
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
- Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ, որը նաեւ «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության անդամ է եւ ՀՀՇ վարչության անդամ։

Ըստ Ա.Մուսինյանի, Աբովյանում, 28/06 ընտրատեղամասում, ժամը 11-ի սահմաններում, 10-15 հոգի հարձակվել են Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն Եղիազարյանի, վերջինիս որդու՝ Համբարձում Եղիազարյանի եւ Ռուբիկ Միրումյանի վրա եւ ձեռքի երկաթե «կաստետներով» ծեծի ենթարկել նրանց։
-Բացի դրանից, առավոտյան, նորից ժամը 11-ի մոտակայքում, ծեծի է ենթարկվել «Ա1+» հեռուստաընկերության օպերատորը, որը փորձել է նկարահանել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տան շուրջ ստեղծված կուտակումները,- ասաց մամուլի պատասխանատուն։ -Համատարած ընտրախախտումների, սպառնալիքների, ահաբեկումների մթնոլորտ է տիրում Էրեբունի համայնքում։
Թե որոշակի որտե՞ղ, ե՞րբ, ո՞ւմ եւ ինչո՞ւ են ահաբեկել, ի՞նչ են պահանջել՝ նա չտեղեկացրեց։
Ըստ Ա.Մուսինյանի, եղել է նույնիսկ լցոնման դեպք. «Ավելին՝ մենք ձայնագրել, վավերացրել ենք կարուսելի դեպքեր, մեզ մոտ կան արդեն քվեաթերթիկներ՝ քվեարկված Սերժ Սարգսյանի օգտին»։
Մամուլի պատասխանատուն տեղեկացրեց նաեւ, թե ինչից են եզրակացրել լցոնման վերաբերյալ։
-Լցոնում եղել է, օրինակ, Արարատյան 1-ին զանգվածում, եթե չեմ սխալվում, 8/01 տեղամասում նկատել են, որ առավոտյան ծրարները շատ կոկիկ դարսված են քվեատուփի մեջ,- ասաց նա։
Կարծում ենք, անհեթեթ փաստարկ է, որովհետեւ նույնիսկ լցոնման դեպքում ծրարներն իրար վրա կոկիկ չեն դասավորվի, կարելի է դա փորձել ու համոզվել։ Բացի այդ, եթե նույնիսկ լցոնում է եղել, ապա դա պետք է, որ արձանագրված լինի հանձնաժողովի անդամների, վստահված անձանց կողմից, դիտորդների մասին էլ չենք խոսում։
Որպես իր ասելիքի եզրափակում, Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի մամուլի պատասխանատուն հայտարարեց, թե այս պահից արդեն կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ընտրություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել։
Կասկածի տակ չդնելով ներկայացված ընտրախախտումները (դրանք պարզելը իրավապահների պարտականությունն է)՝ ցանկացած ընտրախախտում համարելով անթույլատրելի եւ, օրենսդրության համաձայն, պատասխանատվության ենթակա, շատ կուզենայինք իմանալ, թե Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբն ի՞նչ ապացույցներ է ներկայացնելու, եթե ասենք, որ իրենց հրապարակած այդ տեղեկությունները կեղծ են, հորինովի եւ զրպարտություն։ Չէ՞ որ ասուլիսի ընթացքում այդպես էլ չբերվեց որեւէ ապացույց։
Մեր այն հարցին, թե ներկայացված ընտրախախտումներից քանի՞սը կամ քանի՞ տոկոսն է, ըստ իրենց, իրավական առումով ապացուցելի, Ա.Մուսինյանն ասաց.
-Երբ որ մենք տեղեկատվությունը կունենանք, այդ տեղեկատվությունն ամբողջությամբ մեր իրավաբանները կնայեն, դուք այդ հարցի պատասխանը կունենաք։
Անշուշտ, խելամիտ պատասխան է, սակայն ստացված տեղեկատվությունը դեռ չվերլուծած, իրավաբանների եզրակացությունը դեռ չունենալով, այդ բոլոր տեղեկությունները որպես ճշմարտություն ներկայացնելը կարող է պարունակել զրպարտության հանցակազմ։
Գ.Եղիազարյանը եւ Ե.Աբգարյանը, իրենց հերթին, ներկայացրին հիշյալ բռնության մանրամասները։ Սակայն, նրանք ակնհայտորեն չէին թողնում 10-15 հոգու կողմից «կաստետներով» ծեծվածների, Ե.Աբգարյանն էլ քիթը կոտրվածի տպավորություն, քանզի Գ.Եղիազարյանի ճակատին ընդամենը քերծվածքներ էին, իսկ Ե.Աբգարյանի դեմքին՝ մի փոքրիկ վնասվածք, ինչից նրանց նկատմամբ թույլ տրված բռնությունը, անշուշտ չի դադարում հանցագործություն լինելուց։ Ըստ Գ.Եղիազարյանի, իրենց ծեծել են հիշյալ ընտրատեղամասից մոտ 10 մետր հեռու, սակայն միաժամանակ ասաց, որ ընտրատեղամասում հերթապահող ոստիկանը դա չի տեսել։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի ...ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր խնդիրը լուծված է
Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Զոլյան, այսօր լրանում է Արցախյան շարժման քսան տարին։ Ի՞նչ փուլեր այն անցավ։
-Արցախյան շարժման վերջին փուլն է, որ անցած քսան ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ինչպեսեւ սպասվում էր, փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի 109 պատգամավորները միաձայն ընդունեցին նախկին սերբական երկրամասի անկախության հռչակագիրը։ Այդ փաստն անմիջապես ճանաչվեց մի շարք պետությունների կողմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԿԱ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ECHO Research բրիտանական ընկերության բաժնի տնօրեն ԿԱՐԵՆ ՊՐԻՉԱՐԴԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք հոյակապ մեթոդաբանություն ունենք գլոբալ մեդիա-վերլուծություններ կատարելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունն իր նախնական եզրակացությունները կներկայացնի այսօր: Ինչպես հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, հայտարարությունը կներկայացվի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա
Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի ...«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 8
Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք ...ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ...ԿԸՀ-Ի ՍՏԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԿԸՀ-ն ժամը 20:00-ի դրությամբ ստացել է հինգ դիմում-բողոք եւ մեկ զեկուցագիր:
Դիմումներից մեկը վերաբերել է 10/35 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը: Կալանավորվածների համար բացված այս տեղամասում ...ՀԱՆԴԱՐՏ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ Մոդ Գրիմոդի եւ Ֆիցանցիաս Մարիա Փիքոքի դիտարկմամբ՝ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք կատարել են դիտարկումներ, ընտրողների ակտիվությունը եղել է բարձր, ընտրություններն անցել են հանդարտ ...ՀՅԴ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
«Ես կցանկանայի, որ երկու օր հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած թեկնածուն չլինի հաղթողը, այնուամենայնիվ բավարարված լինեն, ...ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.
Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ 98 ՄԱՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ժամը 20:00-ի դրությամբ մուտք է եղել 98 դիմում, որից 49-ը բավարարվել է, 4-ը՝ կարճվել, 45-ը՝ մերժվել: Ինչպես տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ ում եմ տվել իմ ձայնը։ Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին»,- նախագահի կարգավիճակում վերջին անգամ կատարելով իր քաղաքացիական ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր խնդրանքով քվեարկության ընթացքի, «զանգվածային ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքների» վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ...ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
5Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Populus» բրիտանական ընկերության նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացրած exit poll-ի արդյունքների համաձայն, ընտրողների ձայների մեծամասնությամբ 57,1 տոկոսով առջեւում է վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում իադարձություններից առաջ ընկնել, բայց, կարծում եմ, փետրվարի 20-ին մեր քաղաքացիները միմյանց կշնորհավորեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Մեզ ուրախացնում է հատկապես ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան ...ԻՆՉՊԵՍ Է ԹԽՎՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2Այս պահին բոլոր հնարավոր ատյանները հեղեղված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող տեղեկություններով ընտրախախտումների մասին։ Թե ինչպես է թխվում ապատեղեկատվությունը, պարզ է թեկուզ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ
Ընտրությունների արդյունքները ամփոփելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է էլեկտրոնային աննախադեպ ծրագիր, որով ընդհանրացվում են բոլոր 1923 ընտրական տեղամասերից փոխանցվող արձանագրային տվյալները։ ...«ԱԼՅԱՆՍ», ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց «Կոնգրես» հյուրանոցում «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց իր կողմից անցկացված Էքզիթ փոլի կամ ինչպես ձեւակերպեց «Ալյանսի» փոխնախագահ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ...ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏ
Սեփ.լրտվ.
Երեկվա լրահոսում զետեղված լուրերի շարքում կար մեկը, որ չափազանց ուշագրավ է։
Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/22 ընտրատեղամասում ժամը 09։10-ի դրությամբ առկա վիճակը ներկայացնելով, Panorama.am-ի թղթակիցը ...ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեկ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Ինչ վերաբերում է տեղամասերում խառնաշփոթային իրավիճակների մասին ստացվող ահազանգերին, ապա դրանք մեծ թիվ էին կազմում նաեւ ինտերնետային ...
ՊԵՏՔ Է ԴԻՄԱՆԱԼ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԵ՞ՐԲ ԵՎ Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

