
ԴՐՎԱԳՆԵՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
- Եւ սրանք խոսում են օրինականության մասին

2007թ. նոյեմբերի 27-ին «Հայոց Աշխարհ»-ը, որոշակի փաստեր հրապարակելով, ներկայացրել էր այն ուշագրավ պատմությունը, թե Երեւանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող տարածքն ինչպես խորամանկ փոխանցումներով ու շուկայականի համեմատ չնչին գնով դարձավ Լյուդմիլա եւ Լեւոն Տեր-Պետրոսյանների սեփականությունը։ Այսօր մեր ձեռքի տակ արդեն կան լրացուցիչ փաստեր այդ կապակցությամբ, որոնք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
Դեռ 1995թ., երբ երկրի նախագահը Լ.Տեր-Պետրոսյանն էր, Երեւանի քաղաքային խորհրդի 01.09.1995թ. թիվ 32/1 որոշմամբ մայրաքաղաքի Վարդանանց 5ա շենքի առաջին հարկում գտնվող 202,65 քմ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով, դժվար չէ կռահել, թե ինչ գումարով, վարձակալության է տրվել Լ.Տեր-Պետրոսյանի կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կանանց համահայկական միություն» հասարակական կազմակերպությանը։ Նշված ՀԿ-ի նախագահին այդ տարածքը շատ էր դուր եկել։
Կատարվել է հաջորդ քայլը. համապատասխան գրագրությունների արդյունքում Երեւանի Կենտրոն թաղապետարանը հասել է նրան, որ հիշյալ տարածքը փոխանցվի իր հաշվեկշիռ (հաշվեկշռային արժեքը՝ 7773865 դրամ)։ 28.06.2001թ. թիվ 23/44-166 գրությամբ դիմել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե եւ խնդրել, որ այն, որպես սեփականություն, գրանցվի Կենտրոնի թաղապետարանի անվամբ։ Հենց հաջորդ օրն էլ դրան սպասող «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ն դիմել է Կենտրոնի թաղապետին (կարկառուն հհշական Արարատ Զուրաբյանին)՝ նշված տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով։
2001թ. հուլիսի 2-ին Կենտրոնի թաղապետարանը դիմել է «Էդուարդո» ՍՊԸ-ին՝ հիշյալ տարածքի գնահատման համար։ Նույն ամսի 20-ին «Էդուարդո» ՍՊԸ-ն, իբր տեղազննման արդյունքներով եւ կատարված հաշվարկների հիման վրա, մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող 202,65 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը գնահատել է... 21400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (11,8 մլն դրամ), ինչը առաջնակարգ նշանակություն ունեցող տվյալ տարածքում (գտնվում է Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ) նույնիսկ 1 սենյականոց բնակարանի գինը չէր։
Էլ չենք խոսում այն մասին, որ խոսքը ոչ թե բնակարանի, այլ առաջին հարկում գտնվող գրասենյակային տարածքի մասին է, որն այդ նպատակով վարձակալության հանձնելու պարագայում, հսկայական եկամուտներ կարող էր բերել։
Միանգամայն հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ հիշյալ տարածքը շուկայական (իրական) գնից մոտ քառապատիկ պակաս գնահատելու գաղտնիքը. «Երեւանի Կենտրոն թաղապետարան» ՓԲԸ-ի ոչ բնակելի տարածքների բաժնի պետ Արմեն Բաղդասարյանը «Էդուարդո» ՍՊԸ-ի տնօրեն Կառլոս Բաբայանից պահանջել է, որպես Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին վաճառվող տարածք, այն շուտափույթ գնահատել 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում։
Կ.Բաբայանը, խախտելով սահմանված կարգը, կատարել է նշված պահանջը եւ Վարդանանց 5ա հասցեի խնդրո առարկա տարածքը գնահատել է 11,8 մլն դրամ (21400 դոլար), այսինքն՝ շուկայական արժեքից մոտ 62 հազար ԱՄՆ դոլարի չափով պակաս, ինչը հիմնավորվում է նաեւ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 05.12.2007թ. թիվ ՄՎ-4/5392 պատասխանով։
Տվյալ տարածքի 1 քմ-ի իրական գինը եղել է 200-250 հազար դրամ (այսինքն՝ միջինը 225000 դրամ), մինչդեռ գնահատվել է մոտ 58000 դրամ, քանի որ սեփականաշնորհվելու էր Լ.Տեր-Պետրոսյանի ղեկավարած կազմակերպությանը։ Սակայն վերջինս այն ձեռք է բերել կրկնապատիկ էժան։ Ինչպե՞ս...
2001թ. օգոստոսի 2-ին Կենտրոն համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքի օտարման գործընթացն իրականացնող հանձնաժողովը, քննարկելով «Կանանց համահայկական միության» դիմում-հայտը եւ նշված տարածքի օտարման վերաբերյալ փաստաթղթերը, դրական եզրակացությամբ ներկայացրել է թաղապետարան՝ համայնքի ավագանու քննարկման համար։ Վերջինս, 09.08.2001թ. թիվ 36/9 որոշմամբ, համաձայնություն է տվել հիշյալ տարածքը «Կանանց համահայկական միությանն» օտարելու վերաբերյալ։
Ըստ Կենտրոն համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կարգի 52-րդ կետի, այդօրինակ որոշումը պետք է բովանդակի օտարվող գույքի գինը եւ գումարի վճարման ժամկետները։ Մինչդեռ, ուշագրավ է, դրանք թիվ 36/9 որոշման մեջ չեն նշված, ինչից թերեւս կարող ենք ենթադրել, որ Կենտրոն համայնքի ավագանին տեղյակ չի եղել, թաղապետարանը կամ թաղապետը նրանից թաքցրել ու չի ներկայացրել այն իրողությունը, որ խնդրո առարկա տարածքը շուկայականի համեմատ շատ փոքր գնով է գնահատված ու վաճառվում է գրեթե չնչին գնով։
2001թ. հուլիսի 30-ին «Երեւանի Կենտրոն թաղապետարան» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Լ.Գեւորգյանը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ղեկավարած հիշյալ կազմակերպությանը ներկայացրել է գնահատման հաշվարկ։ Դրանում նշված է, որ տարածքի շուկայական գինը հաշվարկված է 21400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ, համաձայն հիշյալ կարգի 71-րդ կետի, գնահատվող արժեքի վրա կիրառվում է 50% զեղչ, այսինքն՝ օտարվող տարածքի ընդհանուր գումարը նույնիսկ 11,8 մլն դրամ չի կազմում, այլ դրա ուղիղ կեսը՝ մոտ 5,9 մլն դրամ (10700 դոլար)։ Ընդգծենք, որ 50% զեղչը կարող էր կիրառվել, սակայն դրա կիրառումը պարտադիր չէր։
2001թ. օգոստոսի 14-ին Կենտրոն համայնքի ղեկավար Ա.Զուրաբյանը որոշել է թույլատրել վերոնշյալ տարածքը «Կանանց համահայկական միությանը» ուղղակի վաճառքի ձեւով օտարելը։ Մոտ երկու շաբաթ անց (30.08.2001թ.) իրականում 45 596 250 դրամ շուկայական գին ունեցող Վարդանանց 5ա շենքի 202,65 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը գույքի օտարման պայմանագրով, ընդամենը 5 927 800 դրամով օտարվել է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ին։ Վերջինիս համակարգող խորհուրդն էլ, իր հերթին, ընդամենը չորս ամիս անց (12.11.2001թ.) ընդունած որոշմամբ եւ 12.12.2001թ. թիվ 1-5584 առքուվաճառքի պայմանագրով խնդրո առարկա տարածքը նույն (գնման) գնով վաճառել է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին։
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում հիշյալ տարածքը 20.12.2001թ. սեփականության իրավունքով ձեւակերպվել է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի եւ, որպես համասեփականատեր, նրա ամուսնու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվամբ։ Տեր-Պետրոսյանները սկսել են ինտենսիվորեն շահագործել նշված տարածքը՝ «ՅՈՒՄԱԿՍ», «ԱԼԻՍԱ», «Արկո Կոմպյուտեր Թրեյդինգ» ՍՊԸ-ներին, «Ասլիկյան Սիլվարդ» ԱՁ-ին (Աննա Հարությունյան) վարձակալության հանձնելով ու ստանալով խոշոր գումարներ։ 2006թ. հոկտեմբերի 15-ից մինչ օրս տարածքը վարձակալության է տրված «Ռուդիի Խաղալիքներ» ՍՊԸ-ին։
Այսպիսով, եթե ամփոփենք հիշյալ տարածքի շուկայական եւ վաճառքի գների վերաբերյալ վերը հրապարակված թվերն ու մի փոքր թվաբանությամբ զբաղվենք, ապա պարզ կդառնա, որ ներկայացված գործարքների արդյունքում Կենտրոն համայնքին պատճառված վնասը 2001թ. դրությամբ կազմում է մոտ 40 մլն դրամ (մոտ 72000 դոլար)։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
hay գրել է:
dranov inc eir uzum asel? vor Ter_Petrosyan@ petutyuan@ $72000 vnas e tvel zer grelu poxare tox hayzov mtnen dataran vnas@ yerakangne lu hamar . isk ko sireli kocharyan@ (voch mezatarov) vor $45 mil odanav@ gnum petutyan poxerov dra masin ? ches grum?
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Չմտածելով որեւէ հիմնավորման մասին
Ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Դրա ընթացքում նախագահի թեկնածուները ընտրողներին սիրաշահելու համար ինչեր ասես, որ չխոստացան։ Առանձին թեկնածուներ ...ՉԵ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ՞ ՍՏՈՒՄ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Նախագահի թեկնածուների մեծ մասն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ է հատկացրել ազգային արժույթի արժեւորման խնդրին։ Նրանք խոստանում են դադարեցնել դրամի, այսպես ասած, «արհեստական» ուժեղացումը։ Թե ինչպե՞ս, ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն 4Հարկային պետական ծառայությունը պաշտոնապես հերքում եւ հերյուրանք է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի 16.02.08 համարում «Մեկնաբանություններն ավելորդ են» վերտառությամբ տպագրված լուրը, որտեղ նշվում է, ...ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ. լրտվ. 9
Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում աջակցելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության օրերս հրապարակած հայտարարությունը բնավ զարմանալի չէ։
1998թ. մամուլում հրապարակումներ ...ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲՎԵԼ
ՍՈՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Զարմանալի է մեր ժողովուրդը
Հաճախ կարող է համատեղել իրարամերժ երեւույթները: Հարուստ է իր պատմությամբ, մշակույթով, հանճարներով, հերոսական դրվագներով, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամքով ու ...ՇՐՋՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 3
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ մեզանում ավելի ու ավելի է ուժգնանում ներքաղաքական լարվածությունը, թեկնածուներն ու նրանց թիմերը էլ ավելի անհանդուրժող են դառնում, ինչը քաղաքացիական բախումների ...ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 12
Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն թշնամին
Տարօրինակ զուգադիպությամբ երկու օր հետո Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետը գրեթե համընկնում է մի կողմից փետրվարի 20-ին լրացող ...ԸՆՏՐՈՂԸ ՇԱՏ ՊՐԱԳՄԱՏԻԿ Է ԴԱՐՁԵԼ ԵՎ ՇԱՏ ԻՐԱՏԵՍ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եւ ուզում է տեսնել՝ վաղն իր կյանքը ինչքանո՞վ է փոխվելու
Ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Նախընտրական քարոզարշավի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա 9
«Ժառանգութուն» կուսակցության տեղեկատվության կենտրոնի հարգելի գործընկերներ
Շատ արտառոց եմ համարում, ստացած «Հերքում» վերնագրով նամակը, որում դուք ներկայացրել եք Թուրքիայի նախագահին ուղղված հարգելի Ռաֆֆի ...ՍԱՐՍԱՓԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑՆՈՐՔ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4
Բաց նամակ Լ.Տեր-Պետրոսյանին
Հարազատ մնալով ՀՀՇ-ական գործելաոճին՝ նախկին նախագահի համար կարեւորը ոչ թե ազնիվ պայքարն է, այլ ամեն գնով հաղթելը։
Օրինակ, եթե հայհոյում ես «ղարաբաղյան կլան ներկայացնող ...ԱՆՏԱՐԻՔ ՈՒ ԱՆՀՈՒՇԱԿՈՐՈՒՅՍ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» 1Հհշաբլեականության եւ ալիեւների ու աբիեւների ռազմատենչ հայտարարությունների մասին, երբ հակահայկական թատրոնի բեմահարթակում գառնադիմակ ու երախավոր առաքյալների դեֆիլեները (Մատթեոս, 7-15) հերթագայում են գայլակերպ ...ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՍԵՎԵՐԵՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Ավգյան ախոռների կարմիր կովերը» պամֆլետների շարքից
Երկու երանի մի տեղ չի լինում, անկախությունը ոչ-երանիներին իշխանական «լարերին» հանեց` յալանչիները դարձան փահլեւաններ, սնապարծները` պանծալիներ, լկտիները` ...ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ 3
Էվոլյուշն ու ռեւոլյուշը
Շարքային գիտաշխատող-համազգային կարկառուն դեմք-առաջին նախագահ-ազգի դավաճան-նախկին նախագահ-խառնակիչ ու սադրիչ-մառազմատիկ-ծաղրածու:
Երկրներ կառավարողների հազարավոր տարիների պատմության ...ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿ՝ ԼՏՊ-Ի ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ 4
Ես՝ Արտյոմ Խաչատրյանս, որպես «Ընդդեմ քաղաքական աղանդների» շարժման կազմակերպիչներից եւ նախաձեռնողներից մեկը, ծանոթանալով նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի բողոքին՝ ուղղված ...ԴՐՎԱԳՆԵՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Եւ սրանք խոսում են օրինականության մասին
2007թ. նոյեմբերի 27-ին «Հայոց Աշխարհ»-ը, որոշակի փաստեր հրապարակելով, ներկայացրել էր այն ուշագրավ պատմությունը, թե Երեւանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող տարածքն ...ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյան 1
ՑՈՒՑԱԿ
դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպությունների
«Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն» հ/կ- 848 դիտորդ
«Ազատ հասարակության ինստիտուտ» հ/կ-1606 դիտորդ
«Ընտրությունը քոնն ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱՐՄԵՆՊՐԵՍՆախագահական ընտրությունների կապակցությամբ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) կազմակերպել է երիտասարդական դիտորդական առաքելություն՝ ներգրավելով ավելի քան հարյուր երիտասարդ Հայաստանից եւ Եվրախորհրդի ...ԱՆԶԻՋՈՒՄ ՄԵԿՆԱՐԿ
Մեքսիկայի Մորելիա քաղաքում մեկնարկած «Մորելիա-Լինարես» շախմատային ավանդական գերմրցաշարում Լեւոն Արոնյանը զիջել է աշխարհի նախկին փոխչեմպիոն, բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Ի դեպ, չորս աշխարհամասերի շախմատասերներ ...ՎԻՐԱՎՈՐԵԼԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Լեւոն Արոնյանը լուռ արհամարհանքով է վերաբերվում ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հայերի հասցեին արած թշնամական հայտարարություններին։ Հայաստանցի գրոսմայստերը հայտարարել է, որ իրեն բացարձակապես չեն ...ԱԲՐԱՀԱՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՅԱԼԱՅԻՑ
IBF-ի միջին քաշային չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթողի գոտու 7-րդ պաշտպանությունը կձեռնարկի մարտի 29-ին, Գերմանիայի Կիլ քաղաքում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի Էլվին Այալան, որը այդ կազմակերպության ...ԱՍՐՅԱՆԸ` ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
Հայաստանի գրոսմայստեր Կարեն Ասրյանը, ոչ-ոքի խաղալով Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի միջազգային բաց մրցաշարի երկրորդ փուլում, վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը 2-րդ փուլից հետո: Գրոսմայստերներ ...ՌՈՆԱԼԴՈՒՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է SMS-Ի ՀԱՄԱՐ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն 8000 ֆունտ ստեռլինգ տուգանք կվճարի մարզման ժամանակ SMS հաղորդագրություններ ուղարկելու համար։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլիստին ...ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ ԹԱՓԱՀԱՐԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԵՎ ԱՆՀԵԹԵԹ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 1
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ
-Ընտրություններից օրեր առաջ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը եւ նախագահի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԵՐ ԼՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Պատասխաններին սպասող քաղաքացիներ
Կարծում ենք, ավելորդ չէ քվեարկությունից առաջ եւս մեկ անգամ անհանգստացնել Լ.Տեր-Պետրոսյանին եւ դիմել նրան՝ մեզ, կարծում ենք, նաեւ հայոց աշխարհի բազմահազար ընտրողներին հանգիստ չտվող որոշ հարցերով։
-1998-ին ...ԽԻԶԱԽ ԳՈՂԸ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, 2008 թվականի փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միասին պետք է պայքարենք ապագայի համար
Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ, նախագահի թեկնածու ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Կոտայքի մարզում էր
Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակը չէր տեղավորել Ս.Սարգսյանի հետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Այս օրերին Հայաստանում են գտնվում ՌԴ Հարավային օկրուգի (Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի, Վոլգոգրադի մարզեր եւ այլն) հայ գործարար աշխարհի ներկայացուցիչներ, հայ համայնքների ղեկավար գործիչներ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ երեկ տեղեկացրեց ընտրացուցակների կազմման, ճշգրտման համար վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին եւ հրապարակեց նոր տվյալներ
...ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա
Կենտրոնական բանկի կանխատեսումներով, այս տարի եւս Հայաստանում կարձանագրվի բարձր տնտեսական աճ՝ կազմելով առնվազն 11 տոկոս, նախորդ տարվա 13,8 տոկոսի դիմաց։ ...ՈՒՇՔԻ ԵԿԵՔ
Մենք բոլորս էլ ղարաբաղցի ենք Հարգելի խմբագրություն Կարդացի (ինտերնետով) «ԻՆՉՈՒ Է ՀՐԱՀՐՎՈՒՄ ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊՍԻԽՈԶԸ» խմբագրական հոդվածը։ Մարմնովս դող անցավ։ Կներեք, Հայաստանի քաղաքացի չեմ (ոչ իմ մեղքով), ...ԼԵՎՈՆԸ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ Է ՇՈՒՄԵՐՆԵՐԻՆ
ԶԱՎԵՆ ՏՈՆՈՅԱՆ
Այսինքն` չեղած բաներին: Վաղուց է հայտնի, որ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը մեռած երեւույթների մասնագետ է, բայց հայտնի չէր, որ նա գործնական քաղաքականության մեջ էլ «մեռածների» վրա է հույսը դնում:
...ԹՈՂ ԳՆԱՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՍԻՐԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼՏՊ-ին եւ նրա համախոհներին խորհուրդ է տալիս հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ
-Քաղաքական դաշտում Լ.Տեր-Պետրոսյանի հայտնվելը չարության մեծ դոզա է առաջացրել. այս կարծիքին է քաղաքական ուժերի մեծամասնությունը։ ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ, ժամը 17:02-ին, Հայաստանի փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի շենքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ինչպես հայտնեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ...ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌԱԳԻՐԸ
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը դատապարտում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ ոմն Արմեն Ղազարյանի կողմից հնչեցված կեղծ հայտարարությունը, թե ՕԵԿ Կենտրոն համայնքի որոշ կուսակցականներ միացել ...ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԼՍԵԼՈՒ ՄԵԾ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլն ավարտվում է, քարոզարշավ, որի ընթացքում հասարակությունը, մարդիկ թեկնածուների հետ առավելաբար հանրային փոխշփումներ ունեցան՝ հրապարակային հանդիպումներ, ...ՄԱՍՈՆ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 3
Նյու Յորքում հրատարակված «U NYYOM SYETE» շաբաթաթերթը տարիներ առաջ, ի թիվս Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների այլ ղեկավարների, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին գրեց մասնավորապես ...«ԼԵԳՈ» ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Երբ կարդում ես նախագահի թեկնածուների եւ ընտրությունների գնացող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, տպավորություն է ստեղծվում, թե դրանք բոլորը գրվում են նույն տեղում։ Դա մի այդպիսի «Լեգո» կոնստրուկտոր ...Ի՞ՆՉ ԵՂԱՎ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Լ.Տեր-Պետրոսյանն այժմ ջանք չի խնայում հասարակությանը համոզելու, թե ինչեր է արել Աղետի գոտու համար ու դեռ ինչեր է անելու, եթե ընտրվի։ 1998թ. «Ինվեստ վնեշտորգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նորայր Մուրադյանը, ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Հայոց Աշխարհ»-ի հեղափոխական տեխնոլոգիաների բաժին
Մեր օրաթերթի նախորդ համարում հիմնավորեցինք, թե ինչու Հայաստանում անհնար է իրականացնել գունավոր հեղափոխությունը։ Սակայն ակնհայտ է, որ նեոբոլշեւիկները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ կնախընտրեն ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՏՆ ԱՌԱԾՆԵՐԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը եզրափակող միտինգը։
Ասենք, որ ԼՏՊ-ի շտաբը եզրափակիչ միտինգը հազարավոր մասնակիցներով ապահովելու՝ ...ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ ԽԱՐՍԽՎԱԾ ԱՅՍՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն թույլ տալ չի կարելի։ Իմ վճռականությանը կասկածելու առիթ երբեւէ չեմ տվել։ Երկրի կայունության վրա են խարսխված այսօրվա բոլոր տնտեսական հաջողություններն ու ժողովրդի ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏԵՐԸ
Սեփ.լրտվ.ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ երեկ համոզմունք հայտնեց, որ միայն վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը, կկարողանա կատարել իր բոլոր նախընտրական խոստումները. «Ամբիոններից խոսել ու տարբեր հաճելի խոստումներ ...ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Արհեստականորեն շիկացող կրքերի, լարվածության պայմաններում, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ խուսափել հետընտրական ցնցումներից եւ գունավոր սրացումներից, նկատի ունենալով, որ ԼՏՊ-ի «չարացած ակտիվը» ամեն ինչի պատրաստ ...ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԸ ԿՈՂՔԻՆ ՉԵՆ
Ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ. «1988-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթների ժամանակ շատ խելոք մտքեր էր արտահայտում։ Այն ժամանակ մենք գիտեինք, որ «Ղարաբաղ» կոմիտեում մտքի «գեներատորը» Վազգեն Մանուկյանն ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ... ՄԱՀԱԿՆԵՐՈՎ
1Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի Սասունը հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում իրենց պետք է 15 պինդ տղա։ Այսպիսով, հաստատվում են տեղեկությունները, որ ...ԼԵՎՈՆԻ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՏԱՂԱԾ ԵՆ
Երեկ, ժամը 18։30-ի սահմաններում, Իտալիայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկի մոտ, լեւոնականների երթի մասնակիցներից մեկը պոկել է 25-ամյա Կարեն Սավադյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 64 ՏՍ 048 պետհամարանիշի ...ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ԵՐԲ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ
«Իմ հասցեին նրանց հնչեցրած ամենացնցող «մեղադրանքը» այն է, որ ես ղարաբաղցի եմ։ Ես, իհարկե, ղարաբաղցի եմ եւ հպարտանում եմ դրանով։ Բայց ես շատ ավելի հպարտ եմ, որ հայ եմ, որ կարողացել եմ իմ հայրենիքին ծառայել ...ԻՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱՌԻԹ ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ՏՎԵԼ
Երեկ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հարցազրույց տվեց Հ1, Հ2, «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններին
-Զուտ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք գնահատում պատրաստվածությունը ընտրություններին։ Ինչպե՞ս եք ...
ՍՈՒՏ ԵՎ ԿԵՂԾԻՔ, ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔ
ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՍ ԷԼ ԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՈՒԹՅՈՒՆԸ
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ Սլովակիա
ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀՇ-Ի «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԱՐԿԱՅԻՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՊԾ մամուլի ծառայություն
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԻ 200-250 ՀԱԶԱՐ ԶՈՀ ԷԼ ՏԱՆՔ, ԻՆՉ ԿԱ ՈՐ
Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 362 Ծնվեց հայկական գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը: (Վախճ. 440թ.-ին):
- 1811 Հիմնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որը իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
- 1830 Ղրիմի Գոգենլո գյուղում ծնվեց բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը: (Վախճ. 1908թ.-ին):
- 1888 Թիֆլիսում մահացավ հայ նշանավոր պատմավիպասան Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Ծնվ. 1882թ.-ին, Կ. Պոլսում):
- 1908 Կազմակերպվեց Թեհրանի հայոց Ազգային խորհուրդը: 1911 թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
- 1948 Մահացավ Հակոբ Օշականը: (Ծնվ. 1883 թ.):
- 1951 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը:
- 1992 Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
- 2000 Հայ ազգի հերոս Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվում է Հայաստան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

