
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
- Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից

Սկիզբը՝ նախորդիվ
Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ «ժողովրդական դիվանագետների» մեր պատվիրակությունը վերադարձավ տուն։
Տեղի ունեցավ մի ոչ դյուրին խոսակցություն Գ.Բորովիկի հետ։ Այդ իմաստուն մարդն ու տաղանդավոր հրապարակախոսը շատ էլ լավ հասկանում էր ինձ։ Եւ ես շնորհակալ էի նրան։ Իհարկե, այն ժամանակ նա չէր կարող իմանալ, որ մեր զրույցից ընդամենը մեկուկես ամիս անց իր նկարահանող խմբի հետ մեկնելու էր Լեռնային Ղարաբաղ` «Դիրքորոշում» հեղինակային ծրագրում առաջիններից մեկը ոչ միայն պատմելու, այլեւ ցուցադրելու Սումգայիթի սարսափները։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ Լուիզ Սիմոնի մասին, որն այն ժամանակ դժվար կարողանար ենթադրել, թե մի քանի ամիս անց իր դստեր, ինչպես նաեւ Մերի Նաջարյանի եւ Մայքլ Արմենի հետ ուղղաթիռով թռչելու են Ստեփանակերտ` հանդիպելու Արկադի Վոլսկու հետ։ Սփյուռքի ներկայացուցիչների Արցախ կատարած այդ առաջին ուղեւորության մասին ես հոդված եմ գրել «Սովետական Հայաստան» թերթում, այն վերնագրելով «Առաջին ծիծեռնակը»։
Այսպիսով, 1988 թվականի փետրվարի 20-ին էր վիճակված դառնալու մեր Երազանքի օրը։ Հենց այդ օրը, վաղ առավոտյան Լուիզ Սիմոնի հետ օդանավակայան պետք է գնայինք վայրէջքից ամբողջ երեք ժամ առաջ։ Նախորդ օրը ես իմացել էի, որ Մոսկվայից ժամանում է ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, եւ Լուիզը ցանկություն հայտնեց ծանոթանալ «վերակառուցման ճարտարապետի» հետ, ինչպես այն ժամանակ էին մեծարում հայտնի տնտեսագետին։ Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Տարբերությունը Ստեփանակերտի հետ ութ ժամ էր։ Դա նշանակում է, որ հենց այն ժամանակ, երբ մենք օդանավակայանի ճանապարհին էինք, Ստեփանակերտում սկսվում էր ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը։
Օդանավակայանում Լուիզին ծանոթացրի ակադեմիկոս Աղանբեկյանի հետ, որը պատմեց, թե ողջ Մոսկվան է փոթորկվում՝ «Ղարաբաղ» բառը շուրթերին։ Ես նրան տեղեկացրի, որ ԱՄՆ կատարելիք նրա մեկամսյա ուղեւորության երթուղին լավ հայտնի է մեր հայրենակիցներին, եւ նրանք արդեն այնտեղ հարցեր են նախապատրաստել Ղարաբաղի վերաբերյալ։ Իսկ նա հակադարձեց. «Ես էլ նախապատրաստել եմ պատասխանները»։
Փետրվարի 21-ի վաղ առավոտյան ես Մոսկվայում տեղեկացա, որ նստաշրջանը չորս ժամով հետաձգվել է։ Այն սկսվել էր տեղական ժամանակով ժամը 20-ին։ 149 պատգամավորներից նստաշրջանի աշխատանքներին մասնակցել էր 110 մարդ։ Այդ մասին ինձ հեռախոսով հայտնեց Վալերի Մարությանը։ Ես նրան խնդրեցի ձեռքն առնել «Սովետական Ղարաբաղ» թերթը եւ բարձրաձայն կարդալ նստաշրջանի որոշման տեքստը։ Նա սկսեց կարդալ. «Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ խնդրել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների միջնորդությունը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից ԼՂԻՄ-ը հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին հանձնելու մասին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկությանը, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդին խորին ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին հանձնելու հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդին միջնորդել՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին միացնելու հարցի դրական լուծման համար»։ Նույն օրը ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոն օպերատիվ կերպով իր արձագանքը հնչեցրեց` ի պատասխան Ղարաբաղի մարզկոմի որոշման։ Դա մի հիստերիկ ճիչ էր, որը, ըստ էության, սադրանքների կոչ էր անում Ադրբեջանին։
Ավելի ուշ իմացանք, որ առավել ակտիվ էր եղել Եգոր Լիգաչովը, որը բառացիորեն կատաղել էր նրանից, թե ինչ-որ ծայրահեղականներ իրենց թույլ են տալիս խոսել ժողովրդի անունից։ Նա նկատի ուներ «ընդառաջ գնալով աշխատավորների իղձերին» արտահայտությունը։ Քաղբյուրոյի ամենից անհամակրելի անդամն այդպես էլ չհասկացավ, որ հենց այդ արտահայտությունն էր արտացոլում անվիճելի այն փաստը, որ դեռեւս մինչեւ մարզային նստաշրջանը, Արցախի ողջ ժողովուրդը շրջանային նիստերում արդեն իր համար լուծել էր այդ հարցը։ Թերեւս խորհրդային իշխանության գոյության ողջ ընթացքում չէր ընդունվել այդչափ գրագետ որեւէ որոշում՝ սահմանադրության այդպիսի պահպանմամբ։
Մեկ օր անց ինձ ուղարկեցին «Սովետական Ղարաբաղ»-ի փետրվարի 21-ի համարը։ Ես պետք է գտնվեի Մոսկվայում այնքան ժամանակ, քանի դեռ չէի հանդիպել նրանց հետ, ումից այս կամ այն չափով կախված էր այդ հարցի լուծումը։ Կանոնավորապես ինձ էին ուղարկում թերթեր եւ անհրաժեշտ լրատվություն։ Պարբերաբար զանգահարում էր նաեւ Իգոր Մուրադյանը եւ անհանգստություն հայտնում այն առիթով, որ արդեն անհնար է զսպել ժողովրդին։ Գրեթե ամեն օր մի ծանր թղթապանակով, որ պատրաստել էինք Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովի տանը, մտնում էի ԽՄԿԿ Կենտկոմի բաժինների եւ սեկցիաների վարիչների, հրահանգիչների աշխատասենյակներ։ Եւ ամենուր թողնում թղթապանակի մեկական օրինակ։ Ինձ օգնում էին Լեոն Օնիկովը, Սերգեյ Միկոյանը (նրա հանգուցյալ կնոջ եղբայրը ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար, Քաղբյուրոյի անդամ Ալեքսանդր Յակովլեւի օգնականն էր), Հայաստանի ԿԿ նախկին երկրորդ քարտուղար Գեորգի Ղազարյանը, Գորբաչովի օգնական Գեորգի Շահնազարովը։ Երբ հերթը հասավ Կենտկոմի քարտուղար Յակովլեւին, ես որոշեցի Մոսկվա հրավիրել Սիլվա Կապուտիկյանին։
Իսկ մինչ այդ ամեն օր տեսակավորում էի ստացվող նյութերը։ Չէի բաժանվում «Սովետական Ղարաբաղ» թերթի 43-րդ համարից։ Դա թերեւս աշխարհում առաջին անգամ էր, որ խորհրդային թերթը լույս էր տեսնում կիրակի օրը, բացառություն էր միայն «Պրավդան»։ Կարծում եմ, ինչ-որ ժամանակ մենք ֆիլմ կնկարահանենք կամ գիրք կգրենք այն մասին, թե ինչպես 1988 թվականի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը հրատարակվեց թերթի այն համարը, որ նախատեսված էր փետրվարի 23-ի համար եւ նվիրված խորհրդային բանակի 70-ամյակին։ «Խորհրդային բանակի ղարաբաղցի ռազմահրամանատարները» վերնագրի ներքո տեղադրված էին նյութեր վեց գեներալների դիմանկարներով եւ կենսագրական տվյալներով։ Ի դեպ, նրանց մեջ կար մեկ ադրբեջանցի։ Այն մասին, թե ինչպես էին տղաները կարողացել տպագրել նստաշրջանի որոշումը, այն էլ կիրակի օրով, իհարկե արժե պատմել։ Արդեն այն ժամերին եւ րոպեներին պարզ էր դարձել, որ Ղարաբաղն ու ղարաբաղցիները ոչ թե «ռոմանտիկ վճռականորեն», այլ «գիտակցված վճռականորեն» են տրամադրված։ Նրանք հստակ գիտակցում էին, որ իրենք չեն բարձրացրել Արցախի, հետեւաբար Հայաստանի ու նրա ապագայի փրկության համար պայքարի դրոշը, այլ այդ դրոշն ընդունել են որպես էստաֆետ հայրերի ձեռքից, որոնք բազմիցս սկսել են Ղարաբաղյան շարժումը։
Կրեմլն այդպես էլ չհասկացավ «փետրվարի 20» երեւույթի ո՛չ պատմական, ո՛չ էլ ժողովրդավարական էությունը։ Կրեմլում կարելի էր լսել միայն այն մասին, թե Ղարաբաղի հիմնախնդրի դրական լուծումը կհանգեցնի վտանգավոր նախադեպի, որն իր հերթին կառաջացնի շղթայական ռեակցիա եւ երկրում սահմանների վերաձեւում։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ նախադեպ դարձավ ոչ թե փետրվարի 20-ը, այլ արյունոտ Սումգայիթը, որի անպատժելիությունն էլ, Անդրեյ Սախարովի խոսքերով, հանգեցրեց բազմաթիվ «սումգայիթների» եւ ապա երկրի փլուզման։
Ինչ վերաբերում է բուն Ղարաբաղին, ապա ժամանակն է գոնե 20 տարի անց վերջապես հասկանալ, որ չկա եւ չի կարող լինել ոչ մի նախադեպ։ Քանզի չի եղել եւ չկա բուն Ղարաբաղյան խնդիր։ Եղել է եւ կա Ադրբեջանի խնդիր։ Հենց 1988 թվականի փետրվարի 20-ը բացեց աշխարհի աչքերը։ Պարզ դարձավ, որ Ղարաբաղն իր ավելի քան երկու հարյուր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով (մեծ մասն ավերված Ադրբեջանի իշխանությունների կողմից) ոչ մի կերպ չէր կարող մնալ մի պետության մեջ, որը երբեք բնության մեջ գոյություն չի ունեցել։ Այդ մասին ես չեմ ասում. այդ մասին գրում է գիտնական-պատմագետ Ե.Ա.Պախոմովը, որի դասախոսություններով էին ադրբեջանցի առաջին ուսանողները դեռ 1923 թվականին անցնում հենց նոր ստեղծված խորհրդային հանրապետության պատմությունը։ Դեռ նախաբանում դասախոսությունների ժողովածուի հեղինակը գրում է. «Հրատարակելով Արեւելյան Անդրկովկասի պատմության մասին ակնարկը (ահա թե ինչպես էր կոչվում Ռուսաստանի կայսրության այդ մասը), որ ներկայումս զբաղեցրել է Ադրբեջանական Հանրապետությունը (!-Զ.Բ.), անհրաժեշտ եմ համարում նախորդել մի քանի բառով...»։
Ինչպես դժվար չէ գուշակել, «Արեւելյան Անդրկովկաս» տերմինը զուտ աշխարհագրական է եւ ոչինչ՝ դրանից ավելի։ Ահա թե ինչ է գրում պատմագետ Պախոմովը իր մենագրության 11-րդ էջում. «Ադրբեջան անվանումը երբեք տարածված չի եղել Արաքսից հյուսիս գտնվող հողերի վրա։ Միայն 1917 թվականին, երբ լուծարվեց Վրաստանի, Հայաստանի եւ Արեւելյան Անդրկովկասի անդրկովկասյան կոմիսարիատը, առաջարկ ծնվեց. հիմնել մի պետություն, որը կմիավորի, այսպես կոչված՝ «ադրբեջանական թուրքերին»։ Այդ պետությանը պրովիզորային կարգով (գերմաներեն՝ նախնական, ժամանակավորապես) տրվեց Ադրբեջան անվանումը։ Անունն այդ ստիպված էին պահպանել, քանի որ ավելի լավը չգտնվեց»։
Եւ այսօր, Ղարաբաղյան շարժման 20-ամյա հոբելյանի տարում, յուրաքանչյուրը, ով միջազգային լիազորություններ է ստացել զբաղվելու, ինչպես ընդունված է ասել՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, պետք է առաջին հերթին հասկանա. մենք բոլորս գործ ունենք մի անհեթեթության հետ, երբ հինավուրց Հայաստանի պատմական նահանգը բազմաթիվ ժողովուրդների դահճի ղեկավարած կուսակցական մարմնի որոշմամբ ներառեցին դեռ երեկ գոյություն չունեցող մի պետության կազմում, որին հենց նոր էին ժամանակավոր անուն տվել «ավելի լավը չգտնելու պատճառով»։
Չի կարելի ողջ ժողովրդի համար բախտորոշ որոշումը պատանդ պահել Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքների հակասական մեկնաբանությունների եւ չարաբաստիկ նախադեպերի ցանցում։ Դա վտանգավոր է ոչ այնքան Հայաստանի, որքան ամբողջությամբ վերցրած՝ ողջ տարածաշրջանի եւ, հետեւաբար, համայն աշխարհի համար։ Ցանկանում ենք մենք թե ոչ, բայց այդ հարցը հարկ կլինի վճռել արդարացիորեն։ Քանզի ոչ միայն օրենքները, այլեւ նույնիսկ ինքը՝ ողջամտությունը, ոչինչ չարժեն՝ առանց արդարության։ Պատահական չէ, որ փետրվարի 20-ի հզոր կոչնակն առաջին հերթին կոչնակ էր արդարության, որն էլ հանգեցրեց մեզ բոլորիս այնքան անհրաժեշտ խաղաղությանը։
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Սկիզբը՝ նախորդիվ
Փետրվարի 20-ից ուղիղ մեկ շաբաթ առաջ «ժողովրդական դիվանագետների» մեր պատվիրակությունը վերադարձավ տուն։
Տեղի ունեցավ մի ոչ դյուրին խոսակցություն ...ԳՐԱՆՑՎԵԼ Է 28 ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից փետրվարի 20-ը Թուրքիայում, Ջավախքում, Նախիջեւանում, Իրանում եւ Հայաստանում գրանցվել է 28 երկրաշարժ: ՀՀ տարածքում գրանցվել է 1 երկրաշարժ (փետրվարի 5-ին Քաջարանում եւ Վանաձորում) ...ՁՆԱԲՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, երեկ՝ ժամը 00:12-ին, ձնաբքի մեջ է մնացել ՈՒԱԶ եւ ՎԱԶ-2121 մակնիշի երկու ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս ...ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՎՐԱՑԻՆԵՐԻՑ
ԱՐՄԵՆՊՐԵՍՄիավորված ընդդիմության փետրվարի 22-ին նշանակված հացադուլի ակցիային մասնակցելու են նրա յոթ ղեկավարները: Այդ մասին հայտնել են Վրաստանի միավորված ընդդիմության շտաբի ներկայացուցիչները: Մասնավորապես հացադուլ ...ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1
Նախագահական ընտրություններին հաջորդած օրվա ընթացքում բազմաթիվ միջազգային դիտորդական առաքելությունների տված հստակ գնահատականները վկայում են, որ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանում տեղի ունեցած ...«ԼԵՎՈՆԻ ՎԿԱՆԵՐԸ»
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Աղանդները հայոց աշխարհում» շարքից
Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին Հայոց աշխարհում հայտնվել է ծայրաստիճան ակտիվ ու ագրեսիվ քաղաքացիների մի խումբ, որոնց ժողովուրդն անվանում է «Լեւոնի վկաներ»։ Ինչպե՞ս ...ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 6
Մեր զրուցակիցը ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ է
-Ինչպե՞ս կբնութագրեք ընտրությունների արդյունքները։ Դրանք ձեզ բավարարո՞ւմ են։
-Ընտրությունների արդյունքները մեզ լիովին բավարարում ...96-ԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Քոչարյան, նախագահական ընտրությունները բոլոր օտարերկրյա դիտորդական առաքելությունները համարեցին ակներեւ առաջընթաց ժողովրդավարության ճանապարհին։ Համաձա՞յն ...ՍՈԼԱՆԱՆ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան գոհունակություն է հայտնել դիտորդների միջազգային առաքելության կողմից Հայաստանի նախագահական ...ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
Շիրակի մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, դիմում-բողոքների հիման վրա, երեկվանից սկսվել է որոշ ընտրական տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը: Թիվ 10 նախակրթարանում տեղակայված ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՆ Ե՛Վ ԱՌԱՋԸՆԹԱՑ, Ե՛Վ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը հրապարակեց նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված երկարաժամկետ դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ նախնական ...ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գնաճի թուլացման հիմքեր չեն ստեղծում
Կենտրոնական բանկի գնահատումներով, համաշխարհային շուկաներում ձեւավորված բարձր գնաճային միջավայրը տարեսկզբին դեռեւս պահպանվում է, որը եւ հիմքեր չի ստեղծում Հայաստանում ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեկ առավոտյան տեղամասերում սկսվել է քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը, որը, ըստ ԸՕ-ի, պետք է ավարտվի փետրվարի 24-ին՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից երկու օր առաջ: Այս մասին ...ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ՝ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հարցազրույց ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Մեր հասարակությունը երկատված վիճակում է։ Այսօր այդ երկատվածությունը խորացնելու մտայնությունն է ամենավտանգավորը, որը հղի է անցանկալի հետեւանքներով, քաղաքացիական ...ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Իր միտինգներից մեկում Տեր-Պետրոսյանը հպարտությամբ ազդարարեց, որ եթե 1988 թվականին հրապարակում հավաքվածների հիմնական զանգվածը կազմում էին հասուն տարիքի մարդիկ, ապա այսօր գերակշռում է երիտասարդությունը։ ...ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ
20.02.08թ., ժամը 21:55-ին, Չարենցավանի հիվանդանոցից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի հետեւի մասից կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ալափարս գյուղի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ քննչական ենթակայության ընթացք տալու համար, ստացվել է 11 հաղորդում, դիմում, որոնց հիման ...ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ
Եվրոպական խաղադաշտերում շարունակվում է ակումբային ֆուտբոլի փառատոնը, որ վերսկսվել էր երկու օր առաջ։ Մրցակցային հերթական օրը 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները անցկացրեց Չեմպիոնների լիգայի եւս 8 մասնակից։ ...ԱՐՈՆՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ
«Մորելիա-Լինարես» շախմատային գերմրցաշարի երկրորդ միջանկյալ վերջնագծին Լեւոն Արոնյանը մոտեցավ ենթաառաջատարի կարգավիճակով. 5-րդ տուրում հայ շախմատիստը, սպիտակներով կայծակնային ոչ-ոքի գրանցելով իսպանահպատակ ...ՀՖՖ-Ն ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՒԵՖԱ-Ի ԴԻՊԼՈՄՈՎ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող «Grassroots Football» ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին:
«Grassroots Football» ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի ...«ԱԵՐՈՖԼՈՏԻ» ԹԵՎԵՐԻՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍԿարեն Ասրյանը, վաստակելով 4,5 միավոր 7 հնարավորից, զբաղեցնում է 7-13-րդ տեղերը Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի բաց միջազգային մրցաշարի «Ա» խմբում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ Արտաշես Մինասյանը ...ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մուտքն անվճար է
Երեկ, հետընտրական «հեղափոխական զարգացումների» երկրորդ օրը, Լ.Տեր-Պետրոսյանն իր զինակիցներով նորից զավթել էր Թատերական հրապարակի հարթակը։
Ակնհայտ է, որ ԼՏՊ-ի շտաբը գումարներ չի խնայում ...ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 30
Փետրվարի 20-ի միտինգում Տեր-Պետրոսյանը խոստացել էր անակնկալ հաջորդ օրվա, այսինքն՝ երեկվա հանրահավաքում։ Նա մասնավորապես ասել էր, որ փետրվարի 21-ին, ժամը 15-ին, ժողովուրդը հետաքրքիր իրադարձության է ականատես ...ԶԵԿՈՒՅՑԸ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԻ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովում երեկ ներկայացվել է Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում կառույցի իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Ինչպես տեղեկացրեց ...ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է. «Մենք կասկածի տակ չենք առնում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները»:
Բրայզան մեկնաբանել է նաեւ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար ...ՀԵՐՔՈՒՄ Է
2Երեկվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն աջակցում են իրեն: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
Թող դիմի ՍԴ «Հայաստանի օրենսդրությունն ընձեռում է բոլոր հնարավորությունները իրավական հարթության վրա բողոքարկելու ընտրությունների արդյունքները եւ հիմնավորված դիմում-բողոքներով ներկայանալու Սահմանադրական ...ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, պարզաբանել է. «Հայաստանում սկսվել ...
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՄԵՆԱՎՃՌԱԿԱՆԸ»
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
ՓՈՔՐԻԿ ՈՒԼՅԱՆՈՎԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՇԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՔՎԵՈՎ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1837 Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Սինոդը:
- 1909 Եկատերինոդարում (այժմ Կրասնոդար) ծնվել է Խորհրդային բանակի գեներալ- մայոր Տարաս Թուսուզյանը: Շուրջ 20 տարի՝ 1950-ից 1969 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության զինկոմը:
- 1931 Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին:
- 1932 Լենինականում ծնվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանը, նրա նախագծերով և համահեղինակությամբ են կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշարձան - կոթողը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնը, Երիտասարդության պալատը, «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շենքեր:
- 1938 Լենինականում ծնվել է արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, վավերագրական կինոյի ճանաչված վարպետ Արտավազդ
- 1939 Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
- 1960 Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

