
ԼՈՒՅՍԸ ԶԱՏԵՔ ԽԱՎԱՐԻՑ
- Վերջերս 70-ամյա կենսափուլը բոլորեց Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ ԱԹԱՆԱՍ վարդապետ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ` Աստծո եզակի ընտրյալներից մեկը, որի ողջ կյանքի ընթացքը սահմանված էր նախախնամությամբ

Ծնվել է 1937-ին, Վայքի շրջանի Բարձրունի գյուղում: Հայր Աթանասը, որ 9 զավակներից ամենափոքրն էր, տխրությամբ է հիշում մանկության ծանր, հոգեմաշ տարիները. «Մի օր բախտորոշ երազ տեսա... Աղբանոցից մի լուսանկար գտա. սիրուն կին էր` երեխան գրկին: Մտածեցի` երեւի սրբապատկեր է: Վերցրի, մաքրեցի, տարա դրեցի ապակյա շրջանակի մեջ եւ ամեն կիրակնամուտի մոմ էի վառում այդ լուսանկարի առջեւ:
Մի կիրակի, երբ հյուր էի գնացել եւ մոռացել էի մոմը վառել, նույն գիշեր երազ տեսա... Արեւոտ, պայծառ օր էր. ծնկի էի իջել կանաչ դաշտի մեջ, իսկ մի գեղեցիկ կին` երկարազգեստ, գլխաշորով, երկնային թագուհու տեսքով, սահուն անցնում էր եւ անընդհատ ինձ էր նայում: Ես էլ ծնկած իրեն էի նայում ու արտասվում. ի՞նչ էի ուզում, չգիտեմ...
Երազից 3 ամիս անց պատահաբար իմացա Էջմիածնի հոգեւոր ճեմարանի մասին, քննություն տվեցի, ընդունվեցի... Երբ առաջին անգամ մտա Մայր տաճար, հանկարծ սյան վրա բարձրահասակ մի կնոջ պատկեր տեսա. անմիջապես երազս հիշեցի: Ո՞վ է` հարցրի: Ասացին` Աստվածամայրն է»...
Հայր Աթանասը համոզված է, որ Աստված է իրեն առաջնորդել այդ ճեմարան. «Ճիշտ իմ տեղն էր. գիշերօթիկ էր, ուտեցնում-խմեցնում, քնեցնում էին, միայն լավ սովորիր եւ կարգապահ եղիր: Չնայած ապագան մշուշոտ էր, բայց ուրախ էի: Հոգ չէ, որ Սուրբ Գրքի ուսուցումը գրաբար էր, եւ շատ դժվար էր այն ընկալել»:
«Էջմիածնում երկրորդ երազը տեսա,- շարունակում է Հայր Աթանասը:- Հիսուսը ճերմակ շորերով, հարության պատկերով ինձ առաջնորդում էր ինչ-որ ծածկի տակ»:
...6 տարի ճեմարանում սովորելուց հետո պետք է ընտրություն կատարեր` դառնում է վարդապե՞տ` երբեւէ չամուսնանալով, թե՞ քահանա` ամուսնանալու իրավունքով: Որոշում է վարդապետ չդառնալ, քանի որ վստահ չէր, որ կկարողանա դիմակայել գայթակղություններին, ճիշտ ու մաքուր կյանքով ապրել:
1961-ին, ավարտելով ճեմարանը, գործուղվում է Զագորսկ: 6 ամիս անց սակայն վերադառնում է` չդիմանալով ՊԱԿ-ի գործակալների ճնշումներին ու հալածանքներին` իր հակասովետական, ազգային գաղափարների համար: Հետապնդումներից հոգնած՝ 1963-ին որոշում է հրաժեշտ տալ հոգեւոր կյանքին... Ամուսնանում է, ընդունվում Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ապա` նաեւ ասպիրանտուրա, սակայն սովետական փառապանծ ՊԱԿ-ը նրան հնարավորություն չի տալիս գիտական աշխատանքը պաշտպանել, անվերջ խոչընդոտում է նույնիսկ աշխատանքի տեղավորվել:
Ուսանող տիկնոջ հետ ապրում են վարձով, անասելի ծանր պայմաններում, սակայն երբեք չեն գայթակղվում բարեկեցիկ կյանքի հեռանկարով, որ նրանց առաջարկում, խոստանում էին «համապատասխան» ծառայությունները: 4 զավակներից 2-ը մահանում են: Վիճակն օրեցօր ծանրանում է: ՊԱԿ-ը շարունակում է հանգիստ չտալ: Իրենց իսկ ընկերներից մեկի մատնությամբ կալանվում է համալսարանական հայտնի հայրենասերների խումբը, որոնցից մեկն էլ Հայր Աթանասն էր: Վերջինիս հաջողվում է ոչինչ չխոստովանելով, ճնշումները դիմագրավելով, որեւէ ընկերոջ չմատնելով` հայտնվել ազատության մեջ:
Բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Վարագ Առաքելյանը եւ Ռաֆայել Իշխանյանը, որ իր տան մշտական եւ սպասված հյուրերից էին, հորդորում են Հայր Աթանասին վերադառնալ Էջմիածին. «Դու կոմունիստ չես, միեւնույն է, առաջ գնալ չես կարող, լավ մարդ ես, ափսոս ես, վերադարձիր Մայր Աթոռ»: Համոզում են: Վերադառնում է: Կաթողիկոսը սիրով հետ է ընդունում: 2 տարի աշխատում է «Էջմիածին» ամսագրում` որպես գիտքարտուղար, այնուհետ՝ գործուղվում Գեղարդի վանք որպես ծիսակատար քահանա:
Սակայն ՊԱԿ-ի գործակալները չեն «մոռանում» նրան. շարունակական հետապնդումներն ու համոզումները` նրան օգտագործելու նպատակով, հոգնեցնում են տեր Աթանասին, եւ 2 տարի անց նա լքում է նաեւ Գեղարդի վանքը: Որպես «պատիժ»` գործուղվում է ամենաաղքատ` Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը նոր-նոր նորոգվում էր` կորած կեղտ ու փոշու մեջ: Աշխատավարձ չկար, պետք էր բավարարվել միայն ժողովրդի տվածով, իսկ ժողովուրդը նույնիսկ եկեղեցու տեղը չգիտեր:
Դարձյալ մտադրվում է հեռանալ եկեղեցուց, երբ նորից երազ է տեսնում. «Իբր այդ եկեղեցում եմ, եկեղեցին լեփ-լեցուն է ժողովրդով, վարագույրը փակ է, եւ ժողովուրդը կանչում է. «Տե’ր Աթանաս, վարագույրը բացիր, վարագույրը բացիր, կանթեղը վառիր, կանթեղը վառիր: Կանթեղը վառեցի ու արթնացա... Մտածեցի` ուրեմն պետք է մնամ այս եկեղեցում: Եւ մնացի. 12 տարի»:
1992-ին Հայր Աթանասը դժբախտանում է. կորցնում է շատ սիրելի կնոջը` անփոխարինելի, անտրտունջ ու խոնարհ իր սիրելի Անուշին... Ուխտ է անում` այլեւս չամուսնանալ: Դառնում է վարդապետ, գործուղվում Սեւանի ճեմարան, այնուհետ` Արագածոտնի մարզ, ավելի ուշ` ինքնակամ մեկնում Զանգեզուր: Մայր Աթոռում որոշում են Մուղնու Սբ Գեւորգ եկեղեցում (Աշտարակ) կուսանոց բացել եւ, որպես լուրջ հոգեւորական, Հայր Աթանասին գործուղել այնտեղ: Վերջինս կտրուկ ընդդիմանում է. «Այսքան կորստից հետո` երկրաշարժ, պատերազմ, արտագաղթ, ինչպե՞ս կարելի է կուսանոց բացել...»:
...Մի օր տուն են այցելում Բերձորի (Լաչին) ղեկավարները եւ առաջարկում Հայր Աթանասին դառնալ իրենց շրջանի հոգեւոր հովիվը եւ հոգեւոր կյանք կազմակերպել նորաբաց եկեղեցում: Եւ արդեն 10 տարի Հայր Աթանասը մեն-մենակ, բնակավայրից բավական հեռու` ձորի պռնկին թառած նորակառույց Սուրբ Համբարձման եկեղեցում է:
Բերձորի նախկին ղեկավարը` Ալեքսան Հակոբյանը, որ մասնագիտությամբ պատմաբան է, մեծ նշանակություն էր տալիս եկեղեցու դերին եւ ժողովրդին հորդորում յուրաքանչյուր կիրակի անպայման եկեղեցի գնալ, իսկ ներկայիս ղեկավարները, ցավոք, նույնիսկ ավելորդ են համարում եկեղեցու եւ հոգեւոր հովվի ներկայությունը շրջանում:
...Քրիստոնյայի համար անփոխարինելի ուղեցույց է Հայր Աթանասի «Քրիստոնեությունը հաջողության ճանապարհ» հեղինակային գրքույկը` քրիստոնյայի վարքականոնը: Այս պահին Հայր Սուրբը աշխարհաբարի է վերածում 1730թ. հրատարակված Գրիգոր Տաթեւացու «Ընդդեմ Տաճկաց» գիրքը (ժամանակին արգելված գրականություն էր): Նա նաեւ հրաշալի նկարում է եւ աստվածատուր այդ շնորհը ժառանգել է դուստրը` Արմինեն:
Հայր Աթանասին վշտացնող հանգամանքներ շատ կան. այն, որ ժողովուրդը ոչ միայն չի համախմբվում «մեկ ազգ, մեկ եկեղեցի» գաղափարի շուրջ, այլեւ օրըստօրե հոգեորսության հետեւանքով պառակտվում է եւ հասու չէ Աստծո փրկագոյության խորհրդին: Ցավում է` տեսնելով աղանդների անարգել գործունեությունը հայրենիքում, որի համար Հայր Աթանասը մեղադրում է նաեւ իշխանություններին` նրանց տարածքներ տրամադրելու, օրինական գրանցելու եւ այդպիսով Հայ Առաքելական եկեղեցու կազմալուծմանը նպաստելու համար: Մանկան պես ուրախանում է, երբ տեսնում է` մեկը դարձի է եկել, մեկը փնտրում է Աստծուն, ճշմարտությունը, լույսը...
Նյութական, աշխարհիկ ուրախություններ չի ճանաչում: Ամենամեծ խաղաղությունը գտնում է Աստծո մեջ: Երազանքն է` մեկ անգամ լինել Երուսաղեմում: Հետադարձ հայացք ձգելով 70-ամյա բարձունքից` թեեւ ափսոսում է, որ ոչ բոլոր տարիներն է առողջ եւ առանց մեղքի ապրել, սակայն գոհանում է, որ երբեւէ, նույնիսկ կոմունիստների ժամանակ, չի ուրացել իր Տիրոջը:
Պայծառ, նվիրյալ, իրոք հոգեւորական, ազգային եւ գաղափարական. այսպես են ճանաչում Հայր Աթանասին:
Շատ սիրելի ժողովրդին հոգեւոր առաջնորդը մաղթում է` լույսը զատել խավարից, հոգեւոր արթնություն ունենալ, ճանաչել Աստծուն, նյութականից վեր բարձրանալ, նաեւ իմաստուն լինել առաջնորդներ ընտրելիս:
- ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆՔ ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ՔԱՂԱՔԸ
6
Մեծ քաղաքներում ձեւավորվում է կենդանիների նոր, ուրբանիզացված սերունդ։ Շները անցնում են մայթը կանաչ լույսի տակ, կատուները՝ բացում դռան փականքները, առնետները՝ երթեւեկում վերելակներով։ Իր դիտարկումների մասին ...ՍՎԱՍՏԻԿԱՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
ՎԱՀԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Նախագահի թեկնածուների փողոցային գովազդի, ավելի ճիշտ՝ նրանց դիմանկարներով զարդարված շենքերի պատերի մասին հրապարակում պատրաստելիս ակամա ուշադրություն դարձրինք, թե որքան հաճախ եւ ինչ անսպասելի վայրերում ...ԼՈՒՅՍԸ ԶԱՏԵՔ ԽԱՎԱՐԻՑ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
Վերջերս 70-ամյա կենսափուլը բոլորեց Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ ԱԹԱՆԱՍ վարդապետ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ` Աստծո եզակի ընտրյալներից մեկը, որի ողջ կյանքի ընթացքը սահմանված էր նախախնամությամբ
Ծնվել է 1937-ին, Վայքի ...ՄԻԱԿ-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ք. Երեւան, 26 փետրվարի 2008թ.Հայտարարություն Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` փետրվարի 19-ին տեղի ունեցած ազատ, մրցակցային եւ մասնակցային աննախադեպ ակտիվ նախագահական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 25-ին Երեւանի Թատերական հրապարակում հանդիպել է փետրվարի 24-ից անժամկետ հացադուլ հայտարարած տասը անձանց: Հանդիպման ...ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Բայց տարադրամային ճնշումը պահպանվում է
Թեեւ Հայաստանի արժութային շուկայում վերջին մեկ-երկու ամիսներին կայունությունը հիմնականում պահպանվում է, այնուհանդերձ դա ամենեւին չի նշանակում, թե փոխարժեքների ...ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՀԻՊՈԹԵԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 1
Առանձին բանկեր փոխում են պայմանները
Վերջին երկու տարիներին Հայաստանի հիպոթեկային շուկայի պահանջարկը կտրուկ ավելացել է. տարբեր գնահատումներով, ներկայումս հասնում է 1 մլրդ դոլարի։ Սա նշանակում է, որ ...ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու պահից սկսած անձը դառնում է անձեռնմխելի։ Թեկնածուն մինչեւ ե՞րբ կարող է պահպանել իր այս արտոնյալ կարգավիճակը։
Այս հարցը պարզաբանելու խնդրանքով երեկ դիմեցինք Ռուս-հայկական ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀՍՏԱԿ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Փոքրամասնությունը պետք է ընդունի իր պարտությունը
Փետրվարի 20-ից սկսված արմատական ընդդիմության հանրահավաքների ու երթերի կազմակերպիչները անցած օրերի ընթացքում համառորեն առաջ էին քաշում այն անհեթեթ վարկածը, ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ ԳՐԱՎԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է Ս.ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու համար փետրվարի 25-ին, ժամը 21։30-ին, ոստիկանության աշխատակիցները Թատերական հրապարակից կենտրոնականի բաժին բերման են ...ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ՝ ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նախընտրական փուլում արդեն գնալով խորացող բեւեռացումը, հասարակության բաժանումը երկու ծայրահեղ բեւեռների, իր առավել ուժգին դրսեւորումներն է ապրում հետընտրական փուլում։ «Այսօր մեր հասարակությունը սոցիալական ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քաղաքականությունը մանրացել է
Հայրենի բազմաթիվ կուսակցությունների «ծրագրային փաստաթղթերը», եթե հանենք դրանց կոնկրետ կազմակերպությանը պատկանելության հատուկենտ ձեւական մատնանշումները, «ընտրազանգված» հարգալից ...ԿԸՀ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից փետրվարի 21-ից մինչեւ փետրվարի 24-ը իրականացված քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքները։
Թիվ 8 ընտրատարածքի ...«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորում են Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՏՐԱՏԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Օրես միտինգային իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին։ ...ԼՂՀ-ԿՈՍՈՎՈ. ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Օրերս «Միտք» վերլուծական կենտրոնի երիտասարդ փորձագետները տարածել էին հայտարարություն՝ կոչ անելով Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ բանակցություններ սկսել նրա հետ՝ ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն վարչապետ Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, հույս ենք տածում, որ, գնահատելով ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կանխատեսումները, ցավոք, իրականացան: 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունները զերծ չէին կոպիտ խախտումներից, բռնության դեպքերից, կեղծիքներից: Ինչպեսեւ պնդում էինք, գործող համակարգը ...POPULUS-Ի ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Անցած շաբաթ, նախագահական ընտրությունների ավարտից հետո, բրիտանական «Պոպուլուս» կազմակերպությունը անցկացրել է եւս մեկ հարցախույզ։ Հիշյալ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն ԷՆԴՐՅՈՒ ԿՈՒՊԵՐԸ հետընտրական այդ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՁԳՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Այլ պարզապես լարում է իրավիճակը
Երեկ «Հայելի» ակումբի հյուրն էր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Ըստ Գ.Սահակյանի, կուսակցությունը եւ նրա թեկնածուին սատարող ուժերը իրենց առջեւ դրված ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունՓետրվարի 25-ին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի երեք աշխատակիցների` Լեւոն Տեր-Պետրոսյանի «շարժմանը» միանալու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը. հայտարարությունը ...ԹՈՂ ԾԱՂԿԻ ՀԱՐՅՈՒՐ ԾԱՂԻԿ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բոլոր նրանք, ովքեր նստում են ոզնու վրա, միանգամից սկսում են մտածել միայն սեփական հետույքի մասին եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում մտածել խեղճ ոզնու ...ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Այսօր մեր հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում կա մարդկանց որոշակի զանգված, որոնք կողմնակից են երկրում գոյություն ունեցող խնդիրների «հեղափոխական» լուծմանը։ Ըստ որում, լուծումներն այդ կապակցվում ...ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿԵՂԾԵԼՈՒ ՄԵՋ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ...ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Անցյալ տարի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում ընթացող 4-րդ դատական ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉԱՆՑՆԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Սիրելի հայրենակիցներ
Քաղաքական յուրաքանչյուր իրադարձություն, լինի ընտրություն թե հանրահավաք, միանգամայն անցողիկ է: Մնայունն իրական արժեքներն են: Արժեքներ, որոնցով դաստիարակվում են սերունդներ:
Մեր ժողովուրդն ...ՍՈՒՏ ՈՒ ԿԵՂԾԻՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ
Երեկ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար ԻԼԿԱ ԿԱՆԵՐՎԱՆ:
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ առայժմ չի կարող ընտրությունների ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին, շփման գծում ԵԱՀԿ մշտական ...ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇԵՇՏԱԴՐՄԱՄԲ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունն այս տարի սովորականից շուտ անցկացվեց։ Դա թերեւս պայմանավորված է օլիմպիական տարվա յուրահատկություններով։ Տարվա անդրանիկ մրցման եւ ...«ՄԻԿԱՆ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությանը մասնակցող «Միկան», խմբային մրցաշարի երկրորդ խաղում 2։0 հաշվով հաղթելով այդ երկրի գավաթակիր «Շագադամին», անցել է կիսաեզրափակիչ։ Հայաստանի 2007թ. բրոնզե մրցանակակրի ...ԱՌԱՋ, ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Երեկ Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. այստեղ էին հավաքվել բազմահազար քաղաքացիներ երկրի տարբեր շրջաններից՝ տեր կանգնելու իրենց ձայներին՝ Սերժ Սարգսյանին տված վստահության քվեին եւ «ոչ» ասելու ...ԱՅՍՕՐՎԱ ՆԵԳԱՏԻՎ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Ակադեմիկոս ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ 1
Ակադեմիկոսի խոսքը նախկին նախագահին
Ահա արդեն որերորդ օրն է լեւոնականները Թատերական հրապարակում մի շատ ապաշնորհ ներկայացում են խաղում
Շատերի համար անսպասելի էր Ձեր` որպես ՀՀ առաջին նախագահի, վերադարձը ...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ իր հրավիրած ասուլիսից ուշացել էր մոտ մեկ ժամ։ Նա տեղեկացրեց, որ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում իր ավտոմեքենան ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ՉԿԱ՝ ՎՍՅՈ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մուզիկա՜
«Հետընտրական մեկշաբաթյա գործընթացները ամփոփելու» նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ։
Չնայած բոլորին է հայտնի, թե վերջին օրերին, ...ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի հետ հանդիպմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է ղարաբաղյան կողմի հավատարմությունը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով ...ԿՓՈՐՁԵՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Եւ, ե՞ւ», թե՞ «Կամ, կամ»
Երեկ ասուլիս էին հրավիրել ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախագահի նախկին թեկնածու, նախօրեին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարված ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ...ԳՈՐԾԻՔ ՄԻ ԴԱՐՁԵՔ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ
«Համբերատարությունը՝ համբերատարություն, բայց, կարծում եմ, նաեւ ժամանակն է, որ բոլորն սթափվեն եւ հասկանան, որ զոռբայությամբ իշխանության չեն գալիս, որ եթե շենքը դուր է գալիս, չպետք է հայտարարես. «Իմ բնակարանը ...ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.Ըստ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ. «Առաջիկայում էլ ժողովրդավարական զարգացումները ճիշտ հունավորելու համար պետք է ապահովել բազմակարծությունը, խոսքի ազատությունը եւ լիարժեք հնարավորություններ, որ ընդդիմությունը դառնա ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Սեփ.լրտվ.Ինչպես հայտնի է, «Պոպուլուս» կազմակերպությունը ընտրություններից հետո անցկացրել է նոր հարցումներ։ Ընտրողին տրված առաջին հարցն այն է եղել, թե ո՞ւմ օգտին է քվեարկել նա։ «Պոպուլուսի» տնօրեն ԷՆԴՐՅՈՒ ԿՈՒՊԵՐԻ ...ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԻՐԵՆ ՉԻ ՍՊԱՌԵԼ
«Ինձ որեւէ լուրջ փաստարկ չի բերվել, որը կարող էր համոզել, թե Մինսկի խումբն այլեւս պետք չէ, եւ որ այն սպառել է իրեն: Մինսկի խումբը, իմ կարծիքով, այս գործընթացում լրացուցիչ ներդրում ունի, այն բարձրացնում ...ԱԿՆՀԱՅՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում է ԼՂՀ նախագահին եւ իշխանություններին, որ չեն միջամտում հայաստանյան ընտրություններին, իսկ հաջորդ օրը Հրանտ Բագրատյանը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին ...ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ԿՔՆՆԱՐԿԻ
Սեփ.լրտվ.«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի ընթացքում իմ հասցեին անպարկեշտ հայտարարություններ չաներ, բոլորովին այլ վիճակ կլիներ եւ համոզված եմ, որ երկրորդ փուլում մրցակիցներից մեկը ես կլինեի։ Մի քանի օր հետո ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Երեկ Հ1-ին հարցազրույց տվեց նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին
-Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՀԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փետրվարի ...ԿԱՋԱԿՑԵՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
«Հայաստանի նախագահական ընտրություններն ավարտվել են, եւ ես համոզված եմ, որ Հայաստանն իր նորընտիր նախագահի ղեկավարությամբ էլ ավելի ընդգծված զարգացումներ է ապրելու: Հնարավորություն ենք ունեցել Սերժ Սարգսյանի ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԷ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

