
ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ինչպես բազմիցս գրել է «Հայոց Աշխարհ»-ը, նեոբոլշեւիկների հայտարարությունները բացառապես խաղաղ, օրինական գործողությունների մասին ընդամենը հեքիաթներ են։ Նշենք ընդամենը մի քանի փաստեր, որոնք արդեն հայտնի են մեր ընթերցողներին։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սեւ գույնի BMW X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող անձինք զինված են եւ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում։
Փետրվարի 23-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից նշված մեքենաները կանգնեցվել են։ Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձանց կողմից դիմադրություն է ցուցաբերվել։
ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ավտոմեքենաներում գտնվողները՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը (Գ.Ջհանգիրյանի եղբայրը), Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը։
Գագիկ Ջհանգիրյանի մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը՝ փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտից՝ ՊՍՄ տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտից՝ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ՝ 8 փամփուշտով։
Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, «Բրաունինգ» տիպի ատրճանակ՝ 14 փամփուշտով, 1-ը՝ փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն։
Փետրվարի 24-ին, ժամը 11։00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկում կայանված սեւ գույնի «Լեքսուս» մակնիշի, 03 ՏՍ 003 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորները զինված են։ Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել վերոհիշյալ ավտոմեքենան եւ մեքենայի մեջ գտնվող անձանց՝ պետեկամուտների նախկին նախարար, 1959թ. ծնված Սմբատ Այվազյանին, 1974թ. ծնված, նախկին Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի հատկանիշներով անցյալում դատված Արտակ Սիսակյանին եւ 1961թ. ծնված Վարդան Կիրակոսյանին։
Սմբատ Այվազյանի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է սեւ գույնի բռնակով եւ նիկելապատ զսպանակով մեկ մահակ, ավտոմեքենայի սրահից՝ «Մակարով» տեսակի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ պահունակով եւ 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով։ Եռյակը բերման է ենթարկվել։
Ազգային անվտանգության ծառայության տեղեկացմամբ, ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Մինչ այդ նրա վերաբերյալ ծառայությունում տվյալներ էին ստացվել, որ նա արմատական ընդդիմության կազմակերպած ապօրինի միջոցառումների ընթացքում թույլ է տվել հակաօրինական արարք։ Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը։
Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, ս.թ. փետրվարի 24-ին ԱԱԾ «Ալֆա» ջոկատի զինված ու դիմակավոր անդամները Երեւանի Էրեբունու շուկայի մոտ սպառնալիքներով գետնին են պառկեցրել Ա.Կարապետյանին, ՆԺԿ վարչության անդամ Սամվել Խաչատրյանին, Ա.Կարապետյանի թիկնազորի անդամներին ու վարորդներին, ապա նրանց տարել ԱԱԾ կենտրոնական մասնաշենք։
Երեկ ոստիկանության կայքէջից տեղեկացանք նաեւ, որ փետրվարի 24-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում կայանված, մգեցված ապակիներով երեք ավտոմեքենաների ուղեւորները զինված են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայրաքաղաքի Ա.Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի, 091 ՏԼ 01, 090 ՏԼ 01 — «Ռենջ Ռովեռ» մակնիշի, 015 ՍՏ 01 պետհամարանիշերի ավտոմեքենաներն ու դրանցում գտնվող անձանց` 1978թ. ծնված Հայկազ Գալաջյանին, 1974թ. ծնված Մարատ Բաղդասարյանին, 1967թ. ծնված Արթուր Մանուկյանին, 1978թ. ծնված Հրայր Հովակիմյանին, 1980թ. ծնված Սամվել Ավետիսյանին, 1975թ. ծնված Սարգիս Արզումանյանին, 1983թ. ծնված էդուարդ Ղուշչյանին, 1982թ. ծնված Ռոման Անամիրյանին, 1978թ. ծնված Արսեն Ասատրյանին եւ 1986թ. ծնված Արտաշես Պետրոսյանին:
Անձնական խուզարկությամբ Հ.Գալաջյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի, 091 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից` 7,62 մմ տրամաչափի, ՎՈԼՖ տեսակի 9 փամփուշտ եւ ինքնաձիգի ծալովի խզակոթ, Մ.Բաղդասարյանի մոտից` 22 սմ երկարության, 10 սմ շեղբով գործարանային արտադրության ծալովի դանակ։
«Միցուբիշի Պաջեռո» մակնիշի, 090 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգ` 4 պահունակով, լիցքավորված 35 փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի, ՎՈԼՖ տեսակի 30 փամփուշտ, ատրճանակի պատյան, 1 հակագազ, Տ-5420 տեսակի ռադիոկապի երկու միջոց, 1 հատ նուչակի, 18 սմ երկարության, 9 սմ շեղբով դանակ։
«Ռենջ Ռովեռ» մակնիշի, 015 ՍՏ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահից խուզարկությամբ հայտնաբերվել են «Բերետտա» տեսակի 1 ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 15 փամփուշտով, 2 հակագազ, «Յամայկա» տեսակի զրահաբաճկոն եւ Տ-5420 տեսակի ռադիոկապի միջոց, Ա.Ասատրյանի մոտից` «Սֆերա» տեսակի զրահաբաճկոն, Ա.Պետրոսյանի մոտից` 17,5 սմ երկարության, 7,5 սմ շեղբով ծալովի դանակ:
Բերման ենթարկվածները Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն են։
- Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 4
Ահա արդեն որերորդ օրն է լեւոնականները Թատերական հրապարակում մի շատ ապաշնորհ ներկայացում են խաղում
Քաղաքական ներկայացման տեխնոլոգիաների կիրառումը նորություն չէ։ Ինչո՞ւ ընտրությունների օրը Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Անցած կիրակի Կուբայի խորհրդարանն ընտրեց երկրի նոր առաջնորդ։ Նա Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլն է։ Օրերս Ֆիդել Կաստրոն անձամբ հայտարարեց պետական խորհրդի նախագահի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնից իր ...«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
«Հանգուցյալը» Տեր-Պետրոսյանն էր
«Ընդդեմ քաղաքական աղանդների» հասարակական նախաձեռնության անդամները ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետընտրական օրերին շարունակում են տարաբնույթ ակցիաներ ...ԻՍԿ Ո՞Վ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
«Ի վերջո, այս հողի վրա պետք է հաստատենք օրենքի իշխանություն։ Ես ձեզ կոչ եմ անում եւ խնդրում եմ տեր կանգնել ձեր ընտրությանը»,- օրերս Թատերական հրապարակում այս հայտարարությունն արած պաշտոնյան հասարակությանը ...ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Վերջին օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը իշխանություններին սպառնում է «Երկրապահ» կամավորականների միության անունից, որը նախկինների կողմից սկսել է դիտվել իբրեւ մի յուրահատուկ՝ «այլընտրանքային ուժային կառույց»։
...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 14
Եւ այսպես, մինչեւ ազատագրական պայքարի վերջը մնացել է շատ քիչ ժամանակ։
Հենց սկզբից էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի ակհայտությունն ու անվիճելիությունը, տարրական տրամաբանությունը, ողջամտության ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Փետրվարի 25-ին ձերբակալվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կասկածվում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Ինչպես տեղեկացնում ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
ՀՆԱ-ի աճը կդանդաղի, բայց կմնա բարձր
Տնտեսական բարեփոխումներով Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է։ Տնտեսության ինը հատվածներից բարեփոխումներ են տեղի ունեցել վեցում։ Ներկայացնելով Վերակառուցման եւ զարգացման ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից Երեւանի մամուլի ակումբը դիտարկել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանումը։ Այդ երկարաժամկետ դիտարկման արդյունքները երեկ «Ուրբաթ» ակումբում ...ԱԺ-ՈՒՄ
1
Ազգային ժողովի հերթական քառօրյան երեկ սկսեց աշխատանքները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը, որով նա տեղյակ ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍահմանադրության համաձայն՝ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին (նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր լիազորություններն ստանձնել էր 2003թ. ...ՈՒՂԵՂՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՎԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
Ուղեղների զանգվածային լվացումը շարունակվում է, եւ լեւոնականները շարունակում են վերահսկել Ազատության հրապարակի «օկուպացված տարածքները», հանրահավաքային դիջեյների դիրիժորությամբ երգում-պարում-ուրախանում ...ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես բազմիցս գրել է «Հայոց Աշխարհ»-ը, նեոբոլշեւիկների հայտարարությունները բացառապես խաղաղ, օրինական գործողությունների մասին ընդամենը հեքիաթներ են։ Նշենք ընդամենը մի քանի փաստեր, որոնք արդեն հայտնի են ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերը եւ նստացույցը, չխոչընդոտել ...ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՉՆՉԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկայում ավարտվեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի անդրօվկիանոսյան փուլը։ Լեւոն Արոնյանը միջանկյալ վերջնագիծը հատեց 4-րդ արդյունքով՝ 1 միավոր զիջելով միանձնյա առաջատար Վիշա Անանդին։ Ամերիկյան ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Միանգամից երկու ներկայացուցչական շախմատային մրցաշարեր ավարտվեցին Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։ Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում որոշվեցին 7-րդ անգամ անցկացված «Աերոֆլոտ օփենի» հաղթողներն ...ԴՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» հաղթանակ է տարել առաջին ստուգողական խաղում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը 2։0 հաշվով հաղթեց Ռուսաստանի ֆիզկուլտուրայի կոլեկտիվների առաջնության ...ԿԻԵՎՅԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ
Հայ ազատոճային ըմբիշները տարվա առաջին միջազգային մեկնարկն ընդունել են Կիեւում, որտեղ մրցագորգ են դուրս եկել 30 երկրների պատվիրակներ։ 60 կգ քաշային կարգում 2-րդ տեղն է գրավել Մարտին Բերբերյանը, որը եզրափակիչում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
25 փետրվարի 2008թ.Եւ դիմում է Կոալիցիային` համագործակցությունը դադարեցնելու առաջարկով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը Հայրենակիցնե՛ր 2008թ. նախագահական ընտրությունները ...ՀԵՌՈՒ ԿԱՆԳՆԵ՛Ք ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՎԱՅՐԻՑ
Զոհված ազատամարտիկ Վարդան Վահանյանի մայր՝ ՍԻԼՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԱյս լարված օրերին, երբ անցնում եմ Ազատության հրապարակի մոտով, սրտի կսկիծով եւ ցասումով եմ լցվում այն մոլորված մարդկանց հանդեպ, որոնք հավաքվել են այնտեղ։ Արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհած ...ՄՈԼԵԳՆԱԾ ՏԻԿՆԱՅՔ
2008 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ...ՈՂՋ ԱՌՈՂՋ Է
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ...ԿԸՀ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահի թեկնածուներից ստացված 135 դիմումներով պահանջվող բոլոր վերահաշվարկները ընտրատարածքային հանձնաժողովներում ավարտվելուց հետո, ԿԸՀ-ը կիրակի արտահերթ նիստ հրավիրեց եւ ընտրությունների նախնական արդյունքներում ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Փետրվարի 24-ին եւ 25-ին բազամահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Վանաձոր, Կապան, Գորիս, Սիսիան, Գյումրի, Գավառ քաղաքներում ի պաշտպանություն նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի։ Այսօր հանրահավաք է տեղի ...ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
2
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետեւանքը այն պետք է լիներ, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է: Ձերբակալված է նաեւ փետրվարի 24-ին բերման ենթարկված պետեկամուտների նախկին ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Փետրվարի 25-ի առավոտյան ժ. 09։30-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է ստացել, թե Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների եւ խոշտանգումների: Արմեն ...ԱՅՍՕՐ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ
Սեփ.լրտվ.Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ մի հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, ...
ԼԱՎ ՄՇԱԿՎԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ԼՂՀ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆԵԼ Է
ԱՄՆ-Ն ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

