
ԵՐԿՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԵԶԻՆՖԵԿՑԻԱ
- Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները։
-Չէի սպասում, որ այսչափ նորմալ կանցնեն ընտրությունները։ Հայերը երեկ ցույց տվեցին իրենց առավելագույնը, այն, ինչին իրենք են ունակ։ Եւ պետք է ասել, որ 2003 թվականի համեմատ ահռելի առաջընթաց կա։
-350 հազարից ավելի Հայաստանի քաղաքացի քվեարկեց Լ.Տեր-Պետրոսյանի օգտին, ասել է թե՝ այդքան մարդ քվեարկել է ապազգային մտածելակերպի, կոսմոպոլիտիզմի, պարտվողականության օգտի՞ն։ Սա լրջորեն խորհելու տեղիք չպե՞տք է տա իշխանությանը, նոր նախագահին։
-Նրա օգտին քվեարկել է 20 տոկոսը։ Ընդամենը 5 տոկոսն է քվեարկել ի սրտե՝ իր քաղաքացիական նախապատվությունից ելնելով։ Հավաստի տվյալներ ունեմ, որ 15 տոկոսը գնված է։ 30 հազարով ձայներ են գնել՝ օգտագործելով իրենց կավատների լծակները։
Էն դահիճ Սաղաթելյան Մուշեղը 30 հազար Երեւանում վերցնում էր, 25 հազարն էր տեղ հասցնում։ Կային ավելի աֆերիստները՝ 15 հազար էին հասցնում ընտրողին։ Բազմաթիվ փաստեր կան. հատկապես Մարալիկում են շատ ձայներ գնել, Գյումրիում, Շիրակի մարզում։ Որ բակտերիան ինչ լծակ ուներ՝ առավելագույնը օգտագործել են։
Իշխանական կողմն էլ է բաժանել, բայց այստեղ 15 հազար են բաժանել։ Արմավիրի մարզում մի գյուղապետ կար, 5 հազար էր տալիս մարդկանց՝ դժգոհություն առաջացնելով։
Այսքանից հետո խոսում են ընտրակեղծիքներից։ Եթե խոսեն մյուս՝ տուժած թեկնածուները, էլի հասկանալի կլինի, բայց խոսում է մեկը, որն ընտրակեղծիքների հիմնադիրն է այս երկրում, հեղինակը, որը 1995-ին եւ 96-ին բռնաբարում էր ժողովրդի կամքը։
Գիտեք, գնված ընտրողները ամորֆ զանգված են։ Եթե «Լեւոնի վկաները» Հայաստանում իրոք 20 տոկոս կազմեին, դա լուրջ սպառնալիք կլիներ երկրի համար։ Ձայները ձեռք են բերվել տարբեր լծակներով՝ Լեդի Հակոբի, Մանվելի, երկրապահական շրջանակների բռնի ուժով, փողի ուժով։
Իշխանությունները, ըստ իս, լավ չեն աշխատում։ Ինչպե՞ս կարելի է տիրապետել ուժային կառույցներին եւ չկանխել 100 դոլարի հասնող ընտրակաշառքները։
-ԼՏՊ-ն եւ նրա քաղաքական թիմը ինչպես վաղօրոք խոստացել էին՝ բողոքի հետընտրական հանրահավաք են հրավիրել եւ վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Ընդ որում, դեռ ընտրությունը չեղած էին սկսել վիճարկման գործընթացը։
-Նորվեգիայի հանգույն ստերիլ ընտրություններ են պահանջում, բայց իրենց իրավունք են վերապահում ամենալկտի խախտումներ կատարել, հանդուրժողականություն են քարոզում, բայց անգամ մեր խաղաղ նստացույցը չեն կարող հանդուրժել։ Եւ նրանց պապան ասում է՝ իրավիճակը կսրվի, բայց մեղավորը ուրիշներն են։ Իրավիճակը մի սրի, ուրիշներին էլ մի մեղադրի։
Լավ, ասենք, 20% ես հավաքել, որից 15 տոկոսը փողով, քո լծակներով առել ես, հո Սերժ Սարգսյանից շատ ձայն չե՞ս հավաքել, որ վայնասուն ես դրել։
Ասում են՝ համաժողովրդական շարժում եւ այլն, հետաքրքիր է, այդ ո՞ր ժողովրդի անունից է խոսում ԼՏՊ-ն։ Նայեք նրանց ներկայացուցիչներին, դատեք ինքներդ, Լեդի Հակոբ՝ որքանով կապ ունի ժողովրդի հետ, գեներալ Մանվել, որի ձեռքին 15 տարի արդեն տառապում է Էջմիածնի դժբախտ բնակչությունը։ Կամ՝ Մյասնիկ Մալխասյանը եւ Գուրգեն Եղիազարյանը որեւէ ընդհանուր բան ունե՞ն ժողովրդի հետ։
Վերցնենք թեկուզ Խաչիկ Սուքիասյանին, որի մասին ԼՏՊ-ի մերձավորներն ինձ ասում էին՝ Վանոն ժամանակին խլում էր սրանից-նրանից դնում Խաչիկի տակը։ Ու սա ժողովրդական շարժո՞ւմ է, հա՞։ ԼՏՊ-ից եւ նրա թիմակիցներից ոչ մի նորմալ բան չի կարելի սպասել։ Ուղղակի ցանկանանք, որ բախումներ չլինեն։ Ի դեպ, Արթուր Բաղդասարյանի շարժումը, սրա հետ համեմատած, աստվածային շարժում է։
-Արթուր Բաղդասարյանը եւս վիճարկում է ընտրության արդյունքները։
-Հերթական պոպուլիզմ է, մի բան պիտի անեն, որ փչացնեն, չէ՞։ Բոլորի երազանքն էլ երկրորդ փուլն էր։
-Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենամեծ քննադատությունը նախորդ իշխանություններին քաղաքական եւ իրավական գնահատական չտալն էր։ Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանին լուրջ եւ դժվարին աշխատանք է սպասվում՝ համակարգային փոփոխություններ, կադրային զտումներ։
-Եթե Սերժ Սարգսյանը ուզում է Հայաստանը երկիր դառնա եւ ինքը երկարատեւ նախագահ լինի, առաջինը բարոյական դեզինֆեկցիա պիտի անցկացնի երկրում՝ քշելով բոլոր պարազիտներին, բոլոր աղանդներին։ Իսկ դրա համար պարզապես պիտի երկրում ստեղծել նորմալ միկրոֆլորա, որի մեջ բոլոր բակտերիաները կսատկեն։ Իր ցանկությունը եւ կամքը պիտի լինի։ Եթե իհարկե նախապաշարմունքներով չառաջնորդվի՝ առաջին նախագահ եւ այլն։ Եթե ինքն այդպես չվարվեց, երկիրը չի առողջանա։
Հավելեմ, որ ընդդեմ «Լեւոնի վկաների» մեր նախաձեռնությունը առաջիկայում շարունակվելու է, եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել։ Օրինակ՝ մոտ օրերս պիտի փորձենք պարզաբանել, թե որտեղի՞ց ԼՏՊ-ին իր տուն-ամրոցը։ Առաջ գիտեինք, թե տունը նրան տրված է ցմահ օգտագործման համար, մինչդեռ, պարզվում է, այն նրա սեփականությունն է։ Ո՞վ է ում իրավունք տվել այս երկրում 20 միլիոն դոլար վերցնել, մի մարդու նվիրել։
Պետք է նրա ոտքերի տակից հողը կամաց-կամաց գնա, որ հասկանա՝ ինքն այս երկրում բակտերիա է։ Եւ այս երկրի դեզինֆեկցիան պետք է նրա վտարումով սկսել։ Ազգը օրգանիզմ է, եթե ինչ-որ մասը գանգրենայով է տառապում, ապա փրկությունը միայն հիվանդ օրգանի անդամահատումն է։
- ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Մեկօրյա ընդմիջումից հետո Մեքսիկայի Մորելիա քաղաքում վերսկսվեց շախմատի գերմրցաշարը։ Այս՝ 4-րդ տուրում, Լեւոն Արոնյանը, սեւերով հաղթելով մինչ այդ իր համար անհարմար մրցակցի համբավ ունեցող ուկրաինացի Վասիլի ...«ՌԵԱԼԻ» ԱՆԵԾՔԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից հետո վերսկսվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարը։ 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները գոլառատ չէին եւ սնահավատության տեղիք տվեցին հատկապես Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին։
...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ու Վրաստանի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը վաստակել են 4-ական միավոր 5 հնարավորից Ֆրանսիայի Կապել լը Գրան քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում եւ այժմ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Վերակառուցման ժամանակներում, բացի «գլասնոստ», «դեմոկրատիա», «արագացում» բառերից, ամենագործածականներից էր նաեւ «էկոլոգիան»։ Ճիշտ է, շրջակա ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սա է եվրոպացի դիտորդների գնահատականը
Երեկ նախագահական ընտրությունների ընթացքը միահամուռ «ժողովրդավարական ճանապարհով մեկ քայլ առաջ» գնահատեցին Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության՝ ԸՄԴԱ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
ԱՊՀ երկրներից ժամանած 193 դիտորդից կազմված խումբը երեկ հայտարարեց իր առաքելության ավարտի մասին։ Ընտրական գործընթացին դեռեւս հունվարի 22-ից հետեւող ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը եւ Գյումրիում, ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եթե մինչեւ հիմա հետընտրական «ելքի հարցախույզերը» մեզանում առանձնապես մոդայիկ չէին, ապա այս նախագահական ընտրություններում էքզիթ փոլ հարցումների «պայթյուն» արձանագրվեց. բրիտանական «Պոպուլուսի» եւ Հայկական ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 11
Խորհրդային ժամանակների մի այսպիսի հին անեկդոտ կա.
Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարն ու Նապոլեոն Բոնապարտը ներկա են Կարմիր հրապարակում զինվորական շքերթին։
-Է՜հ,- ասում է Մակեդոնացին,- եթե այսպիսի ...ԵՐԿՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԵԶԻՆՖԵԿՑԻԱ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները։
-Չէի սպասում, որ այսչափ նորմալ կանցնեն ընտրությունները։ Հայերը երեկ ցույց տվեցին իրենց ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ, ինչպես սպասվում էր, այն էական ազդեցություն չունեցավ տնտեսության վրա
Ընտրական գործընթացներին չարձագանքեց նաեւ արժութային շուկան. պահպանվեցին տարեսկզբին ձեւավորված ...ՍՈՒՏ, ԿԵՂԾԻՔ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ի ծանոթ ձեռագիրը
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղեկատվություն էր տարածել, թե իրենց թեկնածուի վստահված երկու անձինք՝ Արսեն Խանամիրյանը եւ Գարիկ Ղազարյանը 19.02.08թ. առեւանգվել ...ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 17
Նախագահական ընտրություններում պարտված, ավելի ճիշտ, երկրորդ տեղում հայտնված Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողները հեղափոխական սցենարից չշեղվելով, երեկ ժամը 15։00-ից սկսած մինչեւ ուշ երեկո մի լավ չափչփեցին ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՃԻՇՏ ՉԷ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Կռվից հետո բռունցք ճոճում են
«Հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը երեկ Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքում։
«Լեւոնի վկաներ» ...ՍԱ Է ՏՂԵՐՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ա.Հ. 1Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալիկ Արզումանյանը փետրվարի 19-ին, որպես հենց առաջին փուլում շեֆի հաղթանակի ապացույց, ներկայացրել է ընտրություններից անմիջապես հետո ինչ-որ «Ալֆա-Գա» ընկերության անցկացրած «էքզիթ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑ ԱՆՑՅԱԼԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած անցյալի իռացիոնալ պաշտամունքը այսօր էլ բավականաչափ ուժեղ ու կենսունակ է մեզանում, բայց Հայաստանի անկախացումից հետո հասարակության ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մարդկանց կհանեին փողոց ցանկացած դեպքում
Ոչ մի լավ գործ չի արվում ատելությամբ։ Բոլոր ճեղքերից դուրս սողացած հհշական թափթփուկը պետք է տանուլ տար եւ տանուլ տվեց։ Դա միանգամայն կանխատեսելի էր։ Ինչպես կանխատեսելի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահական ընտրությունների կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
...ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հայտարարել է, որ սկսում են ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց՝ պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ...ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ
Սեփ. լրտվ.
Երեկ կեսօրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջի, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական ...ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
Երեկ առավոտյան Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի Վերածնունդի հրապարակ քայլերթին մասնակցեցին հազարավոր արցախցիներ՝ փաստելով երկու տասնամյակ առաջ սկսած ազգային պայքարը ավարտին հասցնելու վճռականությունը: ...ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան,- ասել է Սերժ Սարգսյանը: -Ես հպարտ եմ ստանալու մեր քաղաքացիների վստահությունը՝ շարունակելու երկիրը տնտեսական եւ սոցիալական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
«Մենք արձանագրել ենք, որ քվեարկության ընթացքը, ընդհանրապես, համապատասխանում էր միջազգային չափորոշիչներին։ Սակայն նկատել ենք, որ ընտրությունների մթնոլորտը շատ լարված էր եւ այս փաստը անհրաժեշտ ենք համարում ...ԲԱՑ ԵՎ ԱԶԱՏ
Ըստ ԱՊՀ դիտորդների. «Նախագահական ընտրություններում ՀՀ գործադիր մարմինները, ընտրական հանձնաժողովները քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունն ու իրականացումը ապահովել են։ Դիտորդները փաստում են, ...
ԻՆՉ ԿՏԱ ԳՅՈՒՄՐԻ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱԹՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՈՒՇ ԵՆ ԵԿԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

