
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Գնաճի թուլացման հիմքեր չեն ստեղծում

Կենտրոնական բանկի գնահատումներով, համաշխարհային շուկաներում ձեւավորված բարձր գնաճային միջավայրը տարեսկզբին դեռեւս պահպանվում է, որը եւ հիմքեր չի ստեղծում Հայաստանում դրա թուլացման համար։ Իրավիճակը բարդանում է հատկապես ԱՄՆ տնտեսության անորոշությունների խորացմամբ։ Թեպետ որոշ ապրանքային շուկաներում գները այնուամենայնիվ կայունանում են։
Որքան էլ Հայաստանի տնտեսության առնչությունները համաշխարհայինի հետ մեծ չեն, այնուհանդերձ այստեղ տեղի ունեցող զարգացումներն այս կամ այն չափով դրսեւորվում են նաեւ ներքին տնտեսական դաշտում։ Դա առավելապես արտահայտվում է առանձին ապրանքային շուկաներում։ Թերեւս պատահական չէ, որ անցած տարի Հայաստանում արձանագրված գնաճը, ինչը գերազանցեց նախատեսված նպատակային ցուցանիշը, պայմանավորված էր հիմնականում միջազգային դաշտից եկող գնաճային ճնշումներով։ Որոշ ապրանքային շուկաներում գների աճը կտրուկ էր, ինչն ուղղակիորեն արտահայտվեց նաեւ Հայաստանում։
Ենթադրվում էր, որ այս տարի, հատկապես առաջին կիսամյակից հետո համաշխարհային շուկաներից եկող այս դրսեւորումներն աստիճանաբար կթուլանան։ Սակայն նման զարգացումների հավանականությունը գնալով նվազում է։ Ավելին՝ Կենտրոնական բանկի գնահատումներով, «արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են եւ կարելի է պնդել, որ համաշխարհային շուկայում ընդհանուր բարձր գնաճային միջավայրի թուլացման հիմքեր առայժմ չկան»։
Նկատի ունենալով այս հանգամանքը, ԿԲ-ն փետրվարին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 6 տոկոսի։ Վերջին մեկ-երկու տարիների համար սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Այս փոփոխությունը, ինչպես հայտնի է, միտված է երկարաժամկետ հատվածում ֆինանսական ագրեգատների միջոցով գնաճային զարգացումների զսպմանը։
Արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները կապված են առաջին հերթին համաշխարհային, հատկապես Միացյալ Նահանգների տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետ։ Ըստ ԿԲ-ի, այս տարվա ընթացքում «արտաքին միջավայրում անորոշությունները համաշխարհային տնտեսության անհաշվեկշռվածությունների ճշգրտման, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկաներում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքների առումով աճեցին»։ Մասնավորապես մեծացել է Միացյալ Նահանգների տնտեսության անկման հավանականությունը, ինչն իր ազդեցությունն է թողել համաշխարհային շուկաների բոլոր սեգմենտների վրա։
Նվազեցին բաժնետոմսերի գները։ Անկումը կանխելու համար ԱՄՆ Ֆեդերալ բանկի ձեռնարկած միջոցառումները որոշակի դրական ազդեցություն ունեցան, սակայն ընդհանուր առմամբ շուկան առայժմ ճնշման ներքո է։ Դրան զուգահեռ, «քաղաքականություն մշակողների եւ շուկայի մասնակիցների շրջանում դեռեւս բուռն քննարկման առարկա են Միացյալ Նահանգների տնտեսական անկման չափերի մասին պատկերացումները, ինչն էապես դժվարացնում է հետագա զարգացումների շուրջ կանխատեսումները»։
Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող այս զարգացումներից են հիմնականում կախված հումքային շուկաների գնային փոփոխությունները։ Թերեւս պատահական չէ, որ ամերիկյան տնտեսության անկման հավանականությամբ պայմանավորված՝ ենթադրվում էր, որ այս տարվա կեսերից կնվազեն նավթի գները՝ հասնելով 75-80 դոլարի։ Սակայն արդեն այժմ, տարեսկզբին արված այս կանխատեսումը փոփոխելու անհրաժեշտություն է առաջացել։
Թեեւ մի պահ նավթի գները նվազեցին՝ բարելի դիմաց տատանվելով 88-92 դոլարի սահմաններում, այնուհանդերձ դրանք երկար չպահպանվեցին։ Անցած օրվա սակարկություններով նավթի գները դարձյալ հատեցին 100 դոլարի սահմանը։ Մասնագետների գնահատումներով, շուտով այս գինը սովորական կդառնա շուկայի մասնակիցների համար։
Փոքր-ինչ այլ է իրավիճակը պարենային ապրանքների շուկայում։ ԿԲ-ի դիտարկումներով, հացահատիկի գները Չիկագոյի ապրանքահումքային բորսայում հունվարին եղել են բուշելի դիմաց 9,5-10,5 դոլարի միջակայքում։ Այնուհանդերձ ենթադրվում է, որ առաջիկայում այստեղ գնային զարգացումները կապված են լինելու բերքի սպասումների վերաբերյալ արվող կանխատեսումների հետ.
-Պարենային մյուս ապրանքների շուկաներում, ինչպիսիք են կարագը եւ շաքարավազը, առայժմ դիտվում է կայունություն, չնայած կարագի գները միտված են որոշակի նվազման, իսկ շաքարավազի գները՝ որոշակի աճի ուղղությամբ։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Սկիզբը՝ նախորդիվ
Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ «ժողովրդական դիվանագետների» մեր պատվիրակությունը վերադարձավ տուն։
Տեղի ունեցավ մի ոչ դյուրին խոսակցություն ...ԳՐԱՆՑՎԵԼ Է 28 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից փետրվարի 20-ը Թուրքիայում, Ջավախքում, Նախիջեւանում, Իրանում եւ Հայաստանում գրանցվել է 28 երկրաշարժ: ՀՀ տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ (փետրվարի 5-ին Քաջարանում եւ Վանաձորում) ...ՁՆԱԲՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, երեկ՝ ժամը 00:12-ին, ձնաբքի մեջ է մնացել ՈՒԱԶ եւ ՎԱԶ-2121 մակնիշի երկու ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս ...ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՎՐԱՑԻՆԵՐԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիավորված ընդդիմության փետրվարի 22-ին նշանակված հացադուլի ակցիային մասնակցելու են նրա յոթ ղեկավարները: Այդ մասին հայտնել են Վրաստանի միավորված ընդդիմության շտաբի ներկայացուցիչները: Մասնավորապես հացադուլ ...ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Նախագահական ընտրություններին հաջորդած օրվա ընթացքում բազմաթիվ միջազգային դիտորդական առաքելությունների տված հստակ գնահատականները վկայում են, որ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանում տեղի ունեցած ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐԸ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Աղանդները հայոց աշխարհում» շարքից
Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին Հայոց աշխարհում հայտնվել է ծայրաստիճան ակտիվ ու ագրեսիվ քաղաքացիների մի խումբ, որոնց ժողովուրդն անվանում է «Լեւոնի վկաներ»։ Ինչպե՞ս ...ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Մեր զրուցակիցը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ է
-Ինչպե՞ս կբնութագրեք ընտրությունների արդյունքները։ Դրանք ձեզ բավարարո՞ւմ են։
-Ընտրությունների արդյունքները մեզ լիովին բավարարում ...96-ԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունները բոլոր օտարերկրյա դիտորդական առաքելությունները համարեցին ակներեւ առաջընթաց ժողովրդավարության ճանապարհին։ Համաձա՞յն ...ՍՈԼԱՆԱՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան գոհունակություն է հայտնել դիտորդների միջազգային առաքելության կողմից Հայաստանի նախագահական ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
Շիրակի մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, դիմում-բողոքների հիման վրա, երեկվանից սկսվել է որոշ ընտրական տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը: Թիվ 10 նախակրթարանում տեղակայված ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆ Ե՛Վ ԱՌԱՋԸՆԹԱՑ, Ե՛Վ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը հրապարակեց նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված երկարաժամկետ դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ նախնական ...ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գնաճի թուլացման հիմքեր չեն ստեղծում
Կենտրոնական բանկի գնահատումներով, համաշխարհային շուկաներում ձեւավորված բարձր գնաճային միջավայրը տարեսկզբին դեռեւս պահպանվում է, որը եւ հիմքեր չի ստեղծում Հայաստանում ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ առավոտյան տեղամասերում սկսվել է քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը, որը, ըստ ԸՕ-ի, պետք է ավարտվի փետրվարի 24-ին՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից երկու օր առաջ: Այս մասին ...ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ՝ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Մեր հասարակությունը երկատված վիճակում է։ Այսօր այդ երկատվածությունը խորացնելու մտայնությունն է ամենավտանգավորը, որը հղի է անցանկալի հետեւանքներով, քաղաքացիական ...ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Իր միտինգներից մեկում Տեր-Պետրոսյանը հպարտությամբ ազդարարեց, որ եթե 1988 թվականին հրապարակում հավաքվածների հիմնական զանգվածը կազմում էին հասուն տարիքի մարդիկ, ապա այսօր գերակշռում է երիտասարդությունը։ ...ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ
20.02.08թ., ժամը 21:55-ին, Չարենցավանի հիվանդանոցից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի հետեւի մասից կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալափարս գյուղի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ քննչական ենթակայության ընթացք տալու համար, ստացվել է 11 հաղորդում, դիմում, որոնց հիման ...ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ
Եվրոպական խաղադաշտերում շարունակվում է ակումբային ֆուտբոլի փառատոնը, որ վերսկսվել էր երկու օր առաջ։ Մրցակցային հերթական օրը 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները անցկացրեց Չեմպիոնների լիգայի եւս 8 մասնակից։ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ
«Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի երկրորդ միջանկյալ վերջնագծին Լեւոն Արոնյանը մոտեցավ ենթաառաջատարի կարգավիճակով. 5-րդ տուրում հայ շախմատիստը, սպիտակներով կայծակնային ոչ-ոքի գրանցելով իսպանահպատակ ...ՀՖՖ-Ն ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՒԵՖԱ-Ի ԴԻՊԼՈՄՈՎ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող «Grassroots Football» ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին:
«Grassroots Football» ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի ...«ԱԵՐՈՖԼՈՏԻ» ԹԵՎԵՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿարեն Ասրյանը, վաստակելով 4,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցնում է 7-13-րդ տեղերը Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի բաց միջազգային մրցաշարի «Ա» խմբում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ Արտաշես Մինասյանը ...ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մուտքն անվճար է
Երեկ, հետընտրական «հեղափոխական զարգացումների» երկրորդ օրը, Լ.Տեր-Պետրոսյանն իր զինակիցներով նորից զավթել էր Թատերական հրապարակի հարթակը։
Ակնհայտ է, որ ԼՏՊ-ի շտաբը գումարներ չի խնայում ...ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 30
Փետրվարի 20-ի միտինգում Տեր-Պետրոսյանը խոստացել էր անակնկալ հաջորդ օրվա, այսինքն՝ երեկվա հանրահավաքում։ Նա մասնավորապես ասել էր, որ փետրվարի 21-ին, ժամը 15-ին, ժողովուրդը հետաքրքիր իրադարձության է ականատես ...ԶԵԿՈՒՅՑԸ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԻ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովում երեկ ներկայացվել է Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում կառույցի իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Ինչպես տեղեկացրեց ...ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է. «Մենք կասկածի տակ չենք առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները»:
Բրայզան մեկնաբանել է նաեւ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար ...ՀԵՐՔՈՒՄ Է
2Երեկվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն աջակցում են իրեն: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
Թող դիմի ՍԴ «Հայաստանի օրենսդրությունն ընձեռում է բոլոր հնարավորությունները իրավական հարթության վրա բողոքարկելու ընտրությունների արդյունքները եւ հիմնավորված դիմում-բողոքներով ներկայանալու Սահմանադրական ...ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, պարզաբանել է. «Հայաստանում սկսվել ...
ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ՊԱՏԳԱՄԱԽՈՍ ԳՈՒԼՈՒԶԱԴԵԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԼԵՎՈՆԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԳՆԴԱԿԸ ԿՄՆԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԳՅՈՒԼԻ ԴԵՄ ՉԷ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՑՎԱԾՔԻ ԴԵՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

