
ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
- Հարցազրույց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ-գնդապետ, իրականությանը համապատասխանո՞ւմ են Լ.Տեր-Պետրոսյանի կողմից տարածվող լուրերը, թե իրեն սատարում են պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը եւ Գուրգեն Մելքոնյանը։
-Այս կեղծ պնդումը երկու օր առաջ է հայտարարության տեսքով փոխանցվել բողոքի հանրահավաքի մասնակիցներին։ Այն անակնկալ էր մեզ համար ու, իրոք, զարմանալի, քանի որ չէինք պատկերացնում, թե իրականությունը հնարավոր է այսքան խեղաթյուրված ձեւով մատուցել քեզ հավատացող ու վստահող ժողովրդին։
Կտրականապես հերքում ենք բոլոր այս կարգի սադրանքները, թե իբր Հայաստանի զինված ուժերի գեներալներից կամ փոխնախարարներից որեւէ մեկը ինչ-որ ձեւով իր աջակցությունն է հայտնել Լ.Տեր-Պետրոսյանին։ Ե՛ւ ԵԿՄ վարչության նախագահ, փոխնախարար Մանվել Գրիգորյանը, ե՛ւ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը, ո՛չ էլ ես նման հայտարարություն գրավոր կամ բանավոր երբեք չենք կատարել։
Երկրապահ կամավորական միության շուրջ եւս ասեկոսեներ են տարածվում։ Երեկ, որպես ԵԿՄ վարչության անդամ, ես եղել եմ միությունում՝ անձամբ տեղեկանալու, թե իրականում ինչպիսի տրամադրություններ են տիրում երկրապահների շրջանում։ ԵԿՄ-ն քաղաքական կազմակերպություն չէ։ Նրա անդամները նույնպես Հայաստանի քաղաքացիներ են ու իրենց կամքը ազատորեն արտահայտելու լիարժեք իրավունք ունեն։ Սակայն վստահեցնում եմ՝ որպես երկրի անվտանգության համար պատասխանատվություն զգացող մարդիկ, երկրապահների գերակշիռ մեծամասնությունը սատարում է Սերժ Սարգսյանին։
Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ երկրապահներից շատերը այլ կուսակցությունների անդամներ են եւ, բնականաբար, քվեարկել են իրենց թեկնածուի օգտին։
Նախագահի ընտրությունը կարեւորագույն եւ որոշիչ ներքաղաքական իրադարձություն է։ Այս գործընթացին քվեարկության ձեւով մասնակցում է նաեւ բանակը։ Յուրաքանչյուր զինվոր նույնպես Հայաստանի քաղաքացի է եւ ունի իր քաղաքական դիրքորոշումն ու տեսակետները։ Այսուհանդերձ, որեւէ անհրաժեշտություն չի առաջացել քննարկման առարկա դարձնել հետընտրական զարգացումներին բանակի ու զինված ուժերի ղեկավարների մասնակցության խնդիրը։
Բանակը ամուր կանգնած է իր դիրքերում, քաջ գիտակցում է իր առաջադրանքը եւ պաշտպանության նախարարի ու Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ կատարում է երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորողի բոլոր գործառույթները։ Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, բոլոր փոխնախարարներն ու բանակի հրամանատարները, համաձայն Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի, կատարում են իրենց առաջադրանքը եւ զերծ են մնում հետընտրական զարգացումներին քաղաքական մասնակցությունից։
-Պարոն գեներալ-գնդապետ, որպես Հայաստանի պաշտպանության ու անվտանգության պատասխանատուներից մեկը, հետընտրական ներքաղաքական լարումը վտանգավոր չե՞ք համարում պետության համար։
-Փաստ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների կեսից ավելին եւ ընտրվել է երկրի նախագահ։ Կան, իհարկե, նաեւ ընտրախախտումների մասին հավաստի տեղեկություններ։ Սակայն դրանց ընդհանուր ծավալն, այնուամենայնիվ, այնպիսին չէ, որ ազդի ընտրությունների ելքի վրա եւ վիճարկելու բավարար հիմքեր առաջացնի։ Ավելին։ Վարչապետ, հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը հաստատել է իր վճռականությունը՝ բացահայտել բոլոր ընտրախախտումները եւ օրենքի համաձայն պատժել բոլոր մեղավորներին։
21 տոկոս քվե ստացած թեկնածուն այս հանգամանքն է փորձում շահարկել ու հրապարակ է դուրս բերել իր կողմնակիցներին։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաղթող թեկնածուն էլ իր աջակիցներին, որ երեք անգամ ավելին են, կոչ անի պաշտպանել ու տեր կանգնել իրենց քվեներին։ Սա մեր ժողովրդին կբաժանի երկու հակամարտող հատվածների։
Մինչդեռ հաղթած թեկնածուն ողջ քարոզարշավի ընթացքում միասնության, համախմբման կոչ էր անում։ Ի վերջո, ինչո՞ւ հաշվի չեն առնում միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնք ամենաբարձրն են, որ տրվել են մեր երկրում երբեւէ տեղի ունեցած ընտրություններին։
Հետընտրական բողոքի ցույցերը, որ շարունակվում են արդեն երեք օր, իրավապահ մարմինները դեռեւս որեւէ կերպ չեն խոչընդոտում կամ սահմանափակում։ Սակայն ակնհայտ է, որ դրանք սադրանքի էական պաշար են պարունակում եւ առարկայական վտանգ են առաջացնում երկրի անվտանգության համար։ Բացի դրանից, Ազատության հրապարակում ուղղակի սպառնալիքներ են հնչում ե՛ւ պետության ղեկավարների, ե՛ւ իշխանության այս կամ այն հատվածի պատասխանատուների, ե՛ւ առանձին ստորաբաժանումների ղեկավարների հասցեին։
Ընդդիմադիր այս գործիչների ելույթները կառուցվում են բացահայտ ստի, կոպիտ ու գռեհիկ արտահայտությունների, շանտաժի վրա։ Հասկանալի է, որ նման մթնոլորտը հղի է բախումներով, ինչը եթե սանձազերծվի, միանգամից կապակայունացնի ներքաղաքական իրավիճակը։ Դրա հետեւանքով անցանկալի լարում կառաջանա նաեւ մեր երկրի սահմաններում, կազդի հայոց սահմանը պաշտպանող զինվորի հոգեվիճակի վրա։ Մասնավորապես կարող են անկանխատեսելի բարդություններ առաջանալ Արցախի սահմանային գոտիներում, որտեղ առանց այդ էլ մենք բազում խնդիրներ ենք լուծում։
-Պարոն Օհանյան, նախկին նախագահը կարո՞ղ է չգիտակցել այս սպառնալիքի վտանգավորությունը։
-Կարծում եմ, իշխանության ձգտող, ժողովրդի վստահությունը ստանալ հավակնող ցանկացած անձ, յուրաքանչյուր նախագահի թեկնածու նախ պետք է բարեկիրթ լինի ու անպարկեշտորեն չփնովի իր մրցակիցներին։ Ինքս միշտ իմ բոլոր գործողությունները կատարում եմ հանուն ինչ-որ նպատակի, ոչ թե ընդդեմ որեւէ մեկի։ Կարծում եմ, հատկապես երկրի ղեկին հավակնող որեւէ մեկը իրավունք չունի գործել ընդդեմ։ Նման վարքագիծը միշտ կարող է սպառնալ երկրի անվտանգությանը, խաթարել պետության միջազգային վարկը։
Բարեբախտաբար, մինչ օրս սահմանային որեւէ հատվածում արտառոց միջադեպեր չեն եղել։ Միաժամանակ մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ մեր հարեւանները շատ ավելի զգոն լինելու հրաման են տվել իրենց զինվորներին ու սահմանապահներին։
Բանակը, այո, չի միջամտում ներքաղաքական խնդիրներին, սակայն անմիջականորեն է կրում երկրի ներսում առաջացող բոլոր անառողջ դրսեւորումների հետեւանքները։ Վստահեցնում եմ, բանակը երբեք ստիպված չի լինի ուժ կիրառել սեփական ժողովրդի հանդեպ, քանի որ ներքին գործերի ու անվտանգության գերատեսչությունները միանգամայն բավարար ներուժ ու կամք ունեն իրագործելու իրենց վերապահված բոլոր գործառույթները։ Այս ուժերը բավարար են՝ հնարավոր սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգն ու կանոնը անխաթար պահելու համար։
Հավատացած եմ, որ երկրի նախագահը ոչ մի դեպքում չպետք է ժողովրդին մասնատի յուրայինների ու հակառակորդների։ Պետության ղեկավարը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու նախագահը։ Շատ կարեւոր եմ համարում նաեւ, որ նա գիտակցի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար լինելու հանգամանքի ողջ պատասխանատվությունը։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Սա է պահանջում մեծամասնությունը
«Եթե շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, ...ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիր նահանգում գործում է, այսպես կոչված, փրայմերիզի օրենքը։
Վերջին հիսնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների երկու առաջատար կուսակցություններից այն թեկնածուն, որը նախնական ընտրություններում ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
«Լեւոնի վկաների» օգտակարության մասին
Հեղափոխությունները սոցիալական բժշկության տեսակ են. բուժում են հասարակությանը վաղեմի հիվանդություններից։ Եւ ճիշտ այնպես, ինչպես բժշկության ոլորտում, հեղափոխության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
2Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է, որ իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն ընտրախախտումների հետ կապված բոլոր փաստերը: Վարչապետը չափազանց կարեւոր ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
1Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին երեկ շնորհավորել են Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, Հունաստանի Հանրապետության ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
1Մեծարգո պարոն Սարգսյան Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: 2008 թվականի փետրվարի 19-ին հայ ժողովուրդը վստահության եւս մեկ քվե տվեց Հայաստանի Հանրապետական ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
1
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վ.Պուտինը հույս ...«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10 8
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր Տեր-Պետրոսյանին սպասարկող թերթերից մեկին: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության ու անաչառության ...ՎԿԱՅԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Ընթացիկ տարվանից աղետի գոտու անօթեւան ընտանիքներին տրվող բնակարանների գնման վկայագրերը, վարչապետ Ս.Սարգսյանի հանձնարարականի համաձայն, կարող են հիմք ծառայել հիպոթեկային վարկերի ստացման համար։ Երեկ կառավարության ...ԱՇԽԱՐՀԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Կոսովոյի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում դրանց հնարավոր ազդեցությունների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
...ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Սերժ Սարգսյանին շարունակում են շնորհավորական ուղերձներ հղել։
Հատկանշական է, որ Ս.Սարգսյանը դառնում է Հայաստանի թերեւս առաջին նախագահը, որի ընտրությանը ...ՁՆԱԲՈՒՔ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով, փետրվարի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: Ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը՝ ...ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 23-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին տեղ-տեղ տեղումներ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7, 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ ...ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-գնդապետ, իրականությանը համապատասխանո՞ւմ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 22.02.2008թ. 4
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: ...ԱՆՁ՝ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատահական մուտքը քաղաքական ասպարեզ առաջացրեց այդպիսի մեծ ընդդիմադիր վերելք, վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Նման տեսակետ արտահայտեց երեկ Լրատվամիջոցների ...ԼՏՊ-Ի ԹԻՐԱԽՆԵՐԸ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Քանդել, քանդել մինչեւ վերջ
«Կազմաքանդել մինչեւ վերջ» կարգախոսով վերստին հրապարակ իջած ԼՏՊ-ն հստակ է ձեւակերպում, որ ինքը կիսատ թողած ծրագրեր ունի եւ նորից եկել է ավարտին հասցնելու դրանք
Այն, որ ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց կան մի շարք հարցականներ
Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/31 ընտրատեղամասում հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո ...ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ Ո՞Ր ՄԻ ՍՈՒՏԸ ՀԵՐՔԵՍ
Սեփ. լրտվ.Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել, թե իբր փետրվարի 20-ին Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/25 ընտրական տեղամասի դիմաց Աջափնյակի ոստիկանապետը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի ...ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Պարտությունն ընդունելու համար մարդ գոնե պետք է տղամարդ լինի, ինչը չեմ տեսնում այդ ոհմակում, որոնց անվանում եմ «Լեւոնի վկաներ» կամ աղանդավորների խումբ։ Տեր-Պետրոսյանը ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Նախորդ օրը «Լեւոնի վկաները» հերթական գլխապտույտ հաջողությունն էին արձանագրել՝ առաջին «պատմական գիշերը» լուսացնելով Թատերական հրապարակում, եւ, սույն հերոսական ակցիայից թունդ ոգեւորված, երեկվա հանրահավաքն ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
2008թ. փետրվարի 22-ի, ժամը 17։00-ի դրությամբ, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովում նախագահական ընտրությունների արդյունքների եւ քվեների վերահաշվարկի համար ստացվել է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ...ԿՈՏՐԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկացանք ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի օգնական Լիլիթ Մեհրոյանից, երեկ, լուսադեմին, խուլիգանական արարքի արդյունքում իրենց անհայտ անձը կամ անձինք կոտրել են համալսարանի երկրորդ հարկի ...ԴԱ ԿԲԱԺԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ
1
«21 տոկոս քվե ստացած թեկնածուն հրապարակ է դուրս բերել իր կողմնակիցներին։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաղթող թեկնածուն էլ իր աջակիցներին, որ երեք անգամ ավելին են, կոչ անի պաշտպանել ու տեր կանգնել իրենց քվեներին։ ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԸ ՀԱՄԱԼՐՎՈ՞ՒՄ Է
Թատերական հրապարակում ընթացող միտինգում երեկ հայտարարվեց, թե «Լեւոնի վկաներ» աղանդը համալրել են միանգամից յոթ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ
3
«Դատախազության մասին» օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՍՐԻԿԱՅԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքում լուրեր էին շրջում, թե հրաժարական է տվել ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Սայաթ Շիրինյանը այս կապակցությամբ ասաց. ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ
Երեկ Երեւանի մետրոպոլիտենի համար 6 երթուղու թիվ «0110.0111» գնացքը, համաձայն գործող երթեւեկության գրաֆիկի, առավոտյան, ժամը 06:52 րոպեին դուրս է եկել «Գարեգին Նժդեհ» կայարանից եւ ուղեւորներով երեք շրջադարձ ...
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ
Սեփ.լրտվ.ԵՐԲԵՔ ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՁԵՐ ԵՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՆՏ ԲԱՅՐԱՄՅԱՆ Արցախյան ազատամարտիկ, այժմ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալՄԱՐՔՍԻՍՏԸ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ «ԹԵԺ ԱՇՈՒՆ» ՍՏԱՑՎԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

