
ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՉՆՉԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
- Մեքսիկայում ավարտվեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի անդրօվկիանոսյան փուլը։ Լեւոն Արոնյանը միջանկյալ վերջնագիծը հատեց 4-րդ արդյունքով՝ 1 միավոր զիջելով միանձնյա առաջատար Վիշա Անանդին։ Ամերիկյան ափին հրաժեշտ տալուց առաջ հայաստանցի գրոսմայստերը սկզբունքային մրցավեճում պարտվեց Մագնուս Կարլսենին։

Ընդհանրապես մեր գրոսմայստերը անվստահ անցկացրեց մեքսիկական փուլի վերջին երկու տուրերը։ Նախ՝ սպիտակներով չկարողացավ գերազանցել Պետեր Լեկոյին, ապա պարտվեց նորվեգացի վունդերկինդ Կարլսենին, որը, խաղալով սպիտակներով, ագրեսիվ էր տրամադրված։ 18-րդ քայլին Արոնյանը սխալվեց, 25-րդին՝ հայտնվեց ծայրահեղ վատ, իսկ եւս հինգ քայլից, ընդհանրապես անհուսալի վիճակում։ Հավանաբար վիկինգը լուրջ հետեւություններ էր արել նախորդ տուրում Ռաջաբովից կրած պարտությունից եւ այս անգամ անչափ ուշադիր եւ սառնարյուն խաղաց։
Հարկ է նշել, որ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում վերստին էական փոփոխություններ տեղի ունեցան։ Արոնյանի սայթաքումից լիարժեք չօգտվեց Անանդը, որը, խաղալով սպիտակներով, ոչ-ոքիով բավարարվեց Վասիլի Իվանչուկի հետ պարտիայում։ Դիտարժան մրցակցության ակնկալիքը ամենեւին չարդարացրին Ալեքսեյ Շիրովը եւ Թեյմուր Ռաջաբովը։ Փոխադարձ սխալներով դժգույն պայքարում հաջողակ գտնվեց իսպանահպատակ շախմատիստը, որը սպիտակներով հասավ հաղթանակի։ Ռաջաբովը պարզապես ձախողեց սկզբնախաղը եւ ստիպված էր մեծ ջանք ու երկար ժամանակ վատնել պայքարը ցանկալի հուն վերադարձնելու համար։ Սակայն անհաջողությունից խուսափել չհաջողվեց. 41-րդ քայլում ադրբեջանցին ընդունեց պարտությունը։
Վերջին երեք տուրերում երկրորդ անգամ պարտվեց Պետեր Լեկոն` այս անգամ սպիտակներով զիջելով Վեսելին Տոպալովին։ Առհասարակ, հունգարացու մրցաշարային աղյուսակի ստորին մասում հայտնվելը մեքսիկական փուլի գլխավոր անակնկալներից է։ Սակայն աղյուսակում ձեւավորված ուժերի հարաբերակցությունը խիստ անկայուն է։ Մասնակիցների դասավորվածության խտությունից դատելով՝ հիմնական իրադարձությունները առջեւում են. Անանդ՝ 4,5, Շիրով, Տոպալով՝ 4-ական, Արոնյան, Կարլսեն՝ 3,5-ական, Ռաջաբով, Իվանչուկ՝ 3-ական, Լեկո՝ 2,5 միավոր։
Մրցաշարի իսպանական փուլը մեկնարկելու է փետրվարի 28-ին։ Իսկ առայժմ վիճակագրական որոշ ամփոփում. Լեւոն Արոնյանը 7 պարտիաներից 2-ում հաղթել է, 2-ում՝ պարտվել, 3 անգամ միավորը կիսել է մրցակիցների հետ։ Հատկանշական է, որ հաղթանակներն ու պարտությունները գրանցել է սեւ, իսկ ոչ-ոքիները՝ սպիտակ խաղաքարերով։ Հետաքրքիր է, որ անցյալ տարի Արոնյանը Մորելիայում արձանագրել էր 5 ոչ-ոքի, մեկական հաղթանակ եւ պարտություն (սպիտակներով հաղթել էր, սեւերով` պարտվել, իսկ ոչ-ոքիներից էլ 2-ը` սպիտակներով, 3-ը՝ սեւերով։ Այնպես որ միավորների արտահայտությամբ մեր շախմատիստն առայժմ շարժվում է անցյալ տարվա ժամանակացույցով։ Հուսանք, որ Լինարեսում ավելի հաջող կխաղա եւ 2007-ի պես 4-5-րդ տեղերը չի բաժանի։
Այս տարվա մրցաշարում, հիրավի տպավորիչ է աշխարհի չեմպիոն Անանդի արդյունքը, որը սեւերով 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր։ Փոխարենը, սպիտակներով երկու անգամ ոչ-ոքի է խաղացել եւ պարտվել Արոնյանին։ Տպավորիչ է նաեւ մրցաշարի ընդհանուր արդյունավետությունը. 28 պարտիաներից 15-ը հաղթող է ունեցել, ինչը ֆանտաստիկ ցուցանիշ է 21-րդ կարգի մրցման համար։ Առայժմ չնչին առավելություն ունեն սպիտակները. 8 հաղթանակ` սեւերի 7-ի դիմաց։
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 4
Ահա արդեն որերորդ օրն է լեւոնականները Թատերական հրապարակում մի շատ ապաշնորհ ներկայացում են խաղում
Քաղաքական ներկայացման տեխնոլոգիաների կիրառումը նորություն չէ։ Ինչո՞ւ ընտրությունների օրը Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Անցած կիրակի Կուբայի խորհրդարանն ընտրեց երկրի նոր առաջնորդ։ Նա Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլն է։ Օրերս Ֆիդել Կաստրոն անձամբ հայտարարեց պետական խորհրդի նախագահի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնից իր ...«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
«Հանգուցյալը» Տեր-Պետրոսյանն էր
«Ընդդեմ քաղաքական աղանդների» հասարակական նախաձեռնության անդամները ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետընտրական օրերին շարունակում են տարաբնույթ ակցիաներ ...ԻՍԿ Ո՞Վ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
«Ի վերջո, այս հողի վրա պետք է հաստատենք օրենքի իշխանություն։ Ես ձեզ կոչ եմ անում եւ խնդրում եմ տեր կանգնել ձեր ընտրությանը»,- օրերս Թատերական հրապարակում այս հայտարարությունն արած պաշտոնյան հասարակությանը ...ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Վերջին օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը իշխանություններին սպառնում է «Երկրապահ» կամավորականների միության անունից, որը նախկինների կողմից սկսել է դիտվել իբրեւ մի յուրահատուկ՝ «այլընտրանքային ուժային կառույց»։
...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 14
Եւ այսպես, մինչեւ ազատագրական պայքարի վերջը մնացել է շատ քիչ ժամանակ։
Հենց սկզբից էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի ակհայտությունն ու անվիճելիությունը, տարրական տրամաբանությունը, ողջամտության ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Փետրվարի 25-ին ձերբակալվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կասկածվում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Ինչպես տեղեկացնում ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
ՀՆԱ-ի աճը կդանդաղի, բայց կմնա բարձր
Տնտեսական բարեփոխումներով Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է։ Տնտեսության ինը հատվածներից բարեփոխումներ են տեղի ունեցել վեցում։ Ներկայացնելով Վերակառուցման եւ զարգացման ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից Երեւանի մամուլի ակումբը դիտարկել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանումը։ Այդ երկարաժամկետ դիտարկման արդյունքները երեկ «Ուրբաթ» ակումբում ...ԱԺ-ՈՒՄ
1
Ազգային ժողովի հերթական քառօրյան երեկ սկսեց աշխատանքները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը, որով նա տեղյակ ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍահմանադրության համաձայն՝ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին (նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր լիազորություններն ստանձնել էր 2003թ. ...ՈՒՂԵՂՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՎԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
Ուղեղների զանգվածային լվացումը շարունակվում է, եւ լեւոնականները շարունակում են վերահսկել Ազատության հրապարակի «օկուպացված տարածքները», հանրահավաքային դիջեյների դիրիժորությամբ երգում-պարում-ուրախանում ...ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես բազմիցս գրել է «Հայոց Աշխարհ»-ը, նեոբոլշեւիկների հայտարարությունները բացառապես խաղաղ, օրինական գործողությունների մասին ընդամենը հեքիաթներ են։ Նշենք ընդամենը մի քանի փաստեր, որոնք արդեն հայտնի են ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերը եւ նստացույցը, չխոչընդոտել ...ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՉՆՉԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկայում ավարտվեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի անդրօվկիանոսյան փուլը։ Լեւոն Արոնյանը միջանկյալ վերջնագիծը հատեց 4-րդ արդյունքով՝ 1 միավոր զիջելով միանձնյա առաջատար Վիշա Անանդին։ Ամերիկյան ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Միանգամից երկու ներկայացուցչական շախմատային մրցաշարեր ավարտվեցին Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։ Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում որոշվեցին 7-րդ անգամ անցկացված «Աերոֆլոտ օփենի» հաղթողներն ...ԴՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» հաղթանակ է տարել առաջին ստուգողական խաղում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը 2։0 հաշվով հաղթեց Ռուսաստանի ֆիզկուլտուրայի կոլեկտիվների առաջնության ...ԿԻԵՎՅԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ
Հայ ազատոճային ըմբիշները տարվա առաջին միջազգային մեկնարկն ընդունել են Կիեւում, որտեղ մրցագորգ են դուրս եկել 30 երկրների պատվիրակներ։ 60 կգ քաշային կարգում 2-րդ տեղն է գրավել Մարտին Բերբերյանը, որը եզրափակիչում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
25 փետրվարի 2008թ.Եւ դիմում է Կոալիցիային` համագործակցությունը դադարեցնելու առաջարկով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը Հայրենակիցնե՛ր 2008թ. նախագահական ընտրությունները ...ՀԵՌՈՒ ԿԱՆԳՆԵ՛Ք ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՎԱՅՐԻՑ
Զոհված ազատամարտիկ Վարդան Վահանյանի մայր՝ ՍԻԼՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԱյս լարված օրերին, երբ անցնում եմ Ազատության հրապարակի մոտով, սրտի կսկիծով եւ ցասումով եմ լցվում այն մոլորված մարդկանց հանդեպ, որոնք հավաքվել են այնտեղ։ Արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհած ...ՄՈԼԵԳՆԱԾ ՏԻԿՆԱՅՔ
2008 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ...ՈՂՋ ԱՌՈՂՋ Է
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ...ԿԸՀ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահի թեկնածուներից ստացված 135 դիմումներով պահանջվող բոլոր վերահաշվարկները ընտրատարածքային հանձնաժողովներում ավարտվելուց հետո, ԿԸՀ-ը կիրակի արտահերթ նիստ հրավիրեց եւ ընտրությունների նախնական արդյունքներում ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Փետրվարի 24-ին եւ 25-ին բազամահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Վանաձոր, Կապան, Գորիս, Սիսիան, Գյումրի, Գավառ քաղաքներում ի պաշտպանություն նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի։ Այսօր հանրահավաք է տեղի ...ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
2
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետեւանքը այն պետք է լիներ, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է: Ձերբակալված է նաեւ փետրվարի 24-ին բերման ենթարկված պետեկամուտների նախկին ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Փետրվարի 25-ի առավոտյան ժ. 09։30-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է ստացել, թե Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների եւ խոշտանգումների: Արմեն ...ԱՅՍՕՐ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ
Սեփ.լրտվ.Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ մի հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, ...
ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

