
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
- Միասին պետք է պայքարենք ապագայի համար

Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Կոտայքի մարզում էր
Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակը չէր տեղավորել Ս.Սարգսյանի հետ հանդիպման եկածներին։ Հազարավոր ընտրողներ նախընտրական այս եզրափակիչ հանրահավաքին հետեւում էին իրենց պատշգամբներից ու պատուհաններից, հրապարակը եզերող շինությունների հարկաբաժիններից։
Աբովյանցիներին նախ իր հորդորը հասցեագրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ. «Սիրելի աբովյանցիներ, հարգելի կուսակից ընկերներ, թանկագին ժողովուրդ, «Բարգավաճ Հայաստանը» մայիսի 12-ին ձեր տված քվեի շնորհիվ դարձավ հանրապետության երկրորդ քաղաքական ուժը։ Մենք Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք եւ այսօր ունենք նախագահի մեր միասնական թեկնածուն՝ Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջ քարոզարշավի ընթացքում մեր կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցության հետ ակտիվորեն աշխատել է Սերժ Սարգսյանի հաղթանակը իրողություն դարձնելու համար։ Ես հավաստիացնում եմ, որ միայն մեր թեկնածուն գիտի պետության ու ժողովրդի բոլոր հիմնախնդիրները, նաեւ ակնկալիքները եւ կարող է լուծել Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին պրոբլեմները, իրագործել հայ ժողովրդի սպասումները»։
Գագիկ Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը, կկարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները. «Ամբիոններից խոսել ու տարբեր հաճելի խոստումներ տալ այսօր կարող են շատերը։ Միայն տարբեր պետական պաշտոններ վարած, տարիների ընթացքում փորձ կուտակած, գործադիր իշխանությունը ղեկավարած ու մեր երկրի վիճակին քաջատեղյակ մարդը կարող է հիմնավորված խոստումներ տալ եւ անել ավելին։ Ժողովրդին այսօր այնպիսի ղեկավար է անհրաժեշտ, որը կարող է խոսքը գործի վերածել, ժողովրդին կրթվելու, ստեղծելու, կառուցելու ավելի մեծ հնարավորություններ ընձեռել»։
Ըստ ԲՀԿ առաջնորդի, անցած տասը ամիսներին վարչապետ Սերժ Սարգսյանը լուծել է բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր էր իրականացնել կարճ ժամանակահատվածում, իսկ տեւական ժամանակ ու պայմաններ պահանջող բոլոր հիմնախնդիրները ընդգրկված են նրա նախընտրական ծրագրում։ «Առաջ Հայաստան» ծրագրում հստակ նշված է՝ նաեւ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու, պրոբլեմները վերացնելու, ծառացած խնդիրները լուծելու ժամանակացույցը։ «Ես ձեզ կոչ եմ անում փետրվարի 19-ին գնալ ընտրության եւ ձեր քվեն տալ մեր միասնական թեկնածու Սերժ Սարգսյանին։ Այս կերպ նրան հնարավորություն կտանք իրագործել իր նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ազգօգուտ են եւ ծառայեցվելու են Հայաստանի շահերին։ Առաջ՝ դեպի բարգավաճ Հայաստան»,- այսպես եզրափակեց իր խոսքը Գ.Ծառուկյանը։
Վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Աբովյանը անվանեց հույսի քաղաք ու ընդգծեց, որ հանրապետության ամենաերիտասարդ քաղաքներից այս մեկում են իրենց գործունեությունը սկսել եւ կայացել բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։ Նրանցից շատերն են այստեղ գտել իրենց կյանքի ուղեկցին, կազմել ընտանիք ու հույս են ունեցել այստեղ գտնել իրենց երջանկությունը։
Նախագահի թեկնածուն հորդորեց հրապարակում հավաքված հազարավոր ընտրողներին՝ չկորցնել այդ հույսը. «Խնդրում եմ ավելացնել ձեր հավատը, որ առաջիկայում հենց Աբովյանում կգտնեք ձեր աշխատատեղը ու կապահովեք ձեր բարեկեցությունը։ Մենք միասնաբար առաջիկա տարիներին իրագործելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կոգեւորեն ձեզ՝ ստեղծելու եւ կառուցելու։ Սիրելի աբովյանցիներ, հայրենակիցներ, հավաստիացնում եմ, որ այսուհետ իշխանությունը լինելու է ժողովրդի կողքին եւ ոչ մի քաղաքացի իր պրոբլեմի հետ միայնակ չի մնալու։ Ես կոչ եմ անում՝ միանալ անտարբերության դեմ մեր պայքարին»։
Հանրապետական կուսակցության նախագահը նաեւ կոալիցիոն դաշնակից ԲՀԿ-ի անունից ժողովրդին սթափության ու խոհեմության կոչ արեց. «Դիմում եմ ձեզանից յուրաքանչյուրին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ուսուցիչներին, զինվորներին ու սպաներին, բանվորներին ու մտավորականներին, թույլ չտաք, որ մեր ձեռքբերումները փոշիանան։ Թույլ մի տվեք, որ մեր գուցեեւ համեստ նվաճումները վերածվեն չարության, թույնի, ռեւանշի մանրադրամի։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ստեղծածը եւ ապահովել շարունակական զարգացումը։ Վստահ եմ, որ այս պայքարում մեր համակիրների բանակը շատ մեծ է»։
Քարոզարշավի նախնական ամփոփումը կատարելով Աբովյանում՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մեր համակիրների բանակն ամեն օր տեսանելիորեն ավելանում է։ Աշոցքից Վարդենիս ու Մեղրի մարդիկ պատրաստ են սատարել մեր «Առաջ Հայաստան» ծրագիրը։ Այս մարդիկ առանձնակի ջերմությամբ են վերաբերվում մեր երկրի զարգացման հեռանկարին։ Այս հանգամանքը ոչ միայն հույս ու հավատ է ներշնչում, այլեւ պարտավորեցնում է»։
Սակայն, ըստ ՀՀԿ նախագահի, կան նաեւ ցավալի իրողություններ։ Գտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին ջրբաժան ստեղծել մեր ժողովրդի մեջ, մեր հասարակության մի մասին օտարել երկրի ու ժողովրդի շահերից եւ դարձնել իրենց յուրայինը։ Նման օտարահաճո գործելաձեւը ինձ համար մերժելի է։ «Ամոթալի է, երբ մարդը, անգամ երկրի նախագահի պաշտոնի համար, այլ բան չեմ ուզում ասել, պայքարում է վատ ձեւով։ Իմ հասցեին նրանց հնչեցրած ամենացնցող «մեղադրանքը» այն է, որ ես ղարաբաղցի եմ։ Ես, իհարկե, ղարաբաղցի եմ եւ հպարտանում եմ։ Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ, որ կարողացել եմ իմ հայրենիքին ծառայել երկար տարիներ, ու Հայաստանը դրանից չի տուժել։
Առինջում ծնված Գագիկ Ծառուկյանը մի՞թե բարերարություն պետք է աներ միայն իր ծննդավայրում։ Քըրք Քըրքորյանը մի՞թե միայն ԱՄՆ-ում պետք է գործունեություն ծավալեր։ Մի՞թե Շառլ Ազնավուրը պետք է սահմանափակվեր՝ հայտարարելով, թե ֆրանսիացի է։ Հայաստանը կշահե՞ր, եթե Մոնթե Մելքոնյանը մնար իր ծննդավայրում ու չգար Հայաստան, Արցախ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը քաջ գիտակցում է. մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»։
Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաեւ իր այն մրցակիցներին, ովքեր արդեն հայտարարում են, թե հաղթել են. «Նրանց եւ իմ ընկալումը հաղթանակի մասին բոլորովին տարբեր է։ Միգուցե նրանք ինչ-որ առումով ճիշտ են ու կարող են իրենց հաղթած համարել, եթե կարողանան գրավել երկրորդից հինգերորդ տեղերը։ Ես հաղթանակ եմ համարում միայն այն արդյունքը, երբ հաղթում է հայ ժողովուրդը։ Մենք հաղթեցինք խորհրդարանական ընտրություններում, քանի որ ստացանք ժողովրդի վստահության քվեն ու հնարավորություն ստացանք կազմելու ուժեղ կառավարություն։
Կառավարության կազմում մենք ընդգրկեցինք մեր կոալիցիոն դաշնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նաեւ անկուսակցականների։ Մենք հավատացած ենք, որ միայն ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը կարող է ծառայել ժողովրդին։ Ես հաղթանակ կհամարեմ այն արդյունքը, որը հնարավորություն կտա ավելի մեծ թիմով իրագործել «Առաջ Հայաստան» ծրագիրը եւ ընթանալ դեպի լավ Հայաստան»։
Սերժ Սարգսյանը Հայաստանը համարեց մի հայկական լավ, ավանդական, բարեկեցիկ ընտանիք, որտեղ բոլորը պետք է միասնական լինեն ու ապրեն համերաշխ. «Վստահ եմ, որ Հայաստանը այնքան լավն է լինելու, որ հայրենիք են վերադառնալու օտար ափեր հեռացած մեր բոլոր զավակները։ Ես տեսնում եմ Հայաստանի վաղվա լավ օրը, եւ միասին մենք հասնելու ենք այդ օրվան։
Մենք միասին պետք է պայքարենք ապագայի այդ օրվա համար, որ անցյալը չվերադառնա, որ մեր ընտանիքներում դարձյալ ջերմությունը չպակասի, եւ որ մեր երեխաները ստիպված չլինեն հայոց տառերը սովորել մոմի լույսով լուսավորված խավարում։ Այս բազմամարդ, բազմահազարանոց հանդիպումը վկայությունն է, որ մենք անպայման ունենալու ենք լավ Հայաստան։
Ես շնորհակալ եմ ձեր վստահության համար, քանի որ սա նաեւ Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստանի» համատեղ աշխատանքի գնահատականն է։ Ձեր քվեն մեզ համար ամենակարեւորն է։ Առա՛ջ, Հայաստան»։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Չմտածելով որեւէ հիմնավորման մասին
Ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Դրա ընթացքում նախագահի թեկնածուները ընտրողներին սիրաշահելու համար ինչեր ասես, որ չխոստացան։ Առանձին թեկնածուներ ...ՉԵ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՍՏՈՒՄ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Նախագահի թեկնածուների մեծ մասն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացրել ազգային արժույթի արժեւորման խնդրին։ Նրանք խոստանում են դադարեցնել դրամի, այսպես ասած, «արհեստական» ուժեղացումը։ Թե ինչպե՞ս, ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն 4Հարկային պետական ծառայությունը պաշտոնապես հերքում եւ հերյուրանք է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի 16.02.08 համարում «Մեկնաբանություններն ավելորդ են» վերտառությամբ տպագրված լուրը, որտեղ նշվում է, ...ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 9
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում աջակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության օրերս հրապարակած հայտարարությունը բնավ զարմանալի չէ։
1998թ. մամուլում հրապարակումներ ...ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՎԵԼ
ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Զարմանալի է մեր ժողովուրդը
Հաճախ կարող է համատեղել իրարամերժ երեւույթները: Հարուստ է իր պատմությամբ, մշակույթով, հանճարներով, հերոսական դրվագներով, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամքով ու ...ՇՐՋՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 3
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մեզանում ավելի ու ավելի է ուժգնանում ներքաղաքական լարվածությունը, թեկնածուներն ու նրանց թիմերը էլ ավելի անհանդուրժող են դառնում, ինչը քաղաքացիական բախումների ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 12
Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն թշնամին
Տարօրինակ զուգադիպությամբ երկու օր հետո Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետը գրեթե համընկնում է մի կողմից փետրվարի 20-ին լրացող ...ԸՆՏՐՈՂԸ ՇԱՏ ՊՐԱԳՄԱՏԻԿ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՇԱՏ ԻՐԱՏԵՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ ուզում է տեսնել՝ վաղն իր կյանքը ինչքանո՞վ է փոխվելու
Ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Նախընտրական քարոզարշավի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա 9
«Ժառանգութուն» կուսակցության տեղեկատվության կենտրոնի հարգելի գործընկերներ
Շատ արտառոց եմ համարում, ստացած «Հերքում» վերնագրով նամակը, որում դուք ներկայացրել եք Թուրքիայի նախագահին ուղղված հարգելի Ռաֆֆի ...ՍԱՐՍԱՓԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑՆՈՐՔ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Բաց նամակ Լ.Տեր-Պետրոսյանին
Հարազատ մնալով ՀՀՇ-ական գործելաոճին՝ նախկին նախագահի համար կարեւորը ոչ թե ազնիվ պայքարն է, այլ ամեն գնով հաղթելը։
Օրինակ, եթե հայհոյում ես «ղարաբաղյան կլան ներկայացնող ...ԱՆՏԱՐԻՔ ՈՒ ԱՆՀՈՒՇԱԿՈՐՈՒՅՍ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» 1Հհշաբլեականության եւ ալիեւների ու աբիեւների ռազմատենչ հայտարարությունների մասին, երբ հակահայկական թատրոնի բեմահարթակում գառնադիմակ ու երախավոր առաքյալների դեֆիլեները (Մատթեոս, 7-15) հերթագայում են գայլակերպ ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍԵՎԵՐԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Ավգյան ախոռների կարմիր կովերը» պամֆլետների շարքից
Երկու երանի մի տեղ չի լինում, անկախությունը ոչ-երանիներին իշխանական «լարերին» հանեց` յալանչիները դարձան փահլեւաններ, սնապարծները` պանծալիներ, լկտիները` ...ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 3
Էվոլյուշն ու ռեւոլյուշը
Շարքային գիտաշխատող-համազգային կարկառուն դեմք-առաջին նախագահ-ազգի դավաճան-նախկին նախագահ-խառնակիչ ու սադրիչ-մառազմատիկ-ծաղրածու:
Երկրներ կառավարողների հազարավոր տարիների պատմության ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿ՝ ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Ես՝ Արտյոմ Խաչատրյանս, որպես «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման կազմակերպիչներից եւ նախաձեռնողներից մեկը, ծանոթանալով նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի բողոքին՝ ուղղված ...ԴՐՎԱԳՆԵՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Եւ սրանք խոսում են օրինականության մասին
2007թ. նոյեմբերի 27-ին «Հայոց Աշխարհ»-ը, որոշակի փաստեր հրապարակելով, ներկայացրել էր այն ուշագրավ պատմությունը, թե Երեւանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող տարածքն ...ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյան 1
ՑՈՒՑԱԿ
դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների
«Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հ/կ- 848 դիտորդ
«Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-1606 դիտորդ
«Ընտրությունը քոնն ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների կապակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) կազմակերպել է երիտասարդական դիտորդական առաքելություն՝ ներգրավելով ավելի քան հարյուր երիտասարդ Հայաստանից եւ Եվրախորհրդի ...ԱՆԶԻՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿ
Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած «Մորելիա-Լինարես» շախմատային ավանդական գերմրցաշարում Լեւոն Արոնյանը զիջել է աշխարհի նախկին փոխչեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ի դեպ, չորս աշխարհամասերի շախմատասերներ ...ՎԻՐԱՎՈՐԵԼԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Լեւոն Արոնյանը լուռ արհամարհանքով է վերաբերվում ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հայերի հասցեին արած թշնամական հայտարարություններին։ Հայաստանցի գրոսմայստերը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չեն ...ԱԲՐԱՀԱՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՅԱԼԱՅԻՑ
IBF-ի միջին քաշային չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթողի գոտու 7-րդ պաշտպանությունը կձեռնարկի մարտի 29-ին, Գերմանիայի Կիլ քաղաքում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Էլվին Այալան, որը այդ կազմակերպության ...ԱՍՐՅԱՆԸ` ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Հայաստանի գրոսմայստեր Կարեն Ասրյանը, ոչ-ոքի խաղալով Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի երկրորդ փուլում, վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը 2-րդ փուլից հետո: Գրոսմայստերներ ...ՌՈՆԱԼԴՈՒՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է SMS-Ի ՀԱՄԱՐ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն 8000 ֆունտ ստեռլինգ տուգանք կվճարի մարզման ժամանակ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլիստին ...ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ԹԱՓԱՀԱՐԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԵՎ ԱՆՀԵԹԵԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Ընտրություններից օրեր առաջ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը եւ նախագահի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՐ ԼՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Պատասխաններին սպասող քաղաքացիներ
Կարծում ենք, ավելորդ չէ քվեարկությունից առաջ եւս մեկ անգամ անհանգստացնել Լ.Տեր-Պետրոսյանին եւ դիմել նրան՝ մեզ, կարծում ենք, նաեւ հայոց աշխարհի բազմահազար ընտրողներին հանգիստ չտվող որոշ հարցերով։
-1998-ին ...ԽԻԶԱԽ ԳՈՂԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, 2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միասին պետք է պայքարենք ապագայի համար
Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Կոտայքի մարզում էր
Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակը չէր տեղավորել Ս.Սարգսյանի հետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Այս օրերին Հայաստանում են գտնվում ՌԴ Հարավային օկրուգի (Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի, Վոլգոգրադի մարզեր եւ այլն) հայ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, հայ համայնքների ղեկավար գործիչներ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկ տեղեկացրեց ընտրացուցակների կազմման, ճշգրտման համար վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին եւ հրապարակեց նոր տվյալներ
...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա
Կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարի եւս Հայաստանում կարձանագրվի բարձր տնտեսական աճ՝ կազմելով առնվազն 11 տոկոս, նախորդ տարվա 13,8 տոկոսի դիմաց։ ...ՈՒՇՔԻ ԵԿԵՔ
Մենք բոլորս էլ ղարաբաղցի ենք Հարգելի խմբագրություն Կարդացի (ինտերնետով) «ԻՆՉՈՒ Է ՀՐԱՀՐՎՈՒՄ ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊՍԻԽՈԶԸ» խմբագրական հոդվածը։ Մարմնովս դող անցավ։ Կներեք, Հայաստանի քաղաքացի չեմ (ոչ իմ մեղքով), ...ԼԵՎՈՆԸ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ Է ՇՈՒՄԵՐՆԵՐԻՆ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ
Այսինքն` չեղած բաներին: Վաղուց է հայտնի, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը մեռած երեւույթների մասնագետ է, բայց հայտնի չէր, որ նա գործնական քաղաքականության մեջ էլ «մեռածների» վրա է հույսը դնում:
...ԹՈՂ ԳՆԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՍԻՐԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՏՊ-ին եւ նրա համախոհներին խորհուրդ է տալիս հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ
-Քաղաքական դաշտում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը չարության մեծ դոզա է առաջացրել. այս կարծիքին է քաղաքական ուժերի մեծամասնությունը։ ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ, ժամը 17:02-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ինչպես հայտնեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ...ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը դատապարտում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյանի կողմից հնչեցված կեղծ հայտարարությունը, թե ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել ...ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԼՍԵԼՈՒ ՄԵԾ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլն ավարտվում է, քարոզարշավ, որի ընթացքում հասարակությունը, մարդիկ թեկնածուների հետ առավելաբար հանրային փոխշփումներ ունեցան՝ հրապարակային հանդիպումներ, ...ՄԱՍՈՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նյու Յորքում հրատարակված «U NYYOM SYETE» շաբաթաթերթը տարիներ առաջ, ի թիվս Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների այլ ղեկավարների, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գրեց մասնավորապես ...«ԼԵԳՈ» ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Երբ կարդում ես նախագահի թեկնածուների եւ ընտրությունների գնացող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, տպավորություն է ստեղծվում, թե դրանք բոլորը գրվում են նույն տեղում։ Դա մի այդպիսի «Լեգո» կոնստրուկտոր ...Ի՞ՆՉ ԵՂԱՎ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Լ.Տեր-Պետրոսյանն այժմ ջանք չի խնայում հասարակությանը համոզելու, թե ինչեր է արել Աղետի գոտու համար ու դեռ ինչեր է անելու, եթե ընտրվի։ 1998թ. «Ինվեստ վնեշտորգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նորայր Մուրադյանը, ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
Մեր օրաթերթի նախորդ համարում հիմնավորեցինք, թե ինչու Հայաստանում անհնար է իրականացնել գունավոր հեղափոխությունը։ Սակայն ակնհայտ է, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ կնախընտրեն ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՏՆ ԱՌԱԾՆԵՐԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը եզրափակող միտինգը։
Ասենք, որ ԼՏՊ-ի շտաբը եզրափակիչ միտինգը հազարավոր մասնակիցներով ապահովելու՝ ...ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԽԱՐՍԽՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ չի կարելի։ Իմ վճռականությանը կասկածելու առիթ երբեւէ չեմ տվել։ Երկրի կայունության վրա են խարսխված այսօրվա բոլոր տնտեսական հաջողություններն ու ժողովրդի ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏԵՐԸ
Սեփ.լրտվ.ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ երեկ համոզմունք հայտնեց, որ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը, կկարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները. «Ամբիոններից խոսել ու տարբեր հաճելի խոստումներ ...ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Արհեստականորեն շիկացող կրքերի, լարվածության պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ խուսափել հետընտրական ցնցումներից եւ գունավոր սրացումներից, նկատի ունենալով, որ ԼՏՊ-ի «չարացած ակտիվը» ամեն ինչի պատրաստ ...ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՂՔԻՆ ՉԵՆ
Ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ. «1988-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթների ժամանակ շատ խելոք մտքեր էր արտահայտում։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ «Ղարաբաղ» կոմիտեում մտքի «գեներատորը» Վազգեն Մանուկյանն ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ... ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
1Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի Սասունը հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում իրենց պետք է 15 պինդ տղա։ Այսպիսով, հաստատվում են տեղեկությունները, որ ...ԼԵՎՈՆԻ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՏԱՂԱԾ ԵՆ
Երեկ, ժամը 18։30-ի սահմաններում, Իտալիայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ, լեւոնականների երթի մասնակիցներից մեկը պոկել է 25-ամյա Կարեն Սավադյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 64 ՏՍ 048 պետհամարանիշի ...ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ
«Իմ հասցեին նրանց հնչեցրած ամենացնցող «մեղադրանքը» այն է, որ ես ղարաբաղցի եմ։ Ես, իհարկե, ղարաբաղցի եմ եւ հպարտանում եմ դրանով։ Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ, որ կարողացել եմ իմ հայրենիքին ծառայել ...ԻՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՏՎԵԼ
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց տվեց Հ1, Հ2, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններին
-Զուտ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը ընտրություններին։ Ինչպե՞ս եք ...
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
ՀԵՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՎԱՍԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐԻՇ ԷԼ Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԱՀՀՇԱԿԱՆ ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

