
«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
- Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք չեն համակերպվի ու կանեն ամեն ինչ ապակայունացնելու իրավիճակը։

ՀՀՇ-ի այսօրվա միտինգում կհայտարարվի, թե ընտրությունների արդյունքները կեղծված են, իրականում հաղթել է Տեր-Պետրոսյանը, եւ ազատարարները՝ առաջնորդելով «ժողովրդին», իսկ իրականում՝ իրենց մի քանի հազար մարգինալ կողմնակիցներին, սկսում են սրբազան պատերազմն ընդդեմ հանցավոր վարչախմբի։ Կհայտարարեն նաեւ, թե պատերազմն այդ տարվելու է բացառապես խաղաղ, ոչ բռնի միջոցներով։ Ստում են, իհարկե։ Եւ այստեղ օգտակար կլինի, կարծում ենք, խոսել մի քանի տարրական ճշմարտությունների մասին։
Գունավոր հեղափոխությունների առաջին սկզբունքային հատկանիշը իրադարձությունների անվտանգ, ոչ բռնի զարգացման պատրանքի ստեղծումն է։ Դա պետք է չեզոքացնի ուժային կառույցներին, որոնց միջոցով պետությունը պատրաստվում է հետ մղել գրոհը։
Իհարկե, բոլոր հեղափոխությունները եւ ընդհանրապես իշխանության դեմ պայքարի բոլոր փորձերը, այդ թվում՝ դրանց ոչ բռնի փուլում, միշտ էլ պարունակել են նաեւ «թավշե» բաղադրիչ, օգտագործել իշխանության նկատմամբ ոչ բռնի ճնշման մեթոդներ։
Գունավոր հեղափոխությունների կազմակերպման մասին Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» հանրահայտ ձեռնարկն ասում է. «Ոչ բռնի դիմադրության դեպքեր հայտնի են դեռեւս մեր թվարկությունից առաջ մոտ 494 թվականից, երբ պլեբեյներն աջակցությունից զրկեցին իրենց հռոմեական պատրիկ տերերին։ Բռնությունից զերծ պայքար կիրառվել է տարբեր դարաշրջաններում՝ ոչ միայն Եվրոպայի, այլեւ Ասիայի, Աֆրիկայի, երկու Ամերիկաների ժողովուրդների կողմից»։
Ֆրանսիայում մարմնավաճառ Տերուան դե Մերիկուրի գլխավորությամբ կանանց հանրահայտ արշավանքը Վերսալի դեմ հանգեցրեց ֆրանսիական միապետության փաստացի տապալման։ Այդ փորձն ուսումնասիրվել է, մեթոդների զինանոցը՝ մշտապես ընդարձակվել։
Ընդդիմության գործողությունների ոչ բռնի բնույթի վերաբերյալ հեքիաթները բթացնում են սպառնալիքները տեսնելու իշխանության բուն ունակությունը, հեղափոխությունների եւ խռովությունների առաջին փուլում ծառայում որպես պետության «ցավազրկում»։ Պետությունը դադարում է արձագանքել այն ազդանշաններին, որոնք նորմալ իրավիճակում կմղեին ամենավճռական գործողությունների։
Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան օգտագործում է խոսքի եւ հավաքների ազատության նկատմամբ հարգանք դավանող ժամանակակից պետությունների մեծամասնության կառուցվածքի թուլությունը։ Այդ պետություններում հասարակական գիտակցության մեջ ներդրված է բռնության կիրառման անթույլատրելիության գաղափարը նրանց հանդեպ, ովքեր բռնի գործողություններ չեն կատարում, նույնիսկ եթե պաշտոնապես թույլ են տալիս «թեթեւ» իրավախախտումներ։ Պետականության այդ անլիարժեքությունը վիրուսային ծրագրի պես ներդրվել է անցումային տիպի բոլոր երկրների իշխանության մեխանիզմի մեջ։
Անզեն ամբոխին դիմակայելու անկարողությունը կաթվածահար է անում իշխանությանը։ Ամբոխը շրջափակում է կառավարական շենքերը, իսկ իշխանությունը համարում է, թե ամբոխի դեմ ոչ մի բռնի գործողություն ձեռնարկել չի կարելի, քանզի դա հակաժողովրդավարական է։ Տեղի է ունենում պետության հոժարակամ հրաժարում ոչ միայն լեգիտիմ բռնության իրավունքից, այլեւ նույնիսկ տարրական կարգուկանոնն ու անվտանգությունը պահպանելու նպատակով օրինական բռնության կիրառման պարտականությունից։
Արդեն իրականացված բոլոր գունավոր հեղափոխությունների փորձը ցույց տվեց, որ դրանց ոչ բռնի բնույթը պայմանականություն է։ Ավելի ճիշտ՝ բլեֆ։ Հեղաշրջման նախապատրաստման դեռեւս նախնական փուլում ստեղծվում են հատուկ խմբեր, որոնք վճռորոշ պահին պետք է իրականացնեն բռնի գործողություններ (զենքով թե անզեն՝ կախված է հանգամանքներից)։
Այսպիսով՝ «ոչ բռնի» ուժային գործողությունները կարեւորագույն արար են գունավոր հեղափոխության ներկայացման մեջ։ Բոլոր այդ գործողությունները սկզբում կատարվում են «բռնության», այսինքն՝ ծեծկռտուքի, հրաձգության նվազագույն մակարդակով։ Ընդհակառակը՝ մշտապես խոսվում է «սադրանքներին չարձագանքելու» անհրաժեշտության մասին։ Ըստ էության, դա ամենաիսկական բռնություն է, միայն թե հրազենի փոխարեն օգտագործվում է ամբոխը՝ անզեն մարդկանց զանգվածը։
Եթե իշխանությունն այդ փուլում անվճռականություն է դրսեւորում, այսինքն՝ չի կատարում կարգուկանոնի պահպանմանն ուղղված այն գործողությունները, որոնք պահանջում է օրենքը, ապա ամբոխը դիմում է բացահայտ բռնության։ Այդ պահին ամբոխի բռնության իրավունքն արդեն օրինական է դարձել՝ դրան նախորդած ու հակահարված չստացած «ոչ բռնի գործողությունների» հետեւանքով։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քննարկում
sam գրել է:
Iskakan But es
HAYUHI գրել է:
Ամոթ ձեզ, հազար ու բյուր ամոթ: Բայց ի՞նչ ամոթ անամոթին: Աստված թող ձեզ ու ձեր նման մտածող բոլոր մարդկանց՝ թե լրագրող, թե հաղորդավար, թե ոստիկան, միով բանիվ՝ բոլոր ձեր նման տականքների դատաստանը հնարավորինս շուտ տեսնի: Էլ ինչ կեղծիք մնաց, որ չարեցին, ամեն տեսակ հնարավոր միջոց գործի դրեցին եւ այդպես կողոպտեցին մի ամբողջ ՀԱՅ ժողովրդի՝ զրկելով իրեն ազատ ընտրելու իր թեկնածուին՝ հիմնադիր Նախագահին՝ Պրն. Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եւ երբ այս ամենին գումարվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Անթիլիասի դաշնակ Կաթողիկոսի շնորհավորական ուղերձները տականք Սերժիկին, պարզից պարզ է դառնում, թե մեր ժողովուրդն ինչ տեսակ հոգեւոր եւ աշխարհիկ «առաջնորդներ» ունի: Վայ մեզ, վայ, հազար ափսոս այս ազգին, որ նման տականքներ է ծնում թե աշխարհիկ, թե հոգեւոր ասպարեզներում: Թող Աստված մեզ հեռու պահի գալիք վտանգներից:
Levon Ter Petrosyan գրել է:
[quote=HAYUHI Վայ մեզ, վայ, հազար ափսոս այս ազգին, որ նման տականքներ է ծնում թե աշխարհիկ, թե հոգեւոր ասպարեզներում: Թող Աստված մեզ հեռու պահի գալիք վտանգներից:[/quote]
Լսիր, դա ինձ նկատի ունե՞ս:
klod Muse գրել է:
Verj tvek, Serj@ sssrets bolor variantnerov.
Bahan գրել է:
Ինր հիանալի հոդված է: Ամեն ինչ պարզ և հասկանալի:
SW գրել է:- Bahan
Ինր հիանալի հոդված է: Ամեն ինչ պարզ և հասկանալի:
Հասե՛:ք Գլենդելի 26-ռդ կայանի խոսնակներ՝ Անահիտ Մարտիրոսյան, Ռուդիկ (Հըռոդիկ) Հովսեթյան , Քաջ Նազար հովհաննես Բալայան, դոկտոր Շատախոսյան: Վրա տվեք, ամեն ինչ կործանվում է, փախեք գլուխներդ ազատեք : Ի՞նչ երեսով եք նայելու մարդկանց երեսին:- Bahan
paykare arjevuma գրել է:
http://www.a1plus.am/file/vid/6256.wmv
Արմեն գրել է:- paykare arjevuma
http://www.a1plus.am/file/vid/6256.wmv
պայքարը՛ հետեվումտ է, խաբար չես:- paykare arjevuma
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի ...ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր խնդիրը լուծված է
Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Զոլյան, այսօր լրանում է Արցախյան շարժման քսան տարին։ Ի՞նչ փուլեր այն անցավ։
-Արցախյան շարժման վերջին փուլն է, որ անցած քսան ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ինչպեսեւ սպասվում էր, փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի 109 պատգամավորները միաձայն ընդունեցին նախկին սերբական երկրամասի անկախության հռչակագիրը։ Այդ փաստն անմիջապես ճանաչվեց մի շարք պետությունների կողմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԿԱ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ECHO Research բրիտանական ընկերության բաժնի տնօրեն ԿԱՐԵՆ ՊՐԻՉԱՐԴԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք հոյակապ մեթոդաբանություն ունենք գլոբալ մեդիա-վերլուծություններ կատարելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունն իր նախնական եզրակացությունները կներկայացնի այսօր: Ինչպես հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, հայտարարությունը կներկայացվի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա
Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի ...«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 8
Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք ...ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ...ԿԸՀ-Ի ՍՏԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԿԸՀ-ն ժամը 20:00-ի դրությամբ ստացել է հինգ դիմում-բողոք եւ մեկ զեկուցագիր:
Դիմումներից մեկը վերաբերել է 10/35 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը: Կալանավորվածների համար բացված այս տեղամասում ...ՀԱՆԴԱՐՏ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ Մոդ Գրիմոդի եւ Ֆիցանցիաս Մարիա Փիքոքի դիտարկմամբ՝ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք կատարել են դիտարկումներ, ընտրողների ակտիվությունը եղել է բարձր, ընտրություններն անցել են հանդարտ ...ՀՅԴ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
«Ես կցանկանայի, որ երկու օր հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած թեկնածուն չլինի հաղթողը, այնուամենայնիվ բավարարված լինեն, ...ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.
Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ 98 ՄԱՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ժամը 20:00-ի դրությամբ մուտք է եղել 98 դիմում, որից 49-ը բավարարվել է, 4-ը՝ կարճվել, 45-ը՝ մերժվել: Ինչպես տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ ում եմ տվել իմ ձայնը։ Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին»,- նախագահի կարգավիճակում վերջին անգամ կատարելով իր քաղաքացիական ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր խնդրանքով քվեարկության ընթացքի, «զանգվածային ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքների» վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ...ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
5Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Populus» բրիտանական ընկերության նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացրած exit poll-ի արդյունքների համաձայն, ընտրողների ձայների մեծամասնությամբ 57,1 տոկոսով առջեւում է վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում իադարձություններից առաջ ընկնել, բայց, կարծում եմ, փետրվարի 20-ին մեր քաղաքացիները միմյանց կշնորհավորեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Մեզ ուրախացնում է հատկապես ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան ...ԻՆՉՊԵՍ Է ԹԽՎՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2Այս պահին բոլոր հնարավոր ատյանները հեղեղված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող տեղեկություններով ընտրախախտումների մասին։ Թե ինչպես է թխվում ապատեղեկատվությունը, պարզ է թեկուզ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ
Ընտրությունների արդյունքները ամփոփելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է էլեկտրոնային աննախադեպ ծրագիր, որով ընդհանրացվում են բոլոր 1923 ընտրական տեղամասերից փոխանցվող արձանագրային տվյալները։ ...«ԱԼՅԱՆՍ», ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց «Կոնգրես» հյուրանոցում «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց իր կողմից անցկացված Էքզիթ փոլի կամ ինչպես ձեւակերպեց «Ալյանսի» փոխնախագահ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ...ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏ
Սեփ.լրտվ.
Երեկվա լրահոսում զետեղված լուրերի շարքում կար մեկը, որ չափազանց ուշագրավ է։
Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/22 ընտրատեղամասում ժամը 09։10-ի դրությամբ առկա վիճակը ներկայացնելով, Panorama.am-ի թղթակիցը ...ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեկ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Ինչ վերաբերում է տեղամասերում խառնաշփոթային իրավիճակների մասին ստացվող ահազանգերին, ապա դրանք մեծ թիվ էին կազմում նաեւ ինտերնետային ...
ՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՊԵՏՔ Է ԵԼՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՍԱ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԴ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

