այն ամենը, ինչը չի կարելի վերագրել Տիրոջ գործունեությանը, ամեն վատն ու անհասկանալին, որ կատարվում է աշխարհում, վերագրում են Սատանային ու նրա ծառաներին։ Եթե չի հաջողվում հնազանդության մեջ պահել մարդկանց՝ դրախտ խոստանալով, ապա կարելի է նաեւ վախեցնել դժոխքի տանջանքներով։
Հոլբախը այդ առիթով գրել է. «Սատանան ամեն դեպքում ոչ պակաս անհրաժեշտ է հոգեւորականությանը, քան Աստված. չէ՞ որ չափազանց մեծ օգուտ են քաղում քահանաները Աստծո եւ Սատանայի միջեւ պայքարից, որպեսզի համաձայնեն այդ թշնամիների հաշտությանը, որոնց հակամարտության վրա են հիմնված իրենց գոյությունն ու եկամուտները»։
Այնուամենայնիվ իրավացի էր, հավանաբար, Արտաշես Գեղամյանը, պնդելով, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը նախագահի թեկնածու իշխանությունների «պրոյեկտն» է։ Օրինակ` բացառված չէ, որ իշխանություններն ուզում էին մաքրել պետապարատը ծպտյալ հհշականներից, ուստիեւ հուշեցին նախկին նախագահին այդօրինակ հայտարարություն անել։
Հնարքը, նշենք՝ բնավ նոր չէ։ 1957 թվականին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը որոշեց բացահայտել իր դեմ թշնամաբար տրամադրված բոլոր տարրերին կուսակցական եւ պետական մարմիններում, ինչպես նաեւ մտավորականության շրջանում։ Այդ նպատակով հայտարարվեց «Թող ծաղկի հարյուր ծաղիկ» շարժման մասին՝ ուղղված կարծիքների ազատ արտահայտմանը։ Դա հզոր արձագանք գտավ երկրում։ Չինացիները սկսեցին անթաքույց արտահայտել սեփական դժգոհությունը։ Արդյունքում բացահայտվեցին բոլոր դժգոհները եւ շատ շուտով աքսորվեցին ճամբարներ։
Ինչպես գրել է բժշկության հայր Հիպոկրատը. «Շրջապատիր հիվանդին սիրով ու խելամիտ մխիթարանքով, բայց գլխավորը՝ անտեղյակ թող նրան, թե ինչ է իրեն սպասում, եւ հատկապես՝ թե ինչ է իրեն սպառնում»։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՔԱՂԱՔԸ
6
Մեծ քաղաքներում ձեւավորվում է կենդանիների նոր, ուրբանիզացված սերունդ։ Շները անցնում են մայթը կանաչ լույսի տակ, կատուները՝ բացում դռան փականքները, առնետները՝ երթեւեկում վերելակներով։ Իր դիտարկումների մասին ...ՍՎԱՍՏԻԿԱՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
ՎԱՀԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Նախագահի թեկնածուների փողոցային գովազդի, ավելի ճիշտ՝ նրանց դիմանկարներով զարդարված շենքերի պատերի մասին հրապարակում պատրաստելիս ակամա ուշադրություն դարձրինք, թե որքան հաճախ եւ ինչ անսպասելի վայրերում ...ԼՈՒՅՍԸ ԶԱՏԵՔ ԽԱՎԱՐԻՑ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Վերջերս 70-ամյա կենսափուլը բոլորեց Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ ԱԹԱՆԱՍ վարդապետ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ` Աստծո եզակի ընտրյալներից մեկը, որի ողջ կյանքի ընթացքը սահմանված էր նախախնամությամբ
Ծնվել է 1937-ին, Վայքի ...ՄԻԱԿ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ք. Երեւան, 26 փետրվարի 2008թ.Հայտարարություն Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` փետրվարի 19-ին տեղի ունեցած ազատ, մրցակցային եւ մասնակցային աննախադեպ ակտիվ նախագահական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 25-ին Երեւանի Թատերական հրապարակում հանդիպել է փետրվարի 24-ից անժամկետ հացադուլ հայտարարած տասը անձանց: Հանդիպման ...ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց տարադրամային ճնշումը պահպանվում է
Թեեւ Հայաստանի արժութային շուկայում վերջին մեկ-երկու ամիսներին կայունությունը հիմնականում պահպանվում է, այնուհանդերձ դա ամենեւին չի նշանակում, թե փոխարժեքների ...ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 1
Առանձին բանկեր փոխում են պայմանները
Վերջին երկու տարիներին Հայաստանի հիպոթեկային շուկայի պահանջարկը կտրուկ ավելացել է. տարբեր գնահատումներով, ներկայումս հասնում է 1 մլրդ դոլարի։ Սա նշանակում է, որ ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու պահից սկսած անձը դառնում է անձեռնմխելի։ Թեկնածուն մինչեւ ե՞րբ կարող է պահպանել իր այս արտոնյալ կարգավիճակը։
Այս հարցը պարզաբանելու խնդրանքով երեկ դիմեցինք Ռուս-հայկական ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀՍՏԱԿ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Փոքրամասնությունը պետք է ընդունի իր պարտությունը
Փետրվարի 20-ից սկսված արմատական ընդդիմության հանրահավաքների ու երթերի կազմակերպիչները անցած օրերի ընթացքում համառորեն առաջ էին քաշում այն անհեթեթ վարկածը, ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ԳՐԱՎԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է Ս.ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար փետրվարի 25-ին, ժամը 21։30-ին, ոստիկանության աշխատակիցները Թատերական հրապարակից կենտրոնականի բաժին բերման են ...ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ՝ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նախընտրական փուլում արդեն գնալով խորացող բեւեռացումը, հասարակության բաժանումը երկու ծայրահեղ բեւեռների, իր առավել ուժգին դրսեւորումներն է ապրում հետընտրական փուլում։ «Այսօր մեր հասարակությունը սոցիալական ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քաղաքականությունը մանրացել է
Հայրենի բազմաթիվ կուսակցությունների «ծրագրային փաստաթղթերը», եթե հանենք դրանց կոնկրետ կազմակերպությանը պատկանելության հատուկենտ ձեւական մատնանշումները, «ընտրազանգված» հարգալից ...ԿԸՀ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից փետրվարի 21-ից մինչեւ փետրվարի 24-ը իրականացված քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքները։
Թիվ 8 ընտրատարածքի ...«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորում են Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՏՐԱՏԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Օրես միտինգային իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին։ ...ԼՂՀ-ԿՈՍՈՎՈ. ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրերս «Միտք» վերլուծական կենտրոնի երիտասարդ փորձագետները տարածել էին հայտարարություն՝ կոչ անելով Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ բանակցություններ սկսել նրա հետ՝ ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն վարչապետ Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, հույս ենք տածում, որ, գնահատելով ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կանխատեսումները, ցավոք, իրականացան: 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունները զերծ չէին կոպիտ խախտումներից, բռնության դեպքերից, կեղծիքներից: Ինչպեսեւ պնդում էինք, գործող համակարգը ...POPULUS-Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Անցած շաբաթ, նախագահական ընտրությունների ավարտից հետո, բրիտանական «Պոպուլուս» կազմակերպությունը անցկացրել է եւս մեկ հարցախույզ։ Հիշյալ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն ԷՆԴՐՅՈՒ ԿՈՒՊԵՐԸ հետընտրական այդ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՁԳՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Այլ պարզապես լարում է իրավիճակը
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Ըստ Գ.Սահակյանի, կուսակցությունը եւ նրա թեկնածուին սատարող ուժերը իրենց առջեւ դրված ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունՓետրվարի 25-ին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի երեք աշխատակիցների` Լեւոն Տեր-Պետրոսյանի «շարժմանը» միանալու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը. հայտարարությունը ...ԹՈՂ ԾԱՂԿԻ ՀԱՐՅՈՒՐ ԾԱՂԻԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլոր նրանք, ովքեր նստում են ոզնու վրա, միանգամից սկսում են մտածել միայն սեփական հետույքի մասին եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում մտածել խեղճ ոզնու ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Այսօր մեր հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում կա մարդկանց որոշակի զանգված, որոնք կողմնակից են երկրում գոյություն ունեցող խնդիրների «հեղափոխական» լուծմանը։ Ըստ որում, լուծումներն այդ կապակցվում ...ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿԵՂԾԵԼՈՒ ՄԵՋ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Անցյալ տարի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում ընթացող 4-րդ դատական ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉԱՆՑՆԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Քաղաքական յուրաքանչյուր իրադարձություն, լինի ընտրություն թե հանրահավաք, միանգամայն անցողիկ է: Մնայունն իրական արժեքներն են: Արժեքներ, որոնցով դաստիարակվում են սերունդներ:
Մեր ժողովուրդն ...ՍՈՒՏ ՈՒ ԿԵՂԾԻՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ
Երեկ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ:
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ առայժմ չի կարող ընտրությունների ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին, շփման գծում ԵԱՀԿ մշտական ...ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇԵՇՏԱԴՐՄԱՄԲ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունն այս տարի սովորականից շուտ անցկացվեց։ Դա թերեւս պայմանավորված է օլիմպիական տարվա յուրահատկություններով։ Տարվա անդրանիկ մրցման եւ ...«ՄԻԿԱՆ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությանը մասնակցող «Միկան», խմբային մրցաշարի երկրորդ խաղում 2։0 հաշվով հաղթելով այդ երկրի գավաթակիր «Շագադամին», անցել է կիսաեզրափակիչ։ Հայաստանի 2007թ. բրոնզե մրցանակակրի ...ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. այստեղ էին հավաքվել բազմահազար քաղաքացիներ երկրի տարբեր շրջաններից՝ տեր կանգնելու իրենց ձայներին՝ Սերժ Սարգսյանին տված վստահության քվեին եւ «ոչ» ասելու ...ԱՅՍՕՐՎԱ ՆԵԳԱՏԻՎ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Ակադեմիկոս ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ 1
Ակադեմիկոսի խոսքը նախկին նախագահին
Ահա արդեն որերորդ օրն է լեւոնականները Թատերական հրապարակում մի շատ ապաշնորհ ներկայացում են խաղում
Շատերի համար անսպասելի էր Ձեր` որպես ՀՀ առաջին նախագահի, վերադարձը ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ իր հրավիրած ասուլիսից ուշացել էր մոտ մեկ ժամ։ Նա տեղեկացրեց, որ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում իր ավտոմեքենան ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ՉԿԱ՝ ՎՍՅՈ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մուզիկա՜
«Հետընտրական մեկշաբաթյա գործընթացները ամփոփելու» նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ։
Չնայած բոլորին է հայտնի, թե վերջին օրերին, ...ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է ղարաբաղյան կողմի հավատարմությունը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով ...ԿՓՈՐՁԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Եւ, ե՞ւ», թե՞ «Կամ, կամ»
Երեկ ասուլիս էին հրավիրել ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի նախկին թեկնածու, նախօրեին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարված ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ...ԳՈՐԾԻՔ ՄԻ ԴԱՐՁԵՔ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
«Համբերատարությունը՝ համբերատարություն, բայց, կարծում եմ, նաեւ ժամանակն է, որ բոլորն սթափվեն եւ հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս, որ եթե շենքը դուր է գալիս, չպետք է հայտարարես. «Իմ բնակարանը ...ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.Ըստ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ. «Առաջիկայում էլ ժողովրդավարական զարգացումները ճիշտ հունավորելու համար պետք է ապահովել բազմակարծությունը, խոսքի ազատությունը եւ լիարժեք հնարավորություններ, որ ընդդիմությունը դառնա ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.Ինչպես հայտնի է, «Պոպուլուս» կազմակերպությունը ընտրություններից հետո անցկացրել է նոր հարցումներ։ Ընտրողին տրված առաջին հարցն այն է եղել, թե ո՞ւմ օգտին է քվեարկել նա։ «Պոպուլուսի» տնօրեն ԷՆԴՐՅՈՒ ԿՈՒՊԵՐԻ ...ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԻՐԵՆ ՉԻ ՍՊԱՌԵԼ
«Ինձ որեւէ լուրջ փաստարկ չի բերվել, որը կարող էր համոզել, թե Մինսկի խումբն այլեւս պետք չէ, եւ որ այն սպառել է իրեն: Մինսկի խումբը, իմ կարծիքով, այս գործընթացում լրացուցիչ ներդրում ունի, այն բարձրացնում ...ԱԿՆՀԱՅՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է ԼՂՀ նախագահին եւ իշխանություններին, որ չեն միջամտում հայաստանյան ընտրություններին, իսկ հաջորդ օրը Հրանտ Բագրատյանը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին ...ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ԿՔՆՆԱՐԿԻ
Սեփ.լրտվ.«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի ընթացքում իմ հասցեին անպարկեշտ հայտարարություններ չաներ, բոլորովին այլ վիճակ կլիներ եւ համոզված եմ, որ երկրորդ փուլում մրցակիցներից մեկը ես կլինեի։ Մի քանի օր հետո ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
-Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՀԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փետրվարի ...ԿԱՋԱԿՑԵՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
«Հայաստանի նախագահական ընտրություններն ավարտվել են, եւ ես համոզված եմ, որ Հայաստանն իր նորընտիր նախագահի ղեկավարությամբ էլ ավելի ընդգծված զարգացումներ է ապրելու: Հնարավորություն ենք ունեցել Սերժ Սարգսյանի ...
ԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆՉՈ՞Ւ Է ԴԱՆԴԱՂԵԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԲԻՇՔԵԿՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

