
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
- Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր Տեր-Պետրոսյանին սպասարկող թերթերից մեկին: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության ու անաչառության մասին անընդհատ թմբկահարողները իրենց ամենօրյա գործունեության մեջ առաջնորդվում են բոլորովին այլ սկզբունքներով: Այն, ինչ պարունակում է քննադատություն

ԼՏՊ-ի հասցեին, բնավ տեղ չի գտնում ՀՀՇ-ական մամուլում: Ա.Գեղամյանի օգնությամբ ստիպված ենք լրացնել այդ բացը։
- Ձեր կարծիքով, ՀՀ նախագահի ընտրություններն անցան ազատ ու թափանցի՞կ, դրանք համապատասխանո՞ւմ էին միջազգային չափանիշներին:
- 2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ մեր երկիրը դեռեւս ամբողջությամբ չի թոթափել հայաստանյան ընտրությունները բնորոշող այն մերժելի բարքերը, որոնք հիմնադրվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիներին: Հատկապես նկատի ունեմ 1995թ. խորհրդարանական, 1996թ. նախագահական խայտառակ ընտրությունները, երբ համաժողովրդական ընդվզումն ընդդեմ տերպետրոսյանական վարչախմբի կողմից կեղծված ընտրությունների՝ ճնշվեց ինքնաձիգներից արձակված կրակահերթերով, Երեւանի կենտրոնը պաշարած տանկերով:
Ասել, որ ժողովրդավարությանը խորթ այդ դրսեւորումները 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ամբողջությամբ հաղթահարվել են, կարծում եմ, դեռ վաղ է: Այնպես որ, ես համամիտ եմ միջազգային դիտորդների այն եզրակացությանը, որ «փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է՝ կապված դեռեւս առկա մարտահրավերների հետ»:
- Ձեր կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն է, սակայն Դուք ստացաք կարծես 7 հազարից մի քիչ ավելի ձայն, ինչո՞վ եք բացատրում սա:
- Օգտվելով ընձեռած հնարավորությունից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր կուսակցության բազմահազարանոց բանակին, տասնյակ հազարավոր իմ համակիրներին, ովքեր այս ընտրություններին անսացին իմ հորդորները եւ, գիտակցելով երկրի առջեւ ծառացած վերահաս վտանգները՝ պայմանավորված Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձով իշխանություն, մերժեցին վերջինիս եւ քվեարկեցին հանուն Հայոց պետականության պահպանման: Եւ ես հպարտ եմ, որ անձիս համար այդ թվացյալ կորուստների գնով նաեւ մենք կարողացանք կանխել մեր պետության գլխին կախված արհավիրքը:
- Պարոն Գեղամյան, նախագահական ընտրություններից հետո ի՞նչ զգացողություն ունեք:
- Զգացողությունը, կրկնեմ, այնպիսին է, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը, վերցնելով «կրակն» իր վրա, մեր երկիրը փրկեց վտանգավոր զարգացումներից, անգամ իսկ պետականության կորստի հեռանկարից:
- Դուք հենց ընտրության օրը կանխատեսեցիք, որ հաղթելու է Սերժ Սարգսյանը, այդպես էլ եղավ, ասել էիք նաեւ, որ 8 թեկնածուները միավորվել են մեկի դեմ:
- Եթե ավելի ուշադիր վերհիշեիք փետրվարի 19-ին, ժամը 11:14-ին արտահայտած իմ խոսքերը, ապա ձեր հարցը պետք է այլ ձեւակերպում ունենար: Այդ օրը ես իմ գոհունակությունն էի հայտնել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 8 թեկնածուներն էլ մերժեցին ու դատապարտեցին Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած, անխոհեմ վարքագիծը՝ պիտակավորելու, շանտաժի ենթարկելու, նշավակելու բոլոր նրանց, ովքեր չմիավորվեցին իրեն: Նման համերաշխություն նախագահի թեկնածուների միջեւ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ես չեմ մտաբերում:
Ինչ վերաբերում է առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթելու իմ կանխատեսմանը, նշեմ, որ դա ինքնին հասկանալի դարձավ, երբ ժողովուրդը, լսելով Լեւոնի վերջին ելույթները, ընդսմին, գիտակցեց, թե Տեր-Պետրոսյանի վերադարձը իր հետ ինչ կորուստներ կբերի երկրին: Ավելին` մարդիկ մտովի պատկերացրեցին, թե ցանկացած հայ ընտանիքի ինչ է սպառնալու, եթե «հանդգնի» չմոռանալ արհավիրքի, ժողովրդի զանգվածային կողոպուտի, հարստահարման, անօրինականությունների, զինակոչային տարիք ունեցող երիտասարդության փողոցային որսերի, գիշերային թաղումների, քաղաքական սպանությունների տերպետրոսյանական վարչախումբը բնութագրող տարիները, ապա, կրկնեմ, նրանց սպառնալու է անխուսափելի վրեժխնդրությունը:
- Ի՞նչ եք անելու այսուհետ:
- Շարունակելու եմ մշտարթուն կանգնած լինել Հայոց պետականության անառիկությունն ապահովող դիրքերում:
- «Ազգային միաբանության» շարքերը հնարավո՞ր է նոսրանան ձեր հավաքած քվեների պատճառով:
- Ճիշտ հակառակը, մեր շարքերն էլ ավելի կստվարանան: Չէ՞ որ այս ընտրությունների ընթացքում ցանկացած հայ մարդ հնարավորություն ունեցավ իր համար պարզելու մեր տեսակը. կուսակցություն, որն առաջնորդվում է մեր երկրում մնայուն արժեքների հաստատմամբ, թեկուզեւ թվացյալ կորուստներ կրելով: Մեր բովանդակային գործունեությանը, որն ուղղված է Ազգային միաբանության հաստատմանը, այլընտրանք չկա: Ես հավատով եմ լցված մեր կուսակցության առավել քան պահանջված լինելու մեջ եւ համոզված եմ, որ «Ազգային միաբանություն» կուսակցությանը նորացվող Հայաստանում սպասում է մեծ ապագա:
- Եթե Սերժ Սարգսյանը ձեզ հրավիրի գործադիրում կամ մեկ այլ պետական աշխատանքի, կընդունե՞ք հրավերը:
- Ես ձեր այդ հարցին անուղղակիորեն արդեն իսկ պատասխանել եմ:
- Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ տեղի են ունենում բազմամարդ հանրահավաքներ, հնարավո՞ր է Դուք ձեր կուսակցությամբ միանաք ընդդիմադիրներին:
- Եթե ընդդիմադիր ասելով` նկատի ունեք մեր ժողովրդին, ովքեր երկրում ակնկալում են փոփոխություններ, ապա ես եւ իմ գործընկերները մշտապես միաբանված ենք եղել մեր քաղաքացիների հետ եւ երբեք այլ խնդիրներ չենք դրել մեր առաջ: Պարզապես բարեփոխումներ իրականացնելու առաջին նախապայմանն է, որ երկիրը, պետությունը պահպանենք: Մինչդեռ նախորդ իշխանություններն ինչքան էլ բարեհունչ կարգախոսներով քողարկեն սեփական ճառերը, նրանց իրական նպատակները հայտնի են:
Վերջիններիս կողմից խնդիր է դրված ամեն գնով հանրապետությունում ապակայունացնել իրավիճակը: Այդ նպատակին հասնելու համար լայնորեն կիրառվում են արդեն իսկ առանձին երկրներում փորձարկում անցած տարբեր գույների ու երանգների հեղափոխական գործառույթներ. ժողովրդի մի հատվածի միանգամայն արդարացի բողոքն ուղղորդել երկիրը, կրկնում եմ, երկիրը «կազմաքանդելու» հուն: Այդ սցենարի պատվիրատուները շատ շուտով հայտնի կդառնան մեր ժողովրդի ամենալայն զանգվածներին:
Ամբողջացնելով ձեր տված հարցի պատասխանը, ասեմ, որ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքում ԼՏՊ-ն, թերեւս, կարողացավ հաղթահարել «Սեւ շենքի» մշտաբնակ ուրվականը լինելու սեփական բարդույթը: Սակայն եթե նա շարունակի այսօր ծավալած պառակտիչ, երկրի ապագային ոչ մի լավ բան չխոստացող իր գործողությունները, ապա չեմ կարծում, որ այս անգամ էլ նա կներվի՝ թե՛ ժողովրդի, թե՛ իշխանությունների, թե՛ պատմության կողմից:
- Դուք կանխատեսում էիք, որ ընտրությունների հաջորդ օրը Մատենադարանի մոտ հավաքվածներին Սերժ Սարգսյանը շամպայն կուղարկի, սակայն, ինչպես տեսաք, քաղաքի փողոցներում զինվորներ են եւ ոստիկաններ: Սպասո՞ւմ էիք նման զարգացումների:
- Կարծում եմ, պարոն Ս.Սարգսյանը սպասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ պաշտոնական որոշման կայացմանը, թերեւս, միգուցե դա էր պատճառը, որ շամպայն չուղարկեց: Եւ դա ինքնին հասկանալի է:
Ինչ վերաբերում է Երեւանի փողոցներում զինվորականների եւ ոստիկանների ներկայությանը, ապա դա էլ, գտնում եմ, պայմանավորված է նրանով, որ իշխանությունները այս պարագայում հարգալից վերաբերմունք են դրսեւորել առաջին նախագահի հրապարակավ հնչեցրած խնդրանքին: Հիշո՞ւմ եք, պարոն Տեր-Պետրոսյանը Արտաշատում կայացած հանրահավաքի ժամանակ հուսահատված աջուձախ նայելով բղավում էր՝ «ոստիկանություն, որտե՞ղ է ոստիկանությունը»: Այնպես որ իշխանությունները միշտ չէ, որ անտեսում են նրա կողմից իրենց հասցեին ուղղված քննադատությունը:
Սպասո՞ւմ էի արդյոք ես նման զարգացումների. ձեր տված այս հարցին էլ պատասխանեմ` ոչ միայն սպասում էի, այլեւ ամիսներ առաջ կանխատեսել եւ պաշտոնապես հայտարարել էի: Ավելին, նման անցանկալի զարգացումներն անվտանգ հուն տեղափոխելն էլ եղել էր իմ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու դրդապատճառներից մեկը:
- Ընդունված է, որ հաղթող թեկնածուին նրա մրցակիցները շնորհավորում են: Դուք պատրաստվո՞ւմ եք սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը:
- Այս գործում ձեր անհանգստությունն ինքնին հասկանալի է, հարցի ենթատեքստն էլ պարզ է: Հավանաբար, մտածում եք. Ֆրանսիայի պրեզիդենտը՝ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահը՝ Միխայիլ Սահակաշվիլին, Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորեցին, իսկ ՀՀ նախագահի թեկնածուներն ինչո՞ւ են հապաղում շնորհավորել Սերժ Սարգսյանին: Կարծում եմ` ձեր հարցն առաջին հերթին պետք է ուղղվի ընտրության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցնողին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա իր այդ քայլով կփարատի արդեն իսկ համոզմունքի վերածվող այն կարծիքը, որ քաղաքական հրապարակ է վերադարձել ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի, այլ առաջնորդվելով իրեն ավելի քան 10 տարի մոռացության մատնած ժողովրդի նկատմամբ վրեժխնդրությամբ:
Ինչ վերաբերում է իմ շնորհավորանքին, ապա, ձեր թերթի միջոցով, ես Հանուն Ազգային միաբանության շնորհավորում եմ պարոն Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ սեղմում նրա ձեռքը:
- 21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Սա է պահանջում մեծամասնությունը
«Եթե շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, ...ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիր նահանգում գործում է, այսպես կոչված, փրայմերիզի օրենքը։
Վերջին հիսնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների երկու առաջատար կուսակցություններից այն թեկնածուն, որը նախնական ընտրություններում ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
«Լեւոնի վկաների» օգտակարության մասին
Հեղափոխությունները սոցիալական բժշկության տեսակ են. բուժում են հասարակությանը վաղեմի հիվանդություններից։ Եւ ճիշտ այնպես, ինչպես բժշկության ոլորտում, հեղափոխության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
2Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է, որ իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն ընտրախախտումների հետ կապված բոլոր փաստերը: Վարչապետը չափազանց կարեւոր ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
1Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին երեկ շնորհավորել են Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, Հունաստանի Հանրապետության ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
1Մեծարգո պարոն Սարգսյան Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: 2008 թվականի փետրվարի 19-ին հայ ժողովուրդը վստահության եւս մեկ քվե տվեց Հայաստանի Հանրապետական ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
1
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վ.Պուտինը հույս ...«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10 8
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր Տեր-Պետրոսյանին սպասարկող թերթերից մեկին: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության ու անաչառության ...ՎԿԱՅԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Ընթացիկ տարվանից աղետի գոտու անօթեւան ընտանիքներին տրվող բնակարանների գնման վկայագրերը, վարչապետ Ս.Սարգսյանի հանձնարարականի համաձայն, կարող են հիմք ծառայել հիպոթեկային վարկերի ստացման համար։ Երեկ կառավարության ...ԱՇԽԱՐՀԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Կոսովոյի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում դրանց հնարավոր ազդեցությունների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
...ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Սերժ Սարգսյանին շարունակում են շնորհավորական ուղերձներ հղել։
Հատկանշական է, որ Ս.Սարգսյանը դառնում է Հայաստանի թերեւս առաջին նախագահը, որի ընտրությանը ...ՁՆԱԲՈՒՔ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով, փետրվարի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: Ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը՝ ...ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 23-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին տեղ-տեղ տեղումներ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7, 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ ...ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-գնդապետ, իրականությանը համապատասխանո՞ւմ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 22.02.2008թ. 4
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: ...ԱՆՁ՝ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատահական մուտքը քաղաքական ասպարեզ առաջացրեց այդպիսի մեծ ընդդիմադիր վերելք, վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Նման տեսակետ արտահայտեց երեկ Լրատվամիջոցների ...ԼՏՊ-Ի ԹԻՐԱԽՆԵՐԸ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Քանդել, քանդել մինչեւ վերջ
«Կազմաքանդել մինչեւ վերջ» կարգախոսով վերստին հրապարակ իջած ԼՏՊ-ն հստակ է ձեւակերպում, որ ինքը կիսատ թողած ծրագրեր ունի եւ նորից եկել է ավարտին հասցնելու դրանք
Այն, որ ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց կան մի շարք հարցականներ
Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/31 ընտրատեղամասում հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո ...ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ Ո՞Ր ՄԻ ՍՈՒՏԸ ՀԵՐՔԵՍ
Սեփ. լրտվ.Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել, թե իբր փետրվարի 20-ին Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/25 ընտրական տեղամասի դիմաց Աջափնյակի ոստիկանապետը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի ...ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Պարտությունն ընդունելու համար մարդ գոնե պետք է տղամարդ լինի, ինչը չեմ տեսնում այդ ոհմակում, որոնց անվանում եմ «Լեւոնի վկաներ» կամ աղանդավորների խումբ։ Տեր-Պետրոսյանը ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Նախորդ օրը «Լեւոնի վկաները» հերթական գլխապտույտ հաջողությունն էին արձանագրել՝ առաջին «պատմական գիշերը» լուսացնելով Թատերական հրապարակում, եւ, սույն հերոսական ակցիայից թունդ ոգեւորված, երեկվա հանրահավաքն ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
2008թ. փետրվարի 22-ի, ժամը 17։00-ի դրությամբ, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովում նախագահական ընտրությունների արդյունքների եւ քվեների վերահաշվարկի համար ստացվել է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ...ԿՈՏՐԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկացանք ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի օգնական Լիլիթ Մեհրոյանից, երեկ, լուսադեմին, խուլիգանական արարքի արդյունքում իրենց անհայտ անձը կամ անձինք կոտրել են համալսարանի երկրորդ հարկի ...ԴԱ ԿԲԱԺԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ
1
«21 տոկոս քվե ստացած թեկնածուն հրապարակ է դուրս բերել իր կողմնակիցներին։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաղթող թեկնածուն էլ իր աջակիցներին, որ երեք անգամ ավելին են, կոչ անի պաշտպանել ու տեր կանգնել իրենց քվեներին։ ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԸ ՀԱՄԱԼՐՎՈ՞ՒՄ Է
Թատերական հրապարակում ընթացող միտինգում երեկ հայտարարվեց, թե «Լեւոնի վկաներ» աղանդը համալրել են միանգամից յոթ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ
3
«Դատախազության մասին» օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՍՐԻԿԱՅԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքում լուրեր էին շրջում, թե հրաժարական է տվել ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Սայաթ Շիրինյանը այս կապակցությամբ ասաց. ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ
Երեկ Երեւանի մետրոպոլիտենի համար 6 երթուղու թիվ «0110.0111» գնացքը, համաձայն գործող երթեւեկության գրաֆիկի, առավոտյան, ժամը 06:52 րոպեին դուրս է եկել «Գարեգին Նժդեհ» կայարանից եւ ուղեւորներով երեք շրջադարձ ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՄԱՍՈՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

