
ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
- Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ավարտվել 1914-ի օգոստոսին՝ համընդհանուր զորահավաքով, մինչդեռ 21-րդ դարը սկիզբ է առնում ոչ թե Միլենիումի համաշխարհային տոնակատարությունից, այլ Նյու Յորքում Համաշխարհային առեւտրական կենտրոնի աշտարակների գրոհից։

Զարմանահրաշ հայոց աշխարհում նույնպես քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ. նոր դար մեզանում ամեն անգամ սկսվում է նախագահական ընտրություններից հետո։ Բազմաթիվ գիտնականներ են փնտրել սույն ֆենոմենի պատճառը։ Բայց գործն այդ անօգուտ է. դա նույնն է, թե որոնել փիլիսոփայական քարը։
Ընտրություններից առաջ հայրենի ողջ ընտրազանգվածը սովորաբար խուճապի է մատնվում։ Թվում է, թե աշխարհը սրընթաց ու անկասելիորեն գահավիժում է անդունդ։ Գնալով ավելի ընկղմվում անառակության հորձանուտը։ Կոռուպցիա, դեվալվացիա, պաուպերիզմ, աղանդներ, ահաբեկիչներ, չար ուժերի դավեր, հասարակաց տներով զբաղեցրած ամբողջ թաղամասեր, բացարձակ անտարբերություն նանոտեխնոլոգիաների, կլոնավորման եւ շրջակա իրականության այլեւայլ ծամածռությունների նկատմամբ։
Եւ դա դեռ ոչի՛նչ, քաղաքացիներ։ Բայց ախր վարակը փորձում է ներթափանցել նաեւ հայոց աշխարհ։ Բարոյազրկության շոշափուկները պարուրում են մեր հայրենիքը, թույլ չեն տալիս առույգ ու հպարտորեն կենսագործել բարեփոխումների երկրորդ սերունդը։
Բայց ընտրություններն անցնում-գնում են, եւ խաղաղված ընտրազանգվածը՝ ձեռք ձեռքի տված, կատարում է արիան «Բորիս Գոդունով» օպերայից. «Ամպրոպն անցավ, թշնամի չէ մեզ այլեւս Շույսկին», ձերբազատվում արշավային կյանքի դժվարություններից ու զրկանքներից եւ վերադառնում խաղաղ աշխատանքին։ Սկսվում է նոր դար։
Ի դեպ, ասում են, որ ԵԱՀԿ-ում ու Եվրախորհրդում սահմանվել է նոր պատժամիջոց։ Այդ կազմակերպությունների մեղանչած ներկայացուցիչներին այժմ ուղարկում են Հայաստան՝ ընտրություններին հետեւելու։ Իրավապաշտպան կազմակերպություններն արդեն բողոք են հնչեցրել եվրոպացիների նկատմամբ կիրառվող այդչափ դաժան վերաբերմունքի դեմ։
Ընտրությունների արդյունքների ամփոփմանը դեռ մի քանի օր կա, բայց արդեն կարելի է վստահորեն արձանագրել, որ ընդհանուր առմամբ դրանք անցան հանգիստ մթնոլորտում, առանց էական խախտումների եւ միջադեպերի։ Թեեւ «Հայոց Աշխարհ»-ի էլեկտրոնային փոստը բառացիորեն հեղեղված էր Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող հեքիաթներով՝ աներեւակայելի անօրինությունների մասին։
Դրանք մանրամասն վերապատմելը հանցագործություն կլինի պսիխիկայի դեմ։ Ահազանգերի 99,9 տոկոսը նույնիսկ ստուգման կարիք չունի, այն աստիճան անհեթեթ ու վերացական է։
Դատելով ամենից` ռազմական քարոզչության հիմնադիր, Բիսմարկի լավագույն լրտես Վիլհելմ Շտիբերը արժանի հետեւորդներ ունի հայոց աշխարհում։ Ինչպես գրում է Ռիչարդ Ռոցանը իր «Ակնարկներ գաղտնի ծառայության մասին» գրքում, հենց Շտիբերն է համոզել կանցլերին, որ «պրուսական բանակի եւ քաղաքացիական բնակչության ոգին մեծապես կբարձրանա, եթե ամենօրյա ամփոփագրերում կանոնավորապես հաղորդվի թշնամու ծանր կորուստների, նրա շարքերում տիրող խուճապի, հիվանդությունների, զինամթերքի պակասի, պառակտումների մասին։ Այդ նպատակով նա թույլտվություն կորզեց Բիսմարկից՝ կազմակերպելու Կենտրոնական տեղեկատվական բյուրոն, որն էլ սկսեց հեղեղել Եվրոպան կեղծ տեղեկատվությամբ»։
Ահա ավելի քան կես դար է ապրում եմ հայրենիքում, պիտի որ արդեն հարմարված լինեի, բայց բնավ` ոչ։ Ամեն անգամ ինքս ինձ խոսք եմ տալիս. այլեւս սրանք ոչ մի բանով չե՛ն զարմացնի։ Իսկ նրանք շարունակ զարմացնում են ու զարմացնում։ Լավ, ինչքա՞ն կարելի է ստել։ Ստել քարոզարշավի ողջ ընթացքում, ստել ընտրությունների օրը եւ դրանից հետո, ստել ընտրողներին, կողմնակիցներին ու հակառակորդներին, դիտորդներին ու միջազգային կազմակերպություններին, ողջ աշխարհին։
Ինչի՞ մասին է խոսքը, տղերք։ Ի՞նչ հողմաղացների դեմ եք մաքառում։ Ինքներդ ո՞ւր եք պատրաստվում գնալ։ Եւ ո՞ւր եք կանչում մեզ։ Ի՞նչ եք ուզում կառուցել մշտական ստախոսության վրա։ Կոմունիզի հհշական տարբերա՞կ։
Ի դեպ, ոմանք համարում են, որ դա միանգամայն հնարավոր է։ Պետք չէ հավատալ թերահավատներին, որոնք հավաստիացնում են, թե երկրի վրա դրախտի կառուցումն անիրագործելի է։ Պարզապես, լինելով հավերժական երջանկության մասին մահկանացու մարդկանց հորինած ուսմունք, հհշական կոմունիզմը պահանջում է չափազանց բարեխղճորեն քայլել արատի ճանապարհով։
Մինչեւ վերջ ըմպելով մատերիալիզմի դառը գավաթը, չի կարելի սխալվել եւ թուլություն դրսեւորել. պետք է համարձակորեն հերթագայել օղին ու պորտվեյնը, կամ, օրինակ՝ գարեջուրն ու ացետոնը, հաճախել միտինգների եւ թափահարել Լեւոն 7-րդի դիմանկարը։ Իսկ գլխավորը՝ հավատալ համատարած ընտրակեղծիքների ու խախտումների մասին մառազմին։
Միմիայն այդ ժամանակ է մարդու առջեւ բացվում նեոբոլշեւիզմի իրական էությունը. հհշական կոմունիզմը աշխարհի զարմանահրաշ սթափման առավոտն է։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
HAYUHI գրել է:- Նիկո
Ֆրանսիայի պրեզիդենտ Սարկոզին արդեն շնորհավորեց Սերժին:
Գետինը մտնի Սարկոզին էլ մյուսներն էլ հետը; Իմ պաշտելին եղել է Հիմնադիր նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Կեցցե իմ սիրելի նախագահը:- Նիկո
HAYUHI գրել է:
Ախ, այրվում է սիրտս, խորովվում ջիգյարս, ո՞ւր են փախել հարգելի Կարենը, Աշոտը, ԱԲԳ և մնբացած մեր համակիրները, գոնե գան մի քիչ հայհոյեն, սրտներս հովանա:
Bush գրել է:
«Ակնարկներ գաղտնի ծառայության մասին» գրքում, հենց Շտիբերն է համոզել կանցլերին, որ «պրուսական բանակի եւ քաղաքացիական բնակչության ոգին մեծապես կբարձրանա, եթե ամենօրյա ամփոփագրերում կանոնավորապես հաղորդվի թշնամու ծանր կորուստների, նրա շարքերում տիրող խուճապի, հիվանդությունների, զինամթերքի պակասի, պառակտումների մասին։ Այդ նպատակով նա թույլտվություն կորզեց Բիսմարկից՝ կազմակերպելու Կենտրոնական տեղեկատվական բյուրոն, որն էլ սկսեց հեղեղել Եվրոպան կեղծ տեղեկատվությամբ»։
ՍԱ ՆԻԿՕԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ռազմավարությունը եղավ և փշրվեց հայկական ոգու հարվածներից:
Armine գրել է:- manuk
լավ հոդված էր:
Հասե՛:ք Գլենդելի 26-ռդ կայանի խոսնակներ՝ Անահիտ Մարտիրոսյան, Ռուդիկ (Հըռոդիկ) Հովսեթյան , Քաջ Նազար հովհաննես Բալայան, դոկտոր Շատախոսյան: Վրա տվեք, ամեն ինչ կործանվում է, փախեք գլուխներդ ազատեք : Ի՞նչ երեսով եք նայելու մարդկանց երեսին:- manuk
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի ...ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր խնդիրը լուծված է
Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Զոլյան, այսօր լրանում է Արցախյան շարժման քսան տարին։ Ի՞նչ փուլեր այն անցավ։
-Արցախյան շարժման վերջին փուլն է, որ անցած քսան ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ինչպեսեւ սպասվում էր, փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի 109 պատգամավորները միաձայն ընդունեցին նախկին սերբական երկրամասի անկախության հռչակագիրը։ Այդ փաստն անմիջապես ճանաչվեց մի շարք պետությունների կողմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԿԱ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ECHO Research բրիտանական ընկերության բաժնի տնօրեն ԿԱՐԵՆ ՊՐԻՉԱՐԴԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք հոյակապ մեթոդաբանություն ունենք գլոբալ մեդիա-վերլուծություններ կատարելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունն իր նախնական եզրակացությունները կներկայացնի այսօր: Ինչպես հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, հայտարարությունը կներկայացվի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա
Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի ...«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 8
Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք ...ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ...ԿԸՀ-Ի ՍՏԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԿԸՀ-ն ժամը 20:00-ի դրությամբ ստացել է հինգ դիմում-բողոք եւ մեկ զեկուցագիր:
Դիմումներից մեկը վերաբերել է 10/35 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը: Կալանավորվածների համար բացված այս տեղամասում ...ՀԱՆԴԱՐՏ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ Մոդ Գրիմոդի եւ Ֆիցանցիաս Մարիա Փիքոքի դիտարկմամբ՝ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք կատարել են դիտարկումներ, ընտրողների ակտիվությունը եղել է բարձր, ընտրություններն անցել են հանդարտ ...ՀՅԴ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
«Ես կցանկանայի, որ երկու օր հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած թեկնածուն չլինի հաղթողը, այնուամենայնիվ բավարարված լինեն, ...ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.
Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ 98 ՄԱՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ժամը 20:00-ի դրությամբ մուտք է եղել 98 դիմում, որից 49-ը բավարարվել է, 4-ը՝ կարճվել, 45-ը՝ մերժվել: Ինչպես տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ ում եմ տվել իմ ձայնը։ Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին»,- նախագահի կարգավիճակում վերջին անգամ կատարելով իր քաղաքացիական ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր խնդրանքով քվեարկության ընթացքի, «զանգվածային ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքների» վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ...ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
5Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Populus» բրիտանական ընկերության նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացրած exit poll-ի արդյունքների համաձայն, ընտրողների ձայների մեծամասնությամբ 57,1 տոկոսով առջեւում է վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում իադարձություններից առաջ ընկնել, բայց, կարծում եմ, փետրվարի 20-ին մեր քաղաքացիները միմյանց կշնորհավորեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Մեզ ուրախացնում է հատկապես ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան ...ԻՆՉՊԵՍ Է ԹԽՎՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2Այս պահին բոլոր հնարավոր ատյանները հեղեղված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող տեղեկություններով ընտրախախտումների մասին։ Թե ինչպես է թխվում ապատեղեկատվությունը, պարզ է թեկուզ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ
Ընտրությունների արդյունքները ամփոփելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է էլեկտրոնային աննախադեպ ծրագիր, որով ընդհանրացվում են բոլոր 1923 ընտրական տեղամասերից փոխանցվող արձանագրային տվյալները։ ...«ԱԼՅԱՆՍ», ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց «Կոնգրես» հյուրանոցում «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց իր կողմից անցկացված Էքզիթ փոլի կամ ինչպես ձեւակերպեց «Ալյանսի» փոխնախագահ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ...ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏ
Սեփ.լրտվ.
Երեկվա լրահոսում զետեղված լուրերի շարքում կար մեկը, որ չափազանց ուշագրավ է։
Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/22 ընտրատեղամասում ժամը 09։10-ի դրությամբ առկա վիճակը ներկայացնելով, Panorama.am-ի թղթակիցը ...ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեկ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Ինչ վերաբերում է տեղամասերում խառնաշփոթային իրավիճակների մասին ստացվող ահազանգերին, ապա դրանք մեծ թիվ էին կազմում նաեւ ինտերնետային ...
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

