
ՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՆ
- Անցած կիրակի Կուբայի խորհրդարանն ընտրեց երկրի նոր առաջնորդ։ Նա Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլն է։ Օրերս Ֆիդել Կաստրոն անձամբ հայտարարեց պետական խորհրդի նախագահի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնից իր հրաժարականի մասին։

ԱՆՄԱՀ ՖԻԴԵԼԸ
Ֆիդել Կաստրոն կառավարեց Կուբան գրեթե կես դար։ Կուբացիների 60 տոկոսը հասակ է առել Ֆիդելի օրոք, այսինքն՝ նրանք այլ իշխանություն չեն էլ տեսել։ Երբ 2006 թվականի հուլիսի 31-ին 80-ամյա կոմանդանտեն «աղիքային արյունահոսությամբ» տեղափոխվեց հիվանդանոց եւ առաջին անգամ փոխանցեց կառավարման սանձերն իր կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, ողջ աշխարհում սկսեցին խոսել նրա մոտալուտ վախճանի մասին։
Սակայն կուբացիների աչքում իրենց առաջնորդն անխոցելի է։ Այսպես. երբ 2004 թվականին Ֆիդելը կոտրեց ձեռքն ու վնասեց ծունկը, նա հրաժարվեց ընդհանուր նարկոզից երեք ժամ տեւող վիրահատության ժամանակ։ Կուբայի առաջնորդի դեմ ձեռնարկվել է ավելի քան 600 մահափորձ։ Կաստրոյին փորձել են դարանակալել ստորջրյա որսորդության ժամանակ, սպանել թունավորած սիգարի կամ լրագրողի տեսախցիկի մեջ հարմարեցված պստլիկ ատրճանակի միջոցով։ Մշակվել էր նույնիսկ չարանենգ ծրագիր, որը նախատեսում էր կոմանդանտեի մորուքի իսպառ մազաթափություն, ինչը կարող էր վնասել հեղափոխական առաջնորդի իմիջին։ Բայց ամեն անգամ դավադիրներն անհաջողության էին մատնվում։
ՓԱՅԼՈՒՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգի Բիրոն բնակավայրում։ Նրա հայրը՝ Անխել Կաստրո Արգիսը, շաքարեղեգի խոշոր պլանտացիա ուներ։ Մայրը՝ Լինա Ռուս Գոնսալեսը, խոհարարուհի էր կալվածքում։ Անխել Կաստրոյից նա հինգ զավակ ունեցավ, մինչեւ որ նրանք ամուսնացան։
Կաստրոյի ծնողները ձգտում էին լավ կրթություն տալ զավակներին։ Դպրոցում Ֆիդելը լավագույն աշակերտներից էր իր հիրավի ֆենոմենալ հիշողության շնորհիվ։ Հենց այն ժամանակ ի հայտ եկավ նաեւ Ֆիդելի հեղափոխական խառնվածքը։ 13 տարեկան հասակում նա մասնակցում էր աշխատավորների ապստամբությանը իր հոր պլանտացիայում։
1950 թվականին Ֆիդել Կաստրոն ավարտեց Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որտեղ հետագայում ստացավ իրավունքի դոկտորի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Հավանայում սկսեց զբաղվել փաստաբանական պրակտիկայով։ Փայլուն իրավաբան Կաստրոն կարող էր դառնալ Կուբայում ամենաբարձր վարձատրվող փաստաբաններից մեկը, բայց նախընտրում էր անվճար վարել աղքատների գործերը։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԿԱՐԴԱՐԱՑՆԻ
Երբ 1952 թվականին պետական հեղաշրջման հետեւանքով Կուբայում իշխանության եկավ գեներալ Բատիստան, փաստաբան Կաստրոն հայց ներկայացրեց դատարան՝ հեղաշրջման ապօրինության մասին։ Նա հանեց իրավաբանի պատմուճանը, հայտարարելով, որ արդարադատություն Կուբայում այլեւս գոյություն չունի։ Եւ հեռացավ հեղափոխականների շարքերը։
1953 թվականի հունիսի 26-ին 165 հոգի՝ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, գրոհեցին Մոնկադայի զորանոցները Սանտյագո դե Կուբայում։ Երիտասարդների կարգախոսն էր՝ «Ազատությո՛ւն կամ մա՛հ»։ Հեղափոխականները 15 անգամ սակավաթիվ էին, քան զորանոցները հսկող զինվորները։ Գրոհի մասնակիցներից շատերը մահապատժի ենթարկվեցին։ Ողջ մնացածներին դատեցին։ 15 տարվա ազատազրկման դատապարտված Ֆիդել Կաստրոն արտասանեց «Պատմությունն ինձ կարդարացնի» նշանավոր ճառը, որից հետո Կուբայով մեկ բարձրացավ ազգային խռովությունների ալիքն ու ստեղծվեց «Հունիսի 26» հեղափոխական շարժումը։
Համաներումով դուրս գալով բանտից՝ Ֆիդել Կաստրոն ստիպված էր մեկնել Մեքսիկա։ 1956 թվականի նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նա զինակիցների հետ գաղտնի վերադարձավ հայրենիք։ Այդ ոչ մեծ խումբը, որը ժամանակի հետ վերածվեց ապստամբների բանակի, պարտիզանական պայքար ծավալեց Բատիստայի ռեժիմի դեմ, ինչն ավարտվեց հաղթանակով։
ԵՂԲՈՐ ՍՏՎԵՐՈՒՄ
Ռաուլ Կաստրո Ռուսը գրեթե կես դար շարունակ մնում էր իր նշանավոր եղբոր ստվերում։ Սակայն իրականում հենց Ռաուլն էր կանգնած Կուբայի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ փոքրիշատե կարեւոր իրադարձությունների հետեւում։ Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո Ռաուլը նշանակվեց պաշտպանության նախարար։ Նրան հանձնարարեցին ամենակարեւոր խնդիրը՝ ապստամբների ջոկատների վերափոխումը կանոնավոր զինված ուժերի։ Կուբայի նորաստեղծ հեղափոխական զինված ուժերի նշանաբանը Ռաուլը, ասում են, հորինել է անձամբ. «Քո հրամանով, գլխավոր հրամանատար, հանուն ինչի ասես, որտեղ ասես եւ ցանկացած հանգամանքներում»։
Հենց Ռաուլն էր (իր ընկեր Չե Գեվարայի հետ) մտածել մտերմացնել Կուբան եւ Խորհրդային Միությունը։ Հենց նա, այլ ոչ թե Ֆիդելը դարձավ բարեկամության մասին սովետա-կուբական պայմանագրի ստորագրման նախաձեռնողը, եւ վերջապես՝ հենց Ռաուլ Կաստրոն, այլ ոչ թե իր ավագ եղբայրը հասավ այն բանին, որ կղզին հեղեղվեց ԽՍՀՄ-ից ուղարկվող զենքով ու մասնագետներով։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՌԱՈՒԼԸ ԱՌԱՋԻՆՆ ԷՐ
1965 թվականին Ռաուլ Կաստրոյի երազանքն իրականացավ։ Երկրում հաստատվեց մարքսիստական գաղափարախոսությունը, ստեղծվեց Կուբայի Կոմունիստական կուսակցությունը, որը հայտարարվեց երկրի կառավարող եւ ուղղորդող ուժ։ Նորաստեղծ կուսակցության կազմում Ռաուլ Կաստրոն ստացավ երկրորդ քարտուղարի պաշտոնը. առաջինը, բնականաբար, ավագ եղբայր Ֆիդելն էր։
Այս ողջ ընթացքում Ռաուլը զբաղեցնում էր պետության բոլոր երկրորդ պաշտոնները։ Բայց իրականում նա առաջինն էր։ Սահմանադրական, ռազմական եւ արտաքին քաղաքական բոլոր հարցերը վճռվում էին կա՛մ Ռաուլի մասնակցությամբ, կա՛մ անձամբ իր կողմից եւ հետո միայն ստանում ավագ եղբոր եւ այլ ընկերների հավանությունը։
48 տարի շարունակ Ռաուլ Կաստրոն մնում էր եղբոր ստվերում։ Այժմ նա պաշտոնապես դարձավ առաջինը։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին 4
Ահա արդեն որերորդ օրն է լեւոնականները Թատերական հրապարակում մի շատ ապաշնորհ ներկայացում են խաղում
Քաղաքական ներկայացման տեխնոլոգիաների կիրառումը նորություն չէ։ Ինչո՞ւ ընտրությունների օրը Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Անցած կիրակի Կուբայի խորհրդարանն ընտրեց երկրի նոր առաջնորդ։ Նա Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլն է։ Օրերս Ֆիդել Կաստրոն անձամբ հայտարարեց պետական խորհրդի նախագահի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնից իր ...«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 11
«Հանգուցյալը» Տեր-Պետրոսյանն էր
«Ընդդեմ քաղաքական աղանդների» հասարակական նախաձեռնության անդամները ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետընտրական օրերին շարունակում են տարաբնույթ ակցիաներ ...ԻՍԿ Ո՞Վ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 1
«Ի վերջո, այս հողի վրա պետք է հաստատենք օրենքի իշխանություն։ Ես ձեզ կոչ եմ անում եւ խնդրում եմ տեր կանգնել ձեր ընտրությանը»,- օրերս Թատերական հրապարակում այս հայտարարությունն արած պաշտոնյան հասարակությանը ...ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Վերջին օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը իշխանություններին սպառնում է «Երկրապահ» կամավորականների միության անունից, որը նախկինների կողմից սկսել է դիտվել իբրեւ մի յուրահատուկ՝ «այլընտրանքային ուժային կառույց»։
...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 14
Եւ այսպես, մինչեւ ազատագրական պայքարի վերջը մնացել է շատ քիչ ժամանակ։
Հենց սկզբից էլ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի ակհայտությունն ու անվիճելիությունը, տարրական տրամաբանությունը, ողջամտության ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Փետրվարի 25-ին ձերբակալվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա կասկածվում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Ինչպես տեղեկացնում ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
ՀՆԱ-ի աճը կդանդաղի, բայց կմնա բարձր
Տնտեսական բարեփոխումներով Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է։ Տնտեսության ինը հատվածներից բարեփոխումներ են տեղի ունեցել վեցում։ Ներկայացնելով Վերակառուցման եւ զարգացման ...ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից Երեւանի մամուլի ակումբը դիտարկել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանումը։ Այդ երկարաժամկետ դիտարկման արդյունքները երեկ «Ուրբաթ» ակումբում ...ԱԺ-ՈՒՄ
1
Ազգային ժողովի հերթական քառօրյան երեկ սկսեց աշխատանքները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրապարակեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը, որով նա տեղյակ ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՈՒՄԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՍահմանադրության համաձայն՝ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն՝ ապրիլի 9-ին (նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր լիազորություններն ստանձնել էր 2003թ. ...ՈՒՂԵՂՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՎԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 11
Ուղեղների զանգվածային լվացումը շարունակվում է, եւ լեւոնականները շարունակում են վերահսկել Ազատության հրապարակի «օկուպացված տարածքները», հանրահավաքային դիջեյների դիրիժորությամբ երգում-պարում-ուրախանում ...ԽԱՂԱՂ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչպես բազմիցս գրել է «Հայոց Աշխարհ»-ը, նեոբոլշեւիկների հայտարարությունները բացառապես խաղաղ, օրինական գործողությունների մասին ընդամենը հեքիաթներ են։ Նշենք ընդամենը մի քանի փաստեր, որոնք արդեն հայտնի են ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերը եւ նստացույցը, չխոչընդոտել ...ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ՉՆՉԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեքսիկայում ավարտվեց «Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի անդրօվկիանոսյան փուլը։ Լեւոն Արոնյանը միջանկյալ վերջնագիծը հատեց 4-րդ արդյունքով՝ 1 միավոր զիջելով միանձնյա առաջատար Վիշա Անանդին։ Ամերիկյան ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Միանգամից երկու ներկայացուցչական շախմատային մրցաշարեր ավարտվեցին Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։ Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում որոշվեցին 7-րդ անգամ անցկացված «Աերոֆլոտ օփենի» հաղթողներն ...ԴՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» հաղթանակ է տարել առաջին ստուգողական խաղում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը 2։0 հաշվով հաղթեց Ռուսաստանի ֆիզկուլտուրայի կոլեկտիվների առաջնության ...ԿԻԵՎՅԱՆ ԳՈՏԵՄԱՐՏԵՐ
Հայ ազատոճային ըմբիշները տարվա առաջին միջազգային մեկնարկն ընդունել են Կիեւում, որտեղ մրցագորգ են դուրս եկել 30 երկրների պատվիրակներ։ 60 կգ քաշային կարգում 2-րդ տեղն է գրավել Մարտին Բերբերյանը, որը եզրափակիչում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
25 փետրվարի 2008թ.Եւ դիմում է Կոալիցիային` համագործակցությունը դադարեցնելու առաջարկով Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը Հայրենակիցնե՛ր 2008թ. նախագահական ընտրությունները ...ՀԵՌՈՒ ԿԱՆԳՆԵ՛Ք ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՎԱՅՐԻՑ
Զոհված ազատամարտիկ Վարդան Վահանյանի մայր՝ ՍԻԼՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԱյս լարված օրերին, երբ անցնում եմ Ազատության հրապարակի մոտով, սրտի կսկիծով եւ ցասումով եմ լցվում այն մոլորված մարդկանց հանդեպ, որոնք հավաքվել են այնտեղ։ Արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհած ...ՄՈԼԵԳՆԱԾ ՏԻԿՆԱՅՔ
2008 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ...ՈՂՋ ԱՌՈՂՋ Է
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ...ԿԸՀ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահի թեկնածուներից ստացված 135 դիմումներով պահանջվող բոլոր վերահաշվարկները ընտրատարածքային հանձնաժողովներում ավարտվելուց հետո, ԿԸՀ-ը կիրակի արտահերթ նիստ հրավիրեց եւ ընտրությունների նախնական արդյունքներում ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Փետրվարի 24-ին եւ 25-ին բազամահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել Վանաձոր, Կապան, Գորիս, Սիսիան, Գյումրի, Գավառ քաղաքներում ի պաշտպանություն նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի։ Այսօր հանրահավաք է տեղի ...ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ
2
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս մեր դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել: Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին այդ օրենքը խախտել: Հետեւանքը այն պետք է լիներ, ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին բերման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է: Ձերբակալված է նաեւ փետրվարի 24-ին բերման ենթարկված պետեկամուտների նախկին ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՎԵԼ
Սեփ.լրտվ.Փետրվարի 25-ի առավոտյան ժ. 09։30-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է ստացել, թե Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների եւ խոշտանգումների: Արմեն ...ԱՅՍՕՐ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ
Սեփ.լրտվ.Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ մի հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, ...
ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՊԵԿԻՆԻՆ
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ» ՀԵՏ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹԱՂՄԱՆ» ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՊԱՅՔԱՐ ՈՉ ԹԵ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1798 Պավել I-ի հրովարտակը հայերի մասին:
- 1802 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, հրապարախոս և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1828 Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվում է Դիլիջանի և Ղարաքիլիսայի շրջանների ռազմա-հեղափոխական կոմիտե Գ. Աթաբեկյանի նախագահությամբ:
- 1924 ԽՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական:
- 1988 Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում (Այն Ադրբեջանի երրորդ մեծ քաղաքը և երկրորդ մեծ արդյունաբերական կենտրոնն է): Ոճրագործները չեն ձերբակալվել և չեն հետապնդվում: Միխաիլ Գորբաչովը այս ցեղասպանության հարցը փակեց, այն համարելով որպես «մանր խուլիգանության» փաստ:
- 1992 ԼՂՄ-ի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ գրավվեց թշնամու պլացդարմը՝ Խոջալուն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

