
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիր նահանգում գործում է, այսպես կոչված, փրայմերիզի օրենքը։

Վերջին հիսնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների երկու առաջատար կուսակցություններից այն թեկնածուն, որը նախնական ընտրություններում հաղթում է Նյու Հեմփշիր նահանգում, գրեթե միշտ դառնում է երկրի նախագահ։ Համենայն դեպս, 1952 թվականից ի վեր այդպես եղել է 14-ից 12-ի պարագայում, ըստ որում՝ 1952-ից մինչեւ 1988 թվականն այդ կանոնը գործել է բացարձակապես առանց խափանման։ Միայն 1992 եւ 2000 թվականներին դա տեղի չունեցավ, ընդ որում 2000 թվականն առանձնահատուկ էր, քանզի նախագահ չդարձած Ալ Գորն այդուհանդերձ ավելի շատ ձայներ հավաքեց, քան նախագահ դարձած Ջորջ Բուշը։
Անկախ Հայաստանը դեռեւս չափազանց կարճ պատմական ճանապարհ է անցել, որպեսզի խոսենք որեւէ օրինաչափության մասին, ցանկացած ընդհանրացում այստեղ արհեստական կլինի։ Ուստի եկեք անդրադառնանք մեր պատմության խորհրդային շրջանի օրինաչափություններին։ Իհարկե, քաղաքականության ոլորտում դրանք գործում են բնավ ոչ այնպիսի կանխորոշությամբ, ինչպես, օրինակ, ֆիզիկայում, բայց ձեւակերպել մի շարք ուշագրավ օրինաչափություններ այնուամենայնիվ կարելի է։
ԱՆՁՆԱՎՈՐՄԱՆ ՕՐԵՆՔԸ
Հասարակության հիշողության մեջ քաղաքական դարաշրջանները հստակ անձնավորված են։ «Դա եղել է Ստալինի օրոք», «դա պատահեց Խրուշչովի ժամանակներում», «դա բրեժնեւյան դարաշրջանում էր», «խրուշչովյան հալոցք», «բրեժնեւյան լճացում», «գորբաչովյան վերակառուցում». այսպիսին են մեր նախկին մեծ հայրենիքի խորհրդային պատմության խոշոր ժամանակաշրջանների բնորոշումները։
ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ (ՃԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱԶԱՌԱՏՆԵՐԻ)
Գլխին առատ մազածածկույթ ունեցող տիրակալին փոխարինելու է գալիս դրա դեֆիցիտով տիրակալ, եւ հակառակը։
Այդ օրենքի կայունությունը տպավորիչ է։ Ճաղատ Լենինին հաջորդեց Ստալինը, Ստալինին՝ Խրուշչովը, Խրուշչովին՝ Բրեժնեւը։ Լ.Բրեժնեւից հետո տիրակալ դարձավ Յու.Անդրոպովը, հետո Կ.Չեռնենկոն, այնուհետ Մ.Գորբաչովը։
ԱԶԳԱՆՎԱՆ ԵՐԿՀԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Քաղաքական կյանքում տիրակալի հաջողությունը պայմանավորված է նրա ազգանվան հանգերի քանակով։ Ըստ որում՝ կապն այդ ունի հակառակ համեմատական բնույթ. որքան երկար է ազգանունը, այնքան փոքր են հնարավորությունները։
Համաձայն այդ օրենքի, առավել հստակ արտահայտված, բավական տեւական ու հաջողակ են այն տիրակալների գործունեության հետ կապված քաղաքական դարաշրջանները, որոնց ազգանունները կամ մականուններն ունեն երկու հանգ. Լենին, Ստալին, Խրուշչով, Բրեժնեւ։ Այդպիսի դարաշրջանի միջին ժամկետն ավելի քան 12 տարի է։ Նույնիսկ եթե բացառենք քաղաքական երկարակյացներին՝ Ստալինին ու Բրեժնեւին, մնացյալ չորս դարաշրջանների միջին տեւողությունը մոտ 8 տարի է։
Քաղաքական դարաշրջանները, որոնք կապակցվում են երկու վանկը գերազանցող ազգանուններով տիրակալների հետ՝ Մալենկով, Անդրոպով, Չեռնենկո, Գորբաչով, անհամեմատ կարճ են լինում։
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՑԻ ՉԼԻՆԵԼՈՒ ՕՐԵՆՔԸ
Խորհրդային դարաշրջանի տիրակալներից ոչ մեկը չի ծնվել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում։
Նրանցից ոչ մեկը ոչ միայն չի ծնվել մայրաքաղաքում, այլեւ չի ապրել այնտեղ մինչեւ հասուն մարդ դառնալն ու քաղաքականապես ձեւավորվելը։ Ապագա տիրակալների ծննդյան, քաղաքական ուսուցման վայրերը եղել են գյուղերն ու գավառական քաղաքները։
ԻՆՔՆԱՀԵՐՔՄԱՆ ՕՐԵՆՔԸ
Հասարակական կյանքի այն ոլորտը, որտեղ ապագա տիրակալը կրթություն ու մասնագիտական պատրաստականություն է անցել, նրա անվան հետ կապակցվող քաղաքական դարաշրջանի ընթացքում ենթարկվում է առավելագույն քայքայման։
Վ.Լենինը ստացել էր իրավաբանի դիպլոմ եւ սկսել փաստաբանական պրակտիկայից։ Լենինյան դարաշրջանում երկրի տարածքում փաստորեն իսպառ ոչնչացվեցին ամեն տեսակի իրավունքները։ Տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ զրկվեցին սեփականությունից, միլիոնավոր մարդիկ սպանվեցին։
Ի.Ստալինը ավարտել էր հոգեւոր ուսումնարանն ու սովորել ճեմարանում։ Ստալինյան դարաշրջանում եկեղեցին ավերվեց, կրոնական մյուս կազմակերպությունները վերացվեցին, իսկ հարյուր հազարավոր հոգեւորականներ ոչնչացվեցին։
Ն.Խրուշչովը կանոնավոր կրթություն չէր ստացել։ Թեեւ արտառոց քայլերը նրա որոշումներում քիչ չէին, այդուհանդերձ նրա օրոք հասարակական կյանքի ոլորտներից ոչ մեկին իր նախորդների ավերիչ գործունեության հետ համեմատելի վնաս, կարծես թե, չհասցվեց։
Լ.Բրեժնեւը ստացել էր բազմակողմանի տնտեսագիտական կրթություն. հողաշինարարական ուսումնարանից մինչեւ մետաղագործական ինստիտուտ։ Բրեժնեւյան դարաշրջանը դարձավ տնտեսական անարդյունավետության, արդյունաբերական լճացման եւ գյուղատնտեսության ոլորտում համապարփակ աղետի խորհրդանիշ։
Մ.Գորբաչովը ստացել է իրավաբանական եւ տնտեսագիտական կրթություն։ Հենց նրա դարաշրջանում էլ, տնտեսական սուր կատակլիզմի պայմաններում, դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը։
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ
Զարգացման փաստացի արդյունքները քաղաքական դարաշրջանի վերջում լինում են կանխապես հռչակված կարգախոսների ճիշտ հակառակը։
1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումը՝ Վ.Լենինի ակտիվ մասնակցությամբ, կատարվեց «հողը՝ գյուղացիներին», «խաղաղություն ժողովուրդներին», «հաց՝ սովածներին» կարգախոսների ներքո։ Լենինյան դարաշրջանի արդյունքները ճիշտ հակառակը եղան. հողը գյուղացիներից խլեցին, ժողովրդի դեմ սանձազերծվեց պատերազմ, երկրում սկսվեց զանգվածային սով։
Բոլշեւիկյան ղեկավարության մեջ Ի.Ստալինը համարվում էր ազգային հարցերի մասնագետ։ Ստալինյան դարաշրջանը նշանավորվեց փաստորեն ունիտար պետության ստեղծմամբ, ազգային մտավորականության ոչնչացմամբ, ժողովուրդների դեմ բռնաճնշումներով։
Իր քաղաքական դարաշրջանը Ն.Խրուշչովը սկսեց Ստալինի անձի պաշտամունքի մերկացումով, իսկ ավարտեց սեփական անձի պաշտամունք ստեղծելու փորձերով։
Բրեժնեւը սկսեց Խուրշչովին իշխանությունից հեռացնելուց՝ մեղադրելով նրան վոլյունտարիզմի մեջ, որը հանգեցրել էր տնտեսական աճի դանդաղեցման։ Բրեժնեւյան դարաշրջանում տնտեսական աճի տեմպերը շատ ավելի ցածր եղան, քան Խրուշչովի օրոք։
Գորբաչովյան դարաշրջանը սկսվեց տնտեսության ոլորտում «արագացումից» եւ «ավելի շատ սոցիալիզմ» կարգախոսից։ Իսկ ավարտվեց խորագույն տնտեսական կաթվածահարությամբ եւ կապիտալիզմին անցումով։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Քննարկում
հայուհի գրել է:
Սիրելի հայուհիներ, հայեր , աղաչում եմ, ավելի սրափ նայեք ձեր շուրջը // սա դեժավյու է// կրկին ամբիոնից գոռում են երկրից նեղացած կուռ ու կուշտերը ,որոնք ցանկացած պահի պատրաստ են թքել ամեն ինչի վրա եւ փախչել արտասահման, իսկ հավատարիմ միամիտներին թողնել սերունդների անարգանքի մեջ...
ՀԻՇԵՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,,,
ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԵՆՔ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՂԵԼ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ Ո՞Վ Է ՇԱՀԵԼ ,
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՞...
ՈՉ...
ՇՐՋԱՊԱՏԻ ԱՏԱՄ ԿՐՃՏԱՑՆՈՂՆԵ՞ՐԸ՝ ԱՅՈ...
ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ ՝
ՀԱՅԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԵԼ...
ԿՌԻՎ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԻՐԱՐ ՄԵՋ ՈՒ ԱՄԵՆԱԹԵԺ ՊԱՀԻՆ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԹԱԹԵՐԸ ՇԸ-ՐԸՓ ՄԵՐ ՎՐԱ...
ՀԵՏՈ ԱՄԵՆ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԿՌՈՏԵԼՈՎ ՀՐՃՎՈՒՄ...
ԹԵ ԱՌԱՋ ԱՅԴ ՃԱՆԿՌՈՑԻՑ ՄԻ ՓՈՔՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՓՐԿԵԼ,,, ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆ ՉԻ ՄՆԱ ՓՐԿԵԼՈՒ...
Երբ չարագործները խնջույքի կամ վեճի պահին ներս են սղոսկում աշխատում են չտարբերվել ու , երբ բոլորը կորցնում են զգոնությունը... այդ ժամանակ հեշտությամբ հասնում են իրենց նպատակին...
ԱՅՍ ՄԻՏԻՆԳՆԵՐԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ ԱԶԳՈՎԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼՆ Է...
ԷԼԻ ԵՄ ԱՍՈՒՄ ՓՈՐՓՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԷՐԸ ԵՎ ՎԵՐՋԸ ՏԵՍՆԵԼՈՎ ...
ՍԹԱՓՎԵՔ....
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՀՈՎ ՍԵՐԺԻՑ ԿԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՎՐԵԺ ՉԵՔ ԼՈՒԾԻ...
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Սա է պահանջում մեծամասնությունը
«Եթե շարժման նվիրյալներից բացի, ինքնազոհության չարենցյան ոգին համակի նաեւ մեր ողջ ժողովրդին, ապա ոչ մի ամբարիշտ ուժ, ոչ մի արգելք չի կարող կասեցնել մեր հաղթական երթը, ...ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 2
ԱՄՆ-ում՝ Նյու Հեմփշիր նահանգում գործում է, այսպես կոչված, փրայմերիզի օրենքը։
Վերջին հիսնամյակի ընթացքում Միացյալ Նահանգների երկու առաջատար կուսակցություններից այն թեկնածուն, որը նախնական ընտրություններում ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 7
«Լեւոնի վկաների» օգտակարության մասին
Հեղափոխությունները սոցիալական բժշկության տեսակ են. բուժում են հասարակությանը վաղեմի հիվանդություններից։ Եւ ճիշտ այնպես, ինչպես բժշկության ոլորտում, հեղափոխության ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
2Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է, որ իրավապահ մարմինները բծախնդրորեն քննության առնեն ընտրախախտումների հետ կապված բոլոր փաստերը: Վարչապետը չափազանց կարեւոր ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
1Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին երեկ շնորհավորել են Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, Հունաստանի Հանրապետության ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
1Մեծարգո պարոն Սարգսյան Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: 2008 թվականի փետրվարի 19-ին հայ ժողովուրդը վստահության եւս մեկ քվե տվեց Հայաստանի Հանրապետական ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
1
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վ.Պուտինը հույս ...«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10 8
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր Տեր-Պետրոսյանին սպասարկող թերթերից մեկին: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության ու անաչառության ...ՎԿԱՅԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 4
Ընթացիկ տարվանից աղետի գոտու անօթեւան ընտանիքներին տրվող բնակարանների գնման վկայագրերը, վարչապետ Ս.Սարգսյանի հանձնարարականի համաձայն, կարող են հիմք ծառայել հիպոթեկային վարկերի ստացման համար։ Երեկ կառավարության ...ԱՇԽԱՐՀԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Կոսովոյի շուրջ ծավալվող իրադարձությունների եւ ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում դրանց հնարավոր ազդեցությունների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր տեսակետները ներկայացրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ։
...ԱՇԽԱՐՀԸ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Սերժ Սարգսյանին շարունակում են շնորհավորական ուղերձներ հղել։
Հատկանշական է, որ Ս.Սարգսյանը դառնում է Հայաստանի թերեւս առաջին նախագահը, որի ընտրությանը ...ՁՆԱԲՈՒՔ
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտ ձնաբքի հետեւանքով, փետրվարի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: Ժամը 17:00-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը՝ ...ԵՂԱՆԱԿ
Փետրվարի 23-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին տեղ-տեղ տեղումներ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7, 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Վերոհիշյալ ...ԲԱՆԱԿԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
Հարցազրույց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն գեներալ-գնդապետ, իրականությանը համապատասխանո՞ւմ ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 22.02.2008թ. 4
Սիրելի՛ հայրենակիցներ
Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: ...ԱՆՁ՝ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատահական մուտքը քաղաքական ասպարեզ առաջացրեց այդպիսի մեծ ընդդիմադիր վերելք, վկայում է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Նման տեսակետ արտահայտեց երեկ Լրատվամիջոցների ...ԼՏՊ-Ի ԹԻՐԱԽՆԵՐԸ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱԿ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Քանդել, քանդել մինչեւ վերջ
«Կազմաքանդել մինչեւ վերջ» կարգախոսով վերստին հրապարակ իջած ԼՏՊ-ն հստակ է ձեւակերպում, որ ինքը կիսատ թողած ծրագրեր ունի եւ նորից եկել է ավարտին հասցնելու դրանք
Այն, որ ...ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բայց կան մի շարք հարցականներ
Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքի 9/31 ընտրատեղամասում հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո ...ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ Ո՞Ր ՄԻ ՍՈՒՏԸ ՀԵՐՔԵՍ
Սեփ. լրտվ.Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել, թե իբր փետրվարի 20-ին Աջափնյակ համայնքի թիվ 126 դպրոցում տեղակայված թիվ 6/25 ընտրական տեղամասի դիմաց Աջափնյակի ոստիկանապետը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի ...ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼ
Սեփ.լրտվ.Ըստ քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ. «Պարտությունն ընդունելու համար մարդ գոնե պետք է տղամարդ լինի, ինչը չեմ տեսնում այդ ոհմակում, որոնց անվանում եմ «Լեւոնի վկաներ» կամ աղանդավորների խումբ։ Տեր-Պետրոսյանը ...ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 4
Նախորդ օրը «Լեւոնի վկաները» հերթական գլխապտույտ հաջողությունն էին արձանագրել՝ առաջին «պատմական գիշերը» լուսացնելով Թատերական հրապարակում, եւ, սույն հերոսական ակցիայից թունդ ոգեւորված, երեկվա հանրահավաքն ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
2008թ. փետրվարի 22-ի, ժամը 17։00-ի դրությամբ, Վայոց ձորի մարզային ընտրական հանձնաժողովում նախագահական ընտրությունների արդյունքների եւ քվեների վերահաշվարկի համար ստացվել է նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ...ԿՈՏՐԵԼ ԵՆ
Ինչպես տեղեկացանք ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի օգնական Լիլիթ Մեհրոյանից, երեկ, լուսադեմին, խուլիգանական արարքի արդյունքում իրենց անհայտ անձը կամ անձինք կոտրել են համալսարանի երկրորդ հարկի ...ԴԱ ԿԲԱԺԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ
1
«21 տոկոս քվե ստացած թեկնածուն հրապարակ է դուրս բերել իր կողմնակիցներին։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաղթող թեկնածուն էլ իր աջակիցներին, որ երեք անգամ ավելին են, կոչ անի պաշտպանել ու տեր կանգնել իրենց քվեներին։ ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐ» ԱՂԱՆԴԸ ՀԱՄԱԼՐՎՈ՞ՒՄ Է
Թատերական հրապարակում ընթացող միտինգում երեկ հայտարարվեց, թե «Լեւոնի վկաներ» աղանդը համալրել են միանգամից յոթ պատգամավոր՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ
3
«Դատախազության մասին» օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական ...ՍՐԻԿԱՅԱԲԱՐ ՍՏՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքում լուրեր էին շրջում, թե հրաժարական է տվել ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Սայաթ Շիրինյանը այս կապակցությամբ ասաց. ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ
Երեկ Երեւանի մետրոպոլիտենի համար 6 երթուղու թիվ «0110.0111» գնացքը, համաձայն գործող երթեւեկության գրաֆիկի, առավոտյան, ժամը 06:52 րոպեին դուրս է եկել «Գարեգին Նժդեհ» կայարանից եւ ուղեւորներով երեք շրջադարձ ...
ՋԱՎԱԽՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՀԱՏՈՒԿ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ՍՐԲԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՊՍԻԽՆԵՐԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»
21 փետրվարի, 2008թ. ժամը 18:10
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՂՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
- 1901 Մահացավ արևմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: (Ծնվ. 1825 թ.):
- 1923 Զմյուռնիայում վախճանվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Ծնվ. 1833թ.-ին):
- 1925 Ջավախքում ծնվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1932 Երևանում լույս է տեսնում Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:
- 1959 Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունք:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

