
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
- Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը եւ քվեարկությունը շարունակել են միայն այն ընտրողները, ովքեր քվեարկության համար սահմանված ժամկետում մուտք են գործել ընտրական տեղամասեր։

Ըստ ընտրական տեղամասերից ստացված տվյալների՝ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակեցել են 1642057 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 69,26 տոկոսը։ Ամենաակտիվը եղել են մայրաքաղաքի ընտրողները։
Երեւանի 13 ընտրատարածքներում ընտրություններին մասնակցել են 530575 ընտրող կամ 69,47 տոկոսը։
Արագածոտնի մարզում քվեարկել է 71215 ընտրող կամ 67,74 տոկոսը։
Արմավիրի մարզում ընտրողներն ավելի ակտիվ են եղել. այստեղ մասնակցության ցուցանիշը 72,08 տոկոս է կամ 140096 ընտրող։
Արարատի մարզում քվեարկել է 135801 ընտրող կամ 66,26 տոկոսը։
Գեղարքունիքի մարզի ընտրողներից ընտրությանը մասնակցել է 74,81 տոկոսը կամ 132006 ընտրող։
Կոտայքի մարզում ընտրությանը մասնակցել է 152451 ընտրող կամ 71,08 տոկոսը։
Լոռու մարզում ընտրության մասնակիցների տոկոսային ցուցանիշը 66,17 տոկոս է, ինչը նշանակում է, որ իր քվեարկությունը կատարել է 149935 ընտրող։
Ընտրություններին մասնակցելու ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 63,7 կամ 137468 ընտրող։
Սյունիքի մարզում մասնակցության ցուցանիշը բավական բարձր է՝ 73,71 կամ 86834 ընտրող։
Ամենափոքր՝ Վայոց ձորի մարզում. իր քվեն է արտահայտել 32759 ընտրող կամ մարզի ընտրողների 71,62 տոկոսը։
Տավուշի մարզում քվեարկությանը մասնակցել է 72917 ընտրող կամ տավուշցի քվեատուների 68,96 տոկոսը։
Արձանագրելով, որ ընտրողների ակտիվության բավական բարձր ցուցանիշն ակնհայտ է, ԿԸՀ քարտուղար Ա.Բախչագուլյանը ներկայացրեց քվեարկության մասնակիցների թվային պատկերը նաեւ ըստ ընտրատարածքների։
Ավան-Նոր Նորք մայրաքաղաքային համայնքների թիվ 1 ընտրատարածքում իր ընտրությունը կատարել է 42939 ընտրող, ինչը ընտրողների ընդհանուր թվի 69,16 տոկոսն է։ Նոր Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 67,53 տոկոսը կամ 39838 ընտրող։ Թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք համայնքի մի մասը, քվեարկել է ընտրողների 69,05 տոկոսը կամ 42200 ընտրող։ Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում ընտրությանը մասնակցելու ցուցանիշը 67,8 տոկոս է կամ 37730 ընտրող։ Արաբկիր, Դավիթաշեն թիվ 5-րդ ընտրատարածքում քվեարկել է 40733 ընտրող կամ 68,81 տոկոսը։ Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքի ընտրողներից իր քվեն է արտահայտել ընտրողների 67,54 տոկոսը կամ 37159 ընտրող։ Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա թիվ 7 ընտրատարածքում ընտրություն է կատարել 40763 ընտրող կամ 73,24 տոկոսը։ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ թիվ 8 ընտրատարածքում՝ 42207 ընտրող կամ 72,09 տոկոսը։ Թիվ 9 ընտրատարածքի Կենտրոն, Աջափնյակ տարածքում՝ 35620 կամ 67,34 տոկոսը։ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքի թիվ 10 ընտրատարածքում՝ 37826 կամ 66,69 տոկոսը։ Շենգավիթ, Էրեբունի թիվ 11 ընտրատարածքում՝ 43997 կամ 72,84։ Շենգավիթ, Էրեբունի թիվ 12 ընտրատարածքում՝ 42516 կամ 70,56։ Եւ մայրաքաղաքի Էրեբունի-Նուբարաշեն թիվ 13 ընտրատարածքում՝ 47047 կամ 70,04։
Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է 45794 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 67,66 տոկոսը։ Արագածոտն, Արմավիրի թիվ 15 ընտրատարածքում՝ 25421 կամ 67,87։
Արարատի մարզի Մասիսի թիվ 16 ընտրատարածքում՝ 44586 կամ 68,24։ Արարատի մարզի Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում՝ 44714 կամ 76,10։ Արարատի մարզի Արարատ քաղաքն ընդգրկող թիվ 18 ընտրատարածքում՝ 50796 կամ 72,29։
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 19 ընտրատարածքում՝ 40750 կամ 65,74։ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 20 ընտրատարածքում՝ 40663 կամ 71,68։ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքն ընդգրկող թիվ 21 ընտրատարածքում՝ 54388 կամ 63,07։
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 22 ընտրատարածքում՝ 36372 կամ 66,77։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թիվ 23 ընտրատարածքում՝ 50335 կամ 80,83։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքն ընդգրկող թիվ 24 ընտրատարածքում՝ 45299 կամ 75,85։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքում՝ 35163 կամ 63,86։ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 26 ընտրատարածքում՝ 39654 կամ 70,90։ Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 27 ընտրատարածքում՝ 36440 կամ 70,72։ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 28 ընտրատարածքում՝ 41194 կամ 79,27։
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 29 ընտրատարածքում՝ 40829 կամ 67,22։ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքում 34923 կամ 64,89։ Լոռու մարզի Ալավերդու թիվ 31 ընտրատարածքում՝ 40257 կամ 62,49։ Լոռու մարզի Տաշիրի թիվ 32 ընտրատարածքում՝ 33767 կամ 70,95։
Շիրակի մարզի Աշոցքի թիվ 33 ընտրատարածքում՝ 32533 կամ 61,97։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 34 ընտրատարածքում՝ 36450 կամ 61,62։ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 35 ընտրատարածքում՝ 29731 կամ 61,18։ Շիրակի մարզի Արթիկի թիվ 36 ընտրատարածքում՝ 38754 կամ 69,75։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 37 ընտրատարածքում՝ 47206 կամ 75,78։ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 38 ընտրատարածքում՝ 39402 կամ 70,98։
Վայոց ձորի եւ Արարատի քաղաքի թիվ 39 ընտրատարածքում՝ 32759 կամ 71,62։
Նոյեմբերյանի թիվ 40 ընտրատարածքում՝ 37355 կամ 72,83։
Եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի թիվ 41 ընտրատարածքում՝ 35562 կամ 65,31։
- Սեփ. լրտվ.
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի ...ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր խնդիրը լուծված է
Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Զոլյան, այսօր լրանում է Արցախյան շարժման քսան տարին։ Ի՞նչ փուլեր այն անցավ։
-Արցախյան շարժման վերջին փուլն է, որ անցած քսան ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ինչպեսեւ սպասվում էր, փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի 109 պատգամավորները միաձայն ընդունեցին նախկին սերբական երկրամասի անկախության հռչակագիրը։ Այդ փաստն անմիջապես ճանաչվեց մի շարք պետությունների կողմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԿԱ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ECHO Research բրիտանական ընկերության բաժնի տնօրեն ԿԱՐԵՆ ՊՐԻՉԱՐԴԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք հոյակապ մեթոդաբանություն ունենք գլոբալ մեդիա-վերլուծություններ կատարելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունն իր նախնական եզրակացությունները կներկայացնի այսօր: Ինչպես հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, հայտարարությունը կներկայացվի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա
Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի ...«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 8
Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք ...ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ...ԿԸՀ-Ի ՍՏԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԿԸՀ-ն ժամը 20:00-ի դրությամբ ստացել է հինգ դիմում-բողոք եւ մեկ զեկուցագիր:
Դիմումներից մեկը վերաբերել է 10/35 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը: Կալանավորվածների համար բացված այս տեղամասում ...ՀԱՆԴԱՐՏ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ Մոդ Գրիմոդի եւ Ֆիցանցիաս Մարիա Փիքոքի դիտարկմամբ՝ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք կատարել են դիտարկումներ, ընտրողների ակտիվությունը եղել է բարձր, ընտրություններն անցել են հանդարտ ...ՀՅԴ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
«Ես կցանկանայի, որ երկու օր հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած թեկնածուն չլինի հաղթողը, այնուամենայնիվ բավարարված լինեն, ...ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.
Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ 98 ՄԱՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ժամը 20:00-ի դրությամբ մուտք է եղել 98 դիմում, որից 49-ը բավարարվել է, 4-ը՝ կարճվել, 45-ը՝ մերժվել: Ինչպես տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ ում եմ տվել իմ ձայնը։ Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին»,- նախագահի կարգավիճակում վերջին անգամ կատարելով իր քաղաքացիական ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր խնդրանքով քվեարկության ընթացքի, «զանգվածային ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքների» վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ...ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
5Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Populus» բրիտանական ընկերության նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացրած exit poll-ի արդյունքների համաձայն, ընտրողների ձայների մեծամասնությամբ 57,1 տոկոսով առջեւում է վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում իադարձություններից առաջ ընկնել, բայց, կարծում եմ, փետրվարի 20-ին մեր քաղաքացիները միմյանց կշնորհավորեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Մեզ ուրախացնում է հատկապես ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան ...ԻՆՉՊԵՍ Է ԹԽՎՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2Այս պահին բոլոր հնարավոր ատյանները հեղեղված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող տեղեկություններով ընտրախախտումների մասին։ Թե ինչպես է թխվում ապատեղեկատվությունը, պարզ է թեկուզ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ
Ընտրությունների արդյունքները ամփոփելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է էլեկտրոնային աննախադեպ ծրագիր, որով ընդհանրացվում են բոլոր 1923 ընտրական տեղամասերից փոխանցվող արձանագրային տվյալները։ ...«ԱԼՅԱՆՍ», ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց «Կոնգրես» հյուրանոցում «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց իր կողմից անցկացված Էքզիթ փոլի կամ ինչպես ձեւակերպեց «Ալյանսի» փոխնախագահ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ...ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏ
Սեփ.լրտվ.
Երեկվա լրահոսում զետեղված լուրերի շարքում կար մեկը, որ չափազանց ուշագրավ է։
Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/22 ընտրատեղամասում ժամը 09։10-ի դրությամբ առկա վիճակը ներկայացնելով, Panorama.am-ի թղթակիցը ...ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեկ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Ինչ վերաբերում է տեղամասերում խառնաշփոթային իրավիճակների մասին ստացվող ահազանգերին, ապա դրանք մեծ թիվ էին կազմում նաեւ ինտերնետային ...
ՀԻՊԵՐՏՈՆԻԱՅԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՆՈՐ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ
ԱՐՆԱՔԱՄ ՉԻ՞ ԱՐՎԻ ՍԵՎԱՆԸ՝ ԵՐԱՇՏԻ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ՌՈՒԲԵԺ-2008»
ԻՆՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՎՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

