
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
- Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից

1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի այն ներկայիս սերնդի տոնն է, սկիզբների սկիզբ, ակունք, թեեւ ունեցել է իր երկար ու դժվարին նախապատմությունը։
1988 թվականի փետրվարից դեռ շատ առաջ ես գրել եմ օրագրում. «Կյանքում ինձ բախտ է վիճակվել տեսնել բազմաթիվ մեծ գետերի ակունքներ։ Սելիգեր լճի մոտ տեսել եմ մի աղբյուր, որում, ինչպես կենդանի բջջի մեջ, դրված է Վոլգայի գենետիկ կոդը։ Ցատկել եմ թելի պես բարալիկ այն առվակի վրայով, որը ստորին հոսանքներում աստիճանաբար վերաճում է հզոր ու լայնահուն Դնեպրի։ Եւ ամեն անգամ միտք եմ արել, թե մի ինչ-որ աստվածային կարեւորություն ունի ցանկացած Շարժման սկիզբ...»։ Եւ ահա, թերթելով այն ժամանակվա գրառումներս, վերհիշում եմ, թե երբ եւ ինչպես սկսվեց այդ ամենը։ Մտաբերում բուն տարեգրությունն այն անվերջանալի պայքարի, որը մենք կոչեցինք Ղարաբաղյան շարժում։
Հնում ասում էին, թե Շարժումը կյանք է։ Եւ գոյություն ունեցող ամեն ինչ սկիզբ է առել Շարժումից։ Նույնիսկ ինքը՝ Ժամանակը, ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլեւ շարժում, որը միայն մեկ չափում ունի` անցյալից ապագա։ Ազատության համար մղվող պայքարն էլ այդ նույն շարժումն է։ Այստեղից էլ Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել էր 1988 թվականի փետրվարի 20-ից շատ ավելի վաղ։ Գուցե սկսվեց այն օրը, երբ ադրբեջանցի վանդալները Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում գետնի երեսից բուլդոզերով ջնջեցին Մեծ հայրենականում զոհված իրենց հայ համերկրացիների հուշարձանը։ Իսկ գուցե այն օրը, երբ հենց հերկված դաշտի ակոսում, կացինը գլուխը մխրճելով, սպանեցին տասնութամյա սերմնացանին, եւ մարդասպանը մնաց անպատիժ։ Գուցե այն օ՞րը, երբ Կարադաղլու գյուղից ադրբեջանցի մի «ուսուցիչ» ու իր հանցակիցները մեխեր մխրճեցին 8 տարեկան հայ տղայի գլխի մեջ եւ հանեցին նրա աչքերը։ Իսկ գուցե ա՞յն օրը, երբ աղդամցի վեց բռնացողներ 16-ամյա հայ աղջկան լլկելուց հետո նրա մարմինը նետեցին Հայոց ցեղասպանության զոհերի եւ պատերազմում իրենց կյանքը տված մարտիկների հուշահամալիրի Անմար կրակի մեջ։ Ավա՛ղ, չափից ավելի շատ էին պատճառներն ու առիթները, որ կարող էին Ղարաբաղյան շարժման սկիզբ դառնալ։
Եւ այնուամենայնիվ, կարծում եմ, սկիզբների սկիզբը մշակույթի ու արվեստի գործիչների նամակներն էին` ուղղված երկրի հասարակայնությանն ու ղեկավարությանը, գրողների, բանաստեղծների եւ հրապարակախոսների հոդվածներն ու գրքերը, որոնցում, խորին հարգանք արտահայտելով բարձր հասցեատիրոջ հանդեպ, փորձ էր արվում բացահայտել Լեռնային Ղարաբաղում եւ Նախիջեւանում, Բաքվում եւ Գարդմանքում հայերի նկատմամբ իրագործվող բռնաճնշումների էությունը։ Այսօր, ժամանակի բարձունքից հայացք նետելով դեպի Շարժման խորքերը, մեզանից ոմանք այդ նամակների հեղինակներին կարող են միամիտ մարդիկ համարել։ Ես խորհուրդ չէի տա հապճեպ եզրահանգումներ անել։ Խոսքը մի ժամանակի մասին է, երբ նման նամակները ստորագրելն անգամ պակաս արիություն չէր պահանջում, քան կրծքով հրակնատը փակելը։
Դեռեւս 60-ական թվականների կեսերին, Ալիեւ-ավագի օրոք, որն այն ժամանակ ղեկավարում էր Պետանվտանգության կոմիտեն, աննախադեպ ճնշումներ սկսվեցին արցախյան մտավորականության նկատմամբ։ Բագրատ Ուլուբաբյանի լեգենդար խումբը, որ մարզում ահռելի աշխատանք էր կատարում, կազմակերպեց տասնյակ հազարավոր արցախցիների ստորագրահավաքը՝ պատմական հայկական մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու պահանջագրի տակ։ Եւ տասներեք մարդուց կազմված ողջ խումբը ենթարկվեց բռնաճնշումների։ Շատերին վռնդեցին հարազատ օջախներից` այդ չարագույժ գործողություններով է՛լ ավելի սրելով իրավիճակը, յուղ լցնելով Ղարաբաղյան շարժման ջահին։ Տարիներ անց Միլլի մեջլիսի նիստերից մեկում Նախիջեւանից ընտրված պատգամավոր Հեյդար Ալիեւն անթաքույց ասելու էր, թե իրեն խանգարեցին իրագործել Ղարաբաղում հայության ոչնչացման եւ հայկական ինքնավար կազմավորման փաստացի լուծարման ծրագրերը, ինչն արդեն կատարվել էր Նախիջեւանում։
Հանուն արդարության պետք է ասել, որ զուր էր համեստություն անում. Արցախի համար մահաբեր մտահղացումների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավականչափ արդյունավետ էին։ Սկսեց նրանից, որ Արցախում ղեկավար նշանակեց իր սնածու Բ.Կեւորկովին, որը կուսակցության մարզկոմի առաջին իսկ, այսպես ասած, գաղափարական պլենումում, կատարելով շեֆի հրահանգները, սկսեց մտավորականության հալածանքները։ Բավական է հիշել, թե ինչպես Արցախից արտաքսվեց «Սովետական Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից Յաշա Բաբալյանը միայն նրա համար, որ գործընկերների շրջանում ընթերցել էր Արամայիս Սահակյանի «գաղափարախոսական հանցամտությամբ» լեցուն բանաստեղծությունը, որտեղ պոետը տարակուսում էր, թե ինչո՞ւ իրեն չի հաջողվում բիբլիական լեռանը նայել հակառակ կողմից, երբ մարդկությունն արդեն տեսել է լուսնի հակառակ կողմը։
Հազարավոր նամակներ ուղարկեցինք աշխարհով մեկ։ Ինչպես արտասահմանյան թերթերն էին բնորոշում՝ այդ «հիմարությանը» եւ «անհեթեթությանը» հաջորդած արձագանքն այնքան բուռն էր եւ գործուն, որ Բաքվում վախեցան։ Հայտնի դարձավ, որ այն երկրների խորհրդային դեսպանատները, որտեղ հայկական մեծ գաղթօջախներ կային, ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավարությանը տեղեկացրել էին, թե ինչ վտանգ են պարունակում նման անհեթեթությունները, որոնք կարող էին պատասխան շղթայական ռեակցիա առաջացնել։
1977 թվականին մեզ հայտնի դարձավ, որ Բաքվի կուսակցական առաջնորդն իր ուղիներով համառորեն առաջարկում է Արցախի մասին հրապարակում նախապատրաստել «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» ամսագրում։ Դա մոլորակի կոմունիստական, աշխատավորական կուսակցությունների տեսական եւ տեղեկատվական հրատարակությունն էր, որ 32 լեզուներով լույս էր տեսնում 145 երկրներում՝ ԽՄԿԿ միջոցների հաշվին։ Ալիեւը լավ էր հաշվարկել. բավական էր այնտեղ տպագրել իրեն անհրաժեշտ նյութը «Ղարաբաղի տեղի» մասին, որպեսզի հասարակական կարծիքում երկար ժամանակով ամրագրվի Ադրբեջանի կազմում մարզի ընդգրկվածության «տրամաբանությունը»։ Ալիեւն ամենակարեւորն էր համարում, որ նյութը պատրաստեին տարբեր երկրների անկախ լրագրողներ։ Եւ իհարկե, հարցազրույցը կտար ոչ այլ ոք, քան հայ՝ այն նույն Կեւորկովը։
Շուտով ամսագրի վեցերորդ գրքույկում տպագրվեց արտասահմանյան ժուռնալիստներ Ս.Միտրայի եւ Ա.Հաբի զրույցը կուսակցության Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Այն հարցին, թե «ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ ոչ թե Հայաստանի, որից բաժանված է ընդամենը մի նեղ հողաշերտով», Ալիեւը պատասխանում է Կեւորկովի շուրթերով. «Մարզը Հայաստանից անջատված է բարձր լեռներով։ Ղարաբաղը ծաղկեց Ադրբեջանում, եւ միայն ազգայնամոլները կարող են ասել՝ թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»։ Եւ առանձնակի ընդգծեց պատվիրված նախադասությունը. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն է ձեռք բերել Ադրբեջանի կազմում եւ այդ ճակատագիրն ընտրել է կամովին»։ Հրապարակումը ծայրեծայր հագեցված էր անհեթեթ օրինակներով, որոնք իբր հաստատում էին հայերի եւ ադրբեջանցիների եղբայրությունը։ Եւ զրույցի վերնագիրը նույնպես մտահղացված էր այն ժամանակների ոգով. «Մենք տեսանք ազգերի եղբայրություն»։
Հենց որ ամսագիրն ընկավ մեր ձեռքը, որոշվեց օպերատիվ կերպով արձագանքել, ի դեպ՝ հնարավորինս աղմկալի։ Գտանք ավանդական ձեւը՝ բաց նամակ Բրեժնեւին արդեն նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, բնականաբար՝ շարունակելով մնալ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար։ Բրեժնեւի անունն արդեն ասես մարմնավորում էր բուն ԽՍՀՄ տերությունը։ Նամակը գրվեց Սերո Խանզադյանի տանը։ Տեքստին կցել էինք նաեւ վերլուծական մեկնաբանություն։
Այստեղ պարզապես պարտավոր եմ անհրաժեշտ շեղում կատարել։ Հրապարակայնության (Գլասնոստ) եռուն շրջանում հաճախ կարելի էր կարդալ եւ լսել, թե ինչպես են ոմանք իրենց ժամանակի հեռավորությունից ծաղրում Չարենցին ու Իսահակյանին, Շիրազին եւ Կապուտիկյանին ու շատ ուրիշների նրա համար, թե գերհարգալից նամակներ կամ բանաստեղծություններ ունեն նվիրված Ստալինին եւ այլ առաջնորդների։ Այնինչ, նույնիսկ նման դեպքերում, հեղինակները մտածել են ավելի շուտ հայրենիքի, քան իրենց մասին։ Ավագ սերունդը լավ գիտեր, որ մազից էր կախված ոչ միայն իրենցից յուրաքանչյուրի, այլեւ յուրաքանչյուր հանրապետության, հետեւաբար յուրաքանչյուր ժողովրդի ճակատագիրը։ Օրինակ, նոր (Ստալինյան) սահմանադրությամբ, որն ընդունվեց 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, բարձրացվեց միանգամից մի քանի ինքնավար կազմավորումների կարգավիճակը։
Ինքնավար մարզերը դարձան ինքնավար հանրապետություններ, իսկ դրանք էլ միութենական։ Եւ դա արվեց մի մարդու՝ Ստալինի գրչի մի հարվածով։ Այսինքն՝ մի կաթիլ թանաքից կախված էին ժողովուրդների ճակատագրեր։ Բավական էր, ասենք, հայերը գնային հոսանքին հակառակ, որպեսզի հենց նույն գրչի հարվածով Հայկական ԽՍՀ-ն վերածվեր Հայկական ԻԽՍՀ-ի։ Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր Հրանտ Եպիսկոպոսովը գրել է այդ առնչությամբ. «Ստալինը լավ էր հասկանում, որ Անդրկովկասի իր կողմից գծված քարտեզը Հայաստանը խոցելի է դարձնում ՌՍՖՍՀ-ի հետ ընդհանուր սահմանների բացակայության պատճառով, ինչը փաստարկ էր նրա ձեռքին՝ հայերին շանտաժի ու սադրանքների ենթարկելու համար»։ Այնպես որ, մեր հանճարների եւ պայծառ գլուխների հորինած բարձր հանգերն ավելի շուտ ճարահատյալ դիվանագիտական հնարք էին, քան վարվելակարգ։ Ճիշտ է, երբ Սերո Խանզադյանի տանը գրում էինք նամակը, ժամանակներն այլ էին։ Հետեւաբար փոխվել էր նաեւ հարաբերվելու եւ դիմելաձեւի ոճը։ Այդ մասին լավ գիտեր Սերո Խանզադյանը (եւ ոչ միայն նա. Սիլվա Կապուտիկյանը, Բագրատ Ուլուբաբյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Ջոն Կիրակոսյանը եւ շատ ուրիշներ)։ «Եկեք այդ դեմագոգների քիթը տրորենք։ Բայց դրա համար դու պետք է համապատասխան մեջբերում գտնես հենց հասցեատիրոջից՝ Բրեժնեւից»։ Մեզ պետք էր ըստ արժանվույն պատասխանել Կեւորկովի փարիսեցիական այն նախադասությանը, թե միայն ազգայնամոլը կասի. «Թող վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»։
Եւ ահա թե ինչպես պատասխանեց այդ նախադասությանը գրող-ռազմաճակատային, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի գրողների միության սկզբնական կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանը. «Բայց չէ՞ որ այդ արտահայտությունը վերաբերում է ոչ թե պարզապես Հայաստանին, այլ Խորհրդային Հայաստանին։ Եւ դա ասվում է այն բանից հետո, երբ դուք, թանկագին Լեոնիդ Իլյիչ, նշելով Խորհրդային Հայաստանի հիրավի մեծ ծաղկումը, ասացիք. «Խորհրդային Հայաստանի ժողովուրդը, կոմունիստներն ու անկուսակցականները, բանվորները, գյուղացիները եւ մտավորականությունը հիանալի համատեղում են հայրենասիրության ոգին խորհրդային մարդու մեկ այլ, ոչ պակաս արժեքավոր հատկանիշի՝ ինտերնացիոնալիզմի հետ»։ Այս մեջբերումը ոչ միայն զինաթափ արեց սադրիչին, այլեւ թույլ տվեց ողջ աշխարհով մեկ հայտարարել ամենագլխավորը. «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը երբեք ինքնակամ չի ընտրել իր ներկայիս «բախտը», որով փաստացիորեն կտրված է հայրենիքից։ Եւ նման ճակատագիրն, իհարկե, ինքնին անարդարություն է, որը պետք է վերացվի։
Սերո Խանզադյանի նամակը՝ վերլուծական մեկնաբանության հետ, առաջինը տպագրեց Բեյրութի «Զարթօնք» ռամկավարական թերթը։ 1977 թվականի սեպտեմբերի միայն մեկ շաբաթվա ընթացքում նամակն այնտեղ տպագրեցին նաեւ դաշնակցական «Ազդակը», հնչակյան «Արարատը», սոցիալիստական «Կանչը»։ Եւ ապա շղթայական ռեակցիայով «Արցախի իրական տեղի հարցը» բարձրացվեց բոլոր հինգ աշխարհամասերում, որտեղ կային հայկական գաղութներ։ Իսկ «Ամերիկայի ձայնի» հայկական բաժանմունքը կես տարի շարունակ համարյա ամեն օր պատրաստում էր հատուկ հաղորդումներ՝ մեկնաբանություններով ու արձագանքներով։ Արտասահմանյան երկրներից նամակներ էին գալիս ԽՄԿԿ Կենտկոմ, ԽՍՀՄ արտգործնախարարություն։ Խնդրով զբաղվում էին ՊԱԿ-ում։ Մոսկվան հանգիստ չէր տալիս Կարեն Դեմիրճյանին եւ գաղափարախոսության գծով Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին։ Պետք է խոստովանել, որ նրանք երկուսն էլ արժանավոր պահվածք դրսեւորեցին։
Խանզադյանի ուղերձը մեկ ավելորդ անգամ ցույց տվեց, որ նամակի ժանրը մարտական, ռազմավարական զենք է։ Ծանր քարի տակով ջուր չի հոսում։ Բաքվում պապանձվեցին երկար ժամանակով։ Նմանատիպ յուրաքանչյուր ալիք նոր ազդակ էր Ղարաբաղյան շարժման հերթական սկզբի համար։ 70-ականների վերջերին եւ 80-ականների սկզբին Երեւանում, համարյա բոլոր հերթական կուսակցական ժողովներին կոմունիստները (այո՛, այո՛, հենց կոմունիստները) բարձրացնում էին Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը։ Այդ ժամանակ արդեն տարբեր հիմնարկներում պատճենահանող սարքեր էին հայտնվել, ինչը թույլ էր տալիս հազարավոր օրինակներով թռուցիկներ տարածել։
Մեծ մասամբ դրանք տարածվում էին ռուսերեն։ Հայերեն թարգմանվում էին միայն Սփյուռք ուղարկելու համար։ Հեղինակները գրողներ էին, գիտնականներ, տնտեսագետներ, պատերազմի վետերաններ, սոցիոլոգներ, ի դեպ, ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Լենինգրադից, Ռյազանից, Դոնի Ռոստովից եւ շատ այլ քաղաքներից։ Նյութերը ոչ միայն տեղեկատվական, այլեւ ճանաչողական բնույթ ունեին։
Շարունակելի
- ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր Ղարաբաղյան շարժման տարեգրությունից
1988 թվականի փետրվարի 20-ը մեզ համար Ղարաբաղյան շարժման, համաժողովրդական ցունամիի սկզբի օրացուցային ամսաթիվ չէ, այլ երեւույթ, կոչնակ։ Եւ ահա արդեն քսան տարի ...ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր խնդիրը լուծված է
Հարցազրույց քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ
-Պարոն Զոլյան, այսօր լրանում է Արցախյան շարժման քսան տարին։ Ի՞նչ փուլեր այն անցավ։
-Արցախյան շարժման վերջին փուլն է, որ անցած քսան ...ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 1
Ինչպեսեւ սպասվում էր, փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի 109 պատգամավորները միաձայն ընդունեցին նախկին սերբական երկրամասի անկախության հռչակագիրը։ Այդ փաստն անմիջապես ճանաչվեց մի շարք պետությունների կողմից։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԿԱ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ECHO Research բրիտանական ընկերության բաժնի տնօրեն ԿԱՐԵՆ ՊՐԻՉԱՐԴԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք հոյակապ մեթոդաբանություն ունենք գլոբալ մեդիա-վերլուծություններ կատարելու ...ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունն իր նախնական եզրակացությունները կներկայացնի այսօր: Ինչպես հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, հայտարարությունը կներկայացվի ...ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Կա նաեւ կեղծիքների ֆաբրիկա
Երեկ վաղ առավոտից լուրեր էին տարածվում, թե նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանի վստահված անձինք ծեծում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին
Մինչդեռ, ըստ Սերժ Սարգսյանի ...«ՈՉ ԲՌՆԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԼԵՖԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 8
Ինչպես ցույց են տալիս նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, նեոբոլշեւիկները ջախջախիչ պարտություն կրեցին։ Ակնհայտ է (եւ դրա մասին են հուշում թեկուզ երեկվա զանգվածային սադրանքները), որ նրանք ...ՆՈՐ ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 8
Ինչպես հայտնի է, քաղաքական ժամանակը չի համընկնում օրացույցայինի հետ եւ ամենուր ընթանում է յուրովի։ Ընդունված է, օրինակ, համարել, որ 19-րդ դարը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավումից, իսկ ...ԿԸՀ-Ի ՍՏԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
ԿԸՀ-ն ժամը 20:00-ի դրությամբ ստացել է հինգ դիմում-բողոք եւ մեկ զեկուցագիր:
Դիմումներից մեկը վերաբերել է 10/35 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը: Կալանավորվածների համար բացված այս տեղամասում ...ՀԱՆԴԱՐՏ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ Մոդ Գրիմոդի եւ Ֆիցանցիաս Մարիա Փիքոքի դիտարկմամբ՝ այն ընտրատեղամասերում, որտեղ իրենք կատարել են դիտարկումներ, ընտրողների ակտիվությունը եղել է բարձր, ընտրություններն անցել են հանդարտ ...ՀՅԴ-Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 5
«Ես կցանկանայի, որ երկու օր հետո մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ասելու, որ վերջապես արդար ընտրություն եղավ, եւ նույնիսկ նրանք, ում ցանկացած թեկնածուն չլինի հաղթողը, այնուամենայնիվ բավարարված լինեն, ...ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Սեփ. լրտվ.
Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ հետո ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ օրենքով սահմանված կարգով ճիշտ 20։00-ին փակվել են հանրապետության բոլոր 1923 ընտրական տեղամասերը ...ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ 98 ՄԱՐԴ
ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ ժամը 20:00-ի դրությամբ մուտք է եղել 98 դիմում, որից 49-ը բավարարվել է, 4-ը՝ կարճվել, 45-ը՝ մերժվել: Ինչպես տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ
«Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ ում եմ տվել իմ ձայնը։ Ես քվեարկել եմ Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին»,- նախագահի կարգավիճակում վերջին անգամ կատարելով իր քաղաքացիական ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Մեր խնդրանքով քվեարկության ընթացքի, «զանգվածային ընտրակեղծիքների, բռնարարքների եւ ընտրակաշառքների» վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ...ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՆԵՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ
5Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Populus» բրիտանական ընկերության նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացրած exit poll-ի արդյունքների համաձայն, ընտրողների ձայների մեծամասնությամբ 57,1 տոկոսով առջեւում է վարչապետ Սերժ Սարգսյանը: ...ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ
Սեփ.լրտվ.«Չեմ ուզում իադարձություններից առաջ ընկնել, բայց, կարծում եմ, փետրվարի 20-ին մեր քաղաքացիները միմյանց կշնորհավորեն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ։ Մեզ ուրախացնում է հատկապես ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան ...ԻՆՉՊԵՍ Է ԹԽՎՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2Այս պահին բոլոր հնարավոր ատյանները հեղեղված են Լ.Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի շտաբներից ստացվող տեղեկություններով ընտրախախտումների մասին։ Թե ինչպես է թխվում ապատեղեկատվությունը, պարզ է թեկուզ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ
Ընտրությունների արդյունքները ամփոփելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառում է էլեկտրոնային աննախադեպ ծրագիր, որով ընդհանրացվում են բոլոր 1923 ընտրական տեղամասերից փոխանցվող արձանագրային տվյալները։ ...«ԱԼՅԱՆՍ», ՈՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԱՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց «Կոնգրես» հյուրանոցում «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակեց իր կողմից անցկացված Էքզիթ փոլի կամ ինչպես ձեւակերպեց «Ալյանսի» փոխնախագահ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեկ, ժամը 13։30-ին, հապշտապ մամուլի ասուլիսով հանդես եկան Լ.Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, Աբովյանի համակարգող խմբի անդամներ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ...ԽՈՍՈՒՆ ՓԱՍՏ
Սեփ.լրտվ.
Երեկվա լրահոսում զետեղված լուրերի շարքում կար մեկը, որ չափազանց ուշագրավ է։
Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/22 ընտրատեղամասում ժամը 09։10-ի դրությամբ առկա վիճակը ներկայացնելով, Panorama.am-ի թղթակիցը ...ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Երեկ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է շուրջ 2 տասնյակ հեռախոսազանգ։ Ինչ վերաբերում է տեղամասերում խառնաշփոթային իրավիճակների մասին ստացվող ահազանգերին, ապա դրանք մեծ թիվ էին կազմում նաեւ ինտերնետային ...
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՆԻԿՈԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
Ո՞ԻՄ ԵՆ ՈՒՂՂՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՀԱՍՑԵ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1728 Վախճանվեց հայ զորավար Դավիթ Բեկը:
- 1862 Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
- 1904 Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը: 1940 թ. նա կազմակերպել է Էլբրուս լեռան տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը, այդ բնագավառում արել մի շարք հիմնական բացահայտումներ:
- 1908 Ավարտվեց Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
- 1936 Երևանում վախճանվեց անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: (Ծնվ. 1878թ.-ին):
- 1940 Մահացավ ՀՅԴ կուսակցական և հասարակական գործիչ Ստեփան Եսայանը (համազգայինի հիմնադիրներից):
- 1988 Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դիմեց Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդներին. «քննարկել և դրական որոշում ընդունել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ»:
- 1988 ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի՝ Հայաստանի հետ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

