
ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
- Մուտքն անվճար է

Երեկ, հետընտրական «հեղափոխական զարգացումների» երկրորդ օրը, Լ.Տեր-Պետրոսյանն իր զինակիցներով նորից զավթել էր Թատերական հրապարակի հարթակը։
Ակնհայտ է, որ ԼՏՊ-ի շտաբը գումարներ չի խնայում գյուղերից մարդկանց մայրաքաղաք տեղափոխելու, հրապարակը որոշ չափով լցնելու համար։ Երեկ էլ գյուղական երիտասարդությունը ներծծվել էր հհշական ագրեսիվ փոքրամասնությանը եւ շուրջ երեք ժամ լսում էր ճարտասաններին։
Ի դեպ, գյուղական երիտասարդությունը չափազանց լավ պայմաններով «փոդրաթ» գործ է գտել։ Հայտնի է, որ ձմռանը գյուղական ջահելությունը օրը մաշում է բլոտ խաղալով եւ սեփական գրպանի հաշվին օղի խմելով։ Հիմա գալիս են Երեւան, ԼՏՊ-ի շտաբի հաշվին համ մի լավ «տժժում» են հրապարակում, համ էլ ձրի ուտում-խմում։
Երեկ էլ երկու երաժշտական անտրակտով անցկացված միտինգի ավարտից հետո (որի ընթացքում շտաբային վարժանք անցած գյուղացի տղերքը թե՛ ջիգյարով բռունցքներն էին վեր տնկում, թե՛ շախով վեր-վերի պարում) մարզային ակտիվիստները լցվեցին մոտակա խանութները եւ հացով, երշիկով, օղիով բեռնավորված վերադարձան հրապարակ «տոնը» շարունակելու։
Իսկ օրը իսկապես «տոնական» էր, քանզի հայտարարվեց, թե «պերմանենտ միտինգ ու նստացույց ենք անելու»։ «Լեւո՜ն, մենք միասին գիշերելու ենք այստեղ»,- հուզաթաթախ ձայնով հայտարարեց միտինգին ուշացումով հասած վանաձորցի հհշական բետեէռներից մեկը։ Օրը «տոնական» էր նաեւ այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի դիրիժորությամբ հավաքվածները մի լավ ամոթանք տվեցին... կաթողիկոսին։ Ակտիվիստ Նիկոլին զայրացրել էր փաստը, որ կաթողիկոսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին։ Այս մասին հայտարարությունից հետո հհշական ամբոխը գոչեց՝ «ամոթ, ամոթ»։
Գազազած շտաբականները փորձում են վերաբեմադրել 88-ի շարժումը։ Եզակի նմուշի միակ պահպանողականը՝ համանուն կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, հայտարարեց, թե այն կոչը, որ հիմա անելու է, իբր այդ մասին չի համաձայնեցրել ԼՏՊ-ի շտաբի հետ։ Եւ կոչ արեց ուսանողությանը այսօրվանից դասադուլ հայտարարել եւ միանալ իրենց։ Պահպանողականի կոչին անմիջապես միացավ ինքն անձամբ՝ Տեր-Պետրոսյանը, որն էլ իր հերթին կոչ արեց՝ «այո՛, պետք է սկսել դասադուլներ անել»։
Արմատականներից մեկն էլ, որքան էլ զավեշտական է, վշտացած արձանագրեց, թե ներկա վարչախումբը «ափսոս վերացրեց գործարանները, թե չէ կոչ կանեինք, որ գործադուլներ էլ սկսեին»։
«Պարոն Տեր-Պետրոսյանը ինձ միշտ հարցնում է՝ հը՞, երբ ես փակելու Փարաքարը։ Ժողովուրդ, ես նրան խոստացել եմ, ասել եմ՝ այո՛, փակելու ենք Փարաքարը»։ Արժե՞ արդյոք նշել, թե ով էր նման խրոխտ ելույթ ունեցողը։ ԼՏՊ-ի շտաբի պետ Ալիկ Արզումանյանի սուտը հաճույքով կուլ տվեց հեղափոխական «զանգվածը»։
Փչան Ալիկի վստահեցումը հետեւյալն էր. «Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը ողջունում է մեր շարժումը։ Պետական դեպարտամենտը տեղյակ է, որ մենք խաղաղ հանրահավաքներ ենք անում։ Այսինքն՝ այս մասին գիտի եւ ուզում է, որ դրանք խաղաղ անցկացվեն։ Եւ մեր հաղթանակի մասին շատ շուտով աշխարհը կիմանա»։
Երեք տասնյակից ավելի ելույթների ընթացքում, կատաղած զինակիցներն ու սատարողները, իրենց լսողների «ջանին յուղ քսելով», անընդմեջ անդրադարձան «Կովալի բաշիբոզուկներին», «ստահակներին» ու «տականքներին»։
Ագրեսիվ փոքրամասնությունն ալեկոծվեց, երբ հարթակում հայտնվեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։ Ենթադրեցին, թե եկել է հայտարարելու, որ իր առաջնորդն էլ է միանում ԼՏՊ-ին։ Բայց Բիշարյանն ընդամենը հայտարարեց, որ ընտրակեղծիքների վերհանման հարցում են միանում շարժմանը։ Ըստ էության, ՕԵԿ փոխնախագահի երեկվա «առաքելությունը» միտված էր մեկ բանի՝ նախապատրաստել ՕԵԿ առաջնորդի մուտքը հեղափոխական հարթակ։ Պահը ճակատագրական է, ինչից եթե չօգտվի Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, իսկապես ջահել-ջահել «խաչ քաշի» սեփական կարիերայի վրա։
Նախորդ օրը Տեր-Պետրոսյանը միտինգավորներին խոստացել էր, որ վաղը «ականատես են լինելու կարեւոր իրադարձության»։ Եւ երեկ հավաքվածները երեք ժամ համբերեցին (հընթացս, ինչպես նշեցինք, մի լավ պար գալով ու տրճիկ տալով), որ լսեն, թե ինչ է ասում երկրում իրավիճակն ամեն գնով ապակայունացնելու ցանկությունը չթաքցնող Լ.Տեր-Պետրոսյանը։ Այն, ինչի մասին հայտարարեց նա, ակնհայտ դարձավ, որ այս անգամ կարծես, ԼՏՊ-ն չի ուզում իր զինակիցներին «փուռը տալ», ինչպես 98-ին նրա հրաժարականից հետո դժգոհել էր Վանոն։
Ակնհայտ է, որ ԼՏՊ-ն երեք ամիս ջանք էր թափում՝ մե՛կ օլիգարխներին, մե՛կ պետական պաշտոնյաներին, մեկ էլ այլ խավերի կոչ անելով համախմբվել իր շուրջը։ Անգամ հասավ Մոսկվա՝ այստեղ իր թեկնածությունը պաշտպանողներ գտնելու։ Բան դուրս չեկավ։ Պարտությունից հետո հիմա էլ գնացել է գեներալ Մանվել Գրիգորյանի դուռը։ Եւ այսպես՝ ի՞նչ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել.
«Ուշադիր լսեք։ Երեկ ես հանդիպել եմ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ։ Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ նրան միացած մի այլ փոխնախարար, նույնպես գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, նրանք այդ երկուսը՝ ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից՝ բանակի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Սարոյանը բանակցություններ են վարում։
Բանակցությունների իմաստը հետեւյալն է, որ բանակի հրամանատարությունը, հանձինս Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի, հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը որպես բանակի փոխնախարարներ կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին։ Նրանք թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ։ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Եւ ես վստահ եմ, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա իրենց»,- հայտարարեց ԼՏՊ-ն։ Եւ կոչ արեց նախ՝ բղավեն «Մանվել, Մանվել», ապա՝ «Գագիկ, Գագիկ», հետո՝ «Լեւոն, Լեւոն»։
Խոստովանենք, այս զառանցանքը փոքր-ինչ դժվար է մեկնաբանել։ Մյուս կողմից էլ մարդը խոսում է՝ ելնելով սեփական փորձից։ Չէ՞ որ 96-ին իր նախագահ կարգվելու դժվարին գործը առանց բանակի միջամտության հնարավոր չեղավ։ Այժմ էլ հակառակն է ուզում՝ ամեն գնով զավթել նախագահի աթոռը՝ գեներալներից երաշխիքներ աղերսելով, որ բանակը չի խառնվի։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Սկիզբը՝ նախորդիվ
Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ «ժողովրդական դիվանագետների» մեր պատվիրակությունը վերադարձավ տուն։
Տեղի ունեցավ մի ոչ դյուրին խոսակցություն ...ԳՐԱՆՑՎԵԼ Է 28 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից փետրվարի 20-ը Թուրքիայում, Ջավախքում, Նախիջեւանում, Իրանում եւ Հայաստանում գրանցվել է 28 երկրաշարժ: ՀՀ տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ (փետրվարի 5-ին Քաջարանում եւ Վանաձորում) ...ՁՆԱԲՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, երեկ՝ ժամը 00:12-ին, ձնաբքի մեջ է մնացել ՈՒԱԶ եւ ՎԱԶ-2121 մակնիշի երկու ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս ...ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՎՐԱՑԻՆԵՐԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիավորված ընդդիմության փետրվարի 22-ին նշանակված հացադուլի ակցիային մասնակցելու են նրա յոթ ղեկավարները: Այդ մասին հայտնել են Վրաստանի միավորված ընդդիմության շտաբի ներկայացուցիչները: Մասնավորապես հացադուլ ...ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Նախագահական ընտրություններին հաջորդած օրվա ընթացքում բազմաթիվ միջազգային դիտորդական առաքելությունների տված հստակ գնահատականները վկայում են, որ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանում տեղի ունեցած ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐԸ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Աղանդները հայոց աշխարհում» շարքից
Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին Հայոց աշխարհում հայտնվել է ծայրաստիճան ակտիվ ու ագրեսիվ քաղաքացիների մի խումբ, որոնց ժողովուրդն անվանում է «Լեւոնի վկաներ»։ Ինչպե՞ս ...ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Մեր զրուցակիցը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ է
-Ինչպե՞ս կբնութագրեք ընտրությունների արդյունքները։ Դրանք ձեզ բավարարո՞ւմ են։
-Ընտրությունների արդյունքները մեզ լիովին բավարարում ...96-ԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունները բոլոր օտարերկրյա դիտորդական առաքելությունները համարեցին ակներեւ առաջընթաց ժողովրդավարության ճանապարհին։ Համաձա՞յն ...ՍՈԼԱՆԱՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան գոհունակություն է հայտնել դիտորդների միջազգային առաքելության կողմից Հայաստանի նախագահական ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
Շիրակի մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, դիմում-բողոքների հիման վրա, երեկվանից սկսվել է որոշ ընտրական տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը: Թիվ 10 նախակրթարանում տեղակայված ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆ Ե՛Վ ԱՌԱՋԸՆԹԱՑ, Ե՛Վ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը հրապարակեց նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված երկարաժամկետ դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ նախնական ...ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գնաճի թուլացման հիմքեր չեն ստեղծում
Կենտրոնական բանկի գնահատումներով, համաշխարհային շուկաներում ձեւավորված բարձր գնաճային միջավայրը տարեսկզբին դեռեւս պահպանվում է, որը եւ հիմքեր չի ստեղծում Հայաստանում ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ առավոտյան տեղամասերում սկսվել է քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը, որը, ըստ ԸՕ-ի, պետք է ավարտվի փետրվարի 24-ին՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից երկու օր առաջ: Այս մասին ...ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ՝ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Մեր հասարակությունը երկատված վիճակում է։ Այսօր այդ երկատվածությունը խորացնելու մտայնությունն է ամենավտանգավորը, որը հղի է անցանկալի հետեւանքներով, քաղաքացիական ...ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Իր միտինգներից մեկում Տեր-Պետրոսյանը հպարտությամբ ազդարարեց, որ եթե 1988 թվականին հրապարակում հավաքվածների հիմնական զանգվածը կազմում էին հասուն տարիքի մարդիկ, ապա այսօր գերակշռում է երիտասարդությունը։ ...ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ
20.02.08թ., ժամը 21:55-ին, Չարենցավանի հիվանդանոցից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի հետեւի մասից կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալափարս գյուղի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ քննչական ենթակայության ընթացք տալու համար, ստացվել է 11 հաղորդում, դիմում, որոնց հիման ...ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ
Եվրոպական խաղադաշտերում շարունակվում է ակումբային ֆուտբոլի փառատոնը, որ վերսկսվել էր երկու օր առաջ։ Մրցակցային հերթական օրը 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները անցկացրեց Չեմպիոնների լիգայի եւս 8 մասնակից։ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ
«Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի երկրորդ միջանկյալ վերջնագծին Լեւոն Արոնյանը մոտեցավ ենթաառաջատարի կարգավիճակով. 5-րդ տուրում հայ շախմատիստը, սպիտակներով կայծակնային ոչ-ոքի գրանցելով իսպանահպատակ ...ՀՖՖ-Ն ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՒԵՖԱ-Ի ԴԻՊԼՈՄՈՎ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող «Grassroots Football» ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին:
«Grassroots Football» ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի ...«ԱԵՐՈՖԼՈՏԻ» ԹԵՎԵՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿարեն Ասրյանը, վաստակելով 4,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցնում է 7-13-րդ տեղերը Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի բաց միջազգային մրցաշարի «Ա» խմբում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ Արտաշես Մինասյանը ...ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մուտքն անվճար է
Երեկ, հետընտրական «հեղափոխական զարգացումների» երկրորդ օրը, Լ.Տեր-Պետրոսյանն իր զինակիցներով նորից զավթել էր Թատերական հրապարակի հարթակը։
Ակնհայտ է, որ ԼՏՊ-ի շտաբը գումարներ չի խնայում ...ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 30
Փետրվարի 20-ի միտինգում Տեր-Պետրոսյանը խոստացել էր անակնկալ հաջորդ օրվա, այսինքն՝ երեկվա հանրահավաքում։ Նա մասնավորապես ասել էր, որ փետրվարի 21-ին, ժամը 15-ին, ժողովուրդը հետաքրքիր իրադարձության է ականատես ...ԶԵԿՈՒՅՑԸ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԻ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովում երեկ ներկայացվել է Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում կառույցի իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Ինչպես տեղեկացրեց ...ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է. «Մենք կասկածի տակ չենք առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները»:
Բրայզան մեկնաբանել է նաեւ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար ...ՀԵՐՔՈՒՄ Է
2Երեկվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն աջակցում են իրեն: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
Թող դիմի ՍԴ «Հայաստանի օրենսդրությունն ընձեռում է բոլոր հնարավորությունները իրավական հարթության վրա բողոքարկելու ընտրությունների արդյունքները եւ հիմնավորված դիմում-բողոքներով ներկայանալու Սահմանադրական ...ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, պարզաբանել է. «Հայաստանում սկսվել ...
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

