
ԻՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՏՎԵԼ
- Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց տվեց Հ1, Հ2, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններին

-Զուտ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում դիտորդական առաքելությունների արձանագրությունները։
-Յուրաքանչյուր համապետական ընտրություններ ենթադրում են մեծ ծավալի կազմակերպչական աշխատանք։ Փորձել ենք ամեն ինչ կազմակերպել պատշաճ մակարդակով։ Պետական բոլոր մարմինները եւ ընտրական հանձնաժողովները լիարժեքորեն պատրաստ են կատարելու իրենց բոլոր գործառույթները։ Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները, ըստ ժամանակացույցի, ամբողջությամբ իրականացվում են։
Մենք համագործակցում ենք դիտորդական բոլոր առաքելությունների հետ։ Նրանց ներկայացրած բոլոր զեկույցները դրական են եւ, անկեղծ ասած, նման բան չեմ հիշում։ Շատ կարեւոր եմ համարում, որ համագործակցությունը կառուցողական բնույթ ունի։ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նման կառուցողական համագործակցություն չի եղել։ Մեր պահանջը միշտ մեկն է եղել. դիտորդական առաքելությունը չպետք է վերածվի տեսչական առաքելության։ Դիտորդները պետք է արձանագրեն միայն այն, ինչ տեսնում են իրենք կամ այն փաստերը, որոնք հնարավոր է ստուգել։
Անցյալում դիտորդական առաքելությունը, ցավոք, ներքաշվում էր ներքաղաքական պրոցեսի մեջ եւ դառնում էր բաղկացուցիչ, ինչը, իմ կարծիքով, անթույլատրելի է։ Մենք բավական տեւական ժամանակ պայքարել ենք այդ երեւույթի դեմ։ Այսօր կարող եմ հավաստիացնել, որ ե՛ւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ե՛ւ հիմա նման դրսեւորումներ չենք տեսնում։
-Այս քարոզարշավը աչքի է ընկնում խոստումների առատությամբ։ Հնչում են այնպիսի խոստումներ, որոնք դուրս են նախագահի լիազորություններից։
-Այս քարոզարշավը ինձ զարմացրեց խոստումների բովանդակությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ թեկնածուներից շատերը ծանոթ չեն սահմանադրությանը։ 2003 թվականին նախագահը փաստացիորեն կառավարության ղեկավարն էր եւ վավերացնում էր կառավարության բոլոր որոշումները։ Նախագահի հանձնարարությամբ էր վարչապետը հրավիրում եւ վարում կառավարության նիստերը։ Այսօր վիճակը բոլորովին այլ է։ Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, որպես նախագահ, ես նման լիազորություններ չունեմ։ Միայն իմ անձնական հեղինակությամբ կարող եմ այս կամ այն թեզը առաջ քաշել։
Թեկնածուներից ոմանք խոստանում են չորս անգամ ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը եւ այլն։ Ինչպե՞ս եք դա անելու, ո՞ւմ միջոցով, եթե կա հստակ ձեւավորված խորհրդարանական մեծամասնություն, որը այդ հարցերի պատասխանատուն է։ Նման խոստումներ այսօր կարող է տալ միայն թեկնածուներից մեկը՝ գործող վարչապետը, քանի որ ինքն է այդ խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների թեկնածուն։ Մյուսները ընտրվելու դեպքում ստիպված են լինելու պատրվակներ որոնել իրենց խոստումները չկատարելու համար։
-Ինչպե՞ս եք վերաբերվում քարոզարշավի ընթացքում Արցախի հիմնահարցի շահարկմանը։
-Ընդդիմությունը յոթ երգ ունի, յոթն էլ Մեղրին հանձնելու մասին է։ 2003-ին դա հիմնական թեմաներից մեկն էր, եւ ես դեռ այն ժամանակ եմ անդրադարձել այս հարցին։ Իմ տասը տարվա պաշտոնավարության ընթացքում մենք ունեցել ենք ընդամենը երեք պաշտոնական առաջարկ Մինսկի խմբի համանախագահության կողմից։
1998 թվականին առաջարկվել է «ընդհանուր պետության» սկզբունքը, որի հեղինակը այն ժամանակվա ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր։ Հաջորդ առաջարկը եղել է 2001-ին՝ քիուեսթյան տարբերակը։ Վերջին տարբերակը ներկայացվել է մոտ մեկ ամիս առաջ։ Ուրիշ որեւէ տարբերակ համանախագահող եռյակը մեզ չի ներկայացրել։
Թեկնածուներից մեկը հայտարարել է նաեւ, որ այդ տարբերակները քննարկվել են Անվտանգության խորհրդի նիստում։ Այս երեք տարբերակներից որեւէ մեկը անվտանգության խորհրդում չի քննարկվել, քանի որ այս տարբերակներից որեւէ մեկը չի ունեցել ընդունման այն հավանականությունը, որը կստեղծեր անհրաժեշտություն այն քննարկել Անվտանգության խորհրդի նիստում։
Մեղրին հանձնելու տարբերակը Պոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար։ Այն երբեւէ մեզ ոչ ոք չի պարտադրել, առավել եւս չի առաջարկել։ «Տարածքների փոխանակման սկզբունք» կոչվող այս տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ։ Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր եւ կդառնար Մինսկի խմբի առաջարկ։ Այդ տարբերակը մերժվել է ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմից։
Իր վերջին հարցազրույցում արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ այս տարբերակը Անվտանգության խորհրդում քննարկվել է 1994 թվականին։ Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքը մերժել ենք, պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Այն թուղթը, որ թափահարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես երբեւէ չեմ տեսել։ Ենթադրում եմ, որ այդ նավթալինոտ թուղթը 1994 թվականին քննարկված փաստաթուղթն է, որ նրանք շրջանառության մեջ են դնում հիմա։ Հավանաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա կարգավիճակն ու տարիքը արդեն բարոյական արգելք չեն ուղղակի ստելու համար։ Կամ՝ ուրիշները նրան թյուրիմացության մեջ են գցել։
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուները սահմաններ չեն ճանաչում եւ մեկը մյուսին մեղադրում է դավաճանության մեջ։ Շահարկում են նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունը։
-Այս անգամ նույնիսկ ոմանք «Հոկտեմբերի 27»-ը կապեցին Մեղրիի չեղած տարբերակի հետ։ Դրա համար ֆանտաստիկ երեւակայություն է պետք ունենալ։ Բարոյական անկումը այս քարոզարշավի ժամանակ չափազանց մեծ է, եւ դա պայմանավորված է թեկնածուներից մեկի գործողություններով։
Ներքին արգելակների նման բացակայությունը հուշում է, թե այս թեկնածուն ինչի է պատրաստ իր նպատակին հասնելու համար։ Ներքին արգելակներ չունեցող մարդն ունակ է ամեն ինչի։ «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունը շահարկվել է նաեւ 2003 թվականին։ Ահաբեկչությունից անմիջապես հետո ձեւավորվեց նոր կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Արամ Սարգսյանը, որն իր որակներով չէր համապատասխանում այդ պաշտոնին, բայց պահը թելադրում էր վստահության մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտություն։
Նրա համաձայնությամբ նշանակվեց ներքին գործերի նախարարը, անվտանգության նախարարը։ Դատախազ նշանակվեց Բորիս Նազարյանը, որը նրա մանկության ընկերն է։ Նրա խնդրանքով հարուցված քրեական գործի նախաքննական վարույթը ստանձնեց զինդատախազությունը, քանի որ նրանք լիովին վստահում էին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Գործի ողջ քննությունը վարում էր զինդատախազությունը, վերահսկում էր դատախազությունն ու գլխավոր դատախազը։
Ամեն շաբաթ վարչապետ Արամ Սարգսյանը ներկայացնում էր տնտեսական իրավիճակի մասին զեկույց եւ բոլոր հանդիպումներից հետո ես հարցրել եմ, թե կա՞ անվստահություն քննության ընթացքի վերաբերյալ։ Նա երբեք անվստահություն չի հայտնել։ Ուրեմն եթե նախաքննական ընթացքում պրոբլեմներ են եղել, ապա դրանք ստեղծել են իրենց վստահությունը վայելող մարդիկ։ Իսկ նրանք ոչ միշտ էին կիրառում օրենքի պահանջից բխող միջոցներ, իսկ ես միտումնավոր դրանք չէի նկատում, կասկածի տեղիք չտալու նպատակով։
Դատաքննությունը եղել է բաց, բոլոր կողմերն ունեցել են իրենց փաստաբանները, եւ ոչ մի միջնորդություն չի մերժվել։ Այսքանից հետո շահարկումները անբարոյական են։ Ստացվում է՝ երբ պաշտոններ էին զբաղեցնում, ամեն ինչ լավ էր։ Երբ պաշտոնանկ են արվում, պարզվում է, լավ չի եղել։ Հարազատների հիշատակը նախընտրական փուլում շահարկելը շատ հեռու է բարոյական նորմաներից։ Մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի հիշատակը չի կարելի այսպիսի շահարկման առարկա դարձնել։
-Հնարավո՞ր է, որ այս ընտրությունները դառնան Արցախյան շարժման 20-ամյա ընթացքի ամփոփումը։
-Չեմ կարծում։ Ընտրություններով որեւէ փուլ չի կարելի ամփոփել։ Արցախյան շարժման առաջին ղեկավարներն այսօր տարբեր քաղաքական ճամբարներում են հայտնվել։ Սա ե՛ւ մոտեցումների տարբերության, ե՛ւ որոշ քաղաքական գործիչների որդեգրած սկզբունքներից հրաժարվելու հետեւանք է։ Այնքան էլ այնպես չէ, թե անգամ այն տարիներին բոլորը միասնական էին։ Երբ ես Ղարաբաղի նախագահն էի, միայն թվում էր, թե Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունները նորմալ էին։ Այո, երբեւէ որեւէ հակասություն հանրային քննարկման առարկա չէր դառնում, սակայն դրանք կային։ Պարզապես մենք չափազանց կարեւորում էինք Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունների միասնականությունն ու փորձում էինք բոլոր հակասությունները հարթել քննարկումների միջոցով։
Էական տարբերություններ կային Արցախի հիմնախնդիրը կարգավորելու մոտեցումներում։ Հայաստանի իշխանությունները շատ արագ էին համաձայնում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության տարբերակին։ Մենք մշտապես դիմադրում էինք, եւ դա էապես թուլացնում էր մեր դիրքերը։ Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանը Ղարաբաղի թիկունքին չէ, ինչն ուժեղացնում էր միջազգային ճնշումը Ղարաբաղի նկատմամբ։
Ամենամեծ հակասությունը, որ լուրջ կոնֆլիկտներ էր առաջացնում, վերաբերում էր ռազմական գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը։ Մենք համոզված էինք, որ Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի։ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը բոլորովին այլ էր։ Առաջին մեծ կոնֆլիկտը եղավ 1993 թվականին. հունիսի 12-ին Գորիսում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաեւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Մեզ պարտադրում էին հանձնել Քարվաճառը, փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը։ Նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր, որ ինքը խոստացել է, եւ սա է միակ հնարավոր լուծումը։
Քննարկումը բավական ծանր էր, բայց մենք մերժեցինք։ Երկու օր հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղաթիռով եկավ Ղարաբաղ՝ քննարկումը շարունակելու. նույն ճնշումը, նույն սպառնալիքները։ Պնդում էր, որ եթե Քարվաճառը չհանձնենք, Հայաստանը կկործանվի։ Արդյունքում Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ մենք հարաբերությունները վերջնականապես չփչացնելու համար համաձայնեցինք, պայմանով, որ դա կանենք երկու ամիս հետո՝ Քարվաճառի եւ Ղարաբաղի սահմանը ամրացնելուց հետո։ Անմիջապես էլ սկսեցինք մշակել Աղդամի օպերացիան։ Այս լուծումը թելադրված էր ռազմական իրողությամբ։ Հուլիսին արդեն բոլորը մոռացան Քարվաճառի մասին, եւ սկսվեց նոր պատմություն Աղդամի վերաբերյալ։
Օգոստոսի 6-ին Երեւանում Անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց. «Անթույլատրելի համարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից նոր տարածքների զավթումը»։ Ես եւ նոր խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը այդ որոշմանը ծանոթ լինելու մասին փաստաթուղթը չստորագրեցինք։ Հետո եղավ Ֆիզուլին, Կուբաթլուն եւ այլն։ Եւ բոլորը նույն ոճով։ Մեր այս փառավոր հաղթանակները Ղարաբաղի շուրջ ձեւավորեցին անհրաժեշտ անվտանգության գոտի։ Հայաստանի իշխանություններից այս հարցերի քննարկմանը մասնակցում էր միայն Վազգեն Սարգսյանը։ Հետագայում միացավ նաեւ Սերժ Սարգսյանը։
Եթե մենք այսպիսի ռազմավարություն չիրականացնեինք Ղարաբաղում, երբեւէ զինադադար չէր լինի։ Իսկ եթե Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները միասնական լինեին եւ չլիներ Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի ճնշումը, ապա անվտանգության գոտին շատ ավելի հուսալի կլիներ։
Լեւոն Տեր-Պետրոսյանը չուներ այդ համարձակությունը եւ ամեն օր զանգում ու ասում էր, թե մենք կործանում ենք Հայաստանը։ Իսկ ես ասում էի. «Մենք դիմանում ենք պատերազմին, դուք էլ կարողացեք դիմանալ գոնե դիվանագիտական ճնշումներին»։ Միայն դրանից հետո պարզվեց, որ իրոք միջազգային դիվանագիտական ճնշումներին կարելի է դիմանալ։ Իսկ հիմա մարդիկ իրենց են վերագրում այն հաղթանակը, որոնցում իրենց վաստակը բացակայում է։
-Չե՞ք կարծում, որ առաջիկա օրերին անհանդուրժողականության մթնոլորտը կարող է ավելի սրվել։ Ի՞նչ է պետք անել այս փուլը հանգիստ անցնելու համար։
-Մտահոգություններ հնչում են տարբեր շրջանակներից։ Հավանաբար չկա երկիր, որտեղ հետընտրական փուլում որոշակի լարվածություն չլինի։ Պետական կառույցների ամրությունից է կախված, թե ինչպիսին կլինեն զարգացումները։ Ուժ կիրառելու մենաշնորհը բոլոր ժամանակներում պատկանում է պետությանը, եւ այն կարգավորվում է օրենքներով։ Եթե լինեն խաղաղ ցույցեր, ապա իրավապահներն այստեղ անելիք չունեն։ Իսկ եթե անկարգությունների, սադրանքների փորձեր լինեն, ապա պետական ողջ մեքենան իր ողջ ուժով կարգի է հրավիրելու այն սանձազերծողներին։
Այս հարցում որեւէ մեկը կասկած չպետք է ունենա։ Օրենքն այդ իրավունքը մեզ տալիս է։ Դա նաեւ նախագահի ուղղակի պատասխանատվությունն է, քանի որ նա է երկրում կայունության երաշխավորը։ Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ չի կարելի։ Իմ վճռականությանը կասկածելու առիթ երբեւէ չեմ տվել։ Երկրի կայունության վրա են խարսխված այսօրվա բոլոր տնտեսական հաջողություններն ու ժողովրդի բարեկեցությունը։
Մի խումբ մարդկանց երբեք թույլ չի տրվի ոտնձգություններ կատարել մեր ձեռքբերումների նկատմամբ։ Նաեւ անհրաժեշտ է կատարել բացատրական աշխատանք բոլոր տեսակի առճակատումներից խուսափելու համար։ Իսկ եթե լինեն շանտաժներ, սպառնալիքներ, փողոցային դրսեւորումներ, մենք այդ խոչընդոտները եւս կհաղթահարենք։ Բոլոր հայտարարությունները, թե իրավապահ այս կամ այն մարմիններից հրաժարականներ են եղել, սուտ է։ Հայաստանի իրավապահ համակարգը հզոր է, եւ դա իմ ձեռքբերումներից մեկն եմ համարում։
(տպագրվում է կրճատումներով)
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Չմտածելով որեւէ հիմնավորման մասին
Ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Դրա ընթացքում նախագահի թեկնածուները ընտրողներին սիրաշահելու համար ինչեր ասես, որ չխոստացան։ Առանձին թեկնածուներ ...ՉԵ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՍՏՈՒՄ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Նախագահի թեկնածուների մեծ մասն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացրել ազգային արժույթի արժեւորման խնդրին։ Նրանք խոստանում են դադարեցնել դրամի, այսպես ասած, «արհեստական» ուժեղացումը։ Թե ինչպե՞ս, ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն 4Հարկային պետական ծառայությունը պաշտոնապես հերքում եւ հերյուրանք է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի 16.02.08 համարում «Մեկնաբանություններն ավելորդ են» վերտառությամբ տպագրված լուրը, որտեղ նշվում է, ...ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 9
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում աջակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության օրերս հրապարակած հայտարարությունը բնավ զարմանալի չէ։
1998թ. մամուլում հրապարակումներ ...ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՎԵԼ
ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Զարմանալի է մեր ժողովուրդը
Հաճախ կարող է համատեղել իրարամերժ երեւույթները: Հարուստ է իր պատմությամբ, մշակույթով, հանճարներով, հերոսական դրվագներով, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամքով ու ...ՇՐՋՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 3
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մեզանում ավելի ու ավելի է ուժգնանում ներքաղաքական լարվածությունը, թեկնածուներն ու նրանց թիմերը էլ ավելի անհանդուրժող են դառնում, ինչը քաղաքացիական բախումների ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 12
Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն թշնամին
Տարօրինակ զուգադիպությամբ երկու օր հետո Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետը գրեթե համընկնում է մի կողմից փետրվարի 20-ին լրացող ...ԸՆՏՐՈՂԸ ՇԱՏ ՊՐԱԳՄԱՏԻԿ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՇԱՏ ԻՐԱՏԵՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ ուզում է տեսնել՝ վաղն իր կյանքը ինչքանո՞վ է փոխվելու
Ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Նախընտրական քարոզարշավի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա 9
«Ժառանգութուն» կուսակցության տեղեկատվության կենտրոնի հարգելի գործընկերներ
Շատ արտառոց եմ համարում, ստացած «Հերքում» վերնագրով նամակը, որում դուք ներկայացրել եք Թուրքիայի նախագահին ուղղված հարգելի Ռաֆֆի ...ՍԱՐՍԱՓԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑՆՈՐՔ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Բաց նամակ Լ.Տեր-Պետրոսյանին
Հարազատ մնալով ՀՀՇ-ական գործելաոճին՝ նախկին նախագահի համար կարեւորը ոչ թե ազնիվ պայքարն է, այլ ամեն գնով հաղթելը։
Օրինակ, եթե հայհոյում ես «ղարաբաղյան կլան ներկայացնող ...ԱՆՏԱՐԻՔ ՈՒ ԱՆՀՈՒՇԱԿՈՐՈՒՅՍ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» 1Հհշաբլեականության եւ ալիեւների ու աբիեւների ռազմատենչ հայտարարությունների մասին, երբ հակահայկական թատրոնի բեմահարթակում գառնադիմակ ու երախավոր առաքյալների դեֆիլեները (Մատթեոս, 7-15) հերթագայում են գայլակերպ ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍԵՎԵՐԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Ավգյան ախոռների կարմիր կովերը» պամֆլետների շարքից
Երկու երանի մի տեղ չի լինում, անկախությունը ոչ-երանիներին իշխանական «լարերին» հանեց` յալանչիները դարձան փահլեւաններ, սնապարծները` պանծալիներ, լկտիները` ...ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 3
Էվոլյուշն ու ռեւոլյուշը
Շարքային գիտաշխատող-համազգային կարկառուն դեմք-առաջին նախագահ-ազգի դավաճան-նախկին նախագահ-խառնակիչ ու սադրիչ-մառազմատիկ-ծաղրածու:
Երկրներ կառավարողների հազարավոր տարիների պատմության ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿ՝ ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Ես՝ Արտյոմ Խաչատրյանս, որպես «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման կազմակերպիչներից եւ նախաձեռնողներից մեկը, ծանոթանալով նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի բողոքին՝ ուղղված ...ԴՐՎԱԳՆԵՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Եւ սրանք խոսում են օրինականության մասին
2007թ. նոյեմբերի 27-ին «Հայոց Աշխարհ»-ը, որոշակի փաստեր հրապարակելով, ներկայացրել էր այն ուշագրավ պատմությունը, թե Երեւանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող տարածքն ...ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյան 1
ՑՈՒՑԱԿ
դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների
«Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հ/կ- 848 դիտորդ
«Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-1606 դիտորդ
«Ընտրությունը քոնն ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների կապակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) կազմակերպել է երիտասարդական դիտորդական առաքելություն՝ ներգրավելով ավելի քան հարյուր երիտասարդ Հայաստանից եւ Եվրախորհրդի ...ԱՆԶԻՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿ
Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած «Մորելիա-Լինարես» շախմատային ավանդական գերմրցաշարում Լեւոն Արոնյանը զիջել է աշխարհի նախկին փոխչեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ի դեպ, չորս աշխարհամասերի շախմատասերներ ...ՎԻՐԱՎՈՐԵԼԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Լեւոն Արոնյանը լուռ արհամարհանքով է վերաբերվում ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հայերի հասցեին արած թշնամական հայտարարություններին։ Հայաստանցի գրոսմայստերը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չեն ...ԱԲՐԱՀԱՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՅԱԼԱՅԻՑ
IBF-ի միջին քաշային չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթողի գոտու 7-րդ պաշտպանությունը կձեռնարկի մարտի 29-ին, Գերմանիայի Կիլ քաղաքում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Էլվին Այալան, որը այդ կազմակերպության ...ԱՍՐՅԱՆԸ` ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Հայաստանի գրոսմայստեր Կարեն Ասրյանը, ոչ-ոքի խաղալով Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի երկրորդ փուլում, վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը 2-րդ փուլից հետո: Գրոսմայստերներ ...ՌՈՆԱԼԴՈՒՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է SMS-Ի ՀԱՄԱՐ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն 8000 ֆունտ ստեռլինգ տուգանք կվճարի մարզման ժամանակ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլիստին ...ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ԹԱՓԱՀԱՐԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԵՎ ԱՆՀԵԹԵԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Ընտրություններից օրեր առաջ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը եւ նախագահի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՐ ԼՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Պատասխաններին սպասող քաղաքացիներ
Կարծում ենք, ավելորդ չէ քվեարկությունից առաջ եւս մեկ անգամ անհանգստացնել Լ.Տեր-Պետրոսյանին եւ դիմել նրան՝ մեզ, կարծում ենք, նաեւ հայոց աշխարհի բազմահազար ընտրողներին հանգիստ չտվող որոշ հարցերով։
-1998-ին ...ԽԻԶԱԽ ԳՈՂԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, 2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միասին պետք է պայքարենք ապագայի համար
Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Կոտայքի մարզում էր
Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակը չէր տեղավորել Ս.Սարգսյանի հետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Այս օրերին Հայաստանում են գտնվում ՌԴ Հարավային օկրուգի (Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի, Վոլգոգրադի մարզեր եւ այլն) հայ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, հայ համայնքների ղեկավար գործիչներ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկ տեղեկացրեց ընտրացուցակների կազմման, ճշգրտման համար վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին եւ հրապարակեց նոր տվյալներ
...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա
Կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարի եւս Հայաստանում կարձանագրվի բարձր տնտեսական աճ՝ կազմելով առնվազն 11 տոկոս, նախորդ տարվա 13,8 տոկոսի դիմաց։ ...ՈՒՇՔԻ ԵԿԵՔ
Մենք բոլորս էլ ղարաբաղցի ենք Հարգելի խմբագրություն Կարդացի (ինտերնետով) «ԻՆՉՈՒ Է ՀՐԱՀՐՎՈՒՄ ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊՍԻԽՈԶԸ» խմբագրական հոդվածը։ Մարմնովս դող անցավ։ Կներեք, Հայաստանի քաղաքացի չեմ (ոչ իմ մեղքով), ...ԼԵՎՈՆԸ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ Է ՇՈՒՄԵՐՆԵՐԻՆ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ
Այսինքն` չեղած բաներին: Վաղուց է հայտնի, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը մեռած երեւույթների մասնագետ է, բայց հայտնի չէր, որ նա գործնական քաղաքականության մեջ էլ «մեռածների» վրա է հույսը դնում:
...ԹՈՂ ԳՆԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՍԻՐԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՏՊ-ին եւ նրա համախոհներին խորհուրդ է տալիս հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ
-Քաղաքական դաշտում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը չարության մեծ դոզա է առաջացրել. այս կարծիքին է քաղաքական ուժերի մեծամասնությունը։ ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ, ժամը 17:02-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ինչպես հայտնեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ...ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը դատապարտում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյանի կողմից հնչեցված կեղծ հայտարարությունը, թե ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել ...ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԼՍԵԼՈՒ ՄԵԾ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլն ավարտվում է, քարոզարշավ, որի ընթացքում հասարակությունը, մարդիկ թեկնածուների հետ առավելաբար հանրային փոխշփումներ ունեցան՝ հրապարակային հանդիպումներ, ...ՄԱՍՈՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նյու Յորքում հրատարակված «U NYYOM SYETE» շաբաթաթերթը տարիներ առաջ, ի թիվս Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների այլ ղեկավարների, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գրեց մասնավորապես ...«ԼԵԳՈ» ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Երբ կարդում ես նախագահի թեկնածուների եւ ընտրությունների գնացող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, տպավորություն է ստեղծվում, թե դրանք բոլորը գրվում են նույն տեղում։ Դա մի այդպիսի «Լեգո» կոնստրուկտոր ...Ի՞ՆՉ ԵՂԱՎ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Լ.Տեր-Պետրոսյանն այժմ ջանք չի խնայում հասարակությանը համոզելու, թե ինչեր է արել Աղետի գոտու համար ու դեռ ինչեր է անելու, եթե ընտրվի։ 1998թ. «Ինվեստ վնեշտորգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նորայր Մուրադյանը, ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
Մեր օրաթերթի նախորդ համարում հիմնավորեցինք, թե ինչու Հայաստանում անհնար է իրականացնել գունավոր հեղափոխությունը։ Սակայն ակնհայտ է, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ կնախընտրեն ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՏՆ ԱՌԱԾՆԵՐԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը եզրափակող միտինգը։
Ասենք, որ ԼՏՊ-ի շտաբը եզրափակիչ միտինգը հազարավոր մասնակիցներով ապահովելու՝ ...ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԽԱՐՍԽՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ չի կարելի։ Իմ վճռականությանը կասկածելու առիթ երբեւէ չեմ տվել։ Երկրի կայունության վրա են խարսխված այսօրվա բոլոր տնտեսական հաջողություններն ու ժողովրդի ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏԵՐԸ
Սեփ.լրտվ.ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ երեկ համոզմունք հայտնեց, որ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը, կկարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները. «Ամբիոններից խոսել ու տարբեր հաճելի խոստումներ ...ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Արհեստականորեն շիկացող կրքերի, լարվածության պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ խուսափել հետընտրական ցնցումներից եւ գունավոր սրացումներից, նկատի ունենալով, որ ԼՏՊ-ի «չարացած ակտիվը» ամեն ինչի պատրաստ ...ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՂՔԻՆ ՉԵՆ
Ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ. «1988-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթների ժամանակ շատ խելոք մտքեր էր արտահայտում։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ «Ղարաբաղ» կոմիտեում մտքի «գեներատորը» Վազգեն Մանուկյանն ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ... ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
1Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի Սասունը հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում իրենց պետք է 15 պինդ տղա։ Այսպիսով, հաստատվում են տեղեկությունները, որ ...ԼԵՎՈՆԻ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՏԱՂԱԾ ԵՆ
Երեկ, ժամը 18։30-ի սահմաններում, Իտալիայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ, լեւոնականների երթի մասնակիցներից մեկը պոկել է 25-ամյա Կարեն Սավադյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 64 ՏՍ 048 պետհամարանիշի ...ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ
«Իմ հասցեին նրանց հնչեցրած ամենացնցող «մեղադրանքը» այն է, որ ես ղարաբաղցի եմ։ Ես, իհարկե, ղարաբաղցի եմ եւ հպարտանում եմ դրանով։ Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ, որ կարողացել եմ իմ հայրենիքին ծառայել ...ԻՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՏՎԵԼ
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց տվեց Հ1, Հ2, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններին
-Զուտ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը ընտրություններին։ Ինչպե՞ս եք ...
ՍՊՈՐՏԸ ՍՊԱՆԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ» ԿԱՐԳԱԽՈՍԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ՌՈՒԲԻԿՈՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՂԹԱՆԱԿՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

