
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- «Հանգուցյալը» Տեր-Պետրոսյանն էր

«Ընդդեմ քաղաքական աղանդների» հասարակական նախաձեռնության անդամները ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետընտրական օրերին շարունակում են տարաբնույթ ակցիաներ կազմակերպել։ Նպատակը՝ մեր իրականությունից «Լեւոնի վկաների» վտարումն է։
Եթե նախընտրական շրջանում այս նախաձեռնությանը միացած բազմաթիվ քաղաքացիներ երթեր, ցույցեր ու նստացույցեր էին անցկացնում հիմնականում նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի դիմաց, ապա վերջին օրերին ցուցարարներն իրենց համար նոր «կայանատեղի» են ընտրել։ Փետրվարի 20-ից սկսած, արդեն 5-րդ օրն է, մի քանի տասնյակ քաղաքացիներ գիշեր-ցերեկ չեն լքում Ծիծեռնակաբերդի խճուղի 10 հասցեում գտնվող Տեր-Պետրոսյանի առանձնատան մատույցները։ Սեւ դղյակի պարիսպներին հարակից «հրապարակում» նստացույց են հայտարարել եւ ընդդեմ դղյակատիրոջ նաեւ պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում։
Երեկ, օրինակ, նստացույցի մասնակիցներն ու նրանց միացած բազմաթիվ մարդիկ (ընդ որում՝ միացողների շարքում շատ էին երիտասարդները) չափազանց ուշագրավ ակցիա անցկացրին։
Ծրագրել էին իրականացնել ԼՏՊ-ի «բարոյական թաղման» արարողություն, ինչն էլ հաջողությամբ գլուխ բերեցին՝ ընդ որում չանտեսելով հայկական ավանդական ծիսակարգերի եւ ոչ մի մանրամասն։ Թերեւս միայն ԼՏՊ-ին «վերցնելու» դրվագը (ինչը, բնականաբար, «տեղի ունեցավ» ժամը 14։00-ին) արվեց «աֆեկտիվ» գործողությամբ, իսկ մնացած ամեն ինչը կատարվեց տեղը տեղին։
Նախաձեռնության կազմակերպիչները՝ ի դեմս քաղաքագետ Արտյոմ Խաչատրյանի եւ իրավաբան Սոկրատ Հովսեփյանի, ջանացել էին, որ «սգահանդեսը» տպավորիչ լինի։ Սեւ դղյակին հարակից հատվածում տեղադրված էին 5-6 ծաղկեպսակներ, որոնց սեւ ժապավենների վրա գրված տողերից կարելի էր իմանալ, թե ովքեր են «ցավակցողները»։ Օրինակ՝ «Թուրքական գորշ գայլերից վախճանված քաղաքական գործչին», «Ինքնամոռաց հայ ժողովրդից հիշարժան Լեւոն Տեր-Պետրոսյանին», «Քաղաքական աղանդավորներից հովվապետ, մեսիա Լեւոն Տեր-Պետրոսյանին», «Բարեխիղճ մոլորյալներից ինքնավստահ Լեւոն Տեր-Պետրոսյանին» եւ այլն։
Ի դեպ, ծաղկեպսակների արանքում «կանգնած» էին Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, որոնք հասկանալի է, «սգահանդեսին» մասնակցում էին փափուկ տիկնիկների կերպարանքով։ Տարածքը երիզված էր նաեւ «հանգուցյալի» բազմաթիվ նկարներով ամրացված պարանաշարերով, որոնց վրա գրված էր «Ինչ կարող ես՝ արել ես»։
Տեղում էին նաեւ նստացույցի առաջին օրվանից այստեղ բերված ԼՏՊ-ի՝ հայտնի սարսափազդու լուսանկարներով մեծ ցուցապաստառները, որոնց շուրջը «զարդարող» այլ պաստառների մակագրություններն այսպիսին էին՝ «Լեւոն՝ օտարերկրյա կամակատար», «Ո՛չ Լեւոնի աղանդին», «Լեւոն՝ դու գանգրենա ես», «Լեւոն՝ ազգային թյուրիմացություն» եւ այլն։
Ինչեւէ, ուղիղ ժամը 14։00-ին, «վերցնելու» պահին տեղում գտնվող երկու դուդուկահարները սկսեցին նվագել եւ հնչող մղկտալի «բայաթիի» մեղեդիները հասան մինչեւ սեւ դղյակ։
Հավաքվածների առջեւ «դամբանական» ճառով հանդես եկավ Սոկրատ Հովսեփյանը. «Սովորաբար ընդունված է ասել՝ «հանգուցյալի մասին՝ կամ լավը, կամ՝ ոչինչ»։ Բայց այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեկընդմիշտ քամուն տանք Լեւոն Տեր-Պետրոսյանի մարդկային, քաղաքական, բարոյական նկարագիրը։ Ֆիզիկապես թող ապրի ինչքան ուզում է, ինչքան որ նրան Աստված կտա։ Մենք եկել ենք այստեղ նրա բարոյական թաղման ծեսը կատարելու։
Եւ թող սա դաս լինի նրա նման բոլոր ղեկավարներին ու պաշտոնյաներին, որոնք եթե հանդգնեն գործել Տեր-Պետրոսյանի պես, նրանց էլ այսպիսի խայտառակ «վախճան» է սպասվում... Փառք Աստծո, այսօր նա վնասազերծված է, որը փորձում էր ամեն գնով պառակտել մեր ազգը եւ ժողովրդին հանել իրար դեմ եւ դնել բարիկադների երկու կողմում»։
Ներկաներից փորձեցինք պարզել, թե ինչու են ուզում «թաղել Լեւոնին»։ «Ես չեմ հասկանում՝ էս ժողովուրդը հիպնոսացե՞լ է։ Չի հիշո՞ւմ, թե ոնց էր ապրում Լեւոնի ժամանակ։ Միտումնավոր էներգետիկ տեռոր սարքեց մեր գլխին։ Էն ինչ օրի էինք։ Հիմա եկել ու ասում է, թե պատերազմի պատճառով էր։ Սուտ է։ Հատուկ արեց՝ բոլորիս ծնկի բերեց, դարձրեց թշվառ, դարձրեց բոմժ։ Հիմա եթե ինքնասիրություն ունենար, ընդհանրապես մեր աչքին չպիտի երեւար։ Մեր պահանջն է՝ թող շուտ հեռանա երկրից։ Էդ թուրքասերին ոչ ոք՝ համենայն դեպս, ժողովրդի մեծ մասը չի ընդունում»,- զրույցի ընթացքում ասաց Սուսաննա Սարգսյանը։
«Մենք եկել ենք այստեղ մեր բողոքն արտահայտելու։ Ասելու, թե հիմա ի՞նչ իրավունքով է ինքը մարդկանց հրապարակ հանում։ Նա ընդհանրապես բարոյական իրավունք չուներ որպես թեկնածու առաջադրվելու։ Հիմա էլ փողով էդ ջահել-ջուհուլներին հավաքել է շուրջը եւ շարունակում է հոխորտալ։ Ուզածն ի՞նչ է։ Քաղաքացիական բախումներ հրահրե՞լ։ Չի ստացվի։ Իսկապես թուրքի նման է վարվում՝ չընդունելով պարտությունը, ուզում է արյուն թափել։ Իր իշխանության ժամանակ քիչ է թափվե՞լ՝ էդքան մարդասպանությունները իր վզին են։ Ո՞ւմ հայտնի չէ»,- ասաց Սարգիս Մելքոնյանը։
Շաբաթ օրը ԼՏՊ-ի շտաբականները, փորձելով նստացույցի մասնակիցների վրա ճնշում գործադրել, Թատերական հրապարակից հավաքել էին իրենց ակտիվիստներին ու հասել սեւ դղյակի մոտ։ Այս կապակցությամբ մասնակիցներից մեկը՝ Արայիկ Սարգսյանը, բողոքեց. «Եկել էին ճնշելու, բայց չհաջողվեց նրանց։ Էդ էր պակաս, որ իրենց պահանջով ցրվեինք։ Իրենք, որ արդեն քանի օր է չարտոնված միտինգ ու երթ են անում՝ իրենց կարելի՞ է։ Իսկ մերը, որ օրենքով արտոնված է, ի՞նչ է, իրավունք չունե՞նք խաղաղ ցույց անել»։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ավագ տեղամասային տեսուչ փոխգնդապետ Մարտին Երեմյանից հետաքրքրվեցինք, թե ինքը՝ Տեր-Պետրոսյանը, ինչպե՞ս է արձագանքել ակցիային։ Փոխգնդապետը պատմեց, որ նստացույցի առաջին օրը ինքը՝ ԼՏՊ-ն, անձամբ է մոտեցել իրեն եւ սպառնացել. «10 րոպե ժամանակ եմ տալիս՝ ցրեք սրանց։ Թե չէ՝ Մանվելին կկանչեմ»։
Սոկրատ Հովսեփյանի համար սա զավեշտական էր. «Հիմա էլ, պարզվում է, գեներալ Մանվելին է ուզում «բոբո» ներկայացնել»,- նկատեց նա։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 4
Ահա արդեն որերորդ օրն է լեւոնականները Թատերական հրապարակում մի շատ ապաշնորհ ներկայացում են խաղում
Քաղաքական ներկայացման տեխնոլոգիաների կիրառումը նորություն չէ։ Ինչո՞ւ ընտրությունների օրը Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Անցած կիրակի Կուբայի խորհրդարանն ընտրեց երկրի նոր առաջնորդ։ Նա Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլն է։ Օրերս Ֆիդել Կաստրոն անձամբ հայտարարեց պետական խորհրդի նախագահի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնից իր ...«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
«Հանգուցյալը» Տեր-Պետրոսյանն էր
«Ընդդեմ քաղաքական աղանդների» հասարակական նախաձեռնության անդամները ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետընտրական օրերին շարունակում են տարաբնույթ ակցիաներ ...ԻՍԿ Ո՞Վ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
«Ի վերջո, այս հողի վրա պետք է հաստատենք օրենքի իշխանություն։ Ես ձեզ կոչ եմ անում եւ խնդրում եմ տեր կանգնել ձեր ընտրությանը»,- օրերս Թատերական հրապարակում այս հայտարարությունն արած պաշտոնյան հասարակությանը ...ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Վերջին օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը իշխանություններին սպառնում է «Երկրապահ» կամավորականների միության անունից, որը նախկինների կողմից սկսել է դիտվել իբրեւ մի յուրահատուկ՝ «այլընտրանքային ուժային կառույց»։
...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 14
Եւ այսպես, մինչեւ ազատագրական պայքարի վերջը մնացել է շատ քիչ ժամանակ։
Հենց սկզբից էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի ակհայտությունն ու անվիճելիությունը, տարրական տրամաբանությունը, ողջամտության ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Փետրվարի 25-ին ձերբակալվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կասկածվում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Ինչպես տեղեկացնում ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
ՀՆԱ-ի աճը կդանդաղի, բայց կմնա բարձր
Տնտեսական բարեփոխումներով Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է։ Տնտեսության ինը հատվածներից բարեփոխումներ են տեղի ունեցել վեցում։ Ներկայացնելով Վերակառուցման եւ զարգացման ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից Երեւանի մամուլի ակումբը դիտարկել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանումը։ Այդ երկարաժամկետ դիտարկման արդյունքները երեկ «Ուրբաթ» ակումբում ...ԱԺ-ՈՒՄ
1
Ազգային ժողովի հերթական քառօրյան երեկ սկսեց աշխատանքները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը, որով նա տեղյակ ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍահմանադրության համաձայն՝ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին (նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր լիազորություններն ստանձնել էր 2003թ. ...ՈՒՂԵՂՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՎԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
Ուղեղների զանգվածային լվացումը շարունակվում է, եւ լեւոնականները շարունակում են վերահսկել Ազատության հրապարակի «օկուպացված տարածքները», հանրահավաքային դիջեյների դիրիժորությամբ երգում-պարում-ուրախանում ...ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես բազմիցս գրել է «Հայոց Աշխարհ»-ը, նեոբոլշեւիկների հայտարարությունները բացառապես խաղաղ, օրինական գործողությունների մասին ընդամենը հեքիաթներ են։ Նշենք ընդամենը մի քանի փաստեր, որոնք արդեն հայտնի են ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերը եւ նստացույցը, չխոչընդոտել ...ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՉՆՉԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկայում ավարտվեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի անդրօվկիանոսյան փուլը։ Լեւոն Արոնյանը միջանկյալ վերջնագիծը հատեց 4-րդ արդյունքով՝ 1 միավոր զիջելով միանձնյա առաջատար Վիշա Անանդին։ Ամերիկյան ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Միանգամից երկու ներկայացուցչական շախմատային մրցաշարեր ավարտվեցին Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։ Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում որոշվեցին 7-րդ անգամ անցկացված «Աերոֆլոտ օփենի» հաղթողներն ...ԴՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» հաղթանակ է տարել առաջին ստուգողական խաղում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը 2։0 հաշվով հաղթեց Ռուսաստանի ֆիզկուլտուրայի կոլեկտիվների առաջնության ...ԿԻԵՎՅԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ
Հայ ազատոճային ըմբիշները տարվա առաջին միջազգային մեկնարկն ընդունել են Կիեւում, որտեղ մրցագորգ են դուրս եկել 30 երկրների պատվիրակներ։ 60 կգ քաշային կարգում 2-րդ տեղն է գրավել Մարտին Բերբերյանը, որը եզրափակիչում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
25 փետրվարի 2008թ.Եւ դիմում է Կոալիցիային` համագործակցությունը դադարեցնելու առաջարկով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը Հայրենակիցնե՛ր 2008թ. նախագահական ընտրությունները ...ՀԵՌՈՒ ԿԱՆԳՆԵ՛Ք ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՎԱՅՐԻՑ
Զոհված ազատամարտիկ Վարդան Վահանյանի մայր՝ ՍԻԼՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԱյս լարված օրերին, երբ անցնում եմ Ազատության հրապարակի մոտով, սրտի կսկիծով եւ ցասումով եմ լցվում այն մոլորված մարդկանց հանդեպ, որոնք հավաքվել են այնտեղ։ Արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհած ...ՄՈԼԵԳՆԱԾ ՏԻԿՆԱՅՔ
2008 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ...ՈՂՋ ԱՌՈՂՋ Է
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ...ԿԸՀ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահի թեկնածուներից ստացված 135 դիմումներով պահանջվող բոլոր վերահաշվարկները ընտրատարածքային հանձնաժողովներում ավարտվելուց հետո, ԿԸՀ-ը կիրակի արտահերթ նիստ հրավիրեց եւ ընտրությունների նախնական արդյունքներում ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Փետրվարի 24-ին եւ 25-ին բազամահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Վանաձոր, Կապան, Գորիս, Սիսիան, Գյումրի, Գավառ քաղաքներում ի պաշտպանություն նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի։ Այսօր հանրահավաք է տեղի ...ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
2
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետեւանքը այն պետք է լիներ, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է: Ձերբակալված է նաեւ փետրվարի 24-ին բերման ենթարկված պետեկամուտների նախկին ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Փետրվարի 25-ի առավոտյան ժ. 09։30-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է ստացել, թե Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների եւ խոշտանգումների: Արմեն ...ԱՅՍՕՐ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ
Սեփ.լրտվ.Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ մի հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

