
ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մարդկանց կհանեին փողոց ցանկացած դեպքում

Ոչ մի լավ գործ չի արվում ատելությամբ։ Բոլոր ճեղքերից դուրս սողացած հհշական թափթփուկը պետք է տանուլ տար եւ տանուլ տվեց։ Դա միանգամայն կանխատեսելի էր։ Ինչպես կանխատեսելի էր եւ այն, որ սրանք կանեն ամեն հնարավորը, որպեսզի վարկաբեկեն ընտրությունները, իսկ հետո դուրս կգան փողոց։ Եւ այսպես՝ ումի՞ց է բաղկացած ազատարարների բանակը։
Նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հենց սկզբից ապավինում էին միայն «հեղափոխությանը». կոշտ ճնշում իշխանության վրա՝ փողոցային ակցիաների, քաղաքացիական անհնազանդության միջոցով։ Ընտրությունների հետ նեոբոլշեւիկները հույսեր չէին կապում, հստակ հաշիվ տալով իրենց, որ Տեր-Պետրոսյանը հաղթելու հնարավորություններ չունի։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը վերջինիս ատում է։
Ընտրությունները նրանց պետք էին միմիայն որպես առիթ՝ մարդկանց փողոց դուրս բերելու համար։ Նեոբոլշեւիկները հենց սկզբից նախազգուշացնում էին բաց տեքստով. կընդունենք ընտրությունների արդյունքները միայն այն դեպքում, եթե հաղթի մեր թեկնածուն։ Այսինքն՝ ընտրությունների մասին արդեն փաստորեն խոսք չկար։ Ըստ որում՝ Տեր-Պետրոսյանի օգտին տված ձայների թիվն էլ նշանակություն չուներ։ Չէ՞ որ գործելու էին միանգամայն այլ մեթոդներով։
Վերջին բոլոր ամիսների ընթացքում իրականացվում էր գիտակցության ինտենսիվ մշակում. ընտրազանգվածի մարգինալ հատվածի գլուխն էին մտցնում այն միտքը, թե Տեր-Պետրոսյանը պարտվել չի կարող, իսկ եթե ձայների պաշտոնական հաշվարկը ցույց տա, որ նա պարտվել է, նշանակում է՝ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները, եւ բոլորը պետք է ելնեն փողոց։
Որքան ձայն էլ հավաքեր Սերժ Սարգսյանը, նեոբոլշեւիկները նախապես հայտարարելու էին իրենց հաղթանակը։ Եթե Տեր-Պետրոսյանը ստանար ձայների թեկուզ 3 տոկոս, նրանք կգործեին ճիշտ նույն կերպ։ Նեոբոլշեւիկները գործում են ընտրությունների շրջանակներից դուրս` օգտագործելով դրանք որպես մեկնարկային մեխանիզմ հեղափոխական գործողություններ սկսելու համար։
Հաջորդ խումբը կազմում են, այսպես կոչված, «հեղափոխական-պրագմատիկները» (չափազանց պայմանական պրագմատիկներ), որոնց համար ընդհանուր առմամբ միեւնույն է, թե հատկապես ինչպես կհասնեն ցանկալի արդյունքին։ Նրանց համար շարժառիթ են ծառայում միաժամանակ երկու նպատակ։ Նախ. վերադարձնել ժամանակին կորցրած իշխանությունը՝ բոլոր հաճելի հետեւանքներով։ Երկրորդ. անձնական հաշիվներ մաքրել Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հետ։
«Հեղափոխականների» շրջանում կա խումբ, որի մեջ մտնողներին կարելի է անվանել չափավորներ։ Նրանց դժգոհության արմատը սեփական չպահանջվածությունն է, պարզ ասած՝ այն փաստը, որ իրենք ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն վճռում։ «Հեղափոխությունը»՝ իր փողոցային դրսեւորմամբ, վախեցնում է նրանց. այդ սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ եւ անցանկալի։ Բայց այդուհանդերձ նրանց պետք է դասել «հեղափոխականների» թվին, քանզի բացահայտ հանդես են գալիս ընդդեմ գործող իշխանության։
«Հեղափոխականների» կողմն են ձգվում պետության վրա չարացած գործազուրկները, իրենց եկամուտներից դժգոհ մարդիկ, երիտասարդության մի մասը, որոնք ՀՀՇ-ի իշխանության ժամանակներում դեռեւս երեխա էին եւ գրեթե ոչինչ չեն հիշում։
Ոմանց համար ողջ «հեղափոխությունն» ինքնաբերաբար կսպառվի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից կամ ինաուգուրացիայից հետո։ Մյուսները՝ դավանելով «հեղափոխությունը վերջ չունի» սկզբունքը, կշարունակեն «պայքարը» էլի մի որոշ ժամանակ։
Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ «հեղափոխականների» նշանակալից մասը ամբիվալենտ է։ Այսօրվա «հեղափոխականը» վաղը կարող է դառնալ հակահեղափոխական կամ չեզոք եւ հակառակը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է նշել բազմաթիվ քաղաքական գործիչների, որոնք աջ ու ձախ հնչեցնում էին «հեղափոխական» համոզմունքներ, պնդում, թե իրենց սրտերում բաբախում է «Կլաասի մոխիրը», սակայն պաշտոն կամ փող վաստակելու հնարավորություն ստանալով, տեղնուտեղը փոխեցին ե՛ւ ճառերի բովանդակությունը, ե՛ւ հավանաբար մոխիրը։
Բնականաբար հանդիպում են քաղաքական գործիչների շրջանում նաեւ «գաղափարական» անձնավորություններ, որոնք անկեղծորեն հավատում են իրենց պայքարին, ինչպեսեւ նրանք, ովքեր արդեն այրել են կամուրջները։
Բայց ամբիվալենտներն անհամեմատ ավելի շատ են։ Եթե նրանց որեւէ բան առաջարկվի, տեղնուտեղը կհամաձայնեն։ Թեեւ փաստ չէ, թե նրանց պետք է հատուկ ինչ-որ բան առաջարկել, միեւնույն է, նրանցից ոչ մի օգուտ չկա, իսկ առանձնակի վնաս տալ ողջ այդ մանրուքը, նույնիսկ միավորվելով, չի կարողանա։ Բայց այդուհանդերձ, եթե իշխանությունը հանկարծ ցանկանար գնել նրանց մի մասին, ապա դժվարությունների չէր բախվի։ Եթե, իհարկե, հաշվի չառնենք այն հանգամանքը, որ սրանք սովոր են ծախվել երկու-երեքական անգամ։
Ինչեւէ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, որը վստահորեն հաղթել է, իսկ պարտություն կրած կողմը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն ու պատրաստվում է անցնել փողոցային ակցիաների։ Պատասխանը միանշանակ է. գործելով խստիվ օրենքի շրջանակներում՝ վճռականորեն կասեցնել անկարգությունների եւ սադրանքների կազմակերպման ցանկացած փորձ։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Մեկօրյա ընդմիջումից հետո Մեքսիկայի Մորելիա քաղաքում վերսկսվեց շախմատի գերմրցաշարը։ Այս՝ 4-րդ տուրում, Լեւոն Արոնյանը, սեւերով հաղթելով մինչ այդ իր համար անհարմար մրցակցի համբավ ունեցող ուկրաինացի Վասիլի ...«ՌԵԱԼԻ» ԱՆԵԾՔԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից հետո վերսկսվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարը։ 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները գոլառատ չէին եւ սնահավատության տեղիք տվեցին հատկապես Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին։
...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ու Վրաստանի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը վաստակել են 4-ական միավոր 5 հնարավորից Ֆրանսիայի Կապել լը Գրան քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում եւ այժմ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Վերակառուցման ժամանակներում, բացի «գլասնոստ», «դեմոկրատիա», «արագացում» բառերից, ամենագործածականներից էր նաեւ «էկոլոգիան»։ Ճիշտ է, շրջակա ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սա է եվրոպացի դիտորդների գնահատականը
Երեկ նախագահական ընտրությունների ընթացքը միահամուռ «ժողովրդավարական ճանապարհով մեկ քայլ առաջ» գնահատեցին Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության՝ ԸՄԴԱ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
ԱՊՀ երկրներից ժամանած 193 դիտորդից կազմված խումբը երեկ հայտարարեց իր առաքելության ավարտի մասին։ Ընտրական գործընթացին դեռեւս հունվարի 22-ից հետեւող ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը եւ Գյումրիում, ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եթե մինչեւ հիմա հետընտրական «ելքի հարցախույզերը» մեզանում առանձնապես մոդայիկ չէին, ապա այս նախագահական ընտրություններում էքզիթ փոլ հարցումների «պայթյուն» արձանագրվեց. բրիտանական «Պոպուլուսի» եւ Հայկական ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 11
Խորհրդային ժամանակների մի այսպիսի հին անեկդոտ կա.
Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարն ու Նապոլեոն Բոնապարտը ներկա են Կարմիր հրապարակում զինվորական շքերթին։
-Է՜հ,- ասում է Մակեդոնացին,- եթե այսպիսի ...ԵՐԿՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԵԶԻՆՖԵԿՑԻԱ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները։
-Չէի սպասում, որ այսչափ նորմալ կանցնեն ընտրությունները։ Հայերը երեկ ցույց տվեցին իրենց ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ, ինչպես սպասվում էր, այն էական ազդեցություն չունեցավ տնտեսության վրա
Ընտրական գործընթացներին չարձագանքեց նաեւ արժութային շուկան. պահպանվեցին տարեսկզբին ձեւավորված ...ՍՈՒՏ, ԿԵՂԾԻՔ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ի ծանոթ ձեռագիրը
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղեկատվություն էր տարածել, թե իրենց թեկնածուի վստահված երկու անձինք՝ Արսեն Խանամիրյանը եւ Գարիկ Ղազարյանը 19.02.08թ. առեւանգվել ...ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 17
Նախագահական ընտրություններում պարտված, ավելի ճիշտ, երկրորդ տեղում հայտնված Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողները հեղափոխական սցենարից չշեղվելով, երեկ ժամը 15։00-ից սկսած մինչեւ ուշ երեկո մի լավ չափչփեցին ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՃԻՇՏ ՉԷ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Կռվից հետո բռունցք ճոճում են
«Հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը երեկ Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքում։
«Լեւոնի վկաներ» ...ՍԱ Է ՏՂԵՐՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ա.Հ. 1Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալիկ Արզումանյանը փետրվարի 19-ին, որպես հենց առաջին փուլում շեֆի հաղթանակի ապացույց, ներկայացրել է ընտրություններից անմիջապես հետո ինչ-որ «Ալֆա-Գա» ընկերության անցկացրած «էքզիթ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑ ԱՆՑՅԱԼԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած անցյալի իռացիոնալ պաշտամունքը այսօր էլ բավականաչափ ուժեղ ու կենսունակ է մեզանում, բայց Հայաստանի անկախացումից հետո հասարակության ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մարդկանց կհանեին փողոց ցանկացած դեպքում
Ոչ մի լավ գործ չի արվում ատելությամբ։ Բոլոր ճեղքերից դուրս սողացած հհշական թափթփուկը պետք է տանուլ տար եւ տանուլ տվեց։ Դա միանգամայն կանխատեսելի էր։ Ինչպես կանխատեսելի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահական ընտրությունների կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
...ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հայտարարել է, որ սկսում են ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց՝ պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ...ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ
Սեփ. լրտվ.
Երեկ կեսօրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջի, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական ...ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
Երեկ առավոտյան Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի Վերածնունդի հրապարակ քայլերթին մասնակցեցին հազարավոր արցախցիներ՝ փաստելով երկու տասնամյակ առաջ սկսած ազգային պայքարը ավարտին հասցնելու վճռականությունը: ...ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան,- ասել է Սերժ Սարգսյանը: -Ես հպարտ եմ ստանալու մեր քաղաքացիների վստահությունը՝ շարունակելու երկիրը տնտեսական եւ սոցիալական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
«Մենք արձանագրել ենք, որ քվեարկության ընթացքը, ընդհանրապես, համապատասխանում էր միջազգային չափորոշիչներին։ Սակայն նկատել ենք, որ ընտրությունների մթնոլորտը շատ լարված էր եւ այս փաստը անհրաժեշտ ենք համարում ...ԲԱՑ ԵՎ ԱԶԱՏ
Ըստ ԱՊՀ դիտորդների. «Նախագահական ընտրություններում ՀՀ գործադիր մարմինները, ընտրական հանձնաժողովները քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունն ու իրականացումը ապահովել են։ Դիտորդները փաստում են, ...
ՄՈՏԵՆՈՒՄ Է ՎՃՌԱՀԱՏՄԱՆ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

