
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
- Սկիզբը՝ նախորդիվ

Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Վերակառուցման ժամանակներում, բացի «գլասնոստ», «դեմոկրատիա», «արագացում» բառերից, ամենագործածականներից էր նաեւ «էկոլոգիան»։ Ճիշտ է, շրջակա միջավայրի խնդիրները ԽՍՀՄ-ում բուռն քննարկվում էին նաեւ նախքան ԽՄԿԿ Կենտկոմի ապրիլյան պլենումը, որը 1985 թվականի ապրիլի 23-ին ազդարարեց վերակառուցման սկիզբը։ Բայց այստեղ շրջակա միջավայրի պահպանման պայքարում հայտնվեց նոր տարր՝ ցույցերը։ Խորհրդային Միությունում առաջին ցույցերը տեղի ունեցան Հայաստանում։ Դրանք սկզբում անցկացվում էին կուսակցական ժողովների ժամանակ դեռեւս 1986 թվականին, իսկ մեկ տարի անց, առանձնապես 1987 թվականի ամռանը եւ աշնանը, ինչ-որ մեկը Երեւանի Թատերական հրապարակը պետք է կոչեր լոնդոնյան Հայդ պարկ, որտեղ կարելի էր հավաքվել եւ ասել այն ամենը, ինչ կուտակվել էր հոգում։
Իսկ ժողովրդի հոգում կուտակվել էին ոչ միայն Սեւանի ու Երեւանի խնդիրները, որոնց մասին այն ժամանակ շատ էին գրում կենտրոնական եւ տեղական մամուլում, այլեւ Նախիջեւանի եւ Ղարաբաղի խնդիրները։ Այստեղ արդեն անգնահատելի դեր խաղաց Իգոր Մուրադյանը։ Նա մանրազնին նախապատրաստվում էր բնապահպանական յուրաքանչյուր ցույցին, որն ավարտվում էր երթերով՝ ցուցապաստառներով, կարգախոսներով եւ Գորբաչովի դիմանկարներով։
Հենց այդ ժամանակ էր, որ Արցախի եւ Նախիջեւանի տարածքում բազմաթիվ ակտիվիստներ ստորագրություններ էին հավաքում։ Յուրաքանչյուր մեքենագիր էջի վերեւում գրված էր. «Հանուն Հայաստանի հետ Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման», ապա հաջորդում էին ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի համարը եւ ստորագրությունը։ Ավելի քան ութսուն հազար մարդ Արցախում եւ Նախիջեւանում մասնակցեց խորհրդային իրականության համար բացառիկ այդ ստորագրահավաքին, որը ժողովրդական քվեարկության անվիճելի ձեւ է համարվում։ Քաղաքական թռուցիկների ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը՝ Սուրեն Այվազյանը, այդ բոլոր ստորագրությունները հավաքեց կոշտ կազմ ունեցող տասը հսկայական հատորներում։ Մոսկվա ուղարկվելուց առաջ դրանք ցուցադրվեցին Հայաստանի գրողների միության կուսժողովում։
Գուցե Ղարաբաղյան շարժումն սկսվեց Խանզադյանի նամակի՞ց։ Իսկ գուցե բնապահպանական եւ մուրադյանական ցույցերի՞ց։ Իսկ գուցե մի ողջ ժողովրդի ստորագրություններ հավաքելու գործընթացի՞ց։ Գուցե։ Բայց իմ խորին համոզմամբ՝ Շարժումը եղել է միշտ, սկսած թերեւս տասնյոթ թվականից։ Հնարավոր է՝ տասնութ, երբ Դաշնակցական հանրապետության (սա պատմական անվանումն է, եւ ոչ թե իմ հորինածը) առաջնորդները սկսեցին Գորիս-Լաչին-Շուշի ճանապարհի շինարարությունը։ Դա նման էր հզոր գետի շարժման, որը յուրաքանչյուր վերստով ավելի ջրառատ ու կենսատու էր դառնում։
Ինձ թվում է, պետք է խոսել այդ գետի ոչ թե ակունքի, այլ վտակների մասին։ Մի՞թե վտակ չդարձավ հիրավի քաջարի մարդու՝ Գրիգոր Հարությունյանի, ՀՍՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի՝ 1945 թվականի նոյեմբերին Ստալինին ուղղած նամակը, երբ բոլոր ժամանակների առաջնորդը հաղթանակից հետո Զեւսի նման դասվում էր աստվածների շարքը։ Գրիգոր Հարությունյանը շատ էլ լավ գիտեր, որ հենց Ստալինն էր 1921 թվականի հուլիսի 5-ին ՀամԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամներին անձամբ ստիպել չեղյալ համարել ընդունված նախկին որոշումը, որով էլ մի խարույկ վառեց, որը վերածվեց անվերջանալի հրդեհի։ Գրիգոր Հարությունյանը չէր կարող չիմանալ, որ բացի ամենայնից, գործ էր ունենալու Ստալինի պաթոլոգիկ փառամոլության հետ։
Նամակը մեծ չէր։ Կազմված էր հինգ կարճ պարբերությունից, որոնցից միայն մեկն եմ մեջբերում. «Լեռնային Ղարաբաղի մարզի Հայաստանի կազմում ընդգրկելը հնարավորություն կտար տեղական կադրերին բարձրագույն կրթությունը շարունակել մայրենի լեզվով, Հայաստանի բուհերում։ Մյուս կողմից էլ Հայկական ՍՍՀ-ը կկարողանար Լեռնային Ղարաբաղի մարզից ստանալ ազգային կադրեր, որոնք աչքի են ընկնում իրենց գործնականությամբ եւ ներկայումս, բնականաբար, չեն կարող լիովին օգտագործվել Ադրբեջանում»։ Հայկական ՍՍՀ-ի ղեկավարն իր նամակն ավարտում է տրամաբանորեն հիմնավորված այն մտքով, որ «այդ հարցի դրական լուծման դեպքում Հայաստանի Կենտկոմը եւ Ժողկոմխորհը առաջարկով կմտնեն Կառավարություն, որպեսզի վերականգնվի նախկին մարզկենտրոնը՝ Շուշի քաղաքը, որն ավերվել էր խորհրդային կարգերի հաստատումից առաջ»։ Եւ քանի որ նամակը գրվել էր 1945 թվականի նոյեմբերին, ցանկության դեպքում կարելի է դա էլ ընդունել որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ։
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը 137 հազար էր՝ ընդհանուր 157 հազարից։ Մնացած 20 հազարի մեջ մտնում էին ադրբեջանցիներ, քրդեր, ռուսներ, հույներ, հրեաներ եւ այլն։
Ստալինը Գ.Հարությունյանի նամակին արձագանքեց բացառապես ստալինավարի։ Կարգադրեց Ադրբեջանին քննարկել այդ հարցը։ Բաքվում լավ հիշում էին, թե նման դեպքերում քառորդ դար առաջ ինչպես էր հարց լուծում իրենց առաջին առաջնորդ Նարիմանովը։ Նա Լենինին եւ Ստալինին նամակ էր գրել, որտեղ խոսվում էր ողջ մահմեդական աշխարհի կողմից ծագող սպառնալիքների մասին։ Ճիշտ է, այն ժամանակ ոչ մեկն իրեն հարց չտվեց, թե այդ ի՞նչ մահմեդական աշխարհ էր։ Այնինչ խոսքն ընդամենը Թուրքիայի մասին էր։ Այսպիսով Ստալինը հերթական անգամ հարցը «խեղդեց»։ Իսկ խեղճ Գրիգոր Հարությունյանը նույնիսկ չիմացավ էլ, որ դրանից հետո Ադրբեջանում բուռն գործունեություն ծավալվեց «Կեցցե լենինյան-ստալինյան ազգային քաղաքականությունը» կարգախոսի քողի ներքո։ Բագրատ Ուլուբաբյանի խոսքերով ասած, «ողջ մարզում աշխատանք էր տարվում աղվեսային հնարքներով»։
Բոլոր գյուղերում կազմակերպվում էին ժողովներ, որտեղ հռետորները խոսում էին դարավոր բարեկամության մասին։ Այն քաղցած ու աղքատ տարիներին թանկարժեք նվերներով խրախուսում էին այսպես կոչված ինտերնացիոնալ հարսանիքները։ Բայց ամենասարսափելին այն էր, որ շուտով բանագնացների մի հոսք սկսվեց դեպի Ղարաբաղ, որոնք ղարաբաղցի շինարարներին ու բանվորներին կոչ էին անում իրենց ընտանիքներով տեղափոխվել «Կոմունիզմի մեծ կառույցներ» (Մինգեչաուրի ՀԷԿ, արդյունաբերական Սումգայիթ եւ այլն)։ Պապս, որին Ստեփանակերտում բոլոր հասակակիցներս «Մարկոս պապ» էին կոչում, այդ օրերին մի նախադասություն էր ասել, որը չմոռացա ողջ կյանքում. «Բայց այս ի՞նչ է կատարվում։ Օր ու գիշեր Ղարաբաղից դուրս են տանում փեսացու երիտասարդներին, ասես քիչ էինք կորցրել անցած պատերազմում»։ Հայրենական մեծ պատերազմում զոհվել էին իր՝ Մարկոս պապի երեք ամուրի որդիները՝ Աշոտը, Արտաշեսը, Արտավազդը։ Երեք կապիտաններ։ Իրենց սիրելիներին կարոտ երեք հարսնացուներ դեռ երկար ժամանակ այցելում էին փեսացուների ծնողներին։
Այն ժամանակ Ղարաբաղում, կարծում եմ, նաեւ ողջ Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում մեր պապերի ու տատերի աչքի առաջ հենց այդ ժամանակ լիովին ամայանում էին աշխարհի պես հին հայկական գյուղերը։ Նույնը կատարվում էր արդեն պատմական հայկական Գարդմանքում։ Առայժմ դիմանում էին ԼՂԻՄ-ը (կամ այն, ինչ մնացել էր պատմական Արցախից), Գյուլիստանը (Շահումյան) եւ Գետաշենի ենթաշրջանը։ Դիմանում էին, նշանակում է՝ պայքարում էին։ Նշանակում է՝ Շարժումն ապրում էր։ Ղարաբաղյան շարժումը։ Եւ սակայն մենք բոլորս դանդաղ, բայց հաստատակամ գնում էինք դեպի այն օրը, որը պետք է մեր կյանքում նույնքան նշանակալից լիներ, որքան զավակի ծնունդը։ Կարելի է ասել, այդ օրը մենք տեսնում էինք ինչ-որ շոշափելի կերպով։ Գիտեինք, որ այն անպայման գալու է։
1986 թվականի կեսերից սկսած եւ ողջ 1987 թվականի ընթացքում անդադար Մոսկվա էին ուղարկվում հեռագրեր եւ պատվիրված նամակներ։ Դրանց հեղինակներն արդեն չէին խնդրում, այլ պահանջում էին լուծել Ղարաբաղի հարցը։ Խոսքը հազարավոր ու հազարավոր թղթակցությունների մասին է։ 1987 թվականի դեկտեմբերի 1-ին պահանջագրով ներկայացած հայկական պատվիրակությանն ընդունեց ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչ Ա.Կրինինը։ Դա արդեն մի ֆանտաստիկ բան էր։ 1988 թվականի հունվարի 4-ին Իգոր Մուրադյանը ԼՂԻՄ-ից Մոսկվա բերեց մի մեծ պատվիրակություն։ Մենք պատվիրակների հետ «հրահանգավորում» անցկացրինք մոսկովյան ընդհատակյա բնակարանում։ Պատվիրակությանն ընդունեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պ.Լ.Դեմիչեւը եւ, որ ամենակարեւորն է, ազգությունների փոխհարաբերությունների հարցերով ԽՄԿԿ Կենտկոմի նորաստեղծ ենթաբաժնի վարիչ Վ.Ա.Միխայլովը, որը մեկ ամիս անց, փետրվարի սկզբին ընդունեց եւս մեկ պատվիրակություն Արցախից։ Այդ նույն պատվիրակությանն ընդունեց նաեւ ԽՍՀՄ արտգործնախարար Ա.Ա.Գրոմիկոն։ Այդ ամենը պետք էր նախապես կազմակերպել։ Միեւնույն ժամանակ Սփյուռքի թերթերը կանոնավորապես նյութեր էին տպագրում Արցախյան խնդրի մասին։ Փետրվարին առանձնակի աչքի էին ընկնում Բոստոնում հրատարակվող «Միրոր Սփեքթեյթոր» եւ «Պայքար» ռամկավարական թերթերը։
Փետրվարի 11-ին կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բ.Կեւորկովը հավաքեց ապարատի աշխատողներին եւ ինքնավստահ հաղորդեց, թե Բաքվից պաշտոնական տեղեկատվություն է ստացել, որում ընդգծվում է. Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի միավորման հարցը ԽՄԿԿ Կենտկոմում չի քննարկվելու, Կրեմլում ոչ ոք չի ընդունում պատվիրակություններ ԼՂԻՄ-ից։
Մոսկվային չէր կարող չանհանգստացնել օրեցօր շիկացող մթնոլորտը ոչ միայն Արցախում եւ Հայկական ԽՍՀ-ում, այլեւ արտասահմանում։ 1988 թվականի հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան հարյուր մարդուց բաղկացած գրողների, գիտնականների, արտիստների, կինոգործիչների մի մեծ խմբի կազմում ես ԱՄՆ-ում էի։ Պատվիրակությունը ղեկավարում էր Խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահ Գ.Բորովիկը։ Ուղեւորությունն իրագործվում էր «ԽՍՀՄ-ԱՄՆ-ժողովրդական դիվանագիտություն» եզակի ծրագրի շրջանակներում։ Խմբում ընդգրկված էին աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկոս-քիմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովը եւ «Լատինական Ամերիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Միկոյանը։ Մեզ բաժանեցին փոքրիկ խմբերի, եւ առանձին-առանձին շրջում էինք տարբեր նահանգներում։ Ամերիկացիների հետ հանդիպումների թեմաները նախապես մշակված էին։ Հաճախ փոփոխում էին խմբերի կազմը։ Ստացվեց այնպես, որ հերթական անգամ նույն խմբում հայտնվեցինք ես, Նիկոլայ Ենիկոլոպովը, Սերգեյ Միկոյանը եւ գրող, արվեստաբան, փիլիսոփա Անդրեյ Նույկինը։ Բոլորն արդեն լավ գիտեին, թե այդ օրերին ինչ էր կատարվում Արցախում, Հայաստանում եւ ԱՄՆ-ում։ Բավական է ասել, որ շատ շուտով Անդրեյ Ալեքսանդրովիչ Նույկինն էր դառնալու ռուս մտավորականության հռչակավոր «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահը։ Այն օրերին (առանձնապես գիշերները) ես կապվում էի Երեւանի եւ Ստեփանակերտի հետ։ Այդ հարցում ինձ օգնում էր Լուիզ Սիմոն-Մանուկյանը։ Գրառումներ էի կատարում իմ հուշատետրում։ Այսպիսով պահպանվել է այն օրերի տարեգրությունը, որոնք նախորդել էին սոցիալական պայթյունի մեկնարկին։
Ստեփանակերտից ինձ տեղեկություններ էին մատակարարում Արցախի ապագա ռազմա-բժշկական ծառայության հիմնադիր, իմ մեծ բարեկամ Վալերի Մարությանը, գաղափարախոսական բաժնում ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգիչ Լեւոն Օնիկովը։ Ահա այդ օրերի գրառումներից. «1988 թվականի փետրվարի 11-ին Մոսկվայի առաջարկով Բաքվից Ստեփանակերտ եկավ Ադրբեջանի ԿԿ երկրորդ քարտուղար Վ.Ն.Կոնովալովը։ Ես վստահ եմ, որ դա ոչ թե Կրեմլի առաջարկն էր, այլ իրենք՝ Ադրբեջանի ղեկավարներն էին պնդել, որ առաջինը Ստեփանակերտ գնա հենց ռուսը։ Չէ՞ որ պետք էր, ինչպես ասում են՝ կարգուկանոն հաստատել, այսինքն՝ ճնշող միջոցներ ձեռնարկել։ Այնպես որ՝ մի բան լինելու դեպքում ամեն ինչ կարելի էր գցել ռուսի վրա։ Բայց ոչինչ չկարողացան անել ո՛չ Կոնովալովը, ո՛չ էլ Բաքվից ուղարկված հերթական դեսանտը։ Քանզի արդեն փետրվարի 12-ին Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Հադրութում միաժամանակ տեղի էին ունենում կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ։ Օրակարգում մեկ հարց էր. ԼՂԻՄ-ի միավորումը Հայկական ԽՍՀ-ի հետ։
Մարտունիի եւ Ասկերանի շրջաններում բախումներ տեղի ունեցան շրջանների ակտիվիստների եւ մարզի ղեկավարության միջեւ։ Արհամարհելով սպառնալիքները, երկու տեղերում էլ բողոքն արտահայտեցին ցույցերով։ Ամենագլխավորը կատարվեց փետրվարի 13-ին։ Ուղիղ ժամը տասնմեկին Ստեփանակերտի Լենինի հրապարակում տեղի ունեցավ ոչ թե տարերային, այլ նախապես կազմակերպված առաջին ցույցը, որը տեւեց մեկ ժամ։ Իշխանությունների համար դժվար էր Կրեմլի ղեկավարությանը զեկույցներ հղելու տեքստեր կազմել։ Չէ՞ որ մայր հայրենիքի հետ միավորման պահանջը ներկայացնում էինք վերակառուցմանն աջակցելու կարգախոսներով, հանուն ժողովուրդների բարեկամության, հրապարակայնության, գորբաչովյան քաղաքականության սատարման։
Այսօր քչերն են հիշում այդ առաջին ծիծեռնակի մասին։ Առաջին ցույցի։ Սակայն հենց այդ ցույցի մասին տեղեկատվություն գնաց ամերիկյան թերթեր եւ Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանություն՝ հայկական տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ Առանձնակի եռանդով աչքի էին ընկնում Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի հասարակական կազմակերպությունները։ Լուիզ Սիմոնը սոցիալ-տնտեսական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Բենոն Սեւանի միջոցով կազմակերպեց իմ հանդիպումը (պաշտոնապես, որպես խորհրդային «Ժողովրդական դիվանագիտություն» պատվիրակության անդամի եւ Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակցի) աշխարհի 29 երկրների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Արեւելաամերիկյան հայկական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը։ Արդեն տասը րոպե անց հետեւեցին հարցեր՝ հիմնականում Ղարաբաղի մասին։ Դա 1988 թվականի փետրվարի 17-ին էր։ Իմ ձեռքին արդեն կար տեղեկություն, որ ոչ միայն Ստեփանակերտի քաղգործկոմում, այլեւ շրջանային գործադիր կոմիտեներում գումարվում են ժողովրդական պատգամավորների նիստեր, որոնցում ընդունվում էր բացառապես միայն մեկ որոշում՝ պատմական հայկական մարզը միավորել Հայաստանին։ Ներկաների մեջ էր նաեւ ԽՍՀՄ ներկայացուցիչ Վիկտոր Զվեզդինը։
Շարունակելի
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Մեկօրյա ընդմիջումից հետո Մեքսիկայի Մորելիա քաղաքում վերսկսվեց շախմատի գերմրցաշարը։ Այս՝ 4-րդ տուրում, Լեւոն Արոնյանը, սեւերով հաղթելով մինչ այդ իր համար անհարմար մրցակցի համբավ ունեցող ուկրաինացի Վասիլի ...«ՌԵԱԼԻ» ԱՆԵԾՔԸ
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից հետո վերսկսվեց Չեմպիոնների լիգայի մրցաշարը։ 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները գոլառատ չէին եւ սնահավատության տեղիք տվեցին հատկապես Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին։
...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ու Վրաստանի գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը վաստակել են 4-ական միավոր 5 հնարավորից Ֆրանսիայի Կապել լը Գրան քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում եւ այժմ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Սկիզբը՝ նախորդիվ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
Վերակառուցման ժամանակներում, բացի «գլասնոստ», «դեմոկրատիա», «արագացում» բառերից, ամենագործածականներից էր նաեւ «էկոլոգիան»։ Ճիշտ է, շրջակա ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սա է եվրոպացի դիտորդների գնահատականը
Երեկ նախագահական ընտրությունների ընթացքը միահամուռ «ժողովրդավարական ճանապարհով մեկ քայլ առաջ» գնահատեցին Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության՝ ԸՄԴԱ-ի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
ԱՊՀ երկրներից ժամանած 193 դիտորդից կազմված խումբը երեկ հայտարարեց իր առաքելության ավարտի մասին։ Ընտրական գործընթացին դեռեւս հունվարի 22-ից հետեւող ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը եւ Գյումրիում, ...ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Եթե մինչեւ հիմա հետընտրական «ելքի հարցախույզերը» մեզանում առանձնապես մոդայիկ չէին, ապա այս նախագահական ընտրություններում էքզիթ փոլ հարցումների «պայթյուն» արձանագրվեց. բրիտանական «Պոպուլուսի» եւ Հայկական ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 11
Խորհրդային ժամանակների մի այսպիսի հին անեկդոտ կա.
Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարն ու Նապոլեոն Բոնապարտը ներկա են Կարմիր հրապարակում զինվորական շքերթին։
-Է՜հ,- ասում է Մակեդոնացին,- եթե այսպիսի ...ԵՐԿՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԵԶԻՆՖԵԿՑԻԱ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները։
-Չէի սպասում, որ այսչափ նորմալ կանցնեն ընտրությունները։ Հայերը երեկ ցույց տվեցին իրենց ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ, ինչպես սպասվում էր, այն էական ազդեցություն չունեցավ տնտեսության վրա
Ընտրական գործընթացներին չարձագանքեց նաեւ արժութային շուկան. պահպանվեցին տարեսկզբին ձեւավորված ...ՍՈՒՏ, ԿԵՂԾԻՔ, ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇ-ի ծանոթ ձեռագիրը
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տեղեկատվություն էր տարածել, թե իրենց թեկնածուի վստահված երկու անձինք՝ Արսեն Խանամիրյանը եւ Գարիկ Ղազարյանը 19.02.08թ. առեւանգվել ...ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 17
Նախագահական ընտրություններում պարտված, ավելի ճիշտ, երկրորդ տեղում հայտնված Լ.Տեր-Պետրոսյանն ու նրան սատարողները հեղափոխական սցենարից չշեղվելով, երեկ ժամը 15։00-ից սկսած մինչեւ ուշ երեկո մի լավ չափչփեցին ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՃԻՇՏ ՉԷ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 6
Կռվից հետո բռունցք ճոճում են
«Հերթական անգամ բիրտ ուժը բռնություն է գործադրել մեր ժողովրդի կամքի վրա»,- հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը երեկ Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքում։
«Լեւոնի վկաներ» ...ՍԱ Է ՏՂԵՐՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ա.Հ. 1Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալիկ Արզումանյանը փետրվարի 19-ին, որպես հենց առաջին փուլում շեֆի հաղթանակի ապացույց, ներկայացրել է ընտրություններից անմիջապես հետո ինչ-որ «Ալֆա-Գա» ընկերության անցկացրած «էքզիթ ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑ ԱՆՑՅԱԼԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ չնայած անցյալի իռացիոնալ պաշտամունքը այսօր էլ բավականաչափ ուժեղ ու կենսունակ է մեզանում, բայց Հայաստանի անկախացումից հետո հասարակության ...ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Մարդկանց կհանեին փողոց ցանկացած դեպքում
Ոչ մի լավ գործ չի արվում ատելությամբ։ Բոլոր ճեղքերից դուրս սողացած հհշական թափթփուկը պետք է տանուլ տար եւ տանուլ տվեց։ Դա միանգամայն կանխատեսելի էր։ Ինչպես կանխատեսելի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահական ընտրությունների կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ 2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
...ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հայտարարել է, որ սկսում են ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց՝ պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ...ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ
Սեփ. լրտվ.
Երեկ կեսօրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջի, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական ...ՇԱՐԺՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
Երեկ առավոտյան Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի Վերածնունդի հրապարակ քայլերթին մասնակցեցին հազարավոր արցախցիներ՝ փաստելով երկու տասնամյակ առաջ սկսած ազգային պայքարը ավարտին հասցնելու վճռականությունը: ...ԲՈԼՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍ«Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան,- ասել է Սերժ Սարգսյանը: -Ես հպարտ եմ ստանալու մեր քաղաքացիների վստահությունը՝ շարունակելու երկիրը տնտեսական եւ սոցիալական ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
«Մենք արձանագրել ենք, որ քվեարկության ընթացքը, ընդհանրապես, համապատասխանում էր միջազգային չափորոշիչներին։ Սակայն նկատել ենք, որ ընտրությունների մթնոլորտը շատ լարված էր եւ այս փաստը անհրաժեշտ ենք համարում ...ԲԱՑ ԵՎ ԱԶԱՏ
Ըստ ԱՊՀ դիտորդների. «Նախագահական ընտրություններում ՀՀ գործադիր մարմինները, ընտրական հանձնաժողովները քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունն ու իրականացումը ապահովել են։ Դիտորդները փաստում են, ...
ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ Է ՇՏԱՊՈՒՄ «ՓԱԿԵԼ» ՄԱՐՏԻ 1-Ի ՎԱՐԱԳՈՒՅՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՄԻԱՄԻՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ՈՒՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՆՃԱՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ԳՐԱՎԵԼՆ ԷՐ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ՇՔԵՐԹ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1834 Ծնվեց գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Միլլերը: (Վախճ. 1898 թ.):
- 1882 Թիֆլիսում լույս տեսավ «Արձագանք» լրագիրը Աբգար Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1902 Մահացավ հայագետ Ալեքսանդր Երիցյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1919 Մահացավ բանաստեղծ, «Հայ գրականության պատմության» հեղինակ Լևոն Մանվելյանը:
- 1926 Ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը (դերասանուհի):
- 1944 Իր մարտական ընկերների հետ Փարիզում գնդակահարվեց ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատի հրամանատար, կոմունիստ, բանաստեղծ Միսակ Մանուշյանը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

