
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
- Բայց կան մի շարք հարցականներ

Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/31 ընտրատեղամասում հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո պարզվել է, որ կազմված արձանագրությունում հանձնաժողովի կողմից աղավաղվել են քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանն այս կապակցությամբ գրություն է հղել հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նրան տեղեկացնելով կատարված օրինախախտման մասին։
Գլխավոր դատախազի արձագանքը չի ուշացել։ Նույն օրն եւեթ գրությունը մակագրվել է հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով։ Հիշյալ քր.գործը հարուցվել է թիվ 9/31 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ այլոց կողմից ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ մտցնելու եւ իրենց ստորագրություններով հաստատելու եղանակով քվեարկության արդյունքները դիտավորությամբ կեղծելու փաստի առթիվ։
Հաշվի առնելով, որ քր.գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Էդուարդ Աղաջանյանը կատարել է հանցավոր արարք, իսկ ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել մինչդատական վարույթն իրականացնող մարմնից եւ խոչընդոտներ հարուցել գործի նորմալ ընթացքին, որոշվել է նրան ձերբակալել։
Էդ.Աղաջանյանն արդեն ձերբակալված է, իսկ մեզ ընդհանրապես ի՞նչ է հայտնի 1968թ. ծնված այս անձնավորության մասին։ Նա Աջափնյակ համայնքի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետն է։ Նախորդ տարվա վերջերին անցել է համապատասխան դասընթացներ եւ իրավունք ձեռք բերել 3 տարով մասնակցելու ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին որպես պետության կողմից հանձնաժողովի անդամ մասնակցելու առաջարկը Էդ. Աղաջանյանը ստացել է Աջափնյակի թաղապետարանի կողմից։ Առաջարկն ընդունելուց որոշ ժամանակ անց թիվ 9 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը նրան առաջադրել է թիվ 31 ընտրատեղամասում որպես հանձնաժողովի անդամ, իսկ հունվարի 28-ին հիշյալ ընտրատեղամասային հանձնաժողովի կողմից ընտրվել է վերջինիս նախագահ։
Ըստ մեզ հասած հավաստի տեղեկատվության, Էդ.Աղաջանյանը ձայների հաշվառման փուլում տարբեր թեկնածուների ստացած ձայների հաշվին կեղծիքներ է կատարել «հօգուտ» Սերժ Սարգսյանի։ Ուշագրավն այստեղ այն է, որ տվյալ հանձնաժողովի անդամներից Հենրիկ Ստեփանյանը, որն «Օրինաց երկիր» կուսակցության կողմից է առաջադրված, այդ կուսակցության ներկայացուցիչն է, չի ստորագրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրության տակ։ Նա հայտնել է հատուկ կարծիք, որ որոշ անճշտությունների կասկածի պատճառով հրաժարվել է ստորագրել։ Ընդսմին՝ Հ.Ստեփանյանը չէր կարող չիմանալ, որ իր այդ հատուկ կարծիքը հիմք է, որպեսզի հետագայում կատարվի քվեաթերթիկների վերահաշվարկ։
Էլ ավելի ուշագրավ է այն, որ չնայած ընտրակեղծիքների փաստին, դրանք չի նկատել, որոշ անճշտությունների վերաբերյալ գործընկերոջ (Հ.Ստեփանյանի) կասկածներից եւ արձանագրությունը չստորագրելուց հետո նույնիսկ կասկածներ չի ունեցել եւ արձանագրությունը ստորագրել է թիվ 9/31 հանձնաժողովում Լ.Տեր-Պետրոսյանին սատարող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Զորայր Տեր-Դավթյանը։
Ավելին. չնայած վերը նշվածին, արձանագրությունը ստորագրել են նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդեն Մկրտչյանը եւ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Գրիգորյանը։ Վերջիններս, ի դեպ, կարող էին չստորագրել, քանզի ընտրության արդյունքներն արտահայտող արձանագրությունները նախատեսված են ոչ թե վստահված անձանց, այլ հանձնաժողովի անդամների կողմից ստորագրելու համար, պարզապես արգելված չէ դրանց վրա վստահված անձանց ստորագրությունը, եթե նրանք այդպիսի նախաձեռնություն են դրսեւորում։ Այս դեպքում, իրոք, հետաքրքիր նախաձեռնություն։
Ըստ մեզ հասած նախնական տեղեկությունների, Էդ.Աղաջանյանը մտերիմներից մեկին հայտնել է, թե ընտրակեղծիքները կատարել է հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Հենրիկ Ստեփանյանի դրդմամբ։ Ըստ այդմ, վերջինս Էդ.Աղաջանյանին ասել է, թե, միեւնույն է, Արթուր Բաղդասարյանն է ընտրվելու։ Այնուհետեւ խնդրել, թե առաջարկել է կեղծիք կատարել։ Այսինքն՝ Ս.Սարգսյանի ձայները կեղծիքով ավելացնել, ինչից հետո իրենք բողոքարկելու են, դրա հիման վրա բացվելու եւ ձայների վերահաշվարկ է կատարվելու, բացահայտվելու է կեղծիքը, ապա ՕԵԿ-ը պահանջելու է բացել մյուս տեղամասերի արկղերը։ Վերահաշվարկման արդյունքում անպայման հաղթելու է Ա.Բաղդասարյանը, քանզի պարզվելու է, որ Ս.Սարգսյանը կեղծիքներով է ուզում ընտրվել, մինչդեռ ընտրողներն իրենց ձայները Ա.Բաղդասարյանին են տալիս։
Նույն տեղեկատվության համաձայն, Հ.Ստեփանյանը Էդ.Աղաջանյանին հանգստացրել է, որ նա ընդամենը մի քանի օր է նստելու, վախենալու բան չունի, քանի որ կեղծիքները կատարելու է իշխանության թեկնածուի՝ Ս.Սարգսյանի օգտին, իսկ Արթուրի նախագահ դառնալուց հետո իրեն կալանքից կազատեն, որեւէ խնդիր չի ունենա եւ կստանա ուզած պաշտոնը։ Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե պետք է այն ընդունել ճշմարտության տեղ, մանավանդ եթե չենք սխալվում, Հ.Ստեփանյանը ժխտել է Էդ.Աղաջանյանի ասածը։
Այնուամենայնիվ, հարցականները դրանից չեն վերանում։ Մասնավորապես հանձնաժողովի անդամներից ինչո՞ւ է հենց նա հատուկ կարծիք գրել, իմանալով, որ դրա հիման վրա կատարվելու է ձայների վերահաշվարկ։ Եւ այդ ինչպե՞ս է, որ հանձնաժողովի անդամներից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը, չնայած այն հանգամանքին, որ ոչ թե ՕԵԿ-ը, այլ հենց «Ժառանգությունն» է միացել Լ.Տեր-Պետրոսյանին, ստորագրել է հիշյալ արձանագրության տակ, նույնիսկ Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձն է ստորագրել, թերեւս, միամտացնելով, հանգստացնելով ընտրակեղծարար կամ գլխավոր ընտրակեղծարար (դա դեռ քննությունը կպարզի) Էդուարդ Աղաջանյանին, որ ծրագրվածը հաջողությամբ ընթացքի մեջ է։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Սա է պահանջում մեծամասնությունը
«Եթե շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, ...ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիր նահանգում գործում է, այսպես կոչված, փրայմերիզի օրենքը։
Վերջին հիսնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների երկու առաջատար կուսակցություններից այն թեկնածուն, որը նախնական ընտրություններում ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
«Լեւոնի վկաների» օգտակարության մասին
Հեղափոխությունները սոցիալական բժշկության տեսակ են. բուժում են հասարակությանը վաղեմի հիվանդություններից։ Եւ ճիշտ այնպես, ինչպես բժշկության ոլորտում, հեղափոխության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
2Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է, որ իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն ընտրախախտումների հետ կապված բոլոր փաստերը: Վարչապետը չափազանց կարեւոր ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
1Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին երեկ շնորհավորել են Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, Հունաստանի Հանրապետության ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
1Մեծարգո պարոն Սարգսյան Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: 2008 թվականի փետրվարի 19-ին հայ ժողովուրդը վստահության եւս մեկ քվե տվեց Հայաստանի Հանրապետական ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
1
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վ.Պուտինը հույս ...«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10 8
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր Տեր-Պետրոսյանին սպասարկող թերթերից մեկին: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության ու անաչառության ...ՎԿԱՅԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Ընթացիկ տարվանից աղետի գոտու անօթեւան ընտանիքներին տրվող բնակարանների գնման վկայագրերը, վարչապետ Ս.Սարգսյանի հանձնարարականի համաձայն, կարող են հիմք ծառայել հիպոթեկային վարկերի ստացման համար։ Երեկ կառավարության ...ԱՇԽԱՐՀԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Կոսովոյի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում դրանց հնարավոր ազդեցությունների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
...ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Սերժ Սարգսյանին շարունակում են շնորհավորական ուղերձներ հղել։
Հատկանշական է, որ Ս.Սարգսյանը դառնում է Հայաստանի թերեւս առաջին նախագահը, որի ընտրությանը ...ՁՆԱԲՈՒՔ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով, փետրվարի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: Ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը՝ ...ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 23-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին տեղ-տեղ տեղումներ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7, 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ ...ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-գնդապետ, իրականությանը համապատասխանո՞ւմ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 22.02.2008թ. 4
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: ...ԱՆՁ՝ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատահական մուտքը քաղաքական ասպարեզ առաջացրեց այդպիսի մեծ ընդդիմադիր վերելք, վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Նման տեսակետ արտահայտեց երեկ Լրատվամիջոցների ...ԼՏՊ-Ի ԹԻՐԱԽՆԵՐԸ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Քանդել, քանդել մինչեւ վերջ
«Կազմաքանդել մինչեւ վերջ» կարգախոսով վերստին հրապարակ իջած ԼՏՊ-ն հստակ է ձեւակերպում, որ ինքը կիսատ թողած ծրագրեր ունի եւ նորից եկել է ավարտին հասցնելու դրանք
Այն, որ ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց կան մի շարք հարցականներ
Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/31 ընտրատեղամասում հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո ...ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ Ո՞Ր ՄԻ ՍՈՒՏԸ ՀԵՐՔԵՍ
Սեփ. լրտվ.Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել, թե իբր փետրվարի 20-ին Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/25 ընտրական տեղամասի դիմաց Աջափնյակի ոստիկանապետը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի ...ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Պարտությունն ընդունելու համար մարդ գոնե պետք է տղամարդ լինի, ինչը չեմ տեսնում այդ ոհմակում, որոնց անվանում եմ «Լեւոնի վկաներ» կամ աղանդավորների խումբ։ Տեր-Պետրոսյանը ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Նախորդ օրը «Լեւոնի վկաները» հերթական գլխապտույտ հաջողությունն էին արձանագրել՝ առաջին «պատմական գիշերը» լուսացնելով Թատերական հրապարակում, եւ, սույն հերոսական ակցիայից թունդ ոգեւորված, երեկվա հանրահավաքն ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
2008թ. փետրվարի 22-ի, ժամը 17։00-ի դրությամբ, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովում նախագահական ընտրությունների արդյունքների եւ քվեների վերահաշվարկի համար ստացվել է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ...ԿՈՏՐԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկացանք ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի օգնական Լիլիթ Մեհրոյանից, երեկ, լուսադեմին, խուլիգանական արարքի արդյունքում իրենց անհայտ անձը կամ անձինք կոտրել են համալսարանի երկրորդ հարկի ...ԴԱ ԿԲԱԺԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ
1
«21 տոկոս քվե ստացած թեկնածուն հրապարակ է դուրս բերել իր կողմնակիցներին։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաղթող թեկնածուն էլ իր աջակիցներին, որ երեք անգամ ավելին են, կոչ անի պաշտպանել ու տեր կանգնել իրենց քվեներին։ ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԸ ՀԱՄԱԼՐՎՈ՞ՒՄ Է
Թատերական հրապարակում ընթացող միտինգում երեկ հայտարարվեց, թե «Լեւոնի վկաներ» աղանդը համալրել են միանգամից յոթ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ
3
«Դատախազության մասին» օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՍՐԻԿԱՅԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքում լուրեր էին շրջում, թե հրաժարական է տվել ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Սայաթ Շիրինյանը այս կապակցությամբ ասաց. ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ
Երեկ Երեւանի մետրոպոլիտենի համար 6 երթուղու թիվ «0110.0111» գնացքը, համաձայն գործող երթեւեկության գրաֆիկի, առավոտյան, ժամը 06:52 րոպեին դուրս է եկել «Գարեգին Նժդեհ» կայարանից եւ ուղեւորներով երեք շրջադարձ ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

