
ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
- Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա

Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի, այդ միջադեպերի շղթան Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի կողմից նախապես ծրագրված մարտավարություն է, որի թիրախ են հանդիսանում հենց Տեր-Պետրոսյանի կողմնակիցները. «Ճշտված է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենք են ծեծի ենթարկում իրենց վստահված անձանց եւ օպերատիվ կերպով այդ տեղեկությունը տեղադրում իրենց հետ համագործակցող լրատվամիջոցների կայքերում։ Նպատակը պարզ է. ամեն ինչ անել՝ ստվեր նետելու ընտրությունների վրա։ Այդ գործելաոճը դատապարտելի է, իսկ այդ միջոցով հաջողության հասնելու ջանքերը՝ դատապարտված»։
Իրենց հետ համագործակցող լրատվամիջոցնե՞ր... «Ա1+»-ը երեկ առավոտյան դեռ 10։41-ին հայտնեց.
«Տավուշի մարզի այն ընտրատարածքներում, որտեղ զինվորականներ են քվեարկում, որպես դիտորդ գրանցված են զինվորական հրամանատարներ՝ քաղաքացիական հագուստով։ Մասնավորապես, Լուսաձոր գյուղի տեղամասում զինվորական սպա Փաշայան Արմենը գրանցված է «Ազատ հասարակություն» ինստիտուտի կողմից որպես դիտորդ։ Իսկ Ակնաղբյուր գյուղի 40/35 տեղամասում սպա Մայիլյան Արկադին է գրանցված որպես դիտորդ։ Այստեղ քվեախցիկը դրված է հակառակ կերպ՝ քվեարկողները թիկունքով կանգնում են դեպի հանձնաժողովը, սպա Մայիլյան Արկադին կանգնած է քվեախցիկի կողքը եւ հետեւում է զինվորականները ինչպես են քվեարկում։
Իսկ մեկ բեռնատար մեքենա, զինվորներով լիքը, քվեարկելով Լուսաձոր գյուղում, այնուհետեւ շարժվեց դեպի Ակնաղբյուր գյուղի 40/35 ընտրատարածք, եւ նույն զինվորները այժմ քվեարկում են այս գյուղում։ Այս ամենին ականատես է եղել Նիկոլ Փաշինյանը, որը դեպքի վայրում է»։
Որոշ ժամանակ անց գլխավոր դատախազության կայքէջում «Ահազանգը հիմնավոր չէ» վերտառությամբ հրապարակվեց դատախազության հետեւյալ պաշտոնական պարզաբանում-հերքումը.
«Ա1+» ինտերնետային թերթում 19.02.2008թ. «Խախտումները սկսվել են» խորագրով տեղադրված տեղեկատվության մեջ նշվել էր, թե Լուսաձոր եւ Ակնաղբյուր գյուղերում զինվորականների քվեարկության ընթացքում արձանագրվել են խախտումներ, սակայն ստուգման արդյունքներով դրանք չեն հիմնավորվել։
Այսպես՝ Տավուշի մարզի թիվ 40/35 տեղամասում Արկադի Մայիլյանը եւ թիվ 40/34 տեղամասում Արմեն Փաշայանը գրանցված են որպես դիտորդներ, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածով որեւէ սահմանափակում զինվորականների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված չէ, եթե նրանք չեն աջակցում որեւէ թեկնածուի կամ կուսակցության։ Տվյալ դեպքում Ա.Մայիլյանը եւ Ա.Փաշայանը որեւէ թեկնածուի չեն աջակցում։ 19.02.2008թ. ոչ աշխատանքային օր է, իսկ վերը նշված անձինք տեղամասերում գտնվում են քաղաքացիական հագուստով։
Ինչ վերաբերում է Ակնաղբյուրի թիվ 40/35 տեղամասում քվեախցիկի հակառակ տեղադրված լինելուն, ապա, ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, եթե քվեախցիկները հնարավոր չէ տեղադրել այնպես, որ ընտրողը քվեարկելիս գտնվի հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը, ապա դրանք (քվեախցիկները) ամրացվում են պատին, հետեւաբար թիվ 40/35 ընտրատեղամասում այս առումով եւս որեւէ խախտում չի արձանագրվել։
«Տեղեկատվության մեջ նշված այն հանգամանքը, թե, իբր, զինվորականները թիվ 40/35 տեղամասում քվեարկելուց հետո տեղափոխվում են թիվ 40/34 տեղամաս կրկին քվեարկելու, ապա այն իրականությանը չի համապատասխանում, զորամասից չորս ավտոբուսներ զինվորականներին տեղափոխում են տեղամասեր եւ հերթականությամբ հետ վերադարձնում զորամաս, եւ միեւնույն ավտոբուսը կարող է լինել մի քանի տեղամասերում»,- նշված է նույն հերքման մեջ։
Անդրադառնանք ընտրակաշառքների վերաբերյալ ստացված ահազանգերին։ Ըստ գլխավոր դատախազության կայքէջի, 2008թ. փետրվարի 18-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակից ոստիկանության Վանաձորի բաժին գրավոր հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 16։00-ին քաղաքացիներից ստացված ահազանգով գրասենյակի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Վարդանանց 122 եւ Զաքարյան 15 հասցեներում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական գրասենյակներում արձանագրել են ընտրակաշառք բաժանելու դեպքեր։
Այդ կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում նույն գրասենյակի կամավոր-դիտորդ Լիլիթ Զարգարյանը նշել է, որ 2008թ. փետրվարի 17-ին, ժամը 16-ի սահմաններում, անհայտ քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա գնացել, հետեւել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 122 եւ Զաքարյան 15 հասցեներում գտնվող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական գրասենյակների գործունեությանը։ Սակայն բացի նշված գրասենյակներից մեկի մոտով անցնող կնոջ հետ ունեցած՝ կաշառք բաժանելու վերաբերյալ ընդհանուր խոսակցությունից, այլ փաստեր չեն հայտնաբերվել։ Գլխավոր դատախազության հավաստմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ օպերատիվ ճանապարհով ստացված հիշյալ տեղեկությունները ստուգելու ուղղությամբ։
Երեկ, ժամը 12։30-ի դրությամբ, գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել էր 7 ահազանգ՝ 6 դեպքի վերաբերյալ։ Գլխավոր դատախազության կայքէջը տեղեկացնելով այս մասին, «Տարածվում են կեղծ ահազանգեր» վերտառության ներքո հայտնել է նաեւ.
«Ժամը 10։41-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից Գրիգորյանը հայտնել է, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Զեյթունի հանրակացարանում ՀՀԿ-ի շտաբից բաժանում են 9-րդ ձեւ, իսկ թե ովքե՞ր են բաժանում եւ ովքե՞ր են ստացել, չգիտեն»։
Ահազանգը ստուգելու համար հանձնարարություն է տրվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությանը։ Ստուգմամբ պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Փետրվարի 19-ի դրությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժնի կողմից քաղաքացիներին տրվել է ընդամենը 4 հատ թիվ 9 ձեւ. այս քաղաքացիները նախապես հայտնել էին անձնագրի կորստի մասին, ինչի առնչությամբ կազմվել էր անձնագրի կորստի գործ։
«Ժամը 11։33-ին,- նշված է նույն կայքէջում,- ՀՀ նախագահի թեկնածու Ա.Բաղդասարյանի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Ավոյանը հաղորդել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8-րդ ընտրատարածքի 8-րդ տեղամասում, թիվ 255 մսուր-մանկապարտեզի մոտ, տեղի է ունենում ծեծկռտուք։ Ստուգմամբ ահազանգը չի հիմնավորվել»։
Ըստ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի տարածած մամուլի հաղորդագրության, երեկ տեղամասերի ընտրական հանձնաժողովների, նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված գրավոր հաղորդումների քննարկման արդյունքում, ժամը 17։00-ի դրությամբ, հարուցվել է 5 քրեական գործ։
Նույն հաղորդագրության համաձայն, Աբովյան քաղաքի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը եւ անդամները արձանագրություն են կազմել այն մասին, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանը ինքնակամ հեռացել է ընտրատարածքից, որից հետո ընտրատարածք մուտք են գործել նույն թեկնածուի վստահված մի խումբ անձինք, վիրավորել իրենց, խոչընդոտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։
Նույն հաղորդագրությունը հավաստում է նաեւ, որ Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարի տարածած այն տեղեկատվությունը, թե այս տեղամասում քվեարկությանը մասնակցել է 124 ընտրող, սակայն քվեատուփում եղել է 500 քվեաթերթիկ, իրականությանը չի համապատասխանում։ Նշված տեղամասի քվեատուփը չի բացվել, եւ քվեաթերթիկների հաշվառում չի կատարվել, իսկ 28/06 ՏԸՀ անդամների վկայությամբ, որեւէ լցոնում տեղի չի ունեցել։
Հիշյալ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ հարուցված մեկ այլ քրեական գործի մասին։ Աբովյան քաղաքի թիվ 28/07 ընտրատեղամասում Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանը դիմել է Կոտայքի ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ փետրվարի 19-ին, ժամը 07։30-ի սահմաններում, ընտրական տեղամաս են մտել 3 անծանոթ անձինք, դուրս են բերել իրեն ընտրական տեղամասից, որոնցից մեկը իրեն ծեծի է ենթարկել՝ ասելով, որ չխառնվի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։
Դարձյալ նույն հաղորդագրության համաձայն, Լոռու մարզի Արեւածագ գյուղի թիվ 32/53 տեղամասում նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոն Գեւորգյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, խոչընդոտել է նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին։ Փաստի առթիվ հարուցվել է քր.գործ՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։
2008թ. փետրվարի 19-ին, ժամը 14-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ, հավաքված բազմության ներկայությամբ, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը ծեծել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ.՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նշված քրեական գործերով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի ...ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր խնդիրը լուծված է
Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Զոլյան, այսօր լրանում է Արցախյան շարժման քսան տարին։ Ի՞նչ փուլեր այն անցավ։
-Արցախյան շարժման վերջին փուլն է, որ անցած քսան ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ինչպեսեւ սպասվում էր, փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի 109 պատգամավորները միաձայն ընդունեցին նախկին սերբական երկրամասի անկախության հռչակագիրը։ Այդ փաստն անմիջապես ճանաչվեց մի շարք պետությունների կողմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԿԱ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ECHO Research բրիտանական ընկերության բաժնի տնօրեն ԿԱՐԵՆ ՊՐԻՉԱՐԴԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք հոյակապ մեթոդաբանություն ունենք գլոբալ մեդիա-վերլուծություններ կատարելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունն իր նախնական եզրակացությունները կներկայացնի այսօր: Ինչպես հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, հայտարարությունը կներկայացվի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա
Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի ...«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 8
Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք ...ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ...ԿԸՀ-Ի ՍՏԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԿԸՀ-ն ժամը 20:00-ի դրությամբ ստացել է հինգ դիմում-բողոք եւ մեկ զեկուցագիր:
Դիմումներից մեկը վերաբերել է 10/35 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը: Կալանավորվածների համար բացված այս տեղամասում ...ՀԱՆԴԱՐՏ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ Մոդ Գրիմոդի եւ Ֆիցանցիաս Մարիա Փիքոքի դիտարկմամբ՝ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք կատարել են դիտարկումներ, ընտրողների ակտիվությունը եղել է բարձր, ընտրություններն անցել են հանդարտ ...ՀՅԴ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
«Ես կցանկանայի, որ երկու օր հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած թեկնածուն չլինի հաղթողը, այնուամենայնիվ բավարարված լինեն, ...ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.
Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ 98 ՄԱՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ժամը 20:00-ի դրությամբ մուտք է եղել 98 դիմում, որից 49-ը բավարարվել է, 4-ը՝ կարճվել, 45-ը՝ մերժվել: Ինչպես տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ ում եմ տվել իմ ձայնը։ Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին»,- նախագահի կարգավիճակում վերջին անգամ կատարելով իր քաղաքացիական ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր խնդրանքով քվեարկության ընթացքի, «զանգվածային ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքների» վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ...ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
5Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Populus» բրիտանական ընկերության նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացրած exit poll-ի արդյունքների համաձայն, ընտրողների ձայների մեծամասնությամբ 57,1 տոկոսով առջեւում է վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում իադարձություններից առաջ ընկնել, բայց, կարծում եմ, փետրվարի 20-ին մեր քաղաքացիները միմյանց կշնորհավորեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Մեզ ուրախացնում է հատկապես ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան ...ԻՆՉՊԵՍ Է ԹԽՎՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2Այս պահին բոլոր հնարավոր ատյանները հեղեղված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող տեղեկություններով ընտրախախտումների մասին։ Թե ինչպես է թխվում ապատեղեկատվությունը, պարզ է թեկուզ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ
Ընտրությունների արդյունքները ամփոփելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է էլեկտրոնային աննախադեպ ծրագիր, որով ընդհանրացվում են բոլոր 1923 ընտրական տեղամասերից փոխանցվող արձանագրային տվյալները։ ...«ԱԼՅԱՆՍ», ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց «Կոնգրես» հյուրանոցում «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց իր կողմից անցկացված Էքզիթ փոլի կամ ինչպես ձեւակերպեց «Ալյանսի» փոխնախագահ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ...ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏ
Սեփ.լրտվ.
Երեկվա լրահոսում զետեղված լուրերի շարքում կար մեկը, որ չափազանց ուշագրավ է։
Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/22 ընտրատեղամասում ժամը 09։10-ի դրությամբ առկա վիճակը ներկայացնելով, Panorama.am-ի թղթակիցը ...ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեկ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Ինչ վերաբերում է տեղամասերում խառնաշփոթային իրավիճակների մասին ստացվող ահազանգերին, ապա դրանք մեծ թիվ էին կազմում նաեւ ինտերնետային ...
ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ԱԱԾ մամուլի կենտրոնԸՆԴԱՄԵՆԸ 9 ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՆԻԿՈԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ GRECO-Ն
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

