
ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
- Նախորդ օրը «Լեւոնի վկաները» հերթական գլխապտույտ հաջողությունն էին արձանագրել՝ առաջին «պատմական գիշերը» լուսացնելով Թատերական հրապարակում, եւ, սույն հերոսական ակցիայից թունդ ոգեւորված, երեկվա հանրահավաքն անցկացրին «սուպերոգեղեն» մթնոլորտում։

Խաչակրաց պատերազմի ակտիվիստները երեկ առանձին ներշնչանքով հայհոյեցին իշխանություններին, մտավորականներին, ռեկտորներին, իրավապահներին, հանրության մնացած «անգիտակից» տարրերին, որոնք այս կամ այն պատճառով չեն միացել 21 տոկոսանոց ազգընտիր ԼՏՊ-ի «թագադրման» աղանդավորական շարժմանը։
Ուղեղների զանգվածային լվացման տեխնոլոգիաներն արել են իրենց գործը. հրապարակում ամբոխված կրիտիկական զանգվածը հասել է այն «կոնդիցիային», որի մասին ԼՏՊ-ն երազում էր, եւ լիովին պատրաստ է հմայվածի պես ենթարկվելու հանրահավաքային գեներալների «ոչ պաշտոնական» հրահանգներին, հարկ եղած դեպքում անցնելու «ինքնաբուխ» գրոհային գործողությունների։ Ինչը ժամանակ առ ժամանակ փաստում էին՝ վանկարկելով. «Լե-վոն, Լե-վոն», տեղ-տեղ էլ անհամբերության ցույցեր էին անում՝ «Հի՛-մա, հի՛-մա»...
Միտինգի հենց սկզբից դիջեյ Նիկոլը աչքալուսանք տվեց բազմությանը՝ հանդիսավորապես ազդարարելով. «Հրապարա՛կ է մտնում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը»։ Բազմությունը «ուռա՛» չգոռաց, բայց հավուր պատշաճի «արժեւորեց» այս պատմական իրադարձությունը՝ վանկարկելով. «Րաֆ-ֆի, Րաֆ-ֆի»։
Հետո Նիկոլը խռպոտած ձայնով ոստիկաններին «վերջին անգամ» բացատրեց, որ զանգվածային միջոցառումը մի՛ բան է, «ինքնաբուխ կերպով զանգվածային միջոցառման վերածված ոչ զանգվածային միջոցառումը»՝ բոլորովին այլ բան։ Եւ եթե առաջին դեպքում պետք է իրազեկել պատկան մարմիններին, ապա այս պարագայում դրա կարիքն ամենեւին չի զգացվում. որոշողն իրենք են ու իրենց «ինքնաբուխ» մայդանական նկրտումները։
Դիջեյ Նիկոլն այնուհետ բոցավառ ողջույն հղեց դասադուլային «շարժմանը» միացած ուսանողներին, որոնք, ինչպես ավելի ուշ ցնծությամբ հայտնեց պահպանողական Միքայել Հայրապետյանը, ի հեճուկս սրանց կազմակերպված ինքնաբուխ «դասալքությունը» խոչընդոտել փորձող ռեկտորների ու ոստիկանների, կոտրել են բուհերի դռները եւ աճապարել հրապարակ։ Ամբոխը գոռաց՝ «ա-մոթ, ա-մոթ», բնականաբար, նկատի ունենալով ոչ թե դասալքողներին, այլ ռեկտորներին եւ իրավապահներին։
Հեղափոխական պահպանողականի հաջորդ թիրախը կաթողիկոսն էր։ «Ո՞ւր է մեր կաթողիկոսը, ո՞ւր են մեր հոգեւորականները»,- վայրահաչեց, ճիշտ այնպես, ինչպես 88-ի հարթակային հրամանատարներն էին ժամանակին «նախշում» Ամենայն Հայոց հովվապետ Վազգեն Ա-ին, դարձյալ նույն պատճառով՝ «ժողովրդին» չմիանալու համար։ Եւ խոստացավ «ավգյան ախոռները մաքրելիս Աստծո տաճարն էլ մաքրել... «Հոկտեմբերի 27»-երից»։
Լեւոնական աղանդի հաջորդ «զոհը» պաշտոնաթող «արտակարգ եւ լիազոր դեսպան» Արման Նավասարդյանն էր։ Սա համոզմունք հայտնեց, որ այս անգամ Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով անպայմանորեն կհաջողվի «հետ պտտել պատմության անիվը»։ Ամբոխը «Լե-վոն, Լե-վոն» գոռաց՝ երեւի թե հաշիվ չտալով, ինչ ասել է «հետ պտտել պատմության անիվը»՝ երկիրը վերադարձնելով 90-ականների երանելի ժամանակներին։ Վերջում ճառասացը հանդես եկավ ռացիոնալիզատորական առաջարկով. հերոսներին սպիտակ նժույգի վրա տանելու ավանդույթը խախտելով՝ մեր ժամանակի հերոս, «աշխարհահռչակ գիտնական» եւ արքայից արքա մեծն ԼՏՊ-ին «ձեռքերի վրա տանել Բաղրամյան 26»։
Խոսեց նաեւ հեղափոխական հանրությանը քաջածանոթ տիկին Գրիզելդան, որ 90-ականների կեսերին փրփուրը բերանին հայհոյում էր ԼՏՊ-ին եւ, Ռաֆայել Ղազարյանի անունից ցեխը կոխելով «շարժմանը» չմիացած մտավորականներին, առաջարկեց «մտավորական բառն այսուհետ արտասանել կոշտ ռ-ով»։
Սրան հաջորդեց Րաֆֆի Հովհաննիսյանի խրոխտ ելույթը, որ քիչ էր մնում ամբոխին հուսախաբ աներ՝ խոսելով Ղարաբաղյան շարժման մասին, մի բան, որ հավաքվածներին, բնականաբար, դույզն-ինչ չէր հետաքրքրում։ Միտինգավորների տարակուսանքն ավելի խորացավ, երբ «Ժառանգության» առաջնորդը փաստեց, որ «Սերժ Սարգսյանն իր ավանդն է ունեցել Արցախյան շարժման մեջ»։
Կուսակցապետը նաեւ «շանս տվեց» Ս.Սարգսյանին՝ կոչ անելով մեղա գալ. իբր ողջունելի է, որ վարչապետը ներողություն խնդրեց՝ ժողովրդի վերջին 17 տարիների զրկանքների համար, հիմա ժամանակն է, որ ներողություն խնդրի ընտրությունների արդյունքները «կեղծելու» համար։ Սա է նորընտիր նախագահի «կյանքի մեծագույն փորձությունը»՝ ըստ Լեւոնին նորովի սիրահարված երբեմնի թունդ հակալեւոնական Ր.Հովհաննիսյանի։
Երեկվա հանրահավաքի «պիկը» գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ելույթն էր։ Պարզվեց՝ սա 7-8 տարի, «ատամները սեղմած», համագործակցել է հայրենի ավազակապետության հետ՝ ղեկավարելով իրավապահ համակարգի պատասխանատու օղակներից մեկը, այսօր համբերության բաժակը լցվել է, եւ, վերջապես ընդհատակից գլուխը հանելով, իբրեւ հավատավոր լեւոնական, գլխավոր դատախազ ձեռնադրվելու ակնկալիքով շտապել է հրապարակ՝ հավատարմության երդում տալու ԼՏՊ-ին։
«Սիրելի հայրենակիցներ, ես ազնիվ չէի լինի ինքս ինձ հետ, եթե «27»-ը չքննարկեի ձեզ հետ։ Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին։ «27»-ից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվեց կոպիտ խախտումներով, եւ այդ անջատված մասով քննությունը առջեւում է։ Ես ձեզ խոստանում եմ, որ եթե դուք օգնեք ընտրված նախագահին (այսինքն՝ 21 տոկոսանոց ազգընտիրին. -Լ.Պ.) օգնեք ինձ՝ կհասցնենք մինչեւ վերջ»,- հայտարարեց նա՝ այդպես էլ «քաղաքական գնահատականներից» այն կողմ չանցնելով եւ չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների «մասնակցությունը» հիմնավորող «ապացույցները», որ հայթայթել էր դեռեւս 2000թ. գարնանը, բայց չէր բարձրաձայնում, որովհետեւ հանրապետության նախագահը «թույլ չէր տալիս»։
Նույն օրը, այսինքն՝ երեկ, պաշտոնանկ արված նախկին զինդատախազը նաեւ բռնության թաքնված քարոզչություն արեց՝ ասելով. «Ես դիմում եմ Վազգենի բոլոր ընկերներին, Վազգենի բոլոր զինակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց վազգենական են համարում, ես դիմում եմ բոլոր ազատամարտիկներին, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ շապիկի տակ են հանդես գալիս՝ «Ոգու փորձություն» է, «Մահապարտ» է, «Երկրապահ» է, թե ինչ է։ Տղաներ, բավական է կենացներ ասելիս լաց լինեք, հայհոյեք, թքեք-մրեք. օրը եկել է, պահը հասել է»։
Վերջում «կնիքը դրեց», թե «ես դեռ դատախազ եմ, բռնությունների կոչ չեմ անում։ Բայց... Բայց... Բայց... Ասում եմ՝ չընկրկեք որեւէ ուժի առաջ, էս երկրում չկա որեւէ զինվորական, որը ձեռք կբարձրացնի ժողովրդի վրա»։
Այնպես որ, վաղը դիջեյ Նիկոլը ուղեղների զանգվածային լվացման գործողություններից տուժածներին կսկսի բացատրել, որ բռնությունը մի՛ բան է, զանգվածային բռնությունների վերաճած ինքնաբուխ «ժողովրդական ընդվզումը»՝ բոլորովին այլ բան...
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
ara գրել է:
Ես կասեի Լևոնի զոհերը: Կամավորական զոհերը շարվում են նրա կողքին:
@ntercox գրել է:
Ay ez va4arvac hodvacneeeer.Erevi es hodvaci hamar el 4e lav ginn en tvel es Lilitin.
Mi ki5 inknerd dzezanic ama4ek eli in4kan karelia amen in4 shahi u mnacac baneri hamar anel.Herika eli sran u nran uzek bavararel.Mi hat nayek inknerd dzez tesek in4i ek nmanvum.Irok cavum em vor es tert@ es orina hasel.Arden tert@ 4bacac amen in4 parza arden hastat gites in4 en grac linelu.Isk masnagitutyamb jurnalist erevi vaaaxuc el 4i ashxatum es xmbagrutyunum.Cavum em vor amen in4 darcel es asti4an arnovi u caxovi
@ntercox գրել է:- @ntercox
Ay kez va4arvac hodvacneeeer.Erevi es hodvaci hamar el 4e lav gin en tvel es Lilitin.
Mi ki4 inknerd dzezanic ama4ek eli in4kan karelia amen in4 shahi u mnacac baneri hamar anel.Herika eli sran u nran bavararek.Mi hat nayek inknerd dzez tesek in4i ek nmanvum.Irok cavum em vor es tert@ es orina hasel.Arden tert@ 4bacac amen in4 parza arden hastat gites in4 en grac linelu.Isk masnagitutyamb jurnalist erevi vaaaxuc el 4i ashxatum es xmbagrutyunum.Cavum em vor amen in4 darcel a es asti4an arnovi u caxovi
- @ntercox
artak գրել է:
lilitin kam 5000 dram en tvel kam el lilit@ xarabaxcia, kam el es lilit@ enkan gesha vor ira kiankum voch mi txamard chi exel isk serj@ mi gishera xosk tvel,baic husaxab anem kez lilit jan serj@ impotenta
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Սա է պահանջում մեծամասնությունը
«Եթե շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, ...ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիր նահանգում գործում է, այսպես կոչված, փրայմերիզի օրենքը։
Վերջին հիսնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների երկու առաջատար կուսակցություններից այն թեկնածուն, որը նախնական ընտրություններում ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
«Լեւոնի վկաների» օգտակարության մասին
Հեղափոխությունները սոցիալական բժշկության տեսակ են. բուժում են հասարակությանը վաղեմի հիվանդություններից։ Եւ ճիշտ այնպես, ինչպես բժշկության ոլորտում, հեղափոխության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
2Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է, որ իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն ընտրախախտումների հետ կապված բոլոր փաստերը: Վարչապետը չափազանց կարեւոր ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
1Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին երեկ շնորհավորել են Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, Հունաստանի Հանրապետության ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
1Մեծարգո պարոն Սարգսյան Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: 2008 թվականի փետրվարի 19-ին հայ ժողովուրդը վստահության եւս մեկ քվե տվեց Հայաստանի Հանրապետական ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
1
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վ.Պուտինը հույս ...«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10 8
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր Տեր-Պետրոսյանին սպասարկող թերթերից մեկին: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության ու անաչառության ...ՎԿԱՅԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Ընթացիկ տարվանից աղետի գոտու անօթեւան ընտանիքներին տրվող բնակարանների գնման վկայագրերը, վարչապետ Ս.Սարգսյանի հանձնարարականի համաձայն, կարող են հիմք ծառայել հիպոթեկային վարկերի ստացման համար։ Երեկ կառավարության ...ԱՇԽԱՐՀԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Կոսովոյի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում դրանց հնարավոր ազդեցությունների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
...ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Սերժ Սարգսյանին շարունակում են շնորհավորական ուղերձներ հղել։
Հատկանշական է, որ Ս.Սարգսյանը դառնում է Հայաստանի թերեւս առաջին նախագահը, որի ընտրությանը ...ՁՆԱԲՈՒՔ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով, փետրվարի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: Ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը՝ ...ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 23-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին տեղ-տեղ տեղումներ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7, 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ ...ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-գնդապետ, իրականությանը համապատասխանո՞ւմ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 22.02.2008թ. 4
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: ...ԱՆՁ՝ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատահական մուտքը քաղաքական ասպարեզ առաջացրեց այդպիսի մեծ ընդդիմադիր վերելք, վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Նման տեսակետ արտահայտեց երեկ Լրատվամիջոցների ...ԼՏՊ-Ի ԹԻՐԱԽՆԵՐԸ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Քանդել, քանդել մինչեւ վերջ
«Կազմաքանդել մինչեւ վերջ» կարգախոսով վերստին հրապարակ իջած ԼՏՊ-ն հստակ է ձեւակերպում, որ ինքը կիսատ թողած ծրագրեր ունի եւ նորից եկել է ավարտին հասցնելու դրանք
Այն, որ ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց կան մի շարք հարցականներ
Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/31 ընտրատեղամասում հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո ...ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ Ո՞Ր ՄԻ ՍՈՒՏԸ ՀԵՐՔԵՍ
Սեփ. լրտվ.Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել, թե իբր փետրվարի 20-ին Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/25 ընտրական տեղամասի դիմաց Աջափնյակի ոստիկանապետը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի ...ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Պարտությունն ընդունելու համար մարդ գոնե պետք է տղամարդ լինի, ինչը չեմ տեսնում այդ ոհմակում, որոնց անվանում եմ «Լեւոնի վկաներ» կամ աղանդավորների խումբ։ Տեր-Պետրոսյանը ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Նախորդ օրը «Լեւոնի վկաները» հերթական գլխապտույտ հաջողությունն էին արձանագրել՝ առաջին «պատմական գիշերը» լուսացնելով Թատերական հրապարակում, եւ, սույն հերոսական ակցիայից թունդ ոգեւորված, երեկվա հանրահավաքն ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
2008թ. փետրվարի 22-ի, ժամը 17։00-ի դրությամբ, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովում նախագահական ընտրությունների արդյունքների եւ քվեների վերահաշվարկի համար ստացվել է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ...ԿՈՏՐԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկացանք ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի օգնական Լիլիթ Մեհրոյանից, երեկ, լուսադեմին, խուլիգանական արարքի արդյունքում իրենց անհայտ անձը կամ անձինք կոտրել են համալսարանի երկրորդ հարկի ...ԴԱ ԿԲԱԺԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ
1
«21 տոկոս քվե ստացած թեկնածուն հրապարակ է դուրս բերել իր կողմնակիցներին։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաղթող թեկնածուն էլ իր աջակիցներին, որ երեք անգամ ավելին են, կոչ անի պաշտպանել ու տեր կանգնել իրենց քվեներին։ ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԸ ՀԱՄԱԼՐՎՈ՞ՒՄ Է
Թատերական հրապարակում ընթացող միտինգում երեկ հայտարարվեց, թե «Լեւոնի վկաներ» աղանդը համալրել են միանգամից յոթ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ
3
«Դատախազության մասին» օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՍՐԻԿԱՅԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքում լուրեր էին շրջում, թե հրաժարական է տվել ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Սայաթ Շիրինյանը այս կապակցությամբ ասաց. ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ
Երեկ Երեւանի մետրոպոլիտենի համար 6 երթուղու թիվ «0110.0111» գնացքը, համաձայն գործող երթեւեկության գրաֆիկի, առավոտյան, ժամը 06:52 րոպեին դուրս է եկել «Գարեգին Նժդեհ» կայարանից եւ ուղեւորներով երեք շրջադարձ ...
ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՐՁԱԿՈՎ՝ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԶՈՀԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

